Կարո՞ղ է թեստերը կազմել են Աննա Հակոբյանի «կրթվելը նորաձև է» կաճառի շրջանավարտները Իրանի գերագույն առաջնորդը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի ցանկացած հարձակում պատերազմի կհանգեցնի տարածաշրջանում Ժողկոնցլագերի «կլյուչնիկը» զրոյացրել է օրենքն ու արդարադատությունը
2
Դոլարի և ոսկու հակամարտությունը շարունակվում է. Անդրանիկ Թևանյան Ամեն ինչ արվում է, հավանաբար, որպեսզի Եպիսկոպոսաց ժողովը խափանվի, խաթարվի ու չկայանա. Նաթան Սրբազան Իրանի շուրջ ԱՄՆ-ին հակադրվում են Ռուսաստանն ու Չինաստանը. ի՞նչ զարգացումներ սպասել Ինչո՞ւ 2-3 օրվա ընթացքում ոսկու գնի կտրուկ անկում արձանագրվեց միջազգային շուկայում Նիկոլի համախտանիշը Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին «Մայր Հայաստանը» թիվ մեկն է Երևանում (տեսանյութ) Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին առավոտից հսկում էր Ռազմական ոստիկանության մեքենան. Տեր Պսակ Եպիսկոպոսներին որպես մեղադրյալ են ներգրավվել Ինչի մասին են առաջիկա ընտրությունները (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Թոշակները 10 հազար դրամով ավելացնելը միֆ է, դրանք բարձրացել են 3333 դրամով. Նաիրի Սարգսյան Արշակ Սրբազանն այս ամենին հումորով է վերաբերվում, եթե ոչ՝ հեգնանքով․ Սերգեյ Հարությունյան Մենք հավատում ենք, որ Կարեն Ֆարխոյանը կիրականացնի «արդարադատություն»․ Արշակ սրբազանի փաստաբան Կարճ՝ առաջիկա ընտրությունների մասին՝ Ա-ից Բ-ը․ Տիգրան Քոչարյան Կարո՞ղ է թեստերը կազմել են Աննա Հակոբյանի «կրթվելը նորաձև է» կաճառի շրջանավարտները ՀՀ պետական բյուջեն շարունակում է էականորեն շեղվել պլանավորվածից. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Իրանի գերագույն առաջնորդը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի ցանկացած հարձակում պատերազմի կհանգեցնի տարածաշրջանում Հունվարի 31-ին անցկացված «Անգլերեն» առարկայի միասնական քննության որոշ թեստերում արձանագրվել է տեխնիկական խոտան. մարտի 1-ին կկազմակերպվի նոր քննություն. ԿԳՄՍՆ Դոլարի և ոսկու հակամարտությունը շարունակվում է. Անդրանիկ Թևանյան Հայաստանի 5 ներկայացուցիչ կմասնակցի Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերին Օդային ճանապարհով քաղաքացին Հայաստան է ներմուծել 845 գրամ «կոկային» տեսակի թմրամիջոց «Նիկոլի Հայաստանը» անբարոյականության հակառեկորդներով ինքն է վերածվել մի մեծ «Էպշտեյնի կղզու» Ամեն ինչ արվում է, հավանաբար, որպեսզի Եպիսկոպոսաց ժողովը խափանվի, խաթարվի ու չկայանա. Նաթան Սրբազան Եթե Վարդան Ղուկասյանի փեսան չլինեի, մեղադրյալի աթոռին չէի լինի. Ավետիս Առաքելյան Կառավարման էությունը՝ ներքին թշնամանք. Էլինար Վարդանյան Հայաստանի դպրոցներում բուլինգի դեպքեր են գրանցվել Դատարանը մերժել է Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանի հայցն ընդդեմ Նժդեհ Հովսեփյանի և ՀՀ ԿԳՄՍՆ-ի Իրանի շուրջ ԱՄՆ-ին հակադրվում են Ռուսաստանն ու Չինաստանը. ի՞նչ զարգացումներ սպասել Ինչո՞ւ 2-3 օրվա ընթացքում ոսկու գնի կտրուկ անկում արձանագրվեց միջազգային շուկայում Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանի պաշտոնյաները 2.5 մլն դրամ տուգանքը չարձանագրելու համար 200 000 դրամ կաշառք են պահանջել «Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմին Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 44-ամյա տղամարդ Փաշինյանը փորձելու է ամեն գնով գործն ավարտին հասցնել և ապամոնտաժել ՀԱԵ-ն․ Վազգեն Հովհաննիսյան Իրանի դեմ պшտերազմը կտարածվի տարածաշրջանի մյուս երկրների վրա․ Ալի Խամենեի Չհանձնվող մարդկանց՝ Քոչարյանի, Կարապետյանի, Վեհափառի հետ խնդիր ունի Փաշինյանը. Տիգրան Քոչարյան Հայր Հովհաննեսը «Իզմիրլյան» ԲԿ-ում պատարագ է մատուցել. Միքայել Սրբազանը մասնակցել է հիվանդասենյակից Նիկոլի համախտանիշը Ժողկոնցլագերի «կլյուչնիկը» զրոյացրել է օրենքն ու արդարադատությունը Որտեղ Նիկոլ Փաշինյան, այնտեղ՝ պարտություն Սառցեբեկորները մահվան սպառնալիք են դարձել իշխանության անգործության պատճառով (տեսանյութ)

Բենիամին Մաթևոսյան. Չի բացառվում, որ բոլորի հետ թշնամացող իշխանությանը տուն կուղարկեն այն նույն ճանապարհով, որով իրենք եկան

Երբ հեղափոխականները գալիս են իշխանության, փորձում են այնպես անել, որ ուրիշները չօգտվեն այն ճանապարհից, որով իրենք եկել են իշխանության։

Սա այն հիվանդություններից մեկն է, որն առհասարակ բնորոշ է հեղափոխություններին։ «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն է այսպես կարծում, որն, անցում կատարելով հայաստանյան ներկայիս իրականությանը, հիշեցնում է՝ Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ ճանապարհներ փակելով, արգելափակելով պետական կառույցների շենքերը։

«Հիմա իրենք պարզապես թույլ չեն տալիս այլոց անել այն, ինչի շնորհիվ եկել են իշխանության։ Իրենց տեսանկյունից սա տրամաբանական է, որովհետև իրենք զգացել են այդ գործողության ուժը և հիմա փորձում են կանխել դա։

Բայց հանրության մեջ տրամաբանական հարց է առաջանում. ինչո՞ւ Ն. Փաշինյանին կարելի էր ճանապարհներ փակել և այդպես գալ իշխանության, իսկ իրենց նույնը չի կարելի անգամ լոկալ հարց լուծելու համար»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ նկատելով, որ ԿԳՄՍ նախարարության դիմաց ՀՅԴ երիտասարդների բողոքին հաջորդած գործողությունները պարզապես հերթական ցուցիչն էին։

«Իհարկե, կարող ենք քննարկել ոստիկանության գործողությունները, բայց եկեք հասկանանք, որ ոստիկանությունը կոչված է հասարակական կարգը պաշտպանել։ Այստեղ այլ խնդիր կա. թե՛ իմքայլական, թե՛ իշխանություններին հարող շրջանակները, որոնք, իբրև թե, տարիներ շարունակ պայքարում էին նախկին իշխանությունների անարդարությունների, նրանց կողմից ոստիկանությունն օգտագործելու դեմ, պարզապես հրճվանքով էին լցված։

Այսպիսով պայթեց իշխանությունների հերթական միֆը, այսինքն՝ իրենք ոչ թե անարդարության դեմ էին պայքարում, այլ նրա համար, որ իրենք լինեն ոստիկաններին թելադրողները։ Մեծ հաշվով, ականատես ենք լինում իշխանությունների արժեզրկման գործընթացին, իսկ վերոնշյալը պարզապես այդ գործընթացի հերթական արարներից մեկն էր»։

Նրա խոսքով, իշխանությունները բոլորից լավ են պատկերացնում, թե իրենց վարկանիշն ինչ մեծ արագությամբ է անկում ապրում. «Ամիսներ առաջ ՀՅԴ-ն հանրահավաք անցկացրեց, որն այդքան էլ լուրջ արձագանքի չարժանացավ, մեծ թվով ոստիկաններ չբերվեցին և այլն։ Ամիսներ առաջ իշխանության վարկանիշը բարձր էր, բայց վարկանիշն այսօր ընկնում է, ինչին զուգահեռ բարձրանում է ընդդիմադիր կարծիքներ ունեցող անձանց վարկանիշը։ Քանի որ իշխանությունը չի կարողանում նշվածին հակադրվել իրական քայլերով, ստիպված է լինում թաքնվել ոստիկանության թիկունքում։

Նախկին իշխանությունների պարագայում այդ վարքագիծը միգուցե շատերի համար տրամաբանական էր, բայց հիմա մարդկանց մեջ մի փոքր մշակութային շոկ է առաջանում՝ տեսնելով, թե ինչ են անում այսօրվա իշխանությունները։ Այսուհանդերձ, իշխանությունների նման վարքագիծը տրամաբանական է. իրենք ունակ չեն մարդկանց լսել, երևի կարծում են, որ ամեն ինչ բոլորից լավ գիտեն։ Իրականում քանի որ լայն իմաստով նրանք ասելիք չունեն հանրությանը, թաքնվում են։ Մեծ հաշվով, ինչ-որ փակ ցիկլ է ստացվում. փոխանակ իշխանությունները լսեն մարդկանց, թաքնվում են ոստիկանական բարիկադների հետևում՝ մտածելով, թե այդպիսով ցույց են տալիս, որ ուժեղ են։ Դա սխալ պատկերացում է։ Այդպիսով իրենք ցույց են տալիս, որ ասելիք ու անելիք չունեն մեր երկրում, ու փորձելու են սվիններով պահել իշխանությունը»։

Բենիամին Մաթևոսյանն ընդգծեց՝ նախկին իշխանությունները մերժվեցին, որովհետև կային խնդիրներ, որոնք կուտակվում էին, իսկ իշխանություններն ականջալուր չէին լինում։ «Մարդիկ չէին ուզում, որ նույն կուսակցությունը ձևավորի ամբողջատիրական համակարգ ու լինի անարդյունավետ կառավարում։

Եթե նախկինում տասը տարի պահանջվեց, որ հանրության և իշխանության միջև առկա հակասությունները մեծանան այնքան, որ մարդիկ դուրս գան փողոց, ապա այս դեպքում իրավիճակը այլ է։

Ն. Փաշինյանը ժամանակային առումով շատ արագ իշխանափոխություն իրականացրեց։  Քանի որ արագ իշխանության եկավ, մարդկանց մոտ կա ակնկալիք, որ նույնքան արագ նա կկարողանա լուծել իրենց հուզող խնդիրները։ Որքան այդ խնդիրները չլուծվեն, դժգոհությունն ավելանալու է, իշխանության և հասարակության միջև առկա պատնեշը՝ մեծանալու։ Ավելանալու է նաև ճնշումների դիմելու հնարավորությունը։

Նկատենք, որ ճնշումներ են իրականացվում յուրաքանչյուր հատվածի դեմ, որն այս կամ այն կերպով համաձայն չէ իշխանությունների հետ։


Ստացվում է մի իրավիճակ, երբ իշխանությունը բոլորի հետ թշնամանում է ու չի բացառվում, որ վաղ թե ուշ բոլորը մի կողմ կդնեն իրենց հակասությունները և այս իշխանություններին տուն կուղարկեն այն նույն ճանապարհով, որով իրենք եկան իշխանության։

Այսօր իշխանությունը դառնում է ոչ միայն փոքրամասնության, այլև ագրեսիվ փոքրամասնության իշխանությունը։ Կարելի է ասել՝ ագրեսիվ փոքրամասնության իշխանություն է ձևավորվում»,-ընդգծեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ նկարագրված գործընթացն ունի և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ բաղադրիչներ։

«Երբ նախորդ տարի Ն. Փաշինյանը գալիս էր իշխանության, ուներ հանրության ճնշող մեծամասնության աջակցությունը։ Պարզ է՝ գալով իշխանության՝ նա չէր կարող բավարարել բոլորի սպասելիքներն ու հույսերը, բայց պետք է կարողանար գոնե չթշնամանալ բոլորի հետ։ Բայց իշխանությունն այսօր օգտագործվում է անձնական խնդիրների, նախկին իշխանություններից վրեժներ լուծելու համար։

Արդյունքում այս իշխանությունն ամեն տեղ թշնամիներ է ձեռք բերում՝ սկսած արցախյան ռազմաքաղաքական վերնախավից, վերջացրած հայաստանյան շոու բիզնեսի ներկայացուցիչներով։ Թշնամիներ ձեռք բերելու հետևանքով դառնում է փոքրամասնություն ու իր ագրեսիայով փորձում է ճնշել մեծամասնությանը։

Հենց սա է պատճառը, որ այսօր Ն. Փաշինյանն ագրեսիվ փոքրամասնության վարչապետն է ու փորձելու է ֆեյքերի, ոստիկանական սվինների, քաղաքական դաշտը պառակտելու միջոցով պահել իշխանությունը։

Բացի այդ, նշված նպատակի համար նախկին իշխանությունների օրինակով փորձելու է իր անձնական օգտագործման համար «Օրինաց երկիր» կուսակցություններ ստեղծել։ Իշխանության անելիքը պարզ է, բայց կարևորն այն է, որ ձևավորվի ադեկվատ և հզոր բևեռ, որը զսպող դեր կունենա։

Հակառակ դեպքում մենք անընդհատ խոսելու ենք այն մասին, որ իշխանությունը ագրեսիվ փոքրամասնության իշխանությունն է, բայց իրենք, միևնույն է, շարունակելու են անարդյունավետ ղեկավարել երկիրն ու թշնամանալ բոլորի հետ»,-հավելեց քաղաքագետը։

Դիտարկելով նաև իրականությունից կտրվելու խնդիրը՝ քաղաքագետը հիշեց Վանո Սիրադեղյանի խոսքերից մեկը՝ «իշխանությունը շփանալու հատկություն ունի»։ Ըստ մեր զրուցակցի, իրականությունից կտրվելու առումով Ն. Փաշինյանից շատ ավելի կարճ ժամանակ պահանջվեց։

«Բացի այդ, այստեղ այլ խնդիր կա. երբ 2018թ.-ին նախկին համակարգն ու իշխանությունները մերժվեցին, կոնկրետ մեկ անձից մեծ սպասելիքներ ունենալով՝ հանրությունը չափազանց մեծ լիազորություններ տվեց իշխանություններին, ինչն ամրագրվեց նաև ԱԺ արտահերթ ընտրություններով։

Տրամաբանական էր, որ այդ հանգամանքն, ի վերջո, իրականությունից կտրվելու փաստն էր արձանագրելու, որ կարծելու են, թե Աստծուց են մանդատ ստացել, ու ինչ կուզեն՝ կանեն։

Ի դեպ՝ ԱԺ քննարկումներում հաճախ, որպես վերջին փաստարկ, իշխող ուժի պատգամավորներն ասում են՝ տեսե՛ք մեզ քանի ձայն են տվել, ինչ է, այս մարդկանց դե՞մ եք։

Իրականում հանրությունը պետք է գիտակցի, որ բազմազան քաղաքական դաշտ ունենալն անհրաժեշտ է մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղություն չընկնելու համար։

Ի վերջո, նախկինում կար պայքար ոչ թե մեկ անձի, այլ քաղաքական մենաշնորհի դեմ, որը նաև տնտեսական մենաշնորհի էր հանգեցրել, ինչը հակասում էր ՀՀ պետական շահերին։

Ընդամենը մեկուկես տարվա ընթացքում հանրային բարձր լեգիտիմության ֆոնին ամբողջովին նույն գործողություններն են տեղի ունենում։

Մանրամասները՝ Past.am-ում:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan