«Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին արդեն ավելացել է 140 ձայն Հայաստանի՝ Եվրամիության և ԵԱՏՄ միջև ընտրության հարցն արդեն կտրուկ է դրված. Լավրով Ընդդիմությունը պետք է միասնական շտաբ ու որոշումների ընդունման կենտրոն ձևավորի
11
ՔՊ-ն հատեց վերջին կարմիր գիծը․ ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ Անդրանիկ Թևանյանը քաղաքական պատանդ է Ինչպես են Բաքվում ընդունել Փաշինյանի «հաղթանակը». ինչու է նախկին նախարարը շնորհավորում ադրբեջանցիներին Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում և որքան է ավելացել «Ուժեղ Հայաստան»-ին․ մանրամասներ Ֆրանսիական Le Journal du Dimanche պարբերականը խոստովանում է, որ Ֆրանսիան միջամտել է հայաստանյան ընտրություններին Բուլղարական «Trud» պարբերականը միֆ է համարում Փաշինյանի ձգտումը՝ Հայաստանը դարձնել ԵՄ անդամ երկիր Ընտրությունները չի կարելի համարել լեգիտիմ՝ արդար, ազատ ու մրցակցային. «Մայր Հայաստան» Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, մնացել է իշխանության կոկորդում 2 ընտրատեղամասում քվեների վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի օգտին կավելանա 92 ձայն ԿԸՀ-ն տարբեր տեղամասերում վերահաշվարկ է սկսել Պատերազմ Արցախում
Արտաքին միջամտություն, անհավասար պայմաններ, քաղաքական հետապնդումներ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին արդեն ավելացել է 140 ձայն Շատ վատ ծառայություն է մատուցում նա, ով նման հանձնարարություններ է տալիս ՔՊ-ն հատեց վերջին կարմիր գիծը․ ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ Անդրանիկ Թևանյանը քաղաքական պատանդ է Խնդիրը մանդատ վերցնել կամ չվերցնելը չէ, խնդիրը հստակ ռազմավարություն ունենալն է. Սերժ Սարգսյան Ինչպես են Բաքվում ընդունել Փաշինյանի «հաղթանակը». ինչու է նախկին նախարարը շնորհավորում ադրբեջանցիներին Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում և որքան է ավելացել «Ուժեղ Հայաստան»-ին․ մանրամասներ Վանդալիզմ Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրից պոկված ոսկեգույն տառերը գտնվել են աղբամանում Լավրովի կոշտ ակնարկը՝ Փաշինյանին․ Լավրովը հիշեցրեց՝ ինչպես է Փաշինյանը մտել է մեծ քաղաքականություն Հայաստանի՝ Եվրամիության և ԵԱՏՄ միջև ընտրության հարցն արդեն կտրուկ է դրված. Լավրով Նա կմնա «Ինտերում», և դուք արդեն հասկացաք, թե ում մասին է խոսքը. հայը, ով սլանում է գնացքի պես, իսկապես այլ հարթության մեջ է. «Ինտերի» տնօրենը՝ Մխիթարյանի մասին «Ապրելու երկիր» կուսակցությունն ընտրությունների արդյունքների հիման վրա ձևավորվող կառավարությունը համարում է ոչ լեգիտիմ «Ուժեղ Հայաստան»-ից մոտ 700 մարդ է ձերբակալվել, այդ թվում տարեց կանայք. Գոհար Մելոյան Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է. նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը Փաշինյա՞նն է մնալու, դե ուրեմն ավելի շատ կտուգանվեք. Վիկտոր Համբարձումյան փողոցում տեղադրվել է նոր տեսախցիկ․ կգործարկվի հունիսի 15-ից «Քաղաքական ուժերը պետք է հստակ քաղաքական գնահատական տան»․ Դերենիկ Մալխասյան Ֆրանսիական Le Journal du Dimanche պարբերականը խոստովանում է, որ Ֆրանսիան միջամտել է հայաստանյան ընտրություններին Հայաստանում ընտրություններն անցկացվել են աննախադեպ ճնշումների ներքո. Զախարովա Բուլղարական «Trud» պարբերականը միֆ է համարում Փաշինյանի ձգտումը՝ Հայաստանը դարձնել ԵՄ անդամ երկիր Քվեարկության նախնական արդյունքները չեն արտացոլում Հայաստանի քաղաքացիների ազատ կամքը. «Հայաքվե» «Հետաքրքիր է՝ իր շեֆի՝ Արցախն Ադրբեջան հռչակելու ժամանակ Ասրյանը հուզվե՞լ է»․ Տիգրան Աբրահամյան Ընդդիմությունը պետք է միասնական շտաբ ու որոշումների ընդունման կենտրոն ձևավորի Այն, ինչ անում է Հովիկ Աղազարյանը, սրիկայություն է. Իվետա Տոնոյան Ադրբեջանում անհանգիստ են Չպետք է ճանաչել ընտրությունների լիգիտիմությունը. Ռուբեն Հակոբյան Ընտրությունները չի կարելի համարել լեգիտիմ՝ արդար, ազատ ու մրցակցային. «Մայր Հայաստան» Հեքիաթ պատմողներն այսօր բառիս բուն իմաստով բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայները կեղծելու վրա. Նարեկ Կարապետյան Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, մնացել է իշխանության կոկորդում

Պետական կառավարման համակարգում ավելի է խորանում այն համոզմունքը, որ երկրում կա շատ լուրջ համակարգային խնդիր, որի անուն, ազգանունը Նիկոլ Փաշինյան է

«Փաստ» օրաթերթը գրում է. Կենցաղային պատկերացումներ, առարկայական արդյունքների բացակայություն, մյուս կողմից էլ՝ իրականություն, որը հակառակ պատկերի մասին է վկայում: «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտ քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը վերոնշյալ բաղադրիչներով է դիտարկում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված «նոր Հայաստանի» փաստերի 4-րդ մասը, ուր կրկին տեղ էին գտել կետեր, որոնք, մեղմ ասած, դժվար է որպես փաստ ընկալել

«Երկու տարվա ընթացքում առարկայական ու զգալի փոփոխություններ չեն կատարվել, տնտեսական զգալի աճ չի եղել, մարդկանց կենսամակարդակը չի փոխվել: Ընդհանուր առմամբ, քանի որ այս ընթացքում իշխանությունները զգալի հաջողություններ չեն գրանցել, ստիպված են ֆիքսվել աննշան բաների վրա ու հասարակությանը մանր-մունր փաստեր հրամցնել:

Մեծ հաշվով, իրենք իրենց իսկ լարած թակարդի մեջ են ընկել. քանի որ սպասումների շատ բարձր մակարդակ են նախանշել, ամեն անգամ ինչ-որ 100 փաստ ներկայացնելով՝ փորձում են հանրությանն ապացուցել, թե աշխատում են, և արդյունքները երկար սպասել չեն տալիս: Այդուհանդերձ, իրականությունը ուղիղ հակառակն է վկայում:

Հետևաբար, որքան էլ նմանատիպ փաստեր ներկայացնեն, միևնույն է, քանի դեռ մարդկանց կյանքում զգալի փոփոխություն չկա, այդ փաստերն իրենց ազդեցությունը չեն ունենա»,«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Խոսելով այդ փաստերի ազդեցության մասին՝ նա դիտարկեց սոցիալական ցանցերը, որոնք սոցիոլոգիական հարցումների բացակայության պարագայում վերլուծության հիմնական աղբյուրն են.

«Նշված հարթակում, մասնավորապես Facebook-ում, ակնհայտ է, որ յուրայինների, իշխանության գիծը տանող շրջանակների համար ամեն անգամ էլ ավելի դժվար է դառնում հիմնավորել այդ 100 փաստերի իրապես կարևոր լինելը:

Ցավոք, մեր երկրում իշխանության բարձրագույն կրողը շատ ու շատ հարցերի վերաբերյալ կենցաղային պատկերացումներ ունի: Սա առհասարակ բնորոշ է հեղափոխություններին. «հեղափոխական հիվանդություն» է, երբ թվում է, թե բարդ հարցերին կարելի է պարզ պատասխաններ տալ:

Հենց այս տրամաբանությամբ էլ ներկայացվում են նաև վերոնշյալ փաստերը՝ կարծելով, թե դրանք կվկայեն այն մասին, որ շատ լուրջ արդյունքների են հասել: Իրականում դա հակառակ ազդեցությունն է ունենում ոչ միայն հանրության շրջանում, այլև պետական կառավարման համակարգում:

Պետական կառավարման համակարգում ավելի է խորանում այն համոզմունքը, որ երկրում կա շատ լուրջ համակարգային խնդիր, որի անուն, ազգանունը Նիկոլ Փաշինյան է:

Որքան այս անորոշ շրջանը երկար տևի, նման փաստերն ավելանալու են, բայց պետական կառավարման համակարգի արդյունավետությունը նվազելու է:

Իշխանությունները հենց իրենք են իրենց մտցրել փակ շրջանի մեջ, որի տրամաբանությամբ անպայման 100 փաստ պետք է ներկայացվի, բայց իրականում գործ չարվի: Բայց այս փակ շրջանը հենց իրենց է հարվածում՝ անգամ իրենց ներքին լեգիտիմությանը»:

Անդրադառնալով կադրային քաղաքականությանը, վերջերս իրար հաջորդող հրաժարականներին, նաև հնարավոր հրաժարականների մասին տեղեկություններին՝ քաղաքագետը նկատեց, որ խնդիրը շատ ավելի խորքային է, քան կարելի է կարծել առաջին հայացքից:

«Երբ պետական կառավարման համակարգում տեսնում են, որ կառավարման այս ամբողջ շրջանում արդյունքներ չկան, իշխանության բարձրագույն կրողի նկատմամբ, ինչպես արդեն նշեցի, ներքին լեգիտիմությունը պակասում է: Սա կարող է ստեղծել նաև մի վիճակ, երբ մարդիկ չեն ցանկանա աշխատել տապալված թիմի և ղեկավարի գլխավորությամբ:

Ունենք ղեկավար, որն առաջնորդվում է «Պետությունը ես եմ» սկզբունքով, ցանկանում է կառավարման ամբողջ համակարգը լցնել յուրայիններով:

Եթե կարողանան իշխանությունը երկար պահել, այս հանգամանքը կբերի նրան, որ ո՛չ խորհրդարանական, ո՛չ արտախորհրդարանական ընդդիմությունը երկրի քաղաքական ու տնտեսական համակարգում իր տեղը չի ունենա:

Սա կհանգեցնի նաև մի վիճակի, ըստ որի, պետական կառավարման համակարգում առաջին չափանիշը լոյալության սկզբունքը կլինի»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը՝ այս համատեքստում նա կարևորեց ազգային համաձայնության կառավարության ձևավորման անհրաժեշտությունը. «Ազգային համաձայնության կառավարության՝ մեկ այլ ղեկավարի գլխավորությամբ, որպեսզի մենք կարողանանք ոչ միայն խուսափել պրոֆեսիոնալների արտահոսքից, այլ կարողանանք վերահսկել կորոնավիրուսի տնտեսական և բժշկական հետևանքների չեզոքացման գործընթացը:

 Շատ կարևոր է, որ իշխանության ղեկին ուրիշ մեկը լինի, կարող է անգամ ներկայիս իշխանական համակարգից ինչ-որ մեկը լինել: Այն տրամաբանությունը, որն այսօր առկա է պետական կառավարման համակարգում, ի վերջո, այդ գործընթացին է հանգեցնելու»:

Բենիամին Մաթևոսյանի խոսքով, իշխանության՝ ճգնաժամային կառավարումը ի սկզբանե սխալ ուղղությամբ է գնացել: Նա շեշտեց, որ չի ստացվել կանխատեսում իրականացնել միջնաժամկետ ու երկարաժամկետ կառավարում իրականացնելու տեսանկյունից: Նա շեշտեց նաև տնտեսական ուղղության մասին, որն իշխանությունը ևս տապալել է:

«Կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետն ընդունեց, որ հնարավոր է՝ Հայաստանում վարակի տարածումը զարգանա իտալական ձևով:

Շատ խորհրդանշական էր սա: Իշխանությունները գիտակցում են, որ սխալ քայլերի են գնացել, բայց քանի որ արդեն զարգացման թելերը բաց են թողել ու չեն կարող վերահսկել, փաստորեն, պատասխանատվությունը իրենց վրայից մարդկանց վրա են գցում: Կարծում եմ՝ Հայաստանը կարող է լինել աշխարհի այն եզակի երկիրը, որտեղ արտակարգ դրության պայմանները մեղմացնելու ֆոնին վարակի տարածումն այնքան է մեծանալու, որի հետևանքով ստիպված կլինեն ավելի խիստ պայմաններ մտցնել, քան կային նախկինում»:

Խոսելով արտակարգ դրության քաղաքական բաղադրիչի մասին՝ Բենիամին Մաթևոսյանը, հաշվի առնելով հանրաքվեի հարցը, նկատեց, որ այս պայմաններում մարդկանց ընտրատեղամասեր տանելը ոչ թե կոլեկտիվ հանցագործություն, այլ կոլեկտիվ ինքնասպանության դրսևորման փորձ կարելի էր համարել:

Մյուս կողմից, չբացառեց հետևյալ սցենարը. «Ես չեմ զարմանա, որ որոշակի ժամանակ անց ԱԺ-ն արտահերթ նիստ գումարի, որոշի առհասարակ չեղարկել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ու հարցը փորձի լուծել խորհրդարանական մեծամասնության ձայների շնորհիվ:

Չմոռանանք այն հայտարարությունը, որ այդ հարցը կարգավորելու համար բանակցություններ են ընթանում Վենետիկի հանձնաժողովի հետ:

Այսինքն, քանի դեռ Վենետիկի հանձնաժողովն այդ հարցը չի կարգավորել, քանի դեռ առկա տնտեսական կոլապսի և իշխանության անկարողության ֆոնին կա նաև «այո»-ի համար անհրաժեշտ քանակի ձայներ ապահովելու վտանգ, հանրաքվեի հարցը մաքսիմալ երկարաձգելու են»:

Ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողովին ուղղված դիմումին՝ քաղաքագետը նկատեց.

«Սովորաբար նման պայմաններում տեղի է ունենում ինչ-որ կուլիսային գործարք: Վենետիկի հանձնաժողովը կարող է դրական արձագանք տալ, օրինակ՝ ՍԴ հարցը ԱԺ շրջանակներում կարգավորելու իշխանությունների նախաձեռնությանը, որի փոխարեն իշխանությունը խոսք կտա այս կամ այն կոնվենցիան վավերացնել կամ գործածել մեր երկրում: Հնարավոր է՝ ինչ-որ կուլիսային բանակցություններ են գնում, որի արդյունքից է կախված նաև այն, թե Վենետիկի հանձնաժողովը ինչ եզրակացություն կտա»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>