Վաշինգթոնում ավարտվել է Միրզոյան-Բայրամով-Բլինքեն եռակողմ հանդիպումը
Դիտել նաև
Ըստ արևմտյան ԶԼՄ-ների՝ Զելենսկին մերժել է ԱՄՆ-ի խաղաղության առաջարկը, իսկ Թրամփը նշել է, որ այս հակամարտությունը կա՛մ կավարտվի, կա՛մ կտևի հավերժ
ՆԱՏՕ-ն զորավարժություններ է սկսել ՌԴ սահմանների մոտ
Ինչի՞ շուրջ համաձայնության եկավ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկու և եվրոպական լիդերների հետ Վաշինգտոնում
Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը
Ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումն ինչպե՞ս կարող է ազդել Հայատանի վրա
Հուլիսի 10-ին Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի կազմավորման 75-ամյակին նվիրված գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
«Կողմերը նշել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ պատմական պայմանագրի կնքման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի կողմից գրանցված առաջընթացը և համաձայնել են շարունակել աշխատանքները;
Կողմերը երախտագիտություն են հայտնել ԱՄՆ պետքարտուղարին հանդիպումը հյուրընկալելու համար»,- այս մասին հայտնում է ԱԳՆ-ն։

