Վճարովի շտապօգնություն (տեսանյութ) Ստրատեգիական խնդիրների լուծումը և պոպուլիզմը ՔՊ-ի վերարտադրման միակ հնարավորությունն ընտրություններին քիչ մասնակցությունն է
20
Նիկո՛լ, դե տես՝ թոշակառուներն ինչ են անելու․ Երվանդ Բոզոյան Ձյունը չեն մաքրում, բայց նախատեսում են նոր ֆինանսական հատկացումներ (տեսանյութ) Դե, վայելե՛ք Փաշինյանի ու ՔՊ-ի իշխանությունը. Ավանեսյանի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. «Ժողովուրդ» Երևանը՝ սառցե հրապարակ․ բա սրա համար ո՞ւմ տուգանեն (տեսանյութ) Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայում՝ փետրվարի 16-19-ը Ժողովրդին շարունակում են թալանել․ Թուրքիայի սահմանի գյուղերը, կարծես, ուզում են դատարկել (տեսանյութ) Եպիսկոպոսաց ժողովը կկազմակերպվի Հայաստանից դուրս Շա՞հ, թե՞ Այաթոլլա, միասնական Իրա՞ն, թե՞ երկրի փլուզում. ի՞նչ է սպասվում Իրանին, և ինչպե՞ս այդ ամենը կազդի Հայաստանի անվտանգության վրա (ամփոփում) Նիկոլական վախերի մասին (տեսանյութ) Ի՞նչ կապ կա Թրամփի քայլերի, Գրենդլանդիայի, Վենեսուելայի, Իրանի դեպքերի և ոսկու գնի սրընթաց աճի մեջ Պատերազմ Արցախում
Մոտեցումը, կարծես, միտում ունի ստվերելու Բանակի օրը․ ՀՅԴ Հայաստանում քաղաքական հայացքների արտահայտման համար մարդկանց ձերբակալելը լուրջ տարակուսանք և մտահոգություն է առաջացնում. Լավրով Մասյացոտն թեմի քահանաներին սպառնալիքի և ճնշման միջոցով փորձում են ենթարկեցնել թեմի հեռացված առաջնորդին. ահազանգ Պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը, Լևոն Քոչարյանը և Պետրոս Մեղրյանը տեսակցել են քրեակատարողական հիմնարկում գտնվող Աշոտ Մինասյանին Ադրբեջանը շարունակում է ՀՀ-ի դեմ տարածքային հավակնությունների հարցը պահել օրակարգում. Աբրահամյան Նիկո՛լ, դե տես՝ թոշակառուներն ինչ են անելու․ Երվանդ Բոզոյան Ձյունը չեն մաքրում, բայց նախատեսում են նոր ֆինանսական հատկացումներ (տեսանյութ) Վճարովի շտապօգնություն (տեսանյութ) Հ1-ի «մասսովկան» տարիներով չի վճարվում Դե, վայելե՛ք Փաշինյանի ու ՔՊ-ի իշխանությունը. Ավանեսյանի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. «Ժողովուրդ» ՔՊ-ում թեժ օրեր են սպասվում Դավիթ Տոնոյանի և ՊՆ նախկին պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործը ավարտվում է «Թրամփի» միջանցքը Հայաստանում պաշարների նոր «զարդատուփ» է ԱՄՆ-ի համար Իշխանություններն ամեն կերպ խոչընդոտել են «Մենք կանք» միջոցառման անցկացմանը. «Փաստ» Երևանը՝ սառցե հրապարակ․ բա սրա համար ո՞ւմ տուգանեն (տեսանյութ) Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայում՝ փետրվարի 16-19-ը Ստրատեգիական խնդիրների լուծումը և պոպուլիզմը ՔՊ-ի վերարտադրման միակ հնարավորությունն ընտրություններին քիչ մասնակցությունն է «Տեսա Աննա Հակոբյանի մի գրառում, «կափարիչս» թռավ, պատասխանեցի։ Էդ գիշեր եկան հեռախոսս առգրավելու»,- Արմեն Աշոտյան Փաշինյանը «խաղաղություն» է հաստատել մի պետության հետ, որը չի ճանաչում որևէ միջազգային իրավունք. Վարդան Պողոսյան Փաշինյանն ու Ալիևը այնքան հարազատ են, որ եղբայրության, ասել է, թե՝ «ախպերության» մրցանակ են ստանում Ժողովրդին շարունակում են թալանել․ Թուրքիայի սահմանի գյուղերը, կարծես, ուզում են դատարկել (տեսանյութ) Ո՞ւր է կորել Շիրակի մարզպետը Քաղաքացին փորձել է մուտք գործել շենք, բայց մերկասառույցի պատճառով գրեթե հայտնվելու էր հրդեհի մեջ (տեսանյութ) Փարաքարի սպանություններից հետո պաշտոնանկ եղած Բդոյանը կրկին բարձր պաշտոն է ստացել Եպիսկոպոսաց ժողովը կկազմակերպվի Հայաստանից դուրս Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառված կալանքը փոփոխվեց Հասկանալի է` ժամանակ չունեն մաքրելու, պարգևավճարներն են ծախսում «...Որոշեցինք այցելել մեր ապուպապի կառուցած եկեղեցի ու մասնակցել սուրբ և անմահ պատարագին» Իմ գործընկեր Լևոն Քոչարյանի հետ Արմավիր քրեակատարողական հիմնարկում տեսակցեցինք քաղբանտարկյալներին. Գառնիկ Դանիելան

Անվավեր, բայց գործող․ ինչու են վարորդները Երևանում «կարմիր գծերի» համար դեռ թանկ գին վճարում

Հետք-ը գրում է․ Երևանում «կարմիր գծերի» վճարների շուրջ սկսված իրավական պայքարը 1,9 տարի է չի ավարտվում: Դատական գործընթացները տարիներով ձգձգվում են, իսկ վարորդները շարունակում են վճարել բարձրացված գներով: Մոտ երկու շաբաթից Երևանի ավագանին կընդունի տեղական վճարների 2026թ.-ի դրույքաչափերը: Քաղաքի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը Վարչական դատարանում վիճարկում է դեռևս 2024 և 2025 թվականների ավագանու որոշման՝ վճարովի ավտոկայանատեղիներին վերաբերող դրույթները: Երկու գործերով էլ Վարչական դատարանը նշված դրույթներն անվավեր է ճանաչել, սակայն որոշումներն օրինական ուժի մեջ չեն մտել, քանի որ Երևանի ավագանին բողոքարկել է:

Երևան քաղաքի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունն առաջին անգամ Վարչական դատարան է դիմել 2024թ. փետրվարի 21-ին՝ «Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» 26.12.2023թ. թիվ 43-Ն որոշման՝ վճարովի ավտոկայանատեղիների, այլ կերպ ասած՝ «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարին վերաբերող ավագանու որոշման դրույթներն ուժի մեջ մտնելու պահից անվավեր ճանաչելու պահանջով:

2024թ. դեկտեմբերի 19-ին, Վարչական դատարանը՝ հինգ դատավորի կազմով, անվավեր ճանաչեց «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարին վերաբերող ավագանու որոշման դրույթները: Դատարանն արձանագրեց, որ քաղաքապետարանը որևէ ձևով չի ապացուցել, որ վճարը շեշտակի թանկացրել է ծառայությունների որակը բարելավելու նպատակով, իսկ փողոցները բեռնաթափելու պատճառաբանութունն իրավաչափ չի համարել: Սակայն, դատարանը մերժեց ուժի մեջ մտնելու պահից անվավեր ճանաչելու ավագանու խմբակցության պահանջը:

Երևան քաղաքի ավագանին բողոք ներկայացրեց Վերաքննիչ դատարան: 1 տարի 9 ամիս է գործը քննվում է դատարաններում, սակայն մինչ օրս օրինական ուժի մեջ մտած դատական ակտ չկա:

Երևանի ավագանին հնարավորինս ժամանակ ձգելու նպատակով բողոքարկել է Վերաքննիչ դատարանի՝ ոչ պատշաճ լիազորագրի պատճառով բողոքը վերադարձնելու որոշումը: Վճռաբեկ դատարանը վչռաբեկ բողոքը թողել է առանց քննության, որից հետո միայն պատշաճ լիազորագիր է ներկայացվել:

Այս գործով Վերաքննիչ վարչական դատարանը 2025թ. սեպտեմբերի 1-ին բողոքը վարույթ է ընդունել, սակայն 3 ամսից ավելի դեռ որոշում չի կայացրել՝ թե ինչ ընթացակարգով է քննելու և ի վերջո՝ երբ է հրապարակվելու դատարանի որոշումը:

Երևան քաղաքի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը 2025թ. հունվարի 23-ին ևս դիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Երևան քաղաքի ավագանու: Պահանջվում է ուժի մեջ մտնելու պահից անվավեր ճանաչել «Երևան համայնքում տեղական վճարների 2025 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» 24.12.2024թ. թիվ 265-Ն որոշման Հավելվածի 27-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունները, որոնք վերաբերում են վճարովի ավտոկայանատեղիներին:

Այս գործով Վարչական դատարանը 2025թ. մայիսի 25-ին որոշել է նշված պարբերությունները ճանաչել ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող «Տեղական տուրքերի և վճարների մասին» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքների մի շարք հոդվածներին հակասող և անվավեր: Սակայն, վարչական դատարանը դարձյալ մերժել է Երևան քաղաքի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության դիմումը՝ վիճարկվող դրույթներն ուժի մեջ մտնելու պահից անվավեր ճանաչելու պահանջը, ինչը նշանակում է, որ վարորդները շարունակում են բարձրացված արժեքով վճարել կայանատեղիների համար:

Երևանի ավագանին դատարանի այս որոշումը դարձյալ բողոքարկել է: Վերաքննիչ քաղաքացիական դատարանը բողոքը վարույթ է ընդունել և դատական ակտի հրապարակման օր է նշանակել 2025թ. դեկտեմբերի 12-ը:

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ Վարչական դատարանն անվավեր է ճանաչել «Կարմիր գծերի» թանկացմանը վերաբերող ավագանու որոշումը: Երևանի քաղաքապետարանն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը բերել էին այն հիմնավորումը, որ կայանատեղիների թանկացումով քաղաքը խցանումներից բեռնաթափելու են: Սակայն, ըստ ավագանու անդամի՝ ոչ մի բեռնաթափում չի եղել:

«Քաղաքապետարանը դեմ գնալով քաղաքացիներին ձգձգում է, նորից վճիռը բողոքարկում է: Տարեվերջին սպասվում է ավագանու նիստը, որի ընթացքում պետք է ընդունվեն 2026թ. համար թանկացումները: Իրական ընդդիմադիրները հնարավորություն ունեն կողմ չքվեարկելու, քանի որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ու նրան կցված «Հանրապետություն» խմբակցությունը միասին չեն կարողանալու անցկացնել: Մի քանի օր է մնացել, սպասենք տեսնենք այս անգամ ով է օգնելու, որ այդ որոշումն ընդունեն»,-ասում է Գևորգ Ստեփանյանը:

«Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամի դիտարկմամբ՝ թեև դատարանը ոչ իրավաչափ է ճանաչում ավագանու որոշումը, սակայն քաղաքապետարանը բողոքարկումներով ձգձգում է, որ տարին վերջանա, նորից նոր որոշում ընդունի, ընդդիմադիրները այն տանեն դատարան ու այդպես շարունակ: Միակ արդյունավետ լուծումն այն է, որ իրենց ընդդիմադիր համարող ավագանու անդամները դեմ քվեարկեն որոշման նախագծին:

«Հիմա սպասենք տեսնենք ինչ են կարողանալու անել, որ մեկն է գալու բան ասի: Դատարանն էլ է ոչ իրավաչափ ճանաչել, ժողովուրդն էլ է տեսնում ինչ կարգի խցանումներ են: Այդ երկու կուսակցությունով չեն կարողանալու անցկացնել որոշումը, մի քանի օր մնաց, սպասենք տեսնենք ինչ է լինելու»,-նշում է Գևորգ Ստեփանյանը:

Մանրամասները՝ Հետք-ում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan