Անվավեր, բայց գործող․ ինչու են վարորդները Երևանում «կարմիր գծերի» համար դեռ թանկ գին վճարում Բոլորի ընդդիմությունը Ալեքսանդրապոլյան դասեր․ արդյոք պատմությունը կրկնվո՞ւմ է
9
Շիրակի թեմի հոգևորականները Յոթ Վերք եկեղեցում վերականգնեցին կանոնականությունը (տեսանյութ) Վրաստանը դե՞մ է, որ Ալիևը Փաշինյանին նախընտրական «նվերներ» բաժանի Կարող է այդ 24-րդ մահը, Աստված մի արասցե, նաև լինի սրբազան հայրը․ Գառնիկ Դանիելյան Մի քանի հարյուր միլիոն՝ քաղաքը զարդարելու համար․ Արշակ Սարգսյան (տեսանյութ) Երբ ՀՀ-ում եկեղեցին ու եկեղեցականները hալածանքների են ենթարկվում, Անթիլիասը քաջությունն ունի ո՛չ ասելու․ Արամ Ա (տեսանյութ) Շիրակի թեմը վաղը հրավիրում է Գյումրու Յոթ Վերք եկեղեցի՝ Սուրբ և Անմահ Պատարագի Հայ Առաքելական եկեղեցու դեմ փաշինյանական իշխանությունների հալածանքների պատճառով եպիսկոպոսական ժողովն առժամանակ հետաձգվում է Սա սրբապղծություն է. գյումրեցիները վրդովված են Յոթ Վերք եկեղեցում կատարվողից (տեսանյութ) «Ազատությո՛ւն սրբազաններին». Ռուբեն Մխիթարյանը Գյումրիում ակցիա իրականացրեց (Տեսանյութ) 2025թ․ դեկտեմբերի 7-ին Գյումրուն պատուհասեց հոգևոր ու բարոյական աղետ Պատերազմ Արցախում
Միայն կռանալն է լավ ստացվում․ «Կարճ ասած» Շիրակի թեմի հոգևորականները Յոթ Վերք եկեղեցում վերականգնեցին կանոնականությունը (տեսանյութ) Շուրջ 300 քրվարույթ Հայաստանում՝ ատելության խոսքի և բռնության քարոզի կոչերի համար. Փաշինյանի վրա հոդվածը չի տարածվում Ամեն օր՝ նոր հարձակում հայ մշակույթի, պատմության, հավատքի և մեր արժանապատվության դեմ. Արթուր Խաչիկյան Անվավեր, բայց գործող․ ինչու են վարորդները Երևանում «կարմիր գծերի» համար դեռ թանկ գին վճարում Մայր Աթոռը խստագույնս դատապարտում է Վրաստանը դե՞մ է, որ Ալիևը Փաշինյանին նախընտրական «նվերներ» բաժանի Սպայի մահվան դեպքը տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ որևէ առնչություն չունեցող հանգամանքներում և վայրում. ՊՆ Քիչ առաջ բանդիտական հարձակում է տեղի ունեցել հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա. փաստաբան Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 13 կմ հյուսիս-արևելք Կարող է այդ 24-րդ մահը, Աստված մի արասցե, նաև լինի սրբազան հայրը․ Գառնիկ Դանիելյան Բոլորի ընդդիմությունը Փաշինյանը հրապարակել է Հայ Առաքելական եկեղեցին վերացնելու և փոխարենը թերևս «ՔՊ-ի եկեղեցական մասնաճյուղ» ձևավորելու իր պլանը Մի քանի հարյուր միլիոն՝ քաղաքը զարդարելու համար․ Արշակ Սարգսյան (տեսանյութ) Մոլոգարը լրջորեն է լծվել հայերի դավանափոխության գործին Արգելափակվել է «Hellobit» ֆինանսական բուրգի՝ hellobitamh.com դոմենային հասցեներով գործող կայքերի գործունեությունը. ՆԳՆ Արաբկիր վարչական շրջանի աշխատակիցները մեղադրվում են կաշառք ստանալու մեջ. նախաքննությունն ավարտվել է Նոյեմբերին մատակարարված գազի վերաբերյալ տեղեկատվությունը դեկտեմբերի 9-ից լինելու է բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, փոստի սպասարկման կետերում Երբ ՀՀ-ում եկեղեցին ու եկեղեցականները hալածանքների են ենթարկվում, Անթիլիասը քաջությունն ունի ո՛չ ասելու․ Արամ Ա (տեսանյութ) Նիկոլը որոշել է վերջնականապես կապը խզել բանակության հետ Ալեքսանդրապոլյան դասեր․ արդյոք պատմությունը կրկնվո՞ւմ է Շիրակի թեմը վաղը հրավիրում է Գյումրու Յոթ Վերք եկեղեցի՝ Սուրբ և Անմահ Պատարագի Իրազեկում՝ դեկտեմբերի 30-ին աշխատող քաղաքացիների համար Հայաստանում Եկեղեցին և հոգևորականները հալածվում են, ո’չ ենք ասում այդ անարդարությանը. Արամ Ա Առաջարկում եմ Կառավարության և Ազգային ժողովի բոլոր նիստերը սկսել Տերունական աղոթքով… Նարեկ Մանթաշյան Նրանք այսօր իրենց հոգևոր մահկանացուն կնքեցին. Տեր Նշանը՝ «Յոթ Վերքում» պատարագին մասնակցած սրբազանների մասին (տեսանյութ) Եղբայրական հայ ժողովրդի հետ սգում ենք այս սարսափելի ողբերգության զոհերի հիշատակը. ՀՀ–ում ՌԴ դեսպանատուն Ուժայիններով Գյումրիի եկեղեցին գրավելը, արենդայով վերցված տիրադավներով պատարագը խորքային ծանր մտորումներ են առաջացնում․ Հովհաննիսյան Ամենափրկիչ եկեղեցին լեփ-լեցուն էր քաղաքացիներով. Արտաշես սարկավագ Աջապահյան Երուսաղեմի հայոց պատրիարքությունը խնդրում է վեհափառին Ազգային եկեղեցական ժողով հրավիրել

Փաշինյանը «այո» ասաց թուրք-ամերիկյան ծրագրին. միջանցքը կփաթեթավորեն ներդրումների անվան տակ

Երեկվա մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ իր կառավարությունն երբևէ չի քննարկել և չի պատրաստվում քննարկել Հայաստանի տարածքով անցնող ճանապարհ, որը չի լինելու հայկական հսկողության ներքո։ Առաջին հայացքից՝ հնչեցված միտքը հստակ արտահայտում է ազգային շահերի պաշտպանություն։ Սակայն նույն ասուլիսի շարունակությունը ենթադրում է բոլորովին այլ ուղերձ. վարչապետը, կարծես, քաղաքական «ֆոկուսի» է դիմում՝ միջանցք տրամադրելու մտադրությունը փաթեթավորելով ներդրումների ծրագրի տեսքով։

Փաշինյանն ասել է.

«Հայաստանը քննարկում է ճանապարհային ենթակառուցվածքներում ներդրումներ ներգրավող ընկերության ստեղծումը»։

Սա, ըստ էության, հենց այն նույն միջանցքի գաղափարն է՝ այլ բառերով ներկայացված, որպեսզի հանրային դժգոհությունը չթեժանա։ Որ սա միայն ձևակերպումների խաղ չէ, ապացուցում են նաև օրեր առաջ հայտնված ուշագրավ տեղեկությունները՝ ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի հայտարարությունների տեսքով։

Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանը, Middle East Eye պարբերականի հետ զրույցում, փաստացի բացահայտում է Վաշինգտոնի՝ միջանցքի նկատմամբ ունեցած հետաքրքրությունը։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ն առաջարկել է վերահսկողություն վերցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև նախատեսվող տրանսպորտային ուղու վրա՝ իբր նպաստելով երկարաժամկետ խաղաղությանը։

Բանակցությունների ընթացքին ծանոթ տարածաշրջանային աղբյուրը պարբերականին հայտնել է, որ հենց Թուրքիան է առաջինը ներկայացրել միջանցքը կառավարող մասնավոր ընկերության ստեղծման գաղափարը։ Ի դեպ, այդ առաջարկը հավանության է արժանացել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի կողմից։

«Այսպիսով, այն, ինչ տեղի է ունենում, այն է, որ Ամերիկան միջամտում է և ասում՝ ‘Տվեք մեզ 32 կիլոմետր ճանապարհ՝ հարյուր տարով վարձակալությամբ, և դուք բոլորդ կարող եք օգտվել դրանից’»․-նշել է Բարաքը։

Middle East Eye-ի տեղեկություններով՝ դեսպանի այս մեկնաբանությունները առաջին հրապարակային հաստատումն էին, որ Վաշինգտոնը ցանկանում է միջանցքը հանձնել ամերիկյան մասնավոր օպերատորի, որը հանդես կգա որպես չեզոք երաշխավոր։ Եվ եթե սա ձեզ ծանոթ է թվում, ապա, ամենայն հավանականությամբ, դուք լսել եք Եվրամիության ավելի վաղ ներկայացրած առաջարկի մասին։

Carnegie Foundation-ի վերջին զեկույցը հաստատում է, որ ծրագիրը հիմնված է հենց այդ եվրոպական նախադրյալների վրա։ Ըստ զեկույցի՝ ամերիկյան լոգիստիկ ընկերությունը պատասխանատու է լինելու բեռնափոխադրումների կառավարման և մոնիտորինգի համար՝ երթուղու ողջ երկայնքով։ Այս ամենը՝ «թափանցիկ» հաղորդակցման անվան տակ։

Եվ հենց այս ֆոնին, Փաշինյանի ասած՝ «Հայաստանը քննարկում է ենթակառուցվածքներում ներդրումներ ներգրավող ընկերության ստեղծումը», այլևս չի հնչում որպես սոսկ տնտեսական նախաձեռնություն։ Սա փաստացի այո է թուրք-ամերիկյան նախագծին, որի միջոցով փորձ է արվելու Հայաստանի տարածքով օտարերկրյա (առավելապես՝ արևմտյան, հատկապես՝ ամերիկյան) վերահսկողություն հաստատել։

Հիմնական նպատակը՝ միջանցք տրամադրել Հայաստանի տարածքից՝ առանց «միջանցք» բառը օգտագործելու։ Իսկ վարձակալության և ներդրումների շուրջ խոսակցությունները՝ պարզապես փափուկ պատյան են։ Դրանք նախապատրաստում են հասարակական ընկալումը՝ համոզելու համար, թե միջանցք չկա, կա բիզնես ու զարգացում։ Իրականում, սակայն, որոշ հատվածների վերահսկողությունը հանձնվելու է ամերիկացիներին՝ հնարավոր է նաև՝ թուրքերի հետ համատեղ։

Եվ Փաշինյանի ասուլիսը, մի կողմ թողած բոլոր այլ թեմաները, հենց այս ծրագրին հանրային, պաշտոնական «այո» ասելու կամ դրա մեկնարկը ազդարարելու քայլն էր։

«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan