Հ2-ի անդրադարձը «Մայր Հայաստանի» և ԲՀԿ-ի քարոզարշավին Քանաքեռ-Զեյթուն համայնքում Սրանք պառակտել են, մենք համախմբելու ենք (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանն այցելել է Բերդ համայնք (տեսանյութ)
15
Սահմանապահ մարզում բնակիչը պետք է վստահ լինի, որ կարող է ապահովել իր ընտանիքի արժանապատիվ կյանքը (տեսանյութ) Փաշինյանը պատերազմ է հրահրում Ռուսաստանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Բարգավաճ Հայաստանի» նախագահ Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ Նոյեմբերյանում. ուղիղ Չինական infoBRICS-ը վատ մեսիջ է փոխանցում Փաշինյանին Մալաթիա–Սեբաստիայում ակտիվ շփվեցինք քաղաքացիների հետ (տեսանյութ) «Միասնական ուժերով կարող ենք փոխել այս իրավիճակը և ունենալ բարգավաճ Հայաստան»,-Գագիկ Ծառուկյան Ես էլ ասում եմ՝ ով ՔՊ-ին ընտրեց, ընտրելու է Ալիևին ու Էրդողանին. Գագիկ Ծառուկյան Մերժել Ալիևի թեկնածուին. հանդիպում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը Տավուշի մարզի Աչաջուր համայնքում է (ուղիղ) Շենգավիթում մարդկանց հետ խոսեցինք մեր ծրագրերի և փոփոխությունների մասին․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Երևանում կենտրոնում այսօր և վաղը կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը Վարիանտ չկա. Ինչ է խոստացել Արսենյանի որդին Հ2-ի անդրադարձը «Մայր Հայաստանի» և ԲՀԿ-ի քարոզարշավին Քանաքեռ-Զեյթուն համայնքում Փաշինյանը վերածվել է տնաբույծ Զելենսկու (տեսանյութ) Սրանք պառակտել են, մենք համախմբելու ենք (տեսանյութ) Սահմանապահ մարզում բնակիչը պետք է վստահ լինի, որ կարող է ապահովել իր ընտանիքի արժանապատիվ կյանքը (տեսանյութ) Իրավապահները Մերձավանից հեռացրել են Գեւորգ Հարությունյանի ընտանիքի վերջին անդամներին Ձայներ «մուրալու» գործին լծվել են մարզի նախկին իշխանավորները Նուբարաշեն ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար կալանավորվածի մարմինը Գյուղերի հայաթափման ծրագիրը Հայաստանը թուրքի առաջ ծնկի է բերել մեկ մարդ, և այդ մեկ մարդը դո՛ւ ես. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Արաքս համայնք․ hունիսի 7-ին ընտրի՜ր N 7-ին (տեսանյութ) Սուր աղիքային վարակի դեպքեր Գյումրիում. «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի 15 սան է հոսպիտալացվել Աբսուրդի ժանրից է. Բագրատ Սրբազանը՝ ՔԿ ղեկավարի հայտարարության մասին Նիկոլ Փաշինյանն անձամբ ինքն իրեն է նշանակել ու այսօր էլ այդ պաշտոններում շարունակում է աշխատել. Իվետա Տոնոյան Նիկոլ Փաշինյանն այսօր փաստացի խոստովանեց, որ հայրս պատանդ է, ինչպես և մյուսները. Դավիթ Իշխանյանի որդի Արդեն Արցախը հանձնել եք, հիմա ո՞ր մասերն եք հանձնելու, որ չգնամ, այդտեղ բնակվեմ. արgախgի կինը՝ Փաշինյանին Հնդիկ բանվորները բողոքի ակցիա են արել Իջևանում, մեկին ձերբակալել են «Հրապարակ». Հավանականությունը, որ Ադրբեջանը պատերազմ կսկսի, եթե իշխանության գա ընդդիմությունը, հավասար է զրոյի. Ռուսաստանը դա թույլ չի տա Գագիկ Ծառուկյանն այցելել է Բերդ համայնք (տեսանյութ) Քանաքեռ-Զեյթուն. hունիսի 7-ին ընտրի՜ր N 7-ին (ուղիղ) Չինաստան - ԱՄՆ. ինչպես է ընթանում բարձր մակարդակով երկկողմ հանդիպումը Խուզարկում են Փաշինյանին դավաճան անվանած քաղաքացու տունը. փաստաբան Փաշինյանը պատերազմ է հրահրում Ռուսաստանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյանի տարեց կողմնակիցը «սաղին խփելու» թույլտվություն էր ուզում իր կուռքից Ստակեղծիքի «ծաղկաքաղ». խոսումներից՝ ուրացում. «Փաստ» Երևանի անգրագետ կառավարման մասին (տեսանյութ) «Բարգավաճ Հայաստանի» նախագահ Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ Նոյեմբերյանում. ուղիղ Անչափահաս աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարած 4 անձի վերաբերյալ մեղադրական վերդիկտ է կայացվել

Արցախյան վերջին պատերազմը Հայաստանի դեմ հրահրե՞լ է Ռուսաստանը. Ի՞նչ ցույց տվեց Պետրոս Ղազարյանի մոտ քննարկումը. Տեսանյութ

Երեկ՝ փետրվարի 26-ին հետաքրքիր էր դիտել Պետրոս Ղազարյանի հերթական հանրային քննարկումը նվիրված ռուս-ուկրաինական պատերազնի մեկ տարվան:

Այս անգամ հրավիրված էին ոչ այնքան օդիոզ կերպարներ, որոնց կարծիքը լսելու իմաստ չուներ, քանզի նրանք միշտ «աշխատել են» շրջաբերականների սկզբունքով իրենց «սյուզերենի» կողմից:

Այս վերջին քննարկմանը մասնակցում էին սորոսական Գայանե Աբրահամյանը, «Առավոտ» թերթի խմբագիր Արամ Աբրահամյանը, տիկնիկայինի հավերժ տնօրեն Ռուբեն Բաբայանը և հայտնի վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:

Հյուրերը քննարկում էին Պետրոսի կողմից ներկայացված հարցադրումը, ըստ որի ռուս-ուկրաինական պատերազմը գաղափարի՞ պայքար է, թե՞ պայքար Ուկրաինայի համար:

Հարցադրումը, իհարկե, տիպիկ «հայկական» երանգ ունի, բայց այնուամենայնիվ, քննարկումը ցույց տվեց հայ քաղաքական մտքի հիմնական ուղենիշները:

Արամ Աբրահամյանը փորձեց հանդես գալ «и вашим и нашим» հայտնի սկզբունքով, նշելով, թե այս պատերազմում բախվում են «երկու կողմի իմպերիալիստական մոտեցումներ»։ 

Ըստ Աբրահամյանի, այս պատերազմում կհաղթի Արևմուտքը, քանի որ նա քաղաքակրթական հասկանալի առաքելություն ունի, իսկ Ռուսաստանի՝ «Երրորդ Հռոմի» գաղափարը արդեն դարձել է հնամաշ:

Աբրահամյանին լսելով, կարելի էր հասկանալ, որ նա փորձում էր հանդես գալ 20 տարվա կարծրատիպերով: Այնպիսի տպավորություն կար, որ նա վերջին անգամ գիրք էր կարդացել 20 տարի առաջ և նրա պատկերացումները կանգ են առել հենց այդ ժամանակ:

Գայանե Աբրահամյանի տեսակետը լսելը հետաքրքիր չէր, քանզի նա բառացիորեն ներկայացնում էր իր հարազատ հիմնադրամի տեսակետները: Բայց ինչպես լինում է նաև այլ հարցերում, սովորաբար հայ գավառական գործիչները միշտ փորձում են իրենց «դրսի» տերերի տեսակետներից ավելի արմատական դիրք ունենալ, այսպես ասած, լինել «Հռոմի պապից ավելի կաթոլիկ»։ 

Այդպես են բոլոր տեսակի հայաստանյան գործիչները: Հայ կոմունիստները միշտ փորձել են լինել ավելի ռուսամետ, քան Գենադի Զյուգանովը, իսկ հայ լիբերալները միշտ ձգտել են լինել ավելի լիբերալ, քան արևմտյան լիբերալ հոսանքի ներկայացուցղիչները:

Այդ շարքում Գայանե Աբրահամյանի տեսակետները լսելիս, կարելի էր հասկանալ, որ նա վերը նշած հայկական այդ ավանդույթները չի խախտել:

Միշտ գավառական գործիչները փորձում են նմանակել իրենց իրական տերերին այնպես, որ վերջիններս կասկած չունենան իրենց մեջ, հավանաբար, որպեսզի դրսի «մատակարարումներն էլ» հանկարծ չկրճատվեն: Դա նման է գեղի մշակույթի ակումբի տնօրենի պահվածքին, ով փողկապ է հագնում քաղաքից եկած հյուրերի մոտ, որպեսզի նրանք տեսնեն, որ ի դեմս գեղի ակումբի տնօրենի քաղաքի բնակչի նման մարդ ունեն գեղում և ուրեմն ակումբին էլ «լավ աչքով կնայեն»։ Հենց այդպիսի ավանդույթ էր տիրում խորհրդային ժամանակներում: Բայց կարծում ենք, որ դա միայն խորհրդային բնույթ չուներ:

Այդպես միշտ է եղել Հայաստանում, թե՛ այսօր, թե՛ երեսուն տարի առաջ և թե՛ նույնիսկ հարյուր տարի առաջ:

Հաջորդ հյուրը՝ տիկնիկայինի տնօրենը, հանդես էր գալիս, իբր, որպես «մտավորական» և նույնպես փորձում էր բավարարել տիրոջը: Սակայն նրա տերը գտնվում է ոչ թե «դրսում», այլ երկրի ներսում: Նա «փոքր» մարդ է և միշտ ձգտել է բավարարել օրվա իշխանության պահանջները:

Ուշադրություն դարձնենք, որ նա լինելով տիկնիկայինի տնօրեն միշտ հանդես է գալիս հրապարակախոսական դաշտում: Պարզապես նախկին իշխանությունների ժամանակ պաշտպանում էր նրանց, իսկ ներկայումս պաշտպանում է ներկայիս իշխանությանը: Ահա թե ինչու, մենք հանկարծ զարմանքով իմացանք, որ «մտավորական» Բաբայանին, պարզվում է «...հետաքրքրում է ոչ թե ազգի, պետության, այլ մարդու գաղափարը...»: Նա հերոսաբար նշեց, որ «գլխավորը մարդն է», հետո է միայն մյուս շահը կամ շահերը:

Եվ հենց այդ սկզբունքից ելնելով, նա «դատապարտում է Ռուսաստանի ագրեսիան խեղճ Ուկրաինայի դեմ»։ 

Եվ ընդհանրապես, ըստ նրա, բոլոր հարցերում Արևմուտքը ճիշտ է, իսկ Ռուսաստանը սխալ, օրինակ բերելով այլ երկրների փորձից Հուսիսային և Հարավային Կորեաները և այդպես շարունակ:

Պետրոսի կողմից առաջադրած հարցադրմանը փորձեց իր բացատրությունը տալ Ստեփան Դանիելյանը, որը դժգոհություն առաջացրեց մյուս երեք` իբրև «լիբերալ» հայացքներ ունեցող հյուրերի մոտ:

Իսկ երբ Պետրոսն անցավ տարածաշրջանային խնդիրների քննարկմանը և, մասնավորապես, հարցրեց, թե ինչպե՞ս կարող է ազդել այդ պատերազմը մեր տարածաշրջանի վրա, պարզվեց, որ Գայանե Աբրահամյանը կարծում է, որ 2020 թվականի պատերազմը իրականում սադրել է Ռուսաստանը, իսկ Ադրբեջանն ընդամենը նրա գործիքն է հանդիսացել:

Այսպիսի «խիզախ» սուտ նույնիսկ իր տերը՝ ծերուկ Սորոսը ռիսկ չի ունեցել հայտարարել, բայց արի ու տես նրա «աշխատող» Գայանեն Հայաստանում, հավանաբար, փորձում է հայտ ներկայացնել իր վարձավճարի բարձրացման համար:

Ոչինչ, որ այդպիսի գայանեների պատճառով մեր ժողովուրդը կորցրեց Արցախի մեծ մասը, կասկածի տակ դրվեց արցախահայության ապագան, պաշտոնական տվյալներով մոտ չորս հազար անմեղ երեխա սպանվեցին պատերազմում, որպեսզի այդ ամենից հետո գայանաները շարունակեն թունավորել հանրային եթերները բացահայտ ստերով:

Այս ամենը հուշում է, որ Հայաստանում դեռ չարը չի պատժվել, և ուրեմն մեր երկիրը իսկապես կանգնած է լրջագույն վտագի առաջ։ 

Այստեղ էլ միակ սթափ պատասխանը հնչեցրեց  Ստեփան Դանիելյանը, նշվեց, որ այս պատերազմը լրջագույն վնաս հասցրեց հայկական հարցին: Ըստ Դանիելյանի, պատերազմը թուլացրել է Ռուսաստանի ազդեցությունը մեր տարածաշրջանում, որից փորձում է օգտվել Թուրքիան: Ըստ նրա, անկախ ամեն ինչից մեր տարածաշրջանում գետնի վրա հիմնական դերակատարում կարող են ունենալ տարածաշրջանային տերությունները, Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը: Եվ այդ երկրների հարաբերությունների հաշվեկշռից է կախված տարածաշրջանում, թե՛ մեր, և թե՛ խաղաղության ապագան: Ստեփանի այս սթափ միտքը տխրեցրեց «մտավորական» Բաբայանին, ով չի ուզում տեսնել այստեղ ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Թուրքիային և ո՛չ էլ Իրանին, որովհետև երեքն էլ ավտորիտար երկրներ են և նրանք լավ դեր չեն կարող կատարել մեր երկրի համար:

Իսկական հայկական ազգային ավանդական «պատասխան» հայ «մտավորականի» կողմից:

Հենց նմանների պատճառով մենք ժամանակին կորցրեցինք Արևմտյան Հայաստանը և այսօր յոթքայլանոց տեմպով շարժվում ենք նույն ուղղությամբ:

Հասկանալի է, որ Պետրոսի այդ հաղորդման ընթացքում չէր կարող լինել իրական լուրջ քննարկում այդ կարևորագույն հարցի շուրջ, քանզի Պետրոսը, նույնիսկ ցանկության դեպքում չէր կարող ունենալ նման մանդատ: Քանզի այսօրվա փաշինյանական իշխանությանը պետք են տիկնիկայինի տնօրենի նման «մտավորականներ» և գայանեաբրահամյաններ:

Պետրոսը, իհարկե, սրանց պես պարզունակ չէ, բայց և սահմանափակված է իր հնարավորություններով, և այդ իսկ պատճառով չի կարող կազմակերպել նման քննարկումներ:

Բայց նույնիսկ այս վերջին քննարկումը ցույց տվեց, թե ինչ ողբերգական վիճակում է գտնվում փաշինյանական տիրույթում գտնվող «վերլուծական» միտքը:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>