ՔՊ-ն խոսում է ջախջшխիչ հաղթանակի մասին այն դեպքում, երբ անգամ ընտրության մասնակիցների 50 տոկոսը չի քվեարկել է իրենց. Բորիս Մուրազի «Հայաստան» խմբակցությունը նման խայտառակ թատրոնի չի մասնակցելու․ հայտարարություն Արդեն երրորդ խոշոր քաղաքային համայնքում «Մայր Հայաստանը» հաղթահարում է անցողիկ շեմը
18
Վաղարշապատի ընտրությունների մասին Շնորհակալ ենք բոլոր այն վաղարշապատցիներից, ովքեր «Մայր Հայաստան» կուսակցությանը վստահության քվե տվեցին Սամվել Կարապետյանի աջակիցները դատարանի դիմաց են ՀԷՑ-ի խլման նիստ․ օր վերջին ԿԸՀ-ն հրապարակել է Վաղարշապատի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները Նախնական տվյալներ՝ Վաղարշապատի 46 ընտրատեղամասերից Պաշտոնական տվյալներ ԿԸՀ-ից. հայտնի են 47-ից 25 ընտրական տեղամասի արդյունքները Վաղարշապատ համայնքում քվեարկությանը մասնակցել է 31 527 մարդ կամ 45.12 %-ը. ԿԸՀ Էջմիածնի մի մասը հոսանքազրկվել է. ախր, ո՞ւմ մտքով կանցներ, չէ՞ Ժամը 17։00-ի դրությամբ՝ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 36․72%-ը Պատերազմ Արցախում
Վաղարշապատի ավագանու ընտրություններում երկրորդ տեղը գրաված «Հաղթանակ» դաշինքի առաջնորդների, կողմնակիցների և անդամների տներում խուզարկություններ է տեղի ունենում Վաղարշապատի ընտրությունների մասին Շնորհակալ ենք բոլոր այն վաղարշապատցիներից, ովքեր «Մայր Հայաստան» կուսակցությանը վստահության քվե տվեցին Դադարեցվեց ՀԷՑ–ի` «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան կամ պարզապես՝ «քցոցի» ՔՊ-ն խոսում է ջախջшխիչ հաղթանակի մասին այն դեպքում, երբ անգամ ընտրության մասնակիցների 50 տոկոսը չի քվեարկել է իրենց. Բորիս Մուրազի Իշխանությունն այսօր, կորցնելով իր բարոյական կշիռը, դարձել է վտանգավոր մի խմբակ. Եզրաս սրբազան «Հայաստան» խմբակցությունը նման խայտառակ թատրոնի չի մասնակցելու․ հայտարարություն Սամվել Կարապետյանի աջակիցները դատարանի դիմաց են Արդեն երրորդ խոշոր քաղաքային համայնքում «Մայր Հայաստանը» հաղթահարում է անցողիկ շեմը Դադարեցվեց ՀԷՑ–ի` «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան «Չեչնիայի քաղաքացու սպանությունը կատարած երկու անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում»․ Կիմա Ավդալյան Սուր շնչառական վարակներով հաշվառված դեպքերի թիվը կազմել է 11 հազար. վիճակագրություն Մասիս համայնքի ղեկավար է ընտրվել Նորայր Հակոբյանը Ռուսաստանի հետ բիզնեսով զբաղվող ցանկացած երկիր կենթարկվի շատ խիստ պատժամիջոցների. Թրամփն աջակցում է օրինագիծը Վերաքննիչի որոշումը 53 քննիչներից բաղկացած խումբը չի ներկայացրել դատարանին․ Արամ Վարդևանյան ՀԷՑ-ի խլման նիստ․ օր վերջին ԿԸՀ-ն հրապարակել է Վաղարշապատի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները Տեղումները կդադարեն և օրերը կրկին կտաքանան․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Ձեր ընտրությամբ կարևոր լիցք տվեցիք՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ազատելու գործընթացին․ Փաշինյան ԿԸՀ-ն հրապարակել է բոլոր տեղամասերի նախնական արդյունքները Նախնական տվյալներ՝ Վաղարշապատի 46 ընտրատեղամասերից Պաշտոնական տվյալներ ԿԸՀ-ից. հայտնի են 47-ից 25 ընտրական տեղամասի արդյունքները Նախնական արդյունքներ Վաղարշապատի ընտրություններից. հաշվարկվել է ձայների կեսը Դողս գյուղում առաջատարը «Մայր Հայաստան»-ն է Վաղարշապատի 2 տեղամասից ստացված նախնական արդյունքները Ծեծկռտուք Չեխովի 47 շենքի դիմաց. Կան ձերբակալվածներ Վաղարշապատ համայնքում քվեարկությանը մասնակցել է 31 527 մարդ կամ 45.12 %-ը. ԿԸՀ Վաղարշապատի մեծ մասը հոսանքազրկվեց Մեր մասին զրպարտչական, վիրավորանքի տարրեր պարունակող գրառում կատարած Արուսյակ Ջուլհակյանի հետ կհաղորդակցվեմ դատարանում. Մելոյան Էջմիածնի մի մասը հոսանքազրկվել է. ախր, ո՞ւմ մտքով կանցներ, չէ՞

«Մայր Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագիրը. Վաղարշապատ խոշորացված համայնք

Սիրելի՛ վաղարշապատցիներ,

Էջմիածին քաղաքի, Խոյ համայնքի, Ոսկեհատ գյուղի հարգելի՛ ընտրողներ,

«Մայր Հայաստան» կուսակցությունը Վաղարշապատ խոշորացված համայնքում ավագանու արտահերթ ընտրությունները գնահատում է որպես գործընթաց, որը կարող է նախադրյալներ ստեղծել Հայաստանի Հանրապետությունում ամբողջական իշխանափոխության համար:

Մենք հանձնառու ենք պաշտպանել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին օրվա իշխանությունների ադրբեջանահաճո ոտնձգություններից: Մեր ստորագրահավաք-ակցիան՝ ի պաշտպանություն Եկեղեցու, ստացել է հազարավոր էջմիածինցիների աջակցությունը:

Մեր նվազագույն խնդիրն այս ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրին» իշխանազրկելն է, առավելագույնը՝ համայնքի կառավարման պատասխանատվությունը ստանձնելը:

«Մայր Հայաստանը» վաղարշապատցուն ներկայանում է համայնքի ընթացիկ կառավարման և հեռանկարային զարգացման ծրագրերով։

. . .

Վաղարշապատի կենտրոնը համայն հայության հոգևոր մայրաքաղաք Էջմիածինն է, որն ունի ՀՀ ներգնա տուրիստական կենտրոններից մեկը դառնալու և արտերկրից հսկայական մարդկային հոսք ապահովելու բոլոր նախադրյալները (Վատիկանի տարբերակներով): Այդ նախադրյալներն են՝

–Մայր Տաճար և Աթոռանիստ քաղաք,

–մշակութային հզոր ժառանգություն,

–ՀՀ մայրաքաղաքին մոտ լինելը,

–«Զվարթնոց» օդանավակայանին մոտ լինելը,

–բնակլիմայական բարենպաստ պայմանները։

Ընտրողների վստահության քվեին արժանանալու և համայնքային իշխանության ստանձնելու դեպքում կներդնենք բոլոր ջանքերը Էջմիածինը միջազգային մասշտաբով լայնորեն գովազդելու, տուրիստական ենթակառուցվածքների զարգացմանը նպաստելու համար:

Վերը նշված նպատակներն իրագործելու համար անհրաժեշտ են ինչպես տեղական, այնպես էլ համապետական մակարդակի քաղաքական, օրենսդրական, ենթաօրենսդրական փոփոխություններ։ «Մայր Հայաստանը» պարտավորվում է ժողովրդի քվեն ստանալու դեպքում հետևողականորեն հասնել դրանց։

Համայնքի ընթացիկ կառավարումը ներառելու է՝

  1. Բյուջետային միջոցների արդյունավետ կառավարումը:

Համայնքի կառավարման մեր սկզբունքներն են լինելու՝

-թափանցիկությունը,

-համատիրությունների գործունեության հանրային վերահսկողության իրականացումը,

-որոշումների կայացմանը հանրային մասնակցության ապահովումը,

-սոցիալական արդարությունը,

-կարգապահությունը և կոռուպցիոն ռիսկերի կտրուկ նվազեցումը,

-հանրային շահի պաշտպանության առաջնահերթությունը,

-շարունակական բարեփոխումները։

  1. Տեղական տուրքերի ու վճարների ճկուն քաղաքականության միջոցով փոքր ու միջին բիզնեսի խթանումը։

  2. Գյուղական համայնքներում գործող ջերմոցային տնտեսություններին հարկային տեռորի չենթարկելը. գյուղացիական տնտեսություններին իշխանությունը պետք է աջակցի կամ առնվազն չխանգարի:

  3. Ասֆալտապատման իրականացումը. առաջիկա հնգամյակում համայնքային փողոցները պետք է լինեն բարեկարգ, Էջմիածին քաղաքը պետք է մաքրվի փոշուց և աղբից։

  4. Համայնքային, միջքաղաքային և ներքաղաքային տրանսպորտային նոր որակի համակարգի ձևավորումը, որը ենթադրում է ժամանակակից տրանսպորտային ցանցի ներդնում՝ համայնք-մասնավոր համագործակցության տարբերակով՝ մատչելի գնային քաղաքականությամբ: Թոշակառուները, հաշմանդամները, պատերազմում զոհվածների ընտանիքների անդամները, Արցախից բռնի տեղահանվածները և ուսանողները պետք է ունենան անվճար կամ զեղչով երթևեկելու հնարավորություն: Գյուղերից դեպի Էջմիածին և Երևան փոխադրումը պետք է կրի կանոնավոր և քաղաքակիրթ բնույթ:

Ներքաղաքային տրանսպորտի աշխատանքային ժամերը պետք է սահմանվեն մինչև ժամը 23:00։ Տրանսպորտային պարկը պետք է ձևավորվի համայնքային միջոցների և արտաքին դոնորների ներգրավմամբ։

  1. Փողոցային լուսավորության ապահովումը։ Էջմիածնին լուսային փաթեթավորում տալը, այդ թվում՝ պատմամշակութային օբյկետների միջազգային ստանդարտներին համապատասխան լուսավորումը մեր առաջնահերթ խնդիրներից է։

  2. Կանաչապատ նոր տարածքների ստեղծումը և դրանց շարունակական խնամքի ապահովումը։

  3. Թափոնների վերամշակման և տեսակավորման ծրագրերի իրականացումը մտնում է առաջնահերթությունների մեջ։ Աղբահանությունը պետք է լինի պատշաճ մակարդակի վրա: Նախատեսվում է շաբաթօրյակների պարբերական կազմակերպում:

  4. Միջազգային լավագույն փորձի ներդրմամբ թափառող շների հիմնախնդրի լուծումը՝ ժամանակակից մեթոդներով և շատ կարճ ժամանակահատվածում։

  5. Կրթական ոլորտում ներգրավված աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը՝ տեղական բյուջեի անարդյունավետ ծախսերի վերացման և լրացուցիչ միջոցների ներգրավման հաշվին։

  6. Երիտասարդության զարգացման հիմնադրամի ստեղծումը՝ երիտասարդների համար մշակելով կրթական ու բիզնես ոլորտներին վերաբերող հատուկ ծրագրեր։

  7. Զբոսաշրջության զարգացման կենտրոնացված քաղաքականության իրականացումը, որի համար զարգացման լուրջ խթան կարող է դառնալ քաղաքային ենթակառուցվածքների զարգացումը, հյուրանոցային բիզնեսի խթանումը, զբոսանքի և ժամանցի վայրերի բարեկարգումն ու նորերի ստեղծումը։ Համայնքը գովազդային լրջագույն քաղաքականություն պետք է իրականացնի՝ Էջմիածնի զբոսաշրջային գրավչությունը բարձրացնելու նպատակով։ Մասնավորապես՝ մշակութային, խոհարարական և ստեղծագործական փառատոնների կազմակերպում, մարքեթինգային արշավների իրականացում։

Հոկտեմբերի 8-ը՝ Էջմիածնի օրը, պետք է դառնա ոչ միայն էջմիածինցիների, այլ նաև հայության տոնական օրերից մեկը և խթանի զբոսաշրջությունը:

Զբոսաշրջության զարգացմանը կարող է նպաստել նաև «մշակութային միջավայրի» ձևավորումն ու զարգացումը:

Համայնքը պետք է խթանի զբոսաշրջային մասնավոր բիզնեսը:

  1. Էջմիածնում «Խելացի քաղաքի» համակարգի ձևավորումը, որը նախատեսում է՝

-տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառում,

-քաղաքի կառավարման թվայնացում,

–«E-governance» համակարգերի ներդրում,

-տեղական «IT» ընկերությունների և ստարտափերի համար բարենպաստ աշխատանքային պայմանների ստեղծում,

-համայնքային տարածքների խելացի կառավարում,

-«GIՏ» աշխարհագրական տեղեկատվական համակարգի ներդրում։

  1. Համայնքային սեփականություն հանդիսացող

    մանկապարտեզները պետք է լինեն անվճար:

  2. Գյուղական համայնքներում ոռոգման և խմելու ջրի ապահովման իրականացում՝

    արդյունավետ համակարգի ներդրման միջոցով:

. . .

Գալիք հինգ տարիների ընթացքում պլանավորում ենք հետևյալ աշխատանքները՝

  • վերականգնել Զվարթնոց թաղամասում առկա «Սատանի անիվ» կոչվող կարուսելը և անճանաչելիորեն բարեկարգել հարակից տարածքը՝ այն բերելով միջազգային ստանդարտների և դարձնելով հաճելի զբոսավայր ինչպես տեղացիների, այնպես էլ համայնքի հյուրերի համար,
  • համայնքապետարանը կիրականացնի քաղաքային կոլորիտի մաս կազմող շենքերի ֆասադների ու կտուրների վերականգման աշխատանքներ,
  • ավելացնել բարվոք վիճակում գտնվող բազմաբնակարանային շենքերի թիվը,
  • իրականացնել բակերի բարեկարգման աշխատանքներ, այդ թվում՝ ստեղծել բակային ֆուտբոլի խաղադաշտեր,
  • կահավորել փողոցները՝ ճանապարհային նշանների ավելացման միջոցով,
  • նպաստել սպորտի զարգացմանը՝ համապատասխան կառույցների վերանորոգման կամ նորերի ստեղծման միջոցով,
  • գյուղական ճանապարհային հատվածներում ստեղծել գյուղմթերքների իրացման ժամանակակից նոր փոքր շուկաներ,
  • Արմատական լուծում տալ ոռոգման ջրի ապահովման համակարգին՝ նպաստելով գյուղատնտեսության զարգացմանը:

Հարգելի՛ ընտրող, Վաղարշապատը փոփոխությունների շեմին է։ Պետք է կատարել արժանապատիվ և զարգացմանը միտված ընտրություն:

Միացի՛ր, որ փոխենք:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan