Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
23
Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
«Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն

Դավոսյան տվյալներն ու հայկական կրթական իրականությունը

Օրերս Դավոսյան հայտնի ֆորումում հրապարակվեց մի զեկույց, որտեղ Հայաստանն ընդհանուր կրթական ցուցանիշներով 118 երկրների մեջ զբաղեցնում է 109-րդ տեղը։

Ինչպես կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն է փաստում 2013-ին Հայաստանն այդ ցուցակում 74-րդ տեղն էր զբաղեցնում, իսկ ‚ 2015-16-ին՝ 102-րդ։

Այս ցուացանիշները վկայում են, որ Հայաստանում կրթական համակարգը կայուն հետընթաց է ապրում: Խոսքը միայն ակադեմիական կրթության մասին չէ, այլև ամբողջ կյանքի ընթացքում կրթության:

Եթե նայենք զեկույցում հրապարակված տվյալները, ապա կարող ենք ասել, որ դպրոցները, քոլեջներն ու համալսարաններն ավելի բարենպաստ դիրքում են (118-ից 76-րդ տեղ), քան ամբողջ կյանքի ընթացքում կրթությունը և աճի հնարավորությունները (118 երկրի մեջ համապատասխանաբար՝ 114-րդ և 94-րդ տեղ)։ Սա նշանակում է, որ մեզ մոտ աշխատող մարդկանց մասնագիտական զարգացումը և կառավարման դպրոցների որակը, մեղմ ասած, թույլ է։

Այն, որ դպրոցներն ու համալսարաններն ավելի բարենպաստ դիրքում են, չի նշանակում, որ լավ վիճակում են: Առնվազն աբսուրդ է, որ բարձրագույն կրթության դիպլոմ ունեցողների թվով մենք աշխարհում 3-րդ տեղում ենք, իսկ համալսարանների որակով 76-րդ:

Սա նախ փաստում է, որ մարդիկ ստանում են դիպլոմ, բայց չեն ստանում բավարար կրթություն: Երկրորդ, կրթություն ստացածների զգալի հատվածն էլ սահմանափակվում է ակադեմիական ծրագրային կրթությամբ և չի աշխատում իր մասնագիտական աճի վրա:

Վերջին խնդրի արմատները թաքնված են ինչպես բուհական կրթական համակարգում, այնպես էլ աշխատաշուկայում: Հետևաբար բարեփոխումներ են պետք ո՛չ միայն ակադեմիական կրթօջախներում, այլև պրակտիկ դաշտում՝ դիպլոմներ շաղ տալուց, ուսուցչա-դասախոսական կազմի վերանայումից մինչև գործատուների սահմանած պահանջներ, աշխատավարձեր և «խնամի-ծանոթ-բարեկամ» երևույթի վերացում:

Այս խնդիրների մասին խոսելն արդեն իսկ առանձին հոդվածի թեմա է, և լավ կլիներ, որ Կառավարությունը՝ ի դեմս Կրթության նախարարության ոչ թե խոսեր կոռուպցիայի դեմ պայքարի մասին, այլ փորձեր ներդնել աշխարհում հաջողություն գրանցած կրթական համակարգերը կամ վերջինիս սահմանած սկզբունքները: Ֆինլանդիան այդ առումով հրաշալի օրինակ է: Դժվար չէ, օրինակ,  պետական մակարդակով կազմակերպել մեր լավագույն ուսուցիչների ու դասախոսների վերապատրաստումը Ֆինլանդիայում կամ այլ զարգացած կրթակարգ ունեցող երկրներում, դասավանդող մասնագետներ, կրթական խորհրդատուներ հրավիրել նաև այդ երկրներից:

Ինչպես ասում են, կարևորը կամքն է, մնացած ամեն ինչ ժամանակի հարց է: Մինչդեռ, մենք Կառավարության ծրագրում չենք տեսել նման մոտեցում, իսկ Կրթության նախարարության աշխատաոճում նման կամք:

Հասմիկ Գրիգորյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>