Սիսիանում և Գորիսում բնակիչների հետ ունեցանք շատ ջերմ և անմիջական հանդիպումներ․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) «Առաջարկ Հայաստանին» ծրագրում Գյումրին առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Կորցնում է իշխանությունը, ողջ մաղձը ժողովրդի վրա է թափում․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
20
Հունիսի 7. թռիչքային զարգացում կամ թռիչքային կործանում. Երվանդ Բոզոյան Դավթաշե՜ն, միացի՜ր, որ փոխենք։ N 7 Ընտրությունը հայկական և ադրբեջանական օրակարգերի միջև է. Անդրանիկ Թևանյանի ասուլիսը (տեսանյութ) Փաշինյանը փորձում է կրկնել Հիտլերի փորձը՝ «մասկի շոու» ձևով, ինչպես նացիստները հրկիզեցին Ռեյխստագը, սակայն պատմությունը նմանակողներին չի հավատում Փաշինյանին պետք չէ ներել, ինքը լավ գիտի՝ ինչ է արել. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հունիսի 7-ը հռչակենք Նիկոլ Փաշինյանին քաղաքական ապտակ հասցնելու օր․ Աջափնյակ (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը Գորիսում է (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի արձագանքը Փաշինյանի սպառնալիքներին. 15-0՝ հօգուտ Ծառուկյանի (տեսանյութ) ԵՄ վերնախավը, ռուսական «վտանգից» պաշտպավելով, ԱՄՆ-ի փոխարեն Թուրքիային է օգնության կանչում. Մակրոնի փարիսեցիությունը բացահայտվում է Այս ընտրությունն իսկապես վճռորոշ է (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Երբ ղեկավարը հիստերիայի մեջ է, դա վատ նշան է. Խաչիկյան Անթույլատրելի և դատապարտելի ենք նկատում հանուն քաղաքական սեփական նկրտումների՝ Եկեղեցու և եկեղեցականության թիրախավորման քայլերը Հունիսի 7. թռիչքային զարգացում կամ թռիչքային կործանում. Երվանդ Բոզոյան Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ Արձանագրվել է պաշտոնական դիրքի և վարչական ռեսուրսի չարաշահման 16 դեպք.«Արդար քվե»-ի տվյալները Ալիևը ծաղրել է Մակրոնին Փաշինյանը ընդդիմադիր չորս քաղաքական գործիչների սպառնացել է ֆիզիկական հաշվեհարդարով. ՔԻՀԿ Ներքին խաղաղություն չունեցող մարդը չի կարող խաղաղ խոսել. Հայր Ռուբեն 4 կուսակցության 18 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել Դավթաշե՜ն, միացի՜ր, որ փոխենք։ N 7 Սիսիանում և Գորիսում բնակիչների հետ ունեցանք շատ ջերմ և անմիջական հանդիպումներ․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ապագա գյուղ․ հունիսի 7-ին ընտրի՜ր ✅7-ին (տեսանյութ) «Առաջարկ Հայաստանին» ծրագրում Գյումրին առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Ընտրությունը հայկական և ադրբեջանական օրակարգերի միջև է. Անդրանիկ Թևանյանի ասուլիսը (տեսանյութ) Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած ոստիկանության մայորի պատիժը Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը մայիսի 19-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 20-ի ցերեկը նույնքան կբարձրանա Փաշինյանը փորձում է կրկնել Հիտլերի փորձը՝ «մասկի շոու» ձևով, ինչպես նացիստները հրկիզեցին Ռեյխստագը, սակայն պատմությունը նմանակողներին չի հավատում «Կա ընդամենը երեք մարդ, ում վրդովեցնում է հայերի ողջ լինելը»․ Արման Աբովյան Ոստիկանական խմբեր՝ Երևանից մինչև Լոռի «Բերանս մի՛ փակի». ինչպես զոհվածի հարազատին հեռացրին հավաքի վայրից 1 շիշ օղի, 4 տուփ պանիր, 3 հատ երշիկ․ ի՞նչ է նվիրել Մոսկվան Փաշինյանին Գրում են՝ էս գիժը դեղերը չի խմել (տեսանյութ) Նիկոլին պետք է քաղաքական թարս ապտակ տալ (տեսանյութ) Հայաստանը երբեք նման ափռ-ցփռ դուրս տվող ղեկավար չի ունեցել (տեսանյութ) Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում լարվածությունը չի մարում․ դասախոսները՝ թիրախում Երևանում խոշորամասշտաբ խուզարկություններ են իրականացվում․ ՆԳՆ Զինված ուժերում սկսել են ցուցակագրել ծառայողներին Իշխանության համար օրենք չկա. «Փաստ» Պարտության հոտը. «Փաստ»

Ինչի՞ շուրջ համաձայնության եկավ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկու և եվրոպական լիդերների հետ Վաշինգտոնում

Ինչպես հայտնի է, օգոստոսի 18-ին Վլադիմիր Զելենսկին և յոթ եվրոպացի առաջնորդներ Վաշինգտոնում հանդիպեցին Դոնալդ Թրամփի հետ։

Զելենսկու հետ Վաշինգտոն էր ժամանել յոթ եվրոպացի առաջնորդ՝ Մեծ Բրիտանիայի և Իտալիայի վարչապետներ Կիր Ստարմերը և Ջորջ Մելոնին, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Ֆինլանդիայի և Ֆրանսիայի նախագահներ Ալեքսանդր Ստուբը և Էմանուել Մակրոնը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

ԱՄՆ նախագահը «Truth Social»-ում ամփոփել է Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումը, որը Թրամփը անվանել է «շատ լավ»։

Նրա խոսքով՝ գլխավոր արդյունքն այն է, որ եվրոպական երկրները անվտանգության երաշխիքներ կտրամադրեն Ուկրաինային՝ համաձայնեցնելով դրանք Միացյալ Նահանգների հետ։ Բանակցությունների ավարտին Թրամփը զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և «սկսել է նախապատրաստել հանդիպումը» նրա և Վլադիմիր Զելենսկու միջև. հանդիպման վայրը դեռևս որոշված չէ։ Այդ հանդիպումից հետո Թրամփը նախատեսում է եռակողմ բանակցություններ անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ։

Պուտինի և Թրամփի միջև 40 րոպե տևած հեռախոսազրույցի ռուսական վարկածը ներկայացրեց  Ռուսաստանի  նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նա հաստատեց, որ  զրույցի ընթացքում Պուտինը և Թրամփը աջակցություն են հայտնել Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև ուղիղ բանակցություններին։

Թրամփի,  Զելենսկու և յոթ եվրոպական երկրների լիդերների հանդիպման արդյունքում համատեղ մամլո ասուլիս տեղի չունեցավ, սակայն բոլոր կողմերը այդ հանդիպումը դրական գնահատեցին:

Փորձենք ամփոփել, թե ինչ են վերջապես պայմանավորվել այդ հանդիպմանը և, որն է ԱՄՆ-ի դիրքորոշումը, որի հետ համաձայնվել են նաև Զելենսկին ու եվրոպացի ղեկավարները:

Առաջին

Ղրիմի վերադարձը Ուկրաինային և նրա անդամակցությունը ՆԱՏՕ-ին՝ բացառվում են։

Երկրորդ

Վաշինգտոնը պատրաստ է քննարկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, սակայն ոչ՝  ՆԱՏՕ-ի մասին, Վաշինգտոնի պայմանագրի 5-րդ հոդվածի համաձայն (մեկի վրա հարձակումը համարվում է բոլորի վրա հարձակում)։

Ավելին, այս հարցում Թրամփը հայտարարեց, որ որպես առաջին գիծ այդ երաշխիքների տակ պիտի մտնեն եվրոպական երկրները: Իսկ ԱՄՆ-ի դերակատարումը պիտի տեխկինական բնույթի լինի: Օրինակ, պիտի շարունակի զենք վաճառել Ուկրաինային:

Երրորդ

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ չի կիրառի Ռուսաստանի դեմ: Իսկ ԵՄ երկրները իրենք պիտի համաձայնության գան Ռուսաստանի հետ առանձին բանակցություններում:

Գործնականում դա նշանակում է, որ ԱՄՆ-ն կշարունակի Ռուսաստանի հետ վերականգնել իր տնտեսական հարաբերությունները, սակայն ամեն ինչ կանի, որ նմանատիպ հարաբերություններ ԵՄ-ն Ռուսաստանի հետ չհաստատի, քանի որ դա շահավետ չի լինի ԱՄՆ-ի համար:

Չորրորդ

Թրամփը համաձայնել է Պուտինի հետ, որ կրակի դադարեցումը, առանց վերջնական խնդրի լուծման, շահավետ չէ Ռուսաստանին, և վերջինս ունի իրավունք, մինչև համաձայնագրի կնքումը, շարունակել ռազմական գործողությունները: Այս հարցում Զելենսկին ու եվրոպական լիդերները հակադրվում էին Թրամփին, սակայն այս վերջին հանդիպումից հետո որոշեցին հարմարվել այս դիրքորոշմանը:

Հինգերորդ

Վաշինգտոնի տվյալներով՝ Անքորիջի գագաթնաժողովում Ռուսաստանը համաձայնել է զիջումների հինգ շրջանների հարցում, սակայն, առանց Ուկրաինայի, տարածքների հարցը չի կարող քննարկվել։ Ի դեպ, նույն դիրքորոշումն ունի նաև Զելենսկին:

Վերջինս առաջին անգամ ընդունել է այս հարցի քննարկման հնարավորությունը, սակայն պնդել է, որ առանց Պուտինի հետ հանդիպման, նա քննարկմանը չի մասնակցի:

Ռուսական կողմը ավելի լղոզված պատասխան է տալիս այս հարցին, նշելով, որ Պուտինը կհամաձայնվի հանդիպել Զելենսկու հետ, եթե մինչ այդ լուծվեն բոլոր խնդիրները տարածքների մասով:

Վերջին խնդրում, ըստ ամերիկյան աղբյուրների, ռուսներն ու ամերիկացիները եկել են սենսացիոն համաձայնության:

Ըստ այդ աղբյուրի՝ ռուսական կողմը համաձայնվել է դուրս բերել իր զորքերը Սումիի, Խարկովի, Դնեպրոտերպվսկի և Նիկոլաևի մարզերից, որի դիմաց, Ուկրաինան պիտի իր զորքը դուրս բերի Ռուսաստանի կողմից արդեն իր տարածքը ճանաչված չորս մարզերից (Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի ևԶապորոժիեի):

Ըստ պատերազմի ինստիտուտի տվյալների՝ Ռուսաստանը գրավել է Սումիում ընդամենը տարածքների 1%-ը, Խարկովում՝ 4%-ը, Դնեպրոպետրովսկում՝ 1%-ը ևՆիկոլաևում՝ 1% տոկոսը:

Այսինքն, ռուսականկողմը համաձայն է լքել այդ տարածքները, եթե ուկրաինական կողմը համաձայնվի հետ քաշել իր զորքերը Ռուսաստանի կողմից պաշտոնապես ճանաչված մարզերից:

Ըստ ամերիկյան աղբյուրների՝ ամերիկացիները համաձայն են ռուսների հետ,  եվրոպացիները դեմ չեն, որ Կիևը  կորցնի այդ տարածքները, փոխարենը՝ ստանա ՆԱՏՕ-ի մեջ մտնելու իրավունք:

Ըստ փորձագետների՝ եվրոպացիները թքած ունեն ուկրաինական տարածքների վրա:  Նրանց մտավախությունն այն է,  որ Մոսկվան չգրավի ողջ Ուկրաինան և դառնա սահմանակից Լեհաստանին և Ռումինիային:

Սակայն ամենածանր վիճակում է հայտնվել Զելենսկին,  քանի որ ուկրաինական հանրությունը, ճիշտ հակառակը՝  համաձայն է լինել ՆԱՏՕ-ի կազմից դուրս,  սակայն չկորցնել իր տարածքները:

Այս խճճված իրավիճակից պիտի փորձեն դուրս գալ բոլոր կողմերը,  որտեղ արդեն երկու գերտերությունները՝ ԱՄՆ-ն և Ռուսաստանը ունեն գրեթե միանման կարծիք:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>