ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
15
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Իրականությունը Ստամբուլյան խարտիայի, Մադրիդյան սկզբունքների և Մեղրիի մասին

Yerevan.today-ն անդրադարձել է Փաշինյանի վերջին հարցազրույցին, գրել. «Նիկոլ Փաշինյանը որոշել էր նորից խոսել: Այս անգամ թեման միայն Արցախն էր և բանակցային պրոցեսը: Հարցազրույցը նոր էր, ասելիքը՝ նույնը: Նույնն էին նաև բազմիցս կրկնված մանիպուլյացիաները և ստերը: Փաշինյանը կրկին հնչեցրեց Արցախի հանձնման բազմաթիվ թվականներ, դրանց թվում անդրադարձավ Ստամբուլյան կոնվենցիային, Մադրիդյան սկզբունքներին, այսպես ասած «Մեղրիի հաձնման» տարբերակին: Yerevan.Today-ը պարբերաբար անդրադարձել է այս մանիպուլյացիաներին, բայց նորից թարմացնենք հիշողությունը:
Անդրադառնանք այդ կեղծքիներից մի քանիսին՝ բերելով դրանց հակափաստարկները, ավելի ճիշտ փաստերը:

Ստամբուլյան խարտիա

«Հատվածներ 1999 թվականի Ստամբուլյան փաստաթղթից, որտեղ հիշատակվում են տարածքային կոնֆլիկտները։ Բոլոր դեպքերում, ԼՂ-ից բացի, նշվում է  երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

Կոսովո

  1. Երկար տարիների բռնաճնշումներից, անհանդուրժողականությունից եւ բռնություններից հետո Կոսովոյում խնդիր է դրված զգալի ինքնավարության վրա հիմնված բազմաէթնիկ հասարակություն կառուցել՝  Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հարգմամբ՝ մինչեւ ՄԱԿ ԱԽ-ի 1244 բանաձեւի համաձայն վերջնական կարգավորումը:

Վրաստան

  1. Վերահաստատելով մեր իր վճռական աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը՝ մենք ընդգծում ենք Ցխինվալի տարածաշրջանի/Հարավային Օսիայի եւ Աբխազիայի, Վրաստանի հետ կապված կանֆլիկտների լուծման անհրաժեշտությունը, մասնավորապես՝ Վրաստանի կազմում այդ շրջանների քաղաքական կարգավիճակի որոշման ճանապարհով։

Մոլդովա

  1. Մենք ողջունում ենք վերջին շրջանում ձեռնարկված հուսադրող քայլերը

Մերձդնեստրյան խնդրի կարգավորման գործընթացում։ Այս առումով կարեւոր իրադարձություն դարձավ բարձր մակարդակի հանդիպումը Կիեւում (1999թ. հուլիս): Սակայն գլխավոր՝ Մերձդնեստրի տարածաշրջանի կարգավիճակի որոշման հարցով շոշափելի տեղաշարժեր առայժմ տեղի չեն ունեցել: Մենք վերահաստատում ենք, որ այս խնդրի լուծման դեպքում պետք է ապահովվեն Մոլդովայի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

Ղարաբաղ

Մենք ստացել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված ներկայիս իրավիճակի եւ վերջին զարգացումների մասին եւ գնահատում ենք նրանց ջանքերը։ Մեզ հատկապես ուրախացնում է ակտիվացած երկխոսությունը Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ, որոնց հերթական հանդիպումները պայմաններ ստեղծեցին դրա տեւական ու համապարփակ լուծման որոնման գործընթացին դինամիկա հաղորդելու համար:

Մենք վճռականորեն աջակցում ենք այս երկխոսությանը եւ կոչ ենք անում շարունակել այն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների վերսկսման հույսով։ Միեւնույն ժամանակ, մենք վերահաստատում ենք, որ ԵԱՀԿ-ն եւ դրա Մինսկի խումբը, որը կարգավորում փնտրելու ամենահարմար ձեւաչափն է մնում, պատրաստ են աջակցել հետագա խաղաղ գործընթացի առաջխաղացմանը եւ դրա հետագա իրականացմանը, այդ թվում՝ կողմերին բոլոր անհրաժեշտ օգնության տրամադրման միջոցով:Բերվածը ապացուցում է, որ Ստամբուլյան փաստաթղթում Ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող պարբերությունում, ի տարբերություն հետխորհդային տարածքում այլ կոնֆլիկտների, չի մատնաշվում տարածքային ամբողջականության սկզբունքը:

 Մադրիդյան սկզբունքներ

2007 թվականին բանակցային ծանր ջանքերի շնորհիվ բանկացային սեղանին հայտնված Մադրիդյան սկզբունքերով ոչ միայն չկար և չէր էլ կարող լինել Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում, այլև առաջին անգամ միջազգայնորեն ընդունելի և երաշխավորվող էր դառնում Արցախի ինքնորոշման իրավունքը: Մադրիդյան սկզբունքերն այլևս հրապարակված են, և նույնիսկ Ալիևի կամ որևէ այլ թուրքի մտքով այսքան ժամանակ չի անցել պնդել, թե դրանցում Արցախը ճանաչվում էր Ադրբեջանի մաս:

Մադրիդյան սկզբունքների գրեթե ամեն տողում կա Լեռնային Ղարաբաղ արտահայտությունը, իսկ Փաշինյանի ստորագրած թղթերում այդ ատահայտությունը հասավ զրոյի:

Նախագահ Քոչարյանի բոլոր ելույթներում և բանկացային խոսույթում միշտ կարմիր թելի պես անցել է, որ Արցախի Հանրապետությունը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում և որևէ առնչություն չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ: Փաշինյանը նույնիսկ վախենում է արտաբերել Արցախի Հանրապետություն, ինքնորոշում բառերը:

Մադրիդյան փաստաթուղթը միակ միջազգային փաստաթուղթն է, որը հստակ արձանագրում է Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը։ Միակն է։ Դա այն սկզբունքն է, որի վրա հիմնված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության գոյությունը։ Հիմքն է դա, ֆունդամենտը, դրա վրա է  կառուցվել այդ պետությունը:

 Մեղրիի տարբերակ

Այս հարցում ուղիղ մեջբերում անենք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից:

«Մեղրիի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից պաշտոնական առաջարկ չի եղել ընդհանրապես։ Իմ նախագահության ժամանակ ես ստացել եմ երեք առաջարկ․ մեկը եղել է ընդհանուր պետություն ստեղծելու մասին, մեկը՝ Քի Վեստի գործընթացը, երբ Հեյդար Ալիևը վերջին պահին չստորագրեց, և վերջինը, այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքներն էին։ Պաշտոնական այլ առաջարկ չի եղել։
Մեղրիի փոխանակման առաջարկն եղել է Ալիևի կողմից։ Այդ պատճառով ես հիմա շատ զգույշ եմ վերաբերում միջանցք բառին, որովհետև նրանց նպատակը շատ ավելի լայն է, քան այն, ինչ առաջին հայացքից կարող է թվալ։ Առաջարկը եղել է Ալիևի կողմից, բայց պաշտոնական ձևակերպում չի ստացել, որովհետև մեր պատասխանը եղել է հետևյալը․ մենք չենք կարող կորցնել Իրանի հետ սահմանը։ Սա շատ հասկանալի ու համոզիչ պատասխան էր։ Սակայն նա, այնուամենայնիվ, միջնորդների միջոցով փորձում էր առաջ տանել այդ գաղափարը, բայց Մինսկի խմբի շրջանակներում սա քննարկման առարկա չի դարձել։
Մեղրիի հարցը հիմա փորձում են կապել հոկտեմբերի 27-ի հետ, իբր Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիճյանը դրան կտրուկ դեմ էին։ Անվտանգության խորհրդի նիստին այս հարցը երբեք չի քննարկվել։ Եթե նրանք դեմ էին, թվում է, թե նրանց սպանությունից հետո այդ առաջարկը պետք է իրականություն դառնար։ Բայց այն ընդհանրապես կորավ։ Որևէ տրամաբանություն այստեղ չկա»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Էրեբունի համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>