Վաղարշապատում կայանալիք ընտրությունները վճռորոշ են
Դիտել նաև
Կվերահաշվարկվի Վաղարշապատի թվով 5 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները․ ԿԸՀ
ԿԸՀ-ն հրապարակել է բոլոր տեղամասերի նախնական արդյունքները
Նախնական արդյունքներ Վաղարշապատի ընտրություններից. հաշվարկվել է ձայների կեսը
Դողս գյուղում առաջատարը «Մայր Հայաստան»-ն է
Վաղարշապատի 2 տեղամասից ստացված նախնական արդյունքները
Այո՛, սա պարզապես հերթական ընտրություն չէ։ Այս ընտրությունը պայքար է՝ հանուն մեր սկզբունքների, հանուն մեր ազգային ու հոգևոր արժեքների պահպանության։ Այսօր մեզնից յուրաքանչյուրի ակտիվ մասնակցությունն է որոշելու, թե ում ձեռքում է լինելու մեր հոգևոր մայրաքաղաքի, մեր սրբավայրերի և մեր երեխաների ապագան։
Եթե լռենք՝ կորցնում ենք։ Եթե ակտիվ մասնակցենք ընտրություններին ու պայքարենք՝ պահպանում ենք այն, ինչ սուրբ է մեզ համար։ Վաղարշապատը միշտ եղել է հայության սրտի բաբախը և թող այդ բաբախը երբեք չդադարի։ Եկե՛ք բոլորս կանգնենք մեր արժեքների, մեր հավատքի և մեր հայրենի քաղաքի կողքին։
#միացիր_որ_փոխենք
«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից

