Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան
19
Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Պատերազմ Արցախում
Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը՝ նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին ՀՀ-ում արդարադատությունը ծառայեցվում է քաղաքական նպատակներին. Լիլիթ Գալստյան Նրանց ուժը՝ տոկունության մեջ է, իսկ մեր զենքը՝ հանրային ճնշումն է. Դանիելյանը՝ կալանավորված ընդդիմադիրների մասին «Անվտանգության աշխատակիցներ, դուրս հրավիրե՛ք Դավիթ Ղազինյանին». Ալեքսանյանը լարեց մթնոլորտը ԱԺ–ում (վիդեո) «Սարքել են իրենց դուքյանը». ընդդիմադիրները մեկնաբանում են ԱԺ լարված իրավիճակը Միջադեպից հետո «Ուժեղ Հայաստանի» անդամները լքեցին ԱԺ շենքը Սա խոշտանգում է թե՛ Արեգնազի, թե՛ նրա դստեր համար. Նաիրա Զոհրաբյանը՝ ակցիայի ժամանակ Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը դեմ են վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Թմրանյութ շարողների «մաֆիան» ահաբեկում է գյուղացիներին. ծեծ, խուզարկություն. «Ժողովուրդ» Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան «Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների վերաբերյալ հաշվետվության Շնորհավորանք՝ քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի դստերը Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի

Հայաստանն ինքը չի ուզում սուբյեկտ լինել, բայց իշխանությունը մեղադրում է ՌԴ-ին. քաղաքագետ

Հայաստանի իշխանությունները ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունները վերանայելու խիստ վտանգավոր ճանապարհ են ընտրել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը՝ նշելով, որ վերջին շաբաթների իրադարձությունները վկայում են ռուսական ռազմական ներկայությունը չեզոքացնելու Երևանի փորձերի մասին։

Քաղաքագետը վստահ է` նման քաղաքականությունը սերտորեն կապված է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության հարցում անգործության հետ։

«Հայաստանի իշխանությունների առջև խնդիր է դրված առաջին հերթին ոչ միայն Արցախը հանձնել, այլ խնդիր է դրված պայմաններ ստեղծել, որ մեր ռազմավարական գործընկերը` Ռուսաստանը, դուրս մղվի Հարավային Կովկասից, չնայած նրան, որ Ռուսաստանը միակ պետությունն է աշխարհում, որն ունի Հայաստանի հետ խորը ինտեգրված անվտանգության համակարգ։ Իշխող թիմը ձգտում է ցանկացած միջոցներով ազատվել Ռուսաստանից, նույնիսկ՝ տարածքային կորուստների գնով»,-ասաց Ղևոնդյանը։

Քաղաքագետն ուշադրություն հրավիրեց երկրի ներսում հակառուսական դիսկուրսի ուժեղացման վրա, որը տեղի է ունենում, նրա խոսքով, հիմնականում իշխանությունների կողմից «կերակրված» քաղաքական գործիչների կողմից։ Հատկապես այդ տրամադրությունները խորանում են այն խոսակցություններից հետո, երբ դաշտ է նետվում թեմա, թե Ռուսաստանը հրաժարվում է զենք մատակարարել Հայաստանին։

«Ով է ասել, որ վերջին երկու տարում Ռուսաստանից սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարումներ չեն եղել։ Խոսակցությունները, թե Հայաստանը գումար է փոխանցել, բայց զենք չի ստացել, լկտի սուտ է, ամենայն պատասխանատվությամբ եմ ասում»,-նշեց Ղևոնդյանը։

Երբ սահմանին որևէ լարվածություն է լինում, առաջին հերթին սլաքներն ուղղում են դեպի ռուսական կողմ, սակայն այստեղ Ղևոնդյանը նկատում է, որ ո՛չ ՀՀ պաշտպանության նախարարությունը, ո՛չ գլխավոր շտաբը պատշաճ միջոցներ չեն ձեռնարկում սահմաններն ամրապնդելու, առաջնագծում անհրաժեշտ պայմաններ ստեղծելու ուղղությամբ։

«Ռուսաստանը չի կարող միայնակ պահել ձեր սահմանը, եթե դուք չեք ցանկանում ձեր սահմանը պաշտպանել»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է իշխող ուժի այն հայտարարություններին, թե Հայաստանն անելիք չունի Լաչինի միջանցքի բացման հարցում, և դա Ռուսաստանի և Ադրբեջանի գործն է, Ղևոնդյանը հիշեցրեց, որ ՀՀ վարչապետի ստորագրությունը դրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տակ, որը կարգավորում է միջանցքի գործունեությունը։

«Իրավիճակն այն աստիճան էր աբսուրդային դարձել, որ ռուսները սկսեցին ինֆորմացիոն արտահոսքեր անել, որը ռուսական ոճի մեջ չէ, ընդ որում` Մարիա Զախարովայի և Սերգեյ Լավրովի մակարդակով։ Նրանք ակնարկում էին, որ Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում հանրությանը բացահայտել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունները»,–ասաց նա։

Ղևոնդյանի համոզմամբ` Եվրոպայում փակ դռների հետևում իշխանություններն ունեն պայմանավորվածություն փաստաթուղթ ստորագրելու, որտեղ Լեռնային Ղարաբաղ կամ Արցախ ձևակերպումը չկա։

Քաղաքագետն ընդգծեց, որ Հայաստանի արտաքին և ներքին օրակարգի բոլոր տարրերը կախված են մեկ կենտրոնից` Ռուսաստանից, անկախ նրանից` դա լավ է, թե վատ, արդյունավետ, թե պակաս արդյունավետ։ Եվ փաստացի Հայաստանը ավելի շատ փաստարկներ ունի ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների պահպանման օգտին։

Մասնավորապես անվտանգության ոլորտում Հայաստանի համար հիմնական անվտանգության երաշխավորը մնում է այդ երկիրը` սկսած հետախուզական տվյալների տրամադրումից մինչև սպառազինության և զինամթերքի մատակարարում:

Ղևոնդյանը նաև թվարկեց մյուս բոլոր այն ուղղությունները, որով Հայաստանը համագործակցում է Ռուսաստանի հետ. ՌԴ-ում է ամենամեծ հայկական սփյուռքը, Ռուսաստանից ամենաշատ տրանսֆերտներն են ստացվում, և դրանցից մեծապես կախված է հայկական տնտեսության կենսունակությունը, գյուղատնտեսական և այլ ապրանքների հիմնական մասն արտահանվում է Ռուսաստան։ Այս ֆոնին Մոսկվայի հետ հարաբերությունների խզումը փորձագետը համարում է կրակոց սեփական ոտքին։

Հայաստանի համար այսպիսի պատկերի դեպքում նրա համար անհասկանալի է, թե ինչու են ՀՀ քաղաքացիները և իշխանությունները դեպի Արևմուտք կամ Ֆրանսիայի կողմ նայում։

Ղևոնդյանը վստահ է, որ ո՛չ Ֆրանսիան, ո՛չ ՆԱՏՕ-ն Հայաստանին «անվտանգության հովանոց» չեն ապահովի։

«ՆԱՏՕ–ին Հայաստանը չի կարող անդամակցել բազմաթիվ պատճառներով։ ՆԱՏՕ–ին անդամակցելու համար պետք է ունենալ ստանդարտիզացիա` սահմանային ընդգծվածություն, այսինքն` դեմարկացիա, դելիմիտացիա, չպետք է ունենալ քաղաքական և գեոռազմական կոնֆլիկտ որևէ հարևան երկրի հետ, որևէ մասով մենք չենք համապատասխանում»,–ասաց նա։

Քաղաքագետը հիշեցրեց, որ հարևան Վրաստանն արդեն երկար տարիներ թակում է Հյուսիսատլանտյան դաշինքի դռները և հիմա արդեն հասկացել է, որ ինքն այլևս ՆԱՏՕ չի մտնի։

Նրա կարծիքով` ՀՀ կառավարության սխալ որոշումները և վտանգավոր գործողությունները տեսանելի են ոչ միայն դիվանագիտական ճակատում, այլև առաջնագծում։ Ղևոնդյանը, օրինակ, տարակուսանքով է ընդունում Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգական հրդեհից հետո 2-րդ բանակային կորպուսի ողջ հրամանատարությունը պաշտոնանկ անելու կառավարության որոշումը։ Հետաքննությունը դեռ չի սկսվել, եղել են միայն կատարվածի նախնական վարկածները, իսկ Նիկոլ Փաշինյանը գլխատել է մի ամբողջ կորպուս։ Այն պայմաններում, երբ Բաքուն չի թաքցնում Հայաստանի հանդեպ իր տարածքային հավակնությունները, միանգամից խոշոր զորամիավորման ամբողջ ղեկավարությանը հեռացնելը, նրա կարծիքով, չափազանց անհեթեթ քայլ էր։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>