ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

«Մենք մեր քաղաքը պետք է ազատագրենք ղարաբաղցի տականքներից». Նույն սիմբիոզը ծնեց Արցախի հանդեպ ատելության շքերթը. Տեսանյութ

«Մենք մեր քաղաքը պետք է ազատագրենք ղարաբաղցի տականքներից»...

Ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանի որոշ զգացմունքային արձագանքները բովանդակային առումով անսպասելի չէին, քանի որ Փաշինյանը տասնամյակներ շարունակ չէր թաքցնում իր վերաբերմունքը Արցախի և արցախցիների նկատմամբ։

Եթե անտեսենք էմոցիոնալ ֆոնը և նայենք անցյալին, ապա կարող ենք ֆիքսել, որ 90-ականներին Հայաստանում կային մի քանի ուժային/ իշխանական խմբեր, որոնք պայքարում էին քաղաքական իշխանության, ինչպես նաև նյութական բարիքների վերաբաշխման գործընթացում վճռորոշ խոսք ունենալու իրավունքի համար։ Նիկոլ Փաշինյանը համագործակցում էր այն ուժային/ իշխանական խմբի հետ, որը քաղաքական գործընթացների արդյունքում կորցրեց զգալի ազդեցությունը և դրա հետ մեկտեղ կապիտալը կամ էլ եղած կապիտալը նույն տեմպերով ավելացնելու հնարավորությունը։

Սակայն 1998-ի դեպքերով այս ուժային/ իշխանական խմբերի դիմակայությունը ոչ թե ավարտվեց, այլ կերպարանափոխվեց, և այդ դիմակայության դրսևորման դաշտերից մեկը մամուլն էր, որտեղ հաստատվել էր նաև Նիկոլ Փաշինյանը։ Նրա «գրչով» խոսում էին իշխանական լծակներից զրկված այդ ուժային/իշխանական խմբերը։ Հետագայում իշխանության կորստի համար ատելությանը ավելացան «քաղաքական առասպելնեը», և լավ, թե վատ, բայց գաղափարախոսություն, սակայն դրա հիմնասյուները ոչ միայն ատելությունն էր Արցախի ու արցախյան իշխող խմբի նկատմամբ, այլ նաև այս խմբին և հենց Արցախին պատժելու անզուսպ գաղափարը։

Էլ ո՞վ է մեր աշխարհագրական միջավայրում շահագրգռված «Ղարաբաղին և ղարաբաղցիներին պատժելու», ավելորդ է ասել…

Ներքաղաքական գործոնների և արտաքին քաղաքական խաղացողների սիմբիոզը նաև բերեց իշխանափոխությանը 2018թ.։

Այն ծնեց նաև պատերազմ ու ամոթալի պարտություն։ Այն ծնեց բանակցություններ, որոնց շրջանակներում, առանց որևէ ակնհայտ պատճառի, Ղարաբաղը ճանաչվեց որպես Ադրբեջանի մաս։ Նույն սիմբիոզը ծնեց Արցախի հանդեպ ատելության այսօրվա շքերթը։

Միևնույն ժամանակ ուզում եմ «շնորհակալություն» հայտնել Փաշինյանին: Չէ, չզարմանաք, սխալ չեմ գրել։ Նրան պետք է շնորհակալություն հայտնել, որ նույնիսկ նա ծաղրեց Արցախի պաշտոնյաների կազմակերպած անբովանդակ բողոքի ցույցերը Երևանում։ Նույնիսկ Փաշինյանն է ծիծաղում առանց քաղաքական կարգախոսների ու կոնկրետ, տեսանելի նպատակի գործողությունների վրա։ Գուցե գոնե դա ստիպի մարդկանց անել այն, ինչ պետք է, այլ զբաղվել ակտիվ քաղաքական պայքարի իմիտացիայով...

Նիկոլին պետք է շնորհակալ լինիել նաև այն բանի համար, որ բարձրաձայնել է Երևանում արցախյան վերնախավի ունեցվածքի մասին: Բայց շնորհակալ լինել այն համատեքստում, որ նա, փաստացի խոստովանել է, որ Հայաստանի իշխանություններն ունեն Արցախի պաշտոնյաների ունեցվածքի ցուցակը։ Սա այն գույքն է, որը կփոխանցվի իշխող խմբին այն դեպքում, երբ/եթե Ադրբեջանը Հաագայի տրիբունալի որոշմամբ պահանջի «ղարաբաղցի հանցագործներին և անջատողականներին» արտահանձնել։

Եթե դուք մտածում էիք, որ Արցախում նստելով և Երևանի քաղաքական գործընթացների մասին ոչ մի բառ չասելով, անբովանդակ հանրահավաքներ անելով, անբովանդակ հայտարարություններ անելով հետո, վաղ թե ուշ կհայտնվեք Երևանում և կօգտագործեք ձեր ունեցվածքը, ապա իմացեք, որ «Вас уже посчитали», և ձեր ունեցվածքը ևս հաշված է, և ոչ ոք դա ձեզ չի թողնի։

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>