«Այսօրվա խեղճությունը մեր ժողովրդին սազական չէ։ 2026-ը պետք է դառնա խեղճության հաղթահարման տարի»,- Գագիկ Ծառուկյան Վարդաշենում մարդիկ ապրում են` ամեն օր փլուզման պայմաններում (տեսանյութ) Վաղարշապատի «նորընտիր» համայնքապետը հասցրել է բարձրացնել իր և իր թիմակիցների աշխատավարձերը (տեսանյութ)
15
Հրապարակային հայտարարություն՝ Եկեղեցու դեմ արշավանքը դադարեցնելու պահանջով Մխիթարություն և հոգու ուրախություն էր Մեզ համար տեղեկանալ Բաքվից 4 հայորդիների հայրենիք վերադարձի մասին. Վեհափառ Սկանդալային հայտարարություն․ ՀՀ-ում Իրանի դեսպանն ո՞ւմ է մեղադրում․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը «պետական» ընտրակաշառք է բաժանում (տեսանյութ) Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով «Զանգեզուրի միջանցքը»՝ «ԹՐԻՓՓ» փաթեթավորմամբ․ ի՞նչ պետք է անել և ո՞րն է մեր այլընտրանքը Շա՞հ, թե Այաթոլլա, միասնական Իրա՞ն, թե՞ երկրի փլուզում. ի՞նչ է սպասվում Իրանին, և ինչպե՞ս այդ ամենը կազդի Հայաստանի անվտանգության վրա (մաս 3-րդ) ԱԺ առաջիկա ընտրությունները ճակատագրական են լինելու ՀՀ-ի համար Ոսկու և արծաթի կտրուկ թանկացումը վկայում է այն բանի մասին, որ աշխարհը կանգնած է նոր մեծ արհավիրքի առջև 44-օրյա պատերազմից հետո Փաշինյանն ու Սուքիասյանը պլանավորել էին Ադրբեջանի օգնությամբ բենզինի բիզնեսի մեջ մտնել Պատերազմ Արցախում
Պետության հաշվին հարստացողներն այլոց «նախաճաշն» են հաշվում. «Փաստ» Իսկապե՞ս «ինքնիշխան», իսկապե՞ս «արդար» գործարք. «Փաստ» «Այսօրվա խեղճությունը մեր ժողովրդին սազական չէ։ 2026-ը պետք է դառնա խեղճության հաղթահարման տարի»,- Գագիկ Ծառուկյան Հրապարակային հայտարարություն՝ Եկեղեցու դեմ արշավանքը դադարեցնելու պահանջով Մխիթարություն և հոգու ուրախություն էր Մեզ համար տեղեկանալ Բաքվից 4 հայորդիների հայրենիք վերադարձի մասին. Վեհափառ Իրանը կարմիր քարտ է ցույց տալիս Հայաստանին․ «Կարճ ասած» Վարդաշենում մարդիկ ապրում են` ամեն օր փլուզման պայմաններում (տեսանյութ) Վաղարշապատի «նորընտիր» համայնքապետը հասցրել է բարձրացնել իր և իր թիմակիցների աշխատավարձերը (տեսանյութ) 9 միլիոն դրամ՝ չկատարված աշխատանքի համար (տեսանյութ) Վիգեն Էուլջեքջյանն այս պահին Զինվորական քննչական գլխավոր վարչությունում է՝ հարցաքննության Հունվարի 18-ին, Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը Սուրբ Պատարագ կմատուցի Նորաբացի Սուրբ Աստվածածին եկեղեցում Դասի ժամին Օհանավանի ուսուցիչներին ու աշակերտներին տարել են կարգալույծների պատարագին․ ուխտերթը չեղարկվել է Զինծառայողի մահվան դեպքով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն Քանի դեռ գերության դաժան ճիրաններում եք, ես հանգիստ չեմ ունենալու` երդվում եմ․ ադրբեջանական գերությունից վերադարձած Հեղուկ գազի դեֆիցիտ է ստեղծվում՝ ադրբեջանական «քաղաքական բենզինի» իրացումն ապահովելու համար Սկանդալային հայտարարություն․ ՀՀ-ում Իրանի դեսպանն ո՞ւմ է մեղադրում․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՔՊ-ի իշխանության 8 տարիների ընթացքում Շիրակում գրադարանների «ջարդ» է կազմակերպվել՝ 52 փակված գրադարան Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Նիկոլ Փաշինյանը «պետական» ընտրակաշառք է բաժանում (տեսանյութ) Մենք մտահոգված ենք, որ ԱՄՆ-ն կարող է TRIPP-ն օգտագործել իր քաղաքականության շրջանակներում․ ՀՀ-ում Իրանի դեսպան Թղթային «ինքնիշխանություն» ընդդեմ փաստացի վասալության Ակնհայտ է՝ հիմա մեր տարածաշրջան ներհոսելու են մեծ ներդրումներ և մեծ փողեր, և դա շատ լավ նորություն է. Փաշինյան «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարություն. ԱԳՆ 4 գերու դիմաց Հայաստանը փոխանցել է 2 սիրիացի վարձկանների, որոնք գերեվարվել էին 44-օրյա պատերազմի ժամանակ Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը եւ Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ հանձնվեցին Հայաստանին Հայր Ասողիկը հարցաքննվում է Քննչական կոմիտեում Ու էս ամենի համար՝ 1 մլրդ 128 մլն պարգևատրում (տեսանյութ) «Զանգեզուրի միջանցքը»՝ «ԹՐԻՓՓ» փաթեթավորմամբ․ ի՞նչ պետք է անել և ո՞րն է մեր այլընտրանքը Տիգրան Ավինյանը ձմռան սեզոնին պետք է արևապաշտ դառնա

Իշխանությունը կարող է դրանցով վախ սերմանել, բայց նույն գործողություններով բարձրացնում է հասարակական ընդվզման ներուժը. Քրիստինե Վարդանյան

Բռնաճնշումները երկսայր սուր են,- գրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
 
«Իշխանությունը կարող է դրանցով վախ սերմանել, բայց նույն գործողություններով անխուսափելիորեն բարձրացնում է հասարակական ընդվզման ներուժը։ Այսօր Հայաստանում ձևավորված վախի միջավայրը իրական է․ մենք բոլորս ունենք ծանոթներ, նույնիսկ հարազատներ, ովքեր վախենում են անգամ սոցցացներում գրառումներ հավանել, վախենում են ընդդիմության հետ ասոցացվելուց, որովհետև իրենցից յուրաքանչյուրը անձնապես գիտի մեկին ում աշխատանքից հեռացրել են ընդդիմադիրի գրառում հավանելու, հետապնդել են հավաքներին մասնակցելու համար։ Աշխատանքից ազատումներ, ճնշումներ՝ սա ոչ թե մեկ-երկու դեպքի շարան է, այլ մեթոդ և փաստ, որի հետ պետք է հաշվի նստել։
 
Բայց այստեղ կա նաև մեդալի հակառակ կողմը։ Այսպիսի քայլերով իշխանությունն անխուսափելի ավելացնում է հանրային ատելության աստիճանը։ Ճնշումները կուտակում են ոչ թե հնազանդության, այլ ատելության պաշար։ Այդ պաշարը քաղաքական ուժ է դառնում այն պահին, երբ մարդիկ տեսնում են, որ իրենց մասնակցությունը կարող է արդյունք տալ։
 
Սա հենց այն կետն է, որտեղ մեր ամենամեծ մարտահրավերը դառնում է հուսալքության հաղթահարումը։ Մարդկանց ցույց տալը, որ իրավիճակից դուրս գալու ճանապարհը գոյություն ունի, և այն անցնում է իրենց մասնակցությամբ։ Քանի դեռ նրանք մասնակցությունից հրաժարվում են, իշխանության հաշվարկը աշխատում է՝ փոքրամասնության կազմակերպված ռեսուրսը հնարավոր է ներկայացնել որպես «ժողովրդի կամք»։
Վաղարշապատի օրինակը դրա վառ ապացույցն էր։ Մոտ 40 տոկոս մասնակցության պարագայում ՔՊ-ի մոտ 20 տոկոս ձայները վերածվեցին 48 տոկոսի։
 
Իշխանությունը դա մեկնաբանեց որպես «լիակատար վստահություն»՝ դրանից հետո էլ ավելի սանձարձակ քայլեր կատարելով։ Մինչդեռ հենց Վաղարշապատում ՔՊ-ին ձայն տվածների մեծ մասը, վստահ եմ, համաձայն չէ այսօր կատարվողի հետ։ Իսկ չմասնակցածների մեջ գերակշիռ են նրանք, ովքեր ընդհանրապես չեն ընդունում տեղի ունեցողը, բայց չեն հավատացել, որ իրենց մասնակցությամբ հնարավոր էր կանխել արդյունքը։
 
Մինդեռ մի քանի տոկոս մասնակցության տարբերությունը կարող էր արմատապես փոխել այս պատկերը։
Ուրեմն իրական մարտահրավերը մարդկանց ներգրավվածության խնդիրն է։ Մեր խնդիրն է, բացատրել, որ մասնակցությունն է իրական պատասխանն այս բռնաճնշումներին, իրենց ներկայությունն է կասեցնում իշխանության վերարտադրության մեխանիզմը։
 
Երբ մասնակցությունը կա, իշխանության այս ողջ մարտավարությունը փլվում է։ Սա է առանցքային ճեղքման կետը»։
 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan