Անվավեր, բայց գործող․ ինչու են վարորդները Երևանում «կարմիր գծերի» համար դեռ թանկ գին վճարում Բոլորի ընդդիմությունը Ալեքսանդրապոլյան դասեր․ արդյոք պատմությունը կրկնվո՞ւմ է
9
Շիրակի թեմի հոգևորականները Յոթ Վերք եկեղեցում վերականգնեցին կանոնականությունը (տեսանյութ) Վրաստանը դե՞մ է, որ Ալիևը Փաշինյանին նախընտրական «նվերներ» բաժանի Կարող է այդ 24-րդ մահը, Աստված մի արասցե, նաև լինի սրբազան հայրը․ Գառնիկ Դանիելյան Մի քանի հարյուր միլիոն՝ քաղաքը զարդարելու համար․ Արշակ Սարգսյան (տեսանյութ) Երբ ՀՀ-ում եկեղեցին ու եկեղեցականները hալածանքների են ենթարկվում, Անթիլիասը քաջությունն ունի ո՛չ ասելու․ Արամ Ա (տեսանյութ) Շիրակի թեմը վաղը հրավիրում է Գյումրու Յոթ Վերք եկեղեցի՝ Սուրբ և Անմահ Պատարագի Հայ Առաքելական եկեղեցու դեմ փաշինյանական իշխանությունների հալածանքների պատճառով եպիսկոպոսական ժողովն առժամանակ հետաձգվում է Սա սրբապղծություն է. գյումրեցիները վրդովված են Յոթ Վերք եկեղեցում կատարվողից (տեսանյութ) «Ազատությո՛ւն սրբազաններին». Ռուբեն Մխիթարյանը Գյումրիում ակցիա իրականացրեց (Տեսանյութ) 2025թ․ դեկտեմբերի 7-ին Գյումրուն պատուհասեց հոգևոր ու բարոյական աղետ Պատերազմ Արցախում
Միայն կռանալն է լավ ստացվում․ «Կարճ ասած» Շիրակի թեմի հոգևորականները Յոթ Վերք եկեղեցում վերականգնեցին կանոնականությունը (տեսանյութ) Շուրջ 300 քրվարույթ Հայաստանում՝ ատելության խոսքի և բռնության քարոզի կոչերի համար. Փաշինյանի վրա հոդվածը չի տարածվում Ամեն օր՝ նոր հարձակում հայ մշակույթի, պատմության, հավատքի և մեր արժանապատվության դեմ. Արթուր Խաչիկյան Անվավեր, բայց գործող․ ինչու են վարորդները Երևանում «կարմիր գծերի» համար դեռ թանկ գին վճարում Մայր Աթոռը խստագույնս դատապարտում է Վրաստանը դե՞մ է, որ Ալիևը Փաշինյանին նախընտրական «նվերներ» բաժանի Սպայի մահվան դեպքը տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ որևէ առնչություն չունեցող հանգամանքներում և վայրում. ՊՆ Քիչ առաջ բանդիտական հարձակում է տեղի ունեցել հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա. փաստաբան Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 13 կմ հյուսիս-արևելք Կարող է այդ 24-րդ մահը, Աստված մի արասցե, նաև լինի սրբազան հայրը․ Գառնիկ Դանիելյան Բոլորի ընդդիմությունը Փաշինյանը հրապարակել է Հայ Առաքելական եկեղեցին վերացնելու և փոխարենը թերևս «ՔՊ-ի եկեղեցական մասնաճյուղ» ձևավորելու իր պլանը Մի քանի հարյուր միլիոն՝ քաղաքը զարդարելու համար․ Արշակ Սարգսյան (տեսանյութ) Մոլոգարը լրջորեն է լծվել հայերի դավանափոխության գործին Արգելափակվել է «Hellobit» ֆինանսական բուրգի՝ hellobitamh.com դոմենային հասցեներով գործող կայքերի գործունեությունը. ՆԳՆ Արաբկիր վարչական շրջանի աշխատակիցները մեղադրվում են կաշառք ստանալու մեջ. նախաքննությունն ավարտվել է Նոյեմբերին մատակարարված գազի վերաբերյալ տեղեկատվությունը դեկտեմբերի 9-ից լինելու է բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, փոստի սպասարկման կետերում Երբ ՀՀ-ում եկեղեցին ու եկեղեցականները hալածանքների են ենթարկվում, Անթիլիասը քաջությունն ունի ո՛չ ասելու․ Արամ Ա (տեսանյութ) Նիկոլը որոշել է վերջնականապես կապը խզել բանակության հետ Ալեքսանդրապոլյան դասեր․ արդյոք պատմությունը կրկնվո՞ւմ է Շիրակի թեմը վաղը հրավիրում է Գյումրու Յոթ Վերք եկեղեցի՝ Սուրբ և Անմահ Պատարագի Իրազեկում՝ դեկտեմբերի 30-ին աշխատող քաղաքացիների համար Հայաստանում Եկեղեցին և հոգևորականները հալածվում են, ո’չ ենք ասում այդ անարդարությանը. Արամ Ա Առաջարկում եմ Կառավարության և Ազգային ժողովի բոլոր նիստերը սկսել Տերունական աղոթքով… Նարեկ Մանթաշյան Նրանք այսօր իրենց հոգևոր մահկանացուն կնքեցին. Տեր Նշանը՝ «Յոթ Վերքում» պատարագին մասնակցած սրբազանների մասին (տեսանյութ) Եղբայրական հայ ժողովրդի հետ սգում ենք այս սարսափելի ողբերգության զոհերի հիշատակը. ՀՀ–ում ՌԴ դեսպանատուն Ուժայիններով Գյումրիի եկեղեցին գրավելը, արենդայով վերցված տիրադավներով պատարագը խորքային ծանր մտորումներ են առաջացնում․ Հովհաննիսյան Ամենափրկիչ եկեղեցին լեփ-լեցուն էր քաղաքացիներով. Արտաշես սարկավագ Աջապահյան Երուսաղեմի հայոց պատրիարքությունը խնդրում է վեհափառին Ազգային եկեղեցական ժողով հրավիրել

Ո՞րն է հայադավ եռյակի ծրագիրը. Քաղբանտարկյալ Ռուբեն Հակոբյանի հոդվածը

Քաղբանտարկյալ, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը հոդված է գրել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից, որը հրապարակել է նրա որդին՝ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը։

Հետևելով «խաղաղության պայմանագիր» կոչվածի շուրջ դեպքերի զարգացմանը, կարծում եմ, որ մինչև տարեվերջ կստորագրվի կամ կնախաստորագրվի Հայաստանը թշնամու ողորմածությանը հանձնող մի փաստաթուղթ, ինչը խմբագրվել և վերջնական տեսքի է բերվել Էրդողանի և Ալիևի հետ Նիկոլ Փաշինյանի վերջին հանդիպումների ժամանակ։ Թուրք-ադրբեջանական տանդեմն իշխանատենչ պատուհասի միջոցով հերթական անգամ փորձում է պարտադրել Հայաստանի վերջնական վիլայեթացումը։ Նաև ակնհայտ է, որ այդ ծրագրում գործնականում բացակայում է Իրանի և Ռուսաստանի իրական դերակատարությունը՝ Արևմուտքի որոշ կառույցների համաձայնությամբ և հովանավորչությամբ։

Փաստաթղթի ստորագրման նախապայմաններից է նաև դեռևս գործող միակ կառույցի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրաստիճան եկեղեցականներին մանկապղծության, սրբապղծության ու բարեվարքության մեջ կեղծ մեղադրանքներ ներկայացնելով՝ նվաստացնելն ու հասարակության մոտ վարկաբեկելը։ Թշնամին չի ներում Արցախի էթնոզտման ու Բաքվի բանտերում հայ ռազմագերիների մասին Շվեյցարիայում Վեհափառ Հայրապետի հայտնի ելույթը, և ազգադավի միջոցով փորձում է պատասխանել այդ ելույթին։ Եվ ամենօրյա ռեժիմով թշնամու առաջ կռացած Հայաստանի վարչապետ կոչվածն իրականացնում է թշնամու հրահանգը։

Այդ փաստաթղթում նախատեսվում է նաև հետևյալ ծրագրի իրականացումը․ մինչև 2026 թվականի ԱԺ հերթական ընտրությունները որոշ իմիտացիոն պատկերներ ստեղծել Հայաստանի և Թուրքիայի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների ջերմացման և բարելավման մասին։ Այնուհետև դրան հետևելու է ժողովրդի էմոցիայն գողացող քարոզչական շքերթ՝ խաղաղության, երկրի անվտանգության, տնտեսության հետագա զարգացման մասին խորախորհուրդ քաղաքագիտական վերլուծություններ։

Այս նենգ ու ազգադավ ծրագրի մարտավարական նպատակը հստակ է՝ հասարակության զգացմունքների վրա խաղալով՝ հիմքեր ստեղծել 2026թ․ ԱԺ ընտրություններում իշխանության վերարտադրման համար։ Իսկ եռակողմ մշակված այս ծրագիրն իրականացելուց հետո ընդամենը կես քայլ է մնում Հայաստանի վերջնական վիլայեթացմանը։

Հետևաբար, չպետք է թույլ տալ այս ծրագրի ուղեկցությամբ գնալ ԱԺ ընտրությունների։ Անհրաժեշտ է վճռական քայլեր ձեռնարկել՝ Հայաստանում սահմանադրական կարգը վերականգնելու և ազգադավին հրաժարական պարտադրելու համար։

Հարգելի ընդդիմություն

Համոզված եմ, որ Հայաստանի սրընթաց գահավիժումը կանխելու միակ ճանապարհը մեկ միասնական օրակարգով Նիկոլ Փաշինյանին հրաժարական պարտադրելն է։ Նաև համոզված եմ, որ դրան հասնելու միակ ճանապարհն ընդդիմության ներկայացուցիչների ընդգրկուն մասնակցությամբ համապետական հանրահավաքի նախապատրաստումն ու անցկացումն է։ Հանրահավաքը պետք է զերծ լինի ժողովրդին հիասթափեցնող ավելորդ դասախոսություններից և պետք է ունենա հստակ շեշտադրում՝ ինչպես պարտադրել այդ հրաժարականը և շարունակել մինչև ծրագրի ամբողջական իրականացումը։ Փաստարկված օրինակներով հասարակությանը հստակ բացատրել, որ բոլոր այս դժբախտությունների հիմքում գործող վարչապետի մի շարք հակասահմանադրական քայլերն են և թվարկել դրանցից մի քանիսը։ (Այս թեմային որոշ մանրամասնություներով անդրադարձել եմ նաև իմ ֆեյսբուքյան էջում՝ կալանավորվելուց ընդամենը մի քանի օր առաջ):

Անհրաժեշտ է նաև քաղաքական հիմնական դերակատարների մասնակցությամբ ձևավորել 6-8 ամիս տևողությամբ ժամանակավոր կառավարություն։ Այն պետք է ունենա գործնական ծրագիր՝ վերականգնելու վստահելի հարաբերություններ ոչ միայն մեր ռազմավարական դաշնակիցների, ալև միջազգային կռույցների ու դիվանագիտական ամբիոնների հետ։

Այդ ընթացքում պետք է կարողանալ նաև վստահելի քայլերով հնարավորինս չեզոքացնել մեր ներքին կյանքում առկա հատվածային անտագոնիզմն ու անհանդուրժողականությունը և նախատեսված ժամկետում նախապատրաստել-անցկացնել ԱԺ ընտրություներ։

Կատեգորիկ չեմ այս մոտեցումներում, կարող են քննարկվել նաև այլ տարբերակներ։ Բայց հասարակության ուշադրությունը չպետք է շեղել գործնականում զրոյի հասնող, հնարավորություն չունեցող տարբերակներով։

Իսկ երբ իրականանա հայադավ եռյակի համատեղ ծրագրած այս նենգ սցենարը, ուրեմն իրոք մենք արժանի ենք և՛ այս վիճակին, և՛ ազգակործան պատուհասի վարչապետությանը։

Քաղբանտարկյալ Ռուբեն Հակոբյան

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ

28․07․2025թ․

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan