8 ամսական փոքրիկի մայր Լիանա Հարությունյանն ազատ արձակվեց. հանրային ճնշումը արդյունք տվեց
Քիչ առաջ ավարտվեց երեք անչափահաս երեխաների, այդ թվում՝ 8 ամսական փոքրիկի մայր Լիանա Հարությունյանի կալանքը փոխելու միջնորդության դատական նիստը։
Դատավոր Արշակ Մաթևոսյանի որոշմամբ սահմանվեց վարչական հսկողություն և երկրից չբացակայելու արգելք։
Նշենք, որ Լիանա Հարությունյանը մեղադրվում է Հնդկաստանի 16 քաղաքացիների անօրինական միգրացիան կազմակերպելուն օժանդակելու համար։ Նա կալանավորվել էր անցած ուրբաթ՝ մանկահասակ երեխայի հետ միասին։ Կնոջ ու հատկապես՝ 8 ամսական երեխայի կալանքը հանրային քննադատության մեծ ալիք էր բարձրացրել:
Սկզբունքորեն, հենց հանրային ճնշման շնորտիվ էլ երեխան ու մայրը բանտից ազատ արձակվեցին:

