ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Եթե Ռուսաստանը մեր տարածաշրջանում պարտվի, կկորցնի ընդամենը դիրքեր, Հայաստանը՝ պետականություն. Բենիամին Մաթևոսյան. Տեսանյութ

Ես գիտեմ, որ ԱՄՆ-ը և իր դաշնակիցներն ասում են՝ եկեք մեզ մոտ, ռուսներին քշեք ձեր տարածքից, սահմանապահներին էլ, հեռացրեք ռազմաբազան, ամերիկացիները կօգնեն ապահովել անվտանգությունը:

Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ «Ցարգրադ» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ Արևմուտքի նման պահվածքը բացահայտ սադրանք է և դիվանագիտություն չէ: Կա ոչ թե արևմտյան դիվանագիտություն, այլ ուղիղ կաշառում: 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն անդրադառնալով Լավրովի դիտարկումներին՝ ընդգծեց՝ նման ձևակերպումները հետևանք են Հայաստանի իշխանության վարած, Փաշինյանի որդեգրած արտաքին քաղաքականության, որովհետև Ռուսաստանը երաշխավորում էր Արցախի և Հայաստանի անվտանգությունը, բայց չի երաշխավորում անձամբ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը, փոխարենը՝ դա անում է Արևմուտքը՝ չերաշխավորելով Արցախի և Հայաստանի անվտանգությունը։

«Լավրովն այսօր Հայաստանի իշխանության մասին խոսեց և օրինակ բերեց Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին, որի անվտանգությունն Արևմուտքը երաշխավորեց, բայց վերջինիս, հրաժարականից հետո, նստացրեցին բանտում։ Մուբարաքին, Սահակաշվիլիին, Քադաֆիին, Սադամ Հուսեյնին հիշելու տրամաբանությունը սա է՝ ծառայություններ մատուցելուց հետո քեզ հայտնում են շնորհակալություն, ապա պատժում։ Ռուսական կողմը բաց տեքստով սրա մասին խոսեց»,- ասաց Մաթևոսյանը՝ ընդգծելով՝ Փաշինյանի անձնական անվտանգության համար դրված է Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության հարցը, ինչը հանգեցնելու է պետականության ոչնչացման։

«Եթե Ռուսաստանը մեր տարածաշրջանում պարտվի, կկորցնի ընդամենը դիրքեր, Հայաստանը՝ պետականություն»,- ասաց Մաթևոսյանը։

Ինչ վերաբերում է Լավրովի այն դիտարկմանը, որ, եթե Երևանը հաստատեր ՀԱՊԿ առաքելության տեղակայումը, Հայաստանը կշահեր և կստանար ավելի կայուն իրավիճակ, Մաթևոսյանը նշեց, որ քիչ է հավանականությունը, որ հնարավոր է ՀՀ-ում ՀԱՊԿ դիտոդներ տեղակայել, քանզի ՀՀ իշխանությունը փակել է այդ հնարավորության էջը։

«Ռուսաստանը կոնֆլիկտային գոտիներում ունի տարբեր տիպի ներգրավվածություններ. մի տեղ միջնորդ է, մի տեղ խաղաղապահներ է տեղակայում։ Մասնավորապես, Արցախի հարցով Ռուսաստանը միջնորդի դեր ունի և չէր կարող դառնալ կողմ, ինչը պահանջում էր նրանից ՀՀ իշխանությունը՝ պահանջելով ճանաչել Հայաստանի սահմանները և պահանջելով Ադրբեջանին ճանաչել ագրեսոր, ինչի դեպքում Ռուսաստանը կմեղադրվեր անկողմնակալ միջնորդ չլինելու համար։ Ռուսաստանից պահանջում են սահմաններ ճանաչել այն դեպքում, երբ այդ սահմանը չի ճանաչել ինքը՝ Փաշինյանը։ Կրկնում եմ՝ Փաշինյանը ճանաչե՞լ է Հայաստանի սահմանը, չէ՞ որ, երբ ասում է, որ սահմանը պետք է դելիմիտացվի և դեմարկացվի, դա նշանակում է, որ Փաշինյանը ևս չի իմանում, չի ճանաչում, թե որն է մեր սահմանը, հետևապես՝ ՀԱՊԿ-ից դա պահանջելը և՛ միտում է, և՛ կառույցը վարկաբեկելու գործընթաց»,- ասաց քաղաքագետը։

Հարցազրույցի մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>