ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Չարենցավանում է (տեսանյութ) ԲՀԿ նախընտրական քարոզարշավը՝ Հրազդանում և հարակից տարածքներում (տեսանյութ) Սկսվում է ուղիղ խոսակցություն ընտրողի հետ. ընտրելու ենք կա´մ Նիկոլ, կա´մ Հայաստան
11
Գագիկ Ծառուկյանը Բյուրեղավանում է (տեսանյութ) Իշխանափոխություն Հայաստանում, իշխանափոխություն Երևանում (ուղիղ) Իտալական L'AntiDiplomatico պարբերականը նշում է, որ Փաշինյանն, իր պապի նման, փորձում է հակադրվել ռուսների հետ ԲՀԿ-ի հանրահավաքն Աբովյան քաղաքում (տեսանյութ) Իսկ Արևմուտքը հայերի համար վերապահել է... քրդերի ճակատագիրը, որոնց օգտագործում են ու «քցում» Պուտինը կարծում է, որ տրամաբանական կլինի հանրաքվե անցկացնել ու պարզել Հայաստանի քաղաքացիների վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդից խլեց եռատոնը․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Հարգանքի տուրք` ֆшշիզմին հաղթած մեր հերոսներին Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունենում Հաղթանակի շքահանդեսը (ուղիղ) Մայիսի 9–ին քաղաքական գործիչներն այցելում են «Եռաբուր» պանթեոն Պատերազմ Արցախում
Պատերազմի դևերը․ դահիճները դարձել են մարդասերներ (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը Բյուրեղավանում է (տեսանյութ) Թուրքիայից Հայաստան այցելած լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման Պատմությունը կրկնվո՞ւմ է (տեսանյութ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Չարենցավանում է (տեսանյութ) Ընտրողները կարող են փոխել քվեարկության վայրը մինչև մայիսի 26-ի ժամը 14։00-ն Կարգալույծ Արման Սարոյանը թեմի հաշիվներից ավելի քան 15 մլն դրամ է հանել՝ չունենալով իրավունք. փաստաբան Ագրարային համալսարանում դիմորդների թիվը նվազել է շուրջ 25 տոկոսով Մակրոնի ձեռքերն արյունոտ են, ինչպես Էնվեր կամ Ջեմալ փաշաներինը (տեսանյութ) ՆԳՆ-ն առաջարկում է 16 տարին լրացած անձանց համար պարտադիր դարձնել նույնականացման քարտ ունենալը Ի՞նչ է կատարվում Մասյացոտնի թեմում Արա Գևորգյանը 1000 դհոլով տեսահոլովակ է նկարահանել Արարատ լեռան ֆոնին ԲՀԿ նախընտրական քարոզարշավը՝ Հրազդանում և հարակից տարածքներում (տեսանյութ) Իշխանափոխություն Հայաստանում, իշխանափոխություն Երևանում (ուղիղ) Սկսվում է ուղիղ խոսակցություն ընտրողի հետ. ընտրելու ենք կա´մ Նիկոլ, կա´մ Հայաստան «Սմարթ» կանգառասրահը (տեսանյութ) Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Իտալական L'AntiDiplomatico պարբերականը նշում է, որ Փաշինյանն, իր պապի նման, փորձում է հակադրվել ռուսների հետ Չկա‘ առանձին Հայաստան և առանձին Սյունիք (սա թշնամական ագիտացիա է), կա Հայաստան. քաղաքագետ Հանտավիրուսով վարակված ուղևորներ տեղափոխող նավը ժամանել է Կանարյան կղզիներ Արևմուտքի համար հայերը կիսելու են քրդերի ճակատագիրը, որոնց օգտագործում են և քցում «Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը». Ոսկան Սարգսյան Օրվա կադրը. երբ երկու գովազդ սահուն կպել են իրար Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց ազգային բարերար Սամվել Կարապետյանին ԲՀԿ-ի հանրահավաքն Աբովյան քաղաքում (տեսանյութ) Իսկ Արևմուտքը հայերի համար վերապահել է... քրդերի ճակատագիրը, որոնց օգտագործում են ու «քցում» ԵՄ-ն խաղացնում է իր խամաճիկներ Փաշինյանին և Զելենսկուն (տեսանյութ) Օդում փշշիկ էր եվրաչինովնիկների այցը Հայաստան (տեսանյութ) Նիկոլը դարձել է եվրայոնջայասեր (տեսանյութ) Ստիպենք նրա թիմին ու ծափ տվողներին՝ լսել իրենց առաջնորդի ասածները

Ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումն ինչպե՞ս կարող է ազդել Հայատանի վրա

Պուտին-Էրդողան  արտաքուստ լավ հարաբերությունների ֆոնին վերջին օրերին շատերին զարմացրեցին Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովի քննադատական  խոսքերն՝ ուղված Անկարային:

«...թուրքական զենքն օգտագործվում է Ուկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և քաղաքացիական անձանց սպանելու համար...»,- նշեց  Ռուսաստանի   ԱԳՆ ղեկավարը՝ թուրքական Hurriyet թերթին տված իր ընդարձակ  հարցազրույցում:

Խոսելով ուկրաինական  հարցով Թուրքիայի կողմից հնարավոր միջնորդական առաքելության մասին՝  Լավրովը շատ չոր էր պատասխանել.

«...Ռուսաստանը երբեք չի հրաժարվել ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորումից՝ բանակցությունների միջոցով: Սակայն խոսք չի եղել ժամանակավոր զինադադարի մասին, որը թույլ կտար  թշնամուն վերազինվել ու վերախմբավորվել՝ ՆԱՏՕ-ի երկրների ռազմական օգնությամբ։ Պայմանները բազմիցս հնչել են նախարարների, քաղաքական գործիչների և Ռուսաստանի նախագահի կողմից։ Պետք է աշխատել ոչ թե հետևանքների, այլ այն պատճառների վրա, որոնք հանգեցրել են հակամարտության...»,- նշել էր նա:

Լավրովի այս սուր քննադատական խոսքն՝ ուղված Անկարային, պետք է բացատրել նաև օրեր առաջ ուկրաինական Օդեսա քաղաքի ռմբակոծությամբ:

 Ռուսական բանակը, ուժեղ հարվածներ էր  հասցրել Օդեսայի ռազմական օբյեկտներին  և տարածաշրջանի նավահանգստային ենթակառուցվածքին։ Հարձակումը տևել էր  երկու օր:

Ինչպես հայտնի է, թուրքական ռազմարդյունաբերական համալիրը, Եվրամիության «խաղաղության հիմնադրամի»   կենտրոնի հաշվին, զենքի, զրահատեխնիկայի, արկերի և առաջին գծի էլեկտրոնիկայի բեռներ է վաճառում Ուկրաինային՝ համատեղելով դա համազգեստի, զինամթերքի և ...խաղաղության նախաձեռնությունների հետ: Եվ ահա, այդ ռմբակոծությունների արդյունքում,   թուրքական բեռները ոչնչացվել էին: Սակայն, ըստ ռուսական աղբյուրների,  թուրքական այդ սպառազինության  60%-ը ցամաքային միջանցքներով է անցնում  դեպի Ուկրաինա:

Հենց այս մասին էլ զգուշացնում են ռուսական շրջանակները:  Էրդողանը մի կողմից զենք է մատակարարում Կիևին, միաժամանակ ուզում է միջնորդական առաքելությամբ հանդես գալ, ինչն, ըստ Լավրովի ճիշտ մոտեցում չէ:

Արևմտյան փորձագետների տվյալներով՝ Օդեսայի նավահանգստի վերջին ռմբակոծության արդյունքում շարքից դուրս են եկել, ավելի քան  22  նավ, որոնցից մի քանիսը, բեռներով լցված, հայտնվել են Սև ծովի հատակին և, պարզվում է, խորտակվել է նաև Թուրքիայից բերված սպառազինության մեծ խմբաքանակ:

Չնայած  ռուս-ուկրաինական պատերազմից  ի վեր Թուրքիան հրաժարվել է միանալ Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներին և բանավոր հավատարիմ է մնում չեզոքության քաղաքականությանը, Անկարան շարունակում է զենք մատակարարել Կիևին։ Այսպես, Reuters-ի փոխանցմամբ՝, այս տարվա  փետրվարին,  թուրքական «Բայկար»  պաշտպանական ընկերությունը հիմք է դրել Ուկրաինայի մայրաքաղաքի արվարձանում գտնվող գործարանին, որտեղ Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար կարտադրվեն TB2 և TB3 անօդաչու սարքեր։ Բացի այդ, Ուկրաինային մատակարարվել են ավելի քան հարյուր հատ «Կիրպի»  զրահամեքենա, հրետանային արկեր, այդ թվում՝ կասետային արկեր, կառուցվում են բազմաֆունկցիոնալ կորվետներ։

Ռուս փորձագետների կարծիքով, ռուս-թուրքական հարաբերությունների սառեցումը պատահական բնույթ չունի:

Եվ Լավրովի խոսքերը այստեղ նույնպես պատահական չէին:

Դրա ապացույցը  մեկ այլ ռուս պաշտոնյաի՝ Պատրուշևի խոսքերն էին, որ նա արտահայտել է վերջերս, Ղրիմում, խորհրդակցության  ժամանակ:

Ըստ Պատրուշևի՝ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն ծրագրում են օգտագործել եվրոպական ներքին ջրային ուղիները ռազմական նպատակներով՝ Սև ծով մուտք գործելու համար:

Խոսքը, մասնավորապես, Մոնտրոյի կոնվենցիայով սահմանված Սև ծովի նեղուցների ռեժիմի փոփոխության մասին է:

Ըստ Պատրուշևի՝ Վաշինգտոնն  այսօր  դիտարկում է Թուրքիան որպես գլխավոր դաշնակից Սևծովյան ավազանում, Միջին Արևելքում և Կովկասում:

Ըստ   նրա՝  Վաշինգտոնում արդեն մշակվել է  առանձին, այսպես կոչված՝ Սեւծովյան ռազմավարությունը, որում առաջատար դերը վերապահված է Անկարային։

Հենց այս պատճառով էլ Մոսկվայում հարցեր են առաջ եկել Անկարային:

Որպես նոր ռազմավարության մաս, ԱՄՆ-ն  կենտրոնացել է սևծովյան  պետությունների հակաօդային պաշտպանության և հետախուզական կարողությունների ուժեղացման վրա։ Խոսքը, մասնավորապես, Թուրքիայի, Բուլղարիայի և Ռումինիայի մասին է։

Բացի այդ, հայտարարվել է ռազմական  նախագծերին աջակցելու, ինչպես նաև՝ հավելյալ հականավային, հակասուզանավային և էլեկտրոնային համակարգերի տեղակայման մասին Սևծովյան տարածաշրջանում՝ ԱՄՆ-ի կողմից։

Բոլոր այս ծրագրերում, ըստ Պատրուշևի, ԱՄՆ-ում առաջնային դերակատարումը հատկացրել են Թուրքիային:

Մոսկվայի կարծիքով, ԱՄՆ-ն որոշել է բավարարել Էրդողանի կայսերական ամբիցիաները, հաշվի առնելով, որ ուկրաինական ճակատում սպասում է խոշորամաշտաբ պարտություն, որպեսզի, գոնե այս տարածաշրջանում, նա ստանա առավելություն:

Պուտինի համար Էրդողանի այս պահվածքն առանձնապես վիրավորական է. նշում են ռուս փորձագետները, քանի որ 2016-ի հեղաշրջման փորձի ընթացքում, հենց Մոսկվան վճռականորեն աջակցեց Էրդողանին, մինչդեռ Վաշինգտոնին շահավետ էր զարգացումների այլ սցենար:

Հետո, 2023-ի նախագահական ընտրություններում, Էրդողանին կրկին աջակցեց Պուտինը, երբ Կրեմլը հստակ խաղադրույք  կատարեց  Էրդողանի, ինչպես նաև նրա «Արդարություն և զարգացում»  կուսակցության (AKP) վրա: Մոսկվան Անկարային 20 միլիարդ դոլար  տրամադրեց  «Աքքույու»  ատոմակայանի կառուցման համար, ինչպես նաև 2022 թվականին մատակարարված բնական գազի համար վճարումների հետաձգմանը համաձայնվեց (մոտ 20 միլիարդ դոլար):

Այս ամենից հետո, Պուտինը չստացավ Էրդողանից որևէ գործնական աջակցություն, նշում են ռուս փորձագետները:

Ավելին, Անկարան վերջերս «հիշեցրեց», որ ռուս-ուկրաինական հարաբերությունների կարգավորումը կարող է լինել, բացառապես 1991 թվականի սահմանների վերադարձի պայմաններում, ինչը փաստացի նշանակում է սուր հակադրություն Մոսկվայի հետ:

Հիշեցնենք, որ նույնիսկ Թրամփի թիմակիցներն են խոստովանում, որ Ուկրաինան չի կարող ավարտել այս պատերազմը, առանց տարածքային կորստի, եվրոպական շատ լիդերներ համանման տեսակետներ են հայտնում կուլիսներում, իսկ ահա Անկարան փաստացի կրկնում է Կիևի հիմնավորումները, որ առանց 1991թվականի սահմանների վերադարձի, խաղաղությունը չի հաստատվի:

Սա կարող է նշանակել մեկ բան. Արևմուտքը, զգալով իր պարտությունը ուկրաինական ճակատում, փորձում է նոր ճակատ բացել Ռուսաստանի դեմ՝ արդեն Թուրքիայի դերակատարմամբ:

Այսօր դժվար է կանխատեսել՝ կհամաձայնի այդ դերին Էրդողանը: Թուրքական հանրությունը դրան պատրաստ չէ, սակայն այս իրավիճակում Էրդողանը կարող է քաղաքական առևտրի մեջ մտնելով դիրքային առավելություններ ստանալ, թե՛ Մոսկվայից, և թե՛ Վաշինգտոնից:

Ո՞ր ոլորտներում նրան դա կհաջողվի, այսօր դեռ վաղ է խոսել: Պարզ է մեկ բան.  այդ ոլորտներից ամենաթույլ օղակը Հայաստանն է, քանի որ գտնվում է փլուզված վիճակում, ղեկավարվում է պարտված գործչի կողմից և ունի ոչ այնքան ազնիվ և սեփական երկրին նվիրված քաղաքական վերնախավ: Իսկ այդ ժամանակաշրջանում, սովորաբար, բոլոր քաղաքական առևտուրները լինում են հենց այդ ժողովուրդների հաշվին:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>