ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Ադրբեջանից թաքցնելու ոչինչ չունենք, ամենշաբաթյա ռեժիմով փոխանցում ենք տեղեկատվություն ԵՄ առաքելության պարեկության ժամանակացույցի վերաբերյալ. Տոյվո Կլաար. Տեսանյութ

«Տեղեկատվության փոխանցումն Ադրբեջանին լիովին բնական երևույթ է»,- այս մասին քիչ առաջ «Հարավային Կովկասի անվտանգությունը. ո՞րն է ԵՄ-ի դերը» խորագրով միջազգային վեբինարի ընթացքում ասաց Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ անդրադառնալով ԵՄ երկարաժամկետ ռազմավարությանը Հարավային Կովկասում, ինչպես նաև նախօրեին շրջանառության մեջ հայտնված «Politico» պարբերականի հոդվածում տեղ գտած տեղեկատվությանը:

Հիշեցնենք, որ օրերս «Politico» պարբերականը գրել էր, որ ԵՄ-ն Ադրբեջանին ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեության վերաբերյալ տեղեկատվություն է փոխանցում: «Մենք Ադրբեջանին ենք փոխանցում պարեկային ծառայության և այլնի վերաբերյալ բոլոր համապատասխան տեղեկությունները, քանի որ չենք ցանկանում որևէ խնդիր»,- պարբերականին ասել էր եվրոպացի պաշտոնյան։

Այս հոդվածը մեծ աղմուկ է բարձրացրել Երևանում, այդ թվում՝ հարուցելով հարցեր, թե ինչու և ինչ տեղեկատվությամբ է ԵՄ-ն կիսվում Ադրբեջանի հետ: Խոսելով հոդվածի մասին՝ Կլաարն ասաց, որ իրենք մշտապես Ադրբեջանի հետ աշխատել են թափանցիկ, այդ թվում՝ ԵՄ անցյալ տարվա կարճաժամկետ առաքելության շրջանակում:

«Ներկայումս այս առաքելության հետ մենք ապահովում ենք տեղեկատվություն առաքելության պարեկության գրաֆիկի վերաբերյալ, ինչը լիովին բնական է, և մենք ոչինչ չունենք թաքցնելու: Ուստի մենք տրամադրում ենք մեր առաքելության պարեկության գրաֆիկը Ադրբեջանի գործընկերներին, և դա անում ենք ամենշաբաթյա ռեժիմով»,- ասաց Տոյվո Կլաարը՝ դա համարելով լիովին բնականոն երևույթ: Տոյվո Կլաարը նախ փորձեց մեկնաբանել՝ արդյոք ԵՄ քաղաքականությունը Հարավային Կովկասում ռեակտի՞վ է, թե՞ պրոակտիվ: Եվրոպացի դիվանագետը հիշեցրեց, որ ԵՄ-ն արդեն բավականին երկար տարիներ ունի «Արևելյան գործընկերություն» ծրագիրը, որը ծնվեց այն մտքից, որ ԵՄ-ն պետք է ավելի սերտ հարաբերություններ հաստատի ԱլԳ երկրների հետ: «Ես անկեղծորեն կասեի, որ սա պրոակտիվ ռազմավարություն է և ոչ պարզապես ռեակտիվ: Իհարկե, ինչպես նաև ռեակտիվ, 2020 թվականի պատերազմից հետո մենք տեսանք ավելի մեծ ներգրավման անհրաժեշտություն, կար նման ներգրավման ցանկություն Հայաստանի և Ադրբեջանի միջև երկու կողմից, և սա ռեակտիվ էր»,- ասաց Կլաարը՝ շարունակելով, որ՝ կարող եք մշտապես ասել, որ ԵՄ-ն կարող է ավելի պրոակտիվ լինել այստեղ կամ այնտեղ, բայց ինքը չի համաձայնի, որ ԵՄ-ի քաղաքականությունը կամ միայն ռեակտիվ է, կամ միայն պրոակտիվ: Խոսելով բանակցությունների բրյուսելյան հարթակի մասին, Կլաարն ասաց, որ նախագահ Միշելի հովանու ներքո բրյուսելյան հանդիպումների ժամանակ շատ մանրամասն հարցեր են քննարկվել՝ կապված սահմանային հանձնաժողովների և հաղորդակցությունների հետ, որոշ բաղադրիչներ համաձայնեցվել են, ուստի այս քննարկումների արդյունքում հաջողվել է ուրվագծել հավաքական անվտանգային օրակարգ:

«Այս տեսանկյունից կասեմ, որ ԵՄ-ն իր տեսլականն ունի և աշխատում է այն առաջ մղելու ուղղությամբ»,- ասաց Կլաարը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>