«Այսօրվա խեղճությունը մեր ժողովրդին սազական չէ։ 2026-ը պետք է դառնա խեղճության հաղթահարման տարի»,- Գագիկ Ծառուկյան Վարդաշենում մարդիկ ապրում են` ամեն օր փլուզման պայմաններում (տեսանյութ) Վաղարշապատի «նորընտիր» համայնքապետը հասցրել է բարձրացնել իր և իր թիմակիցների աշխատավարձերը (տեսանյութ)
15
Հրապարակային հայտարարություն՝ Եկեղեցու դեմ արշավանքը դադարեցնելու պահանջով Մխիթարություն և հոգու ուրախություն էր Մեզ համար տեղեկանալ Բաքվից 4 հայորդիների հայրենիք վերադարձի մասին. Վեհափառ Սկանդալային հայտարարություն․ ՀՀ-ում Իրանի դեսպանն ո՞ւմ է մեղադրում․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը «պետական» ընտրակաշառք է բաժանում (տեսանյութ) Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով «Զանգեզուրի միջանցքը»՝ «ԹՐԻՓՓ» փաթեթավորմամբ․ ի՞նչ պետք է անել և ո՞րն է մեր այլընտրանքը Շա՞հ, թե Այաթոլլա, միասնական Իրա՞ն, թե՞ երկրի փլուզում. ի՞նչ է սպասվում Իրանին, և ինչպե՞ս այդ ամենը կազդի Հայաստանի անվտանգության վրա (մաս 3-րդ) ԱԺ առաջիկա ընտրությունները ճակատագրական են լինելու ՀՀ-ի համար Ոսկու և արծաթի կտրուկ թանկացումը վկայում է այն բանի մասին, որ աշխարհը կանգնած է նոր մեծ արհավիրքի առջև 44-օրյա պատերազմից հետո Փաշինյանն ու Սուքիասյանը պլանավորել էին Ադրբեջանի օգնությամբ բենզինի բիզնեսի մեջ մտնել Պատերազմ Արցախում
ՊԵԿ պաշտոնյաներ են ձերբակալվել․ նրանք մեղադրվում են խմբով իշխանական լիազորությունները չարաշահելու մեջ Իրանը բացել է իր օդային տարածքը Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է մարդատար տրանսպորտային միջոցների համար Պետության հաշվին հարստացողներն այլոց «նախաճաշն» են հաշվում. «Փաստ» Իսկապե՞ս «ինքնիշխան», իսկապե՞ս «արդար» գործարք. «Փաստ» «Այսօրվա խեղճությունը մեր ժողովրդին սազական չէ։ 2026-ը պետք է դառնա խեղճության հաղթահարման տարի»,- Գագիկ Ծառուկյան Հրապարակային հայտարարություն՝ Եկեղեցու դեմ արշավանքը դադարեցնելու պահանջով Մխիթարություն և հոգու ուրախություն էր Մեզ համար տեղեկանալ Բաքվից 4 հայորդիների հայրենիք վերադարձի մասին. Վեհափառ Իրանը կարմիր քարտ է ցույց տալիս Հայաստանին․ «Կարճ ասած» Վարդաշենում մարդիկ ապրում են` ամեն օր փլուզման պայմաններում (տեսանյութ) Վաղարշապատի «նորընտիր» համայնքապետը հասցրել է բարձրացնել իր և իր թիմակիցների աշխատավարձերը (տեսանյութ) 9 միլիոն դրամ՝ չկատարված աշխատանքի համար (տեսանյութ) Վիգեն Էուլջեքջյանն այս պահին Զինվորական քննչական գլխավոր վարչությունում է՝ հարցաքննության Հունվարի 18-ին, Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը Սուրբ Պատարագ կմատուցի Նորաբացի Սուրբ Աստվածածին եկեղեցում Դասի ժամին Օհանավանի ուսուցիչներին ու աշակերտներին տարել են կարգալույծների պատարագին․ ուխտերթը չեղարկվել է Զինծառայողի մահվան դեպքով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն Քանի դեռ գերության դաժան ճիրաններում եք, ես հանգիստ չեմ ունենալու` երդվում եմ․ ադրբեջանական գերությունից վերադարձած Հեղուկ գազի դեֆիցիտ է ստեղծվում՝ ադրբեջանական «քաղաքական բենզինի» իրացումն ապահովելու համար Սկանդալային հայտարարություն․ ՀՀ-ում Իրանի դեսպանն ո՞ւմ է մեղադրում․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՔՊ-ի իշխանության 8 տարիների ընթացքում Շիրակում գրադարանների «ջարդ» է կազմակերպվել՝ 52 փակված գրադարան Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Նիկոլ Փաշինյանը «պետական» ընտրակաշառք է բաժանում (տեսանյութ) Մենք մտահոգված ենք, որ ԱՄՆ-ն կարող է TRIPP-ն օգտագործել իր քաղաքականության շրջանակներում․ ՀՀ-ում Իրանի դեսպան Թղթային «ինքնիշխանություն» ընդդեմ փաստացի վասալության Ակնհայտ է՝ հիմա մեր տարածաշրջան ներհոսելու են մեծ ներդրումներ և մեծ փողեր, և դա շատ լավ նորություն է. Փաշինյան «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարություն. ԱԳՆ 4 գերու դիմաց Հայաստանը փոխանցել է 2 սիրիացի վարձկանների, որոնք գերեվարվել էին 44-օրյա պատերազմի ժամանակ Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը եւ Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ հանձնվեցին Հայաստանին Հայր Ասողիկը հարցաքննվում է Քննչական կոմիտեում

Վրաստանը դե՞մ է, որ Ալիևը Փաշինյանին նախընտրական «նվերներ» բաժանի

Ինչպես հայտնի է, վերջին օրերին, Փաշինյանի և Ալիևի միջև համաձայնություն է տեղի ունեցել, որ գալիք ընտրություններից առաջ, Ադրբեջանը պիտի նախընտրական «նվերներ»  տա, որպեսզի Փաշինյանը կարողանա համոզել հայ հանրության գոնե մի մասին, որ Ադրբեջանը կարող է դառնալ Հայաստանի տնտեսական գործընկերը:

Դրա դիմաց Ալիևը պահանջում է Փաշինյանից, որպեսզի վերջինս հրապարակավ խոստանա, որ իր ընտրության դեպքում կհամաձայնվի Հայաստան հրավիրել 300 հազար ադրբեջանցիներին՝ մշտական բնակեցման:

Փաշինյանի հրահանգով նման ակնարկ արել է Ալեն Սիմոնյանը, հայտարարելով, որ երկու երկրների միջև «խաղաղ պայմանագիր»  կնքելուց հետո ադրբեջանցիները կարող են վերադառնալ  Հայաստան:

Սակայն Ալիևին հավանաբար Սիմոնյանի խոսքերը բավարար չեն և նա ցանկանում է, որ Փաշինյանն անձամբ դրա մասին հայտարարի:

Մինչդեռ Փաշինյանը նույնիսկ Զանգեզուրի խնդրի շուրջ դեռ չի կարողանում համոզել մարդկանց, որ դա միակողմանի զիջում է Ադրբեջանին:

Եվ ահա, Փաշինյանի խնդրանքով, որոշվել է Ռուսաստանից և Ղազախստանից մի շարք ապրանքներ բերել Ադրբեջանի տարածքով:

Դրանով, ըստ Փաշինյան-Ալիև զույգի, պիտի ցույց տրվի, որ Ադրբեջանը կարող է դառնալ Հայաստանի տնտեսական գործընկերը:

Վերջերս որոշվել էր, որ Հայաստան պիտի տեղափոխվեր Վրաստանի  տարածքով  ադրբեջանական նավթ և նավթամթերք:

Ըստ ադրբեջանցիների, նման համաձայնություն էր ձեռք բերվել նոյեմբերի 28-ին ադրբեջանական Գաբալա քաղաքում:

Նոյեմբերի 28-ին, Գաբալայում տեղի ունեցավ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատման համատեղ հանձնաժողովների 12-րդ նիստը, որը վարում էին փոխվարչապետեր Շահին Մուստաֆաևը և Մհեր Գրիգորյանը:  Պարզվում է, որ տեխնիկական հարցերից բացի, կողմերը քննարկել էին,  նաև տնտեսական համագործակցության հնարավորությունները:

Այդ հարցերից մեկը ադրբեջանական նավթի և նավթամթերքի Հայաստան արտահանման խնդիրն  էր։

Սակայն, քանի որ  երկու երկրների միջև ուղիղ երկաթուղային կապը բացակայում է,  Վրաստանի տարածքով էր տարանցման  միակ երթուղին, ադրբեջանական կողմը Վրաստանից պահանջել էր արտոնյալ պայմաններ, որպեսզի հնարավոր լիներ կյանքի կոչել այդ Փի-Ար ակցիան:

Սակայն պաշտոնական Թբիլիսին մերժել էր մասնակցել այս էժանագին քարոզչական ակցիային, որի արդյունքում զայրացրել էր ադրբեջանական կողմին:

Ադրբեջանցիները սկսեցին մեղադրել վրացական կողմին, թե իբր վերջինս չի ուզում, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հաստատվի «խաղաղություն»:

Ադրբեջանցիների այս բողոքը աջակցեցին նաև Վրաստանի ընդդիմության ներկայացուցիչները:

Մասնավորապես, այդ երկրի նախկին նախագահ Սաակաշվիլին հայտարարեց, որ ներկայիս Վրաստանի իշխանությունները խիստ դժգոհ են Նիկոլ Փաշինյանից և Իլհամ Ալիևից, քանի որ Փաշինյանը թույլ է տվել վրացական ընդդիմությանը ակտիվ գործել Հայաստանի տարածքից, իսկ Ալիևին, իբր, պատժում է Մոսկվայի հրահանգով:

Եվ ահա, որպեսզի նման պատկեր չլինի, այսօր Վրաստանի վարչապետ Կոբախիձեն որոշում է կայացրել՝ միայն մեկ անգամ թույլատրել ադրբեջանական վառելիքի երկաթուղային փոխադրումը Հայաստան՝ Վրաստանի տարածքով, լիովին անվճար:

«...Վրաստանը եղել և մնում է Հայաստանի և Ադրբեջանի ռազմավարական, հուսալի գործընկերը։ Մենք միշտ եղել և մնում ենք տարածաշրջանում խաղաղության և համագործակցության կողմնակից...»- նշել է իր հայտարարության մեջ Կոբախիձեն:

Այս քայլով, իրականում Կոբախիձեն ցույց է տվել, որ չի ուզում մասնակցել  Փաշինյանի և Ալիևի պոպուլիստական այս արշավին, քաջ գիտակցելով, թե ինչ նպատակ է դրանով հետապնդվում:

Նիկոլ Փաշինյանն ընտրություններից առաջ, փաստացի հայտնվել  է  այնպիսի  տխուր վիճակում, որ  նույնիսկ Ալիևը չի կարողանում իրեն օգնության հասնել:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan