Երբեք չենք համակերպվելու Արցախի բռնի հայաթափման հետ․ Լևոն Քոչարյան Փաշինյանը մարտի 1-ի ոճի քաղաքականություն է վարում. ՔՊ-ականները պատրա՞ստ են. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Մակրոնը կրկին ակտիվ է՝ այս անգամ ի՞նչ են կորցնելու Հայաստանն ու հայ ժողովուրդը (տեսանյութ)
24
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ չի ընդունում Հայաստանի կշտամբանքները ՀԱՊԿ-ի կողմից Երևանի նկատմամբ իր մանդատն ու պարտավորությունները չկատարելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի «էստի համեցեքը» Ալիևին Ամիսներ առաջ ՌԴ-ն ուղիղ կոչ էր անում ՀՀ բնակչությանը հեղաշրջում անել և Մոսկվայի այդ պրոպագանդան չի թուլացել. Փաշինյան Միլիոնների թալան Երևանում․ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Փաշինյանի իշխանությունը էլի մի փաշինյանական կին պաշտոնյայի է կալանավորել Երևանում տրանսպորտի ուղեվարձը պետք է նվազի մինչև 25 դրամ․ «Մայր Հայաստանի» առաջարկը (տեսանյութ) Ոչ մի աթոռ հավերժ չէ, յուրաքանչյուր ոք կրելու է իր բաժին պատասխանատվությունը․ «Որդիների կանչ» Արմեն Գիրգորյանը Ներքին Հանդի միջադեպի մեղքը գցել է ռուսների վրա (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի օլիգարխացումը. ինչու է ՔՊԿ-ն թանկացնում քաղաքային տրանսպորտը և ինչ է առաջարկում «Մայր Հայաստանը» (տեսանյութ) Փաշինյանի քաղաքականության նպատակը ՀՀ-ից ռուսներին դուրս հանելն է. Հրանտ Բագրատյանը հեռակա է մասնակցում հանրահավաքին Պատերազմ Արցախում
Փոշմանել են. «խոպանչիները» չեն հարկվի Ում է վստահելու Փաշինյանը նոր Սահմանադրություն գրելու հարցը Երբեք չենք համակերպվելու Արցախի բռնի հայաթափման հետ․ Լևոն Քոչարյան Փաշինյանը ասել է` ինչու է արգելել Փափազյանի մուտքը ՀՀ Իրականում ամեն բան շատ ավելի լուրջ ու ծանր է, քան մենք պատկերացնում ենք․ Մետաքսե Հակոբյան Փաշինյանը մարտի 1-ի ոճի քաղաքականություն է վարում. ՔՊ-ականները պատրա՞ստ են. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյանն ասում էր 2 «ցուլի» մասին, հիմա ինքը 3-րդ «ցուլին» է աճեցնում՝ ի դեմս Ռուսաստանի․ Վահե Հովհաննիսյան (տեսանյութ) Մյունխեն 2024. տոքսիկ Նիկոլը. Արմեն Աշոտյան ՔՊ-ի բարօրության ձեռքն ազգովի կրակն ենք ընկել. «Կարճ ասած» (տեսանյութ) ԵԿՄ անդամը ոչ թե հանկարծամահ է եղել, այլ նրան սպանել են Վլադիմիր Կարապետյանը մասնակցել է Զելենսկիի հետ հանդիպմանը ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ չի ընդունում Հայաստանի կշտամբանքները ՀԱՊԿ-ի կողմից Երևանի նկատմամբ իր մանդատն ու պարտավորությունները չկատարելու վերաբերյալ Մակրոնը կրկին ակտիվ է՝ այս անգամ ի՞նչ են կորցնելու Հայաստանն ու հայ ժողովուրդը (տեսանյութ) Մարդկանց խաբելու առումով այս իշխանությունը հավասարը չունի. Արմեն Մանվելյան (տեսանյութ) Միլիոնավոր դրամներ են օդ կրակում, որ իրենց ծանոթների բիզնեսները պահեն․ Արմեն Քոչարյան (տեսանյութ) ՀԱՊԿ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը հետևանք է ունենալու. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Այ հիմա՛ր, բա էդ ու՞մ սարքած ճանապարհներով Գյումրուց հասար Երևան․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ-ն հերքում է՝ Բաքվի հայտարարությունը Նախազգուշացում․ Նարեկ Մանթաշյան Նիկոլ Փաշինյանի «էստի համեցեքը» Ալիևին Պուտինի մամուլի քարտուղարն անդրադարձել է Փաշինյանի հայտարարությանը «Մայր Հայաստան»-ը սատարում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն Ամիսներ առաջ ՌԴ-ն ուղիղ կոչ էր անում ՀՀ բնակչությանը հեղաշրջում անել և Մոսկվայի այդ պրոպագանդան չի թուլացել. Փաշինյան Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների հետևանքով գերության մեջ է հայտնվել 16 անձ Թող արտագնա աշխատանքի մեկնողը մեր սարքած ճանապարհներով չգնա. Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանից որևէ հայտարարություն չի ստացել անդամակցության սառեցման մասին Շուշիի անկման համար մեկին դատում են, մյուսին՝ պաշտոն տալիս Ինչպե՞ս են անցել ՔՊ փակ նիստերը Արմեն Աշոտյանի գործով քննիչը պարգեւատրվել է Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին. Փաշինյան

«Եվրոպական» օր, եվրոպական հովեր, փափո՜ւկ-փափո՜ւկ բարձեր. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է, որ նախօրեին հայտնի դարձավ, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնություն ցուցաբերելու մասին փաստաթուղթը: Այդ մասին Բելառուսի նախագահի հետ հանդիպման ժամանակ հայտնել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Իսկ, այ, երեկ կարելի է ասել, «եվրոպական» օր էր: Նախ՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը և ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը ստորագրեցին Հայաստանի ու ԵՄ միջև «Եվրոպական միության առաքելության կարգավիճակի մասին» համաձայնագիրը։ Այդ փաստաթղթով կարգավորվում է Հայաստանում ԵՄ առաքելության (ՀԵՄԱ) իրավական կարգավիճակը: Խոսքը, ինչպես կռահեցիք, Եվրամիության դիտորդական առաքելության մասին է, որի վտիտ ուսերին է դրված Հայաստանը Ադրբեջանի ագրեսիայից պաշտպանելու, ադրբեջանական հարձակումները կանխելու ծանր գործը:

Համենայն դեպս, Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի «անվտանգության դոկտրինի» համաձայն, եվրադիտորդներն այդ գործում մեծ դեր ունեն: Եվ, օրինակ՝ Տեղ գյուղի մոտ եղած միջադեպի ժամանակ բոլորը տեսան, թե եվրադիտորդները ինչպիսի՜ հերոսական ջանքերով կանխեցին ադրբեջանական զորքի առաջխաղացումը՝ ունենալով ընդամենը հեռադիտարկներ: Բայց ԵՄ դիտորդները հատուկ տեխնոլոգիա են կիրառում, որը նրանց անտեսանելի է դարձնում, թերևս այդ է պատճառը, որ նրանց հիմնականում «տաք վայրերում» չեն տեսնում, այդ թվում՝ հիշյալ միջադեպի ժամանակ: Նշված առաքելությունը, նկատենք, ներառում է 103 հոգուց բաղկացած միջազգային անձնակազմ: Զորեղ անձնակազմ է, ոչինչ չես ասի: Այժմ սահմանամերձ բնակավայրերում բնակչությունը կարող է հանգիստ քնել և ամենևին չմտահոգվել իր անվտանգության համար. ԵՄ դիտորդները խաղաղությունը կապահովեն:

Ինչևէ: Օրը, հիրավի, «եվրոպական» էր, որովհետև երեկ նաև հրապարակվեց «Արմենպրեսի» ընդարձակ հարցազրույցը Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: ԵՄ հատուկ ներկայացուցչի հարցազրույցը հետաքրքրական է ոչ միայն նրա պաշտոնի կամ կարգավիճակի առումով, այլև այն տեսանկյունից, որ հիշյալ գործիչը՝ Կլաարը, կարելի է ասել, Փաշինյանի իշխանության եվրոպական համակարգողն է: Ի դեպ, ասում են, որ դա չի խանգարում, որ Տոյվո Կլաարը միաժամանակ համարվի Ալիևի կլանի «լավ բարեկամը»: Այդ ընդարձակ հարցազրույցում Կլաարը, բնականաբար, ջերմորեն պաշտպանել է Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկի» նախագիծը, խոսել է այն մասին, որ «միջանցքները» ընդամենը ճանապարհներ են:

Ուշադրություն ենք հրավիրում այն «մանրուքի» վրա, որ հարցազրույցում բացարձակապես ոչինչ չի ասվում, օրինակ՝ Ադրբեջանի տարածքով անցնելիք հայկական բեռների (էլ չենք ասում՝ հայ ուղևորների) անվտանգության ապահովման անհրաժեշտության մասին: Այսինքն, կարելի է ենթադրել, որ խոսքը բացառապես ու միմիայն ադրբեջանաթուրքական բեռնափոխադրումները և ուղևորահոսքը սպասարկող «ճանապարհների» մասին է, որոնց վերաբերյալ բոլորի, այդ թվում՝ Կլաարի մտահոգությունն այն է, որ հանկարծ ու հանկարծ չվնասվեն: Դե, դրա համար ԵՄ-ն մեծ փողեր կգտնի և Փաշինյանի իշխանությանը կօգնի ձևավորել հատուկ պատժիչ ջոկատներ, որոնց հիմնական գործառույթը թերևս կլինի տվյալ ճանապարհային միջանցքներով անցնող ադրբեջանական թուրքերին ու նրանց բեռները պաշտպանելը:

Ինչ վերաբերում է «3+3» ձևաչափին, ապա ԵՄ հատուկ ներկայացուցիչ Կլաարն ասում է. «Մեր տեսանկյունից մենք 3+3 ֆորմատով ինչպես վերջին, այնպես էլ նախորդ հանդիպումները դիտարկում ենք որպես մի ձևաչափ, որտեղ տարածաշրջանի երկրները, որոնք, անշուշտ, ունեն խնդիրներ, կարող են քննարկել դրանք՝ որպես հարևաններ: Միևնույն ժամանակ, ես հասկանում եմ նաև, որ գոնե ի սկզբանե ըմբռնումը եղել է, որ հատկապես հակամարտությունը, խաղաղության պայմանագիրը, կարգավորումը, իրոք, չպետք է քննարկման առարկա լինեն այդ ձևաչափով: Այնպես որ, դարձյալ մեզ համար ամենակարևորն առաջընթացն է, իսկ թե որ հարթակում՝ շատ ավելի քիչ է կարևոր: Բայց մենք հավատում ենք, որ իրականում, մեր կարծիքով, իրական պատճառ չկա, թե ինչու չենք կարող լուրջ առաջընթաց ունենալ կարգավորման գործընթացում, քանի որ մեզ համար սեղանին դրված հարցերը շատ քիչ են, և կարծում ենք, որ դրանք բազմիցս քննարկվել են:

Ուստի, մենք իրականում չենք տեսնում պատճառ, թե ինչու չենք կարող առաջ շարժվել, և ինչու Ադրբեջանն ու Հայաստանը չեն կարող շատ արագ շարժվել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»: Հասկանալի է, այստեղ խոսքը նաև Ալիևի վերջին շրջանի կեցվածքի, այսինքն՝ այն մասին է, որ նա հետևողականորեն խուսափում է Արևմուտքի հովանու ներքո Փաշինյանի հետ հանդիպումներից: Իսկ ինչո՞ւ չխուսափի, եթե ինչ իրեն պետք էր, դեռ մի քանի անգամ էլ ավելին արդեն ստացել է այդ նույն Արևմուտքի օգնությամբ, իսկ մնացյալն էլ, առանց իր մասնակցության, Փաշինյանը սիրահոժար ու պատրաստակամորեն անում է, լինի դա Արցախն ուրանալը, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը: Իսկ ընդհանուր առմամբ, չի լքում զգացողությունը, որ նման հայտարարություններով, Կլաարը լինի, թե մեկ ուրիշը, պարզապես փափուկ-փափո՜ւկ բարձ է դրվում հայերի գլխի տակ: Հասկանալի է, ամենևին էլ ոչ «բարի երազների» համար:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan