Հոկտեմբերի վերջին Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպում տեղի չի ունենա
Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Նիկոլ Փաշինյանի և ԱԻլհամ Ալիևի հանդիպումը, որ նախատեսվում էր հոկտեմբերի վերջին, Բրյուսելում, տեղի չի ունենա:
Ինչպես հաղորդում է Tert.am-ը, այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ով հեռավար մասնակցում է Երևանում ընթացող համաժողովին:
ԵՄ հատուկ ներկայացուցիչը դա պատճառաբանեց ժամանակի սղությամբ:
«Մեր նպատակն է, որ Ղարաբաղի հայերը վերադառնան իրենց տուն: Կարևորելով Գրանադայի հանդիպումը, որին չէր մասնակցել Ալիևը, մենք փորձում ենք հիմա Բրյուսելում կազմակերպել Փաշինյան-Ալիև հանդիպում», - նշեց Կլաարը:
«Չնայած դանդաղ ընթացքին՝ հավատում ենք, որ արդյունքը փաստաթղթի ստորագրումը կլինի», - ընդգծեց եվրոպացի դիվանագետը:
Մինչև ամսվա վերջ Բրյուսելում հնարավոր եռակողմ հանդիպման մասին հայտարարել էր Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը ամսվա սկզբին Գրանադայում Եվրոպական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, որին Ադրբեջանի նախագահը հրաժարվել էր մասնակցել:
Մեր կողմից հավելենք. տեսնես ի՞նչ «խելքով» է, կներեք արտահայտության համար՝ Կլաարը հայտարարում, թե՝ իրենց նպատակն է, որ Արցախի հայերը վերադառնան իրենց տուն: Մարդակեր ադրբեջանաթուրքական հրոսակի կողմից կոտորվելո՞ւ համար վերադառնեն, ԵՍ հատուկ ներկայացուցչին թվում է, թե քի՞չ հայ երեխաներն են մորթվել, հոշոտվել, սպանվել, էլի՞ է ուզում: Նրա գանգատուփում, ի՞նչ է, բացառապես ադրբեջանական խավիա՞ր է լցված, իսկ սրտի տեղում էլ նավթադոլարնե՞ր են:
Արցախի հայության վերադարձը, առանց ժողովրդի ինքնորոշման և ինքնապաշտպանության իրավունքները հարգելու երաշխիքների ու ապահովման, ընդամենը նոր արյունահեղության և ցեղասպանության հանցակցություն է:
Zham.am