Վճարովի շտապօգնություն (տեսանյութ) Ստրատեգիական խնդիրների լուծումը և պոպուլիզմը ՔՊ-ի վերարտադրման միակ հնարավորությունն ընտրություններին քիչ մասնակցությունն է
20
Նիկո՛լ, դե տես՝ թոշակառուներն ինչ են անելու․ Երվանդ Բոզոյան Ձյունը չեն մաքրում, բայց նախատեսում են նոր ֆինանսական հատկացումներ (տեսանյութ) Դե, վայելե՛ք Փաշինյանի ու ՔՊ-ի իշխանությունը. Ավանեսյանի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. «Ժողովուրդ» Երևանը՝ սառցե հրապարակ․ բա սրա համար ո՞ւմ տուգանեն (տեսանյութ) Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայում՝ փետրվարի 16-19-ը Ժողովրդին շարունակում են թալանել․ Թուրքիայի սահմանի գյուղերը, կարծես, ուզում են դատարկել (տեսանյութ) Եպիսկոպոսաց ժողովը կկազմակերպվի Հայաստանից դուրս Շա՞հ, թե՞ Այաթոլլա, միասնական Իրա՞ն, թե՞ երկրի փլուզում. ի՞նչ է սպասվում Իրանին, և ինչպե՞ս այդ ամենը կազդի Հայաստանի անվտանգության վրա (ամփոփում) Նիկոլական վախերի մասին (տեսանյութ) Ի՞նչ կապ կա Թրամփի քայլերի, Գրենդլանդիայի, Վենեսուելայի, Իրանի դեպքերի և ոսկու գնի սրընթաց աճի մեջ Պատերազմ Արցախում
Մոտեցումը, կարծես, միտում ունի ստվերելու Բանակի օրը․ ՀՅԴ Հայաստանում քաղաքական հայացքների արտահայտման համար մարդկանց ձերբակալելը լուրջ տարակուսանք և մտահոգություն է առաջացնում. Լավրով Մասյացոտն թեմի քահանաներին սպառնալիքի և ճնշման միջոցով փորձում են ենթարկեցնել թեմի հեռացված առաջնորդին. ահազանգ Պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը, Լևոն Քոչարյանը և Պետրոս Մեղրյանը տեսակցել են քրեակատարողական հիմնարկում գտնվող Աշոտ Մինասյանին Ադրբեջանը շարունակում է ՀՀ-ի դեմ տարածքային հավակնությունների հարցը պահել օրակարգում. Աբրահամյան Նիկո՛լ, դե տես՝ թոշակառուներն ինչ են անելու․ Երվանդ Բոզոյան Ձյունը չեն մաքրում, բայց նախատեսում են նոր ֆինանսական հատկացումներ (տեսանյութ) Վճարովի շտապօգնություն (տեսանյութ) Հ1-ի «մասսովկան» տարիներով չի վճարվում Դե, վայելե՛ք Փաշինյանի ու ՔՊ-ի իշխանությունը. Ավանեսյանի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. «Ժողովուրդ» ՔՊ-ում թեժ օրեր են սպասվում Դավիթ Տոնոյանի և ՊՆ նախկին պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործը ավարտվում է «Թրամփի» միջանցքը Հայաստանում պաշարների նոր «զարդատուփ» է ԱՄՆ-ի համար Իշխանություններն ամեն կերպ խոչընդոտել են «Մենք կանք» միջոցառման անցկացմանը. «Փաստ» Երևանը՝ սառցե հրապարակ․ բա սրա համար ո՞ւմ տուգանեն (տեսանյութ) Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայում՝ փետրվարի 16-19-ը Ստրատեգիական խնդիրների լուծումը և պոպուլիզմը ՔՊ-ի վերարտադրման միակ հնարավորությունն ընտրություններին քիչ մասնակցությունն է «Տեսա Աննա Հակոբյանի մի գրառում, «կափարիչս» թռավ, պատասխանեցի։ Էդ գիշեր եկան հեռախոսս առգրավելու»,- Արմեն Աշոտյան Փաշինյանը «խաղաղություն» է հաստատել մի պետության հետ, որը չի ճանաչում որևէ միջազգային իրավունք. Վարդան Պողոսյան Փաշինյանն ու Ալիևը այնքան հարազատ են, որ եղբայրության, ասել է, թե՝ «ախպերության» մրցանակ են ստանում Ժողովրդին շարունակում են թալանել․ Թուրքիայի սահմանի գյուղերը, կարծես, ուզում են դատարկել (տեսանյութ) Ո՞ւր է կորել Շիրակի մարզպետը Քաղաքացին փորձել է մուտք գործել շենք, բայց մերկասառույցի պատճառով գրեթե հայտնվելու էր հրդեհի մեջ (տեսանյութ) Փարաքարի սպանություններից հետո պաշտոնանկ եղած Բդոյանը կրկին բարձր պաշտոն է ստացել Եպիսկոպոսաց ժողովը կկազմակերպվի Հայաստանից դուրս Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառված կալանքը փոփոխվեց Հասկանալի է` ժամանակ չունեն մաքրելու, պարգևավճարներն են ծախսում «...Որոշեցինք այցելել մեր ապուպապի կառուցած եկեղեցի ու մասնակցել սուրբ և անմահ պատարագին» Իմ գործընկեր Լևոն Քոչարյանի հետ Արմավիր քրեակատարողական հիմնարկում տեսակցեցինք քաղբանտարկյալներին. Գառնիկ Դանիելան

Փաշինյանն ընդդեմ Եկեղեցու. ճգնաժամի դեմ պայքարի փոխարեն՝ պայքար Կաթողիկոսի դեմ

«Փաստ» թերթը գրում է.

«Փաշինյանի վերջին շրջանի հիմնական ներքաղաքական «զբաղմունքը», կարծես, դարձել է Եկեղեցու դեմ պայքարը։ Ամենայն հայոց եկեղեցու նկատմամբ նրա համառ ճնշման վրա ծախսվում են ժամանակն ու ռեսուրսները, այնպես որ՝ օգտակար գործերի համար ոչինչ չի մնում։ Աղբանոցներն այրվում են, օդը խեղդում է, ճանապարհները քանդվում են, պաշտոնյաները գողանում են, Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացնում, բայց վարչապետը զբաղված է միմիայն Կաթողիկոսին նեղացնելու փորձերով։ Դժվար է ասել՝ Փաշինյանն իսկապե՞ս նույնիսկ տարրական բաները չի հասկանում, թե՞ իրեն այդպես ձեռնտու է։ Օրինակ՝ երկար ժամանակ նա կարծում էր, թե կարող է պարզապես «ազատել» Ամենայն հայոց կաթողիկոսին այնպես, ինչպես ազատում է իր քպական նախարարներին կամ այլ պաշտոնյաների: Ավելին, եղավ պահ, երբ Փաշինյանը լրջորեն հայտարարեց, թե... Կաթողիկոսն իր կողմից «կարգալույծ է արված»։

Ըստ երևույթին, օգնականները ստիպված եղան բացատրել, որ նա ո՛չ Աստված է, ո՛չ էլ Տիեզերական ժողով և նույն հաջողությամբ կարող էր «պաշտոնազրկել» Թրամփին կամ Պուտինին։ Ընտրություններից առաջ այսպիսի խայտառակությունը խելամիտ չէր։ Այդ ժամանակ էլ նա որոշեց հավաքել տասը հոգևորականների, որոնք դժգոհ էին կամ պատրաստ էին համագործակցել «Քաղաքացիական պայմանագրի» հետ, և ստիպել նրանց ստորագրել նամակ Կաթողիկոսի դեմ։ Նամակը, սակայն, որևէ ազդեցություն չունեցավ։ Օգնականները երևի նորից բացատրեցին, որ Կաթողիկոսին հեռացնել տասը պատահական հոգևորականի ստորագրությամբ նույնն է, ինչ վարչապետին հեռացնել տասը քաղաքացու նամակով։ Հասկանալով, որ ուղղակի հեռացնել չի ստացվում, նա զուգահեռ նաև այլ ճանապարհներ էր մտածել՝ ստեղծել իր՝ «փաշինյանական» եկեղեցին՝ ասենք՝ Հովհաննավանք կենտրոնով։

Սկզբում դրա գլուխ նշանակելու էին Ստեփան Ասատրյանին, բայց նրա «ծիսակատարությունները» Հայաստանում ծաղրի առարկա դարձան։ Այդ պատճառով իշխանությունը սկսեց այլ թեկնածու փնտրել, սակայն քահանաներ, որոնք պատրաստ են համագործակցել Փաշինյանի հետ, գրեթե չկան։ Այս ամենը Փաշինյանին հերթական անգամ առարկայորեն ցույց են տալիս իր՝ արագորեն գահավիժող վարկանիշը։ Դե, իսկ օգնությունը կարող է գալ Թուրքիայից. որպես հնարավոր տարբերակ՝ Կաթողիկոս դարձնել Ստամբուլի պատրիարք Սահակ Մաշալ յանին։ Եվ տրամաբանական է. եթե, Հայաստանի իշխանությունների պատկերացմամբ, Հայաստանը պատրաստվում է դառնալ նոր օսմանյան կայսրության նահանգ, ապա Կաթողիկոսն էլ թող լինի Ստամբուլից։ Ամենաանհանդուրժելի բանն այն է, որ Փաշինյանը չի էլ մտածում ժողովրդի կարծիքը հարցնել։ Ժողովուրդը պարզապես կանգնեցվելու է փաստի առաջ, որ իբր Հայաստանում ստեղծվել է նոր պետական եկեղեցի, որը ծառայում է Թուրքիային։

Եվ նույնիսկ կասեն, թե դա հենց ժողովրդի ընտրությունն է։ Սակայն ժողովուրդը երբեք չի ընդունի սրբապղծությունը։ Տաճարը, որտեղ ծառայություն է մատուցում կարգալույծը, և որտեղ «աղոթում» է Փաշինյանը, այն տեղը չէ, ուր հայերը կգնան ամուսնանալու, մկրտվելու կամ հուղարկավորելու։ Ուստի, կարևոր չէ, թե ինչ «նոր եկեղեցիներ» է կառուցում Փաշինյանը։ Կարևորն այն է, որ իսկական, դարավոր Հայ առաքելական եկեղեցին հայ ժողովուրդը երբեք չի հանձնի նրան։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan