Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան Ցնծացե՛ք, ՔՊ-ականնե՛ր. Ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են անցկացրել Հայաստանում և որոշել են այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծի հենարաններ. Իլհամ Ալիև
13
Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Փաստացի Ալի՞ևն է ղեկավարում «Հայաստան» համակենտրոնացման ճամբարը, Փաշինյան էլ պարե՞տն է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը պետք է ներկայացնի նաև Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմերի դիրքորոշումը Քննչական կոմիտեի ներկայացուցիչը ցինիկաբար ստում է և զբաղված է իր «շեֆի» զրպարտության քստմնելի քարոզով Պատերազմ Արցախում
Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Կիևյան կամրջի երթևեկությունը օգոստոսի 14-ից կվերականգնվի Ինչպես Փաշինյանի կառավարությունը քանդեց նաև Հայաստանի բուհական համակարգը. Աշոտյան Հանgավnր կազմակերպությունը պետությանը պատճառել է 1 մլրդ դրամի վնաս, բայց ոչ մեկը բանտում չի, երևի իշխանամետ են, դրա համար Uարuափելի վիճակ է. Ժաննա Ալեքսանյանը՝ Հայաստանում մարդու իրավունքների մասին Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Նույնիսկ ՔՊ-ականները 1 % կասկած չունեն, որ Սամվել Կարապետյանն ապօրինի է կալանավորվել. Վարդևանյան Հայաստանում այսօր քաղաքականությամբ զբաղվելը դարձել է հանցագործություն. Աննա Կոստանյան Այն, ինչ այսօր կատարվում է Հայ առաքելական եկեղեցու դեմ, խայտառակություն է. Ռոբերտ Ամստերդամ Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան Նիկոլական Արման Եղոյանը չբացառեց Ադրբեջանից գազի ներկրումը Հայաստան Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Այդ ո՞ր բացառիկ ձեռքբերումների համար են 35 մլն դոլար բաժանում պաշտոնյաներին «Հրապարակ»․ 500 հազար խոպանչիների վերադարձի սարսափը պատել է իշխող թիմին «Հրապարակ»․ Մոսկվան սկսեց կոշտ սանկցիաները հայ միգրանտների նկատմամբ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի գաղտնի մնացած մանրամասները․ վարչապետի աշխատակազմը չմանրամասնեց․ «Ժողովուրդ» «Հրապարակ». ՔՊ տիկնայք «ֆլիրտ» անելու շաբաթ են հայտարարել ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց պատասխան խաղում, բայց պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի մրցաշարում

Չավուշողլուն Վաշինգտոնից շատ լավ լուր է բերել Ադրբեջանի համար

Թուրք փորձագետների կանխատեսումները Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի այցի արդյունքների մասով Վաշինգտոն, գրեթե լիովին հաստատվեցին, Թուրքիայի ԱԳ նախարարին գրեթե ոչ մի հարցում չհաջողվեց դրական արդյունք ստանալ ամերիկացիների հետ բանակցություններում, բացառությամբ մեկից:

Նախ հիշեցնենք, որ մինչ այդ այցը Չսվուշօղլուն հայտարարում էր, որ ուներ նպատակ Վաշինգտոնին առաջարկել մի շարք խնդիրների շուրջ լուրջ քննարկումներ անցկացնելու վերաբերյալ:

Դրանք էին՝

-Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու Թուրքիայի համաձայնության պայմանները

-Արևելյան Միջերկրական ծովում Անկարայի և Աթենքի հարաբերությունների խնդիրները

-սիրիական կարգավորման հարցերը` Թուրքիան ահաբեկչական համարվող կառույցների (քրդական) հետ ԱՄՆ համագործակցության համատեքստում

-հակասություններ Անկարայի կողմից ռուսական С-400-ների գնման շուրջ

-ամերիկյան F-16 կործանիչների հնարավոր մատակարարումները Թուրքիա

-հարաբերություններ Իրանի հետ

-ուկրաինական ճգնաժամը

-քաղաքականությունը Կովկասում

և վերջապես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնարավոր այցի նախապատրաստումը Վաշինգտոն մինչ Թուրքիայում անցկացվելիք ընտրությունները:

Ըստ թուրք փորձագետների, Չավուշօղլուին չի հաջողվել ոչ մի հարցում հասնել համաձայնության ամերիկացիների հետ, բացառությամբ մեկի: Շվեդիայի և Ֆինլյանդիայի մասով ամերիկացիները, փաստացի, դեղին քարտ են ցույց տվել Թուրքիայի ԱԳ նախարարին, թուրք-հունական ճգնաժամի մասով բացահայտորեն հայտարարել են, որ աջակցում են Աթենքին, Սիրիայի մասով նշել են, որ շարունակելու են աջակցել քրդերին, C-400 հռթիռների մասով նշել են, որ Թուրքիան խախտում է ՆԱՏՕ-ում ընդունված խաղի կանոնները, Ֆ-16 կործանիչների մասով նշել են, դեռ կքննարկեն Թուրքիային տրամադրելու խնդիրը, քանի որ Կոնգրեսում Թուրքիան ունի թշնամիներ և միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների մասով են եկել ընդհանուր հայտարարի, այն էլ այն պատճառով, որ այսօրվա Հայաստանի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանն է, ով, փաստացի, համաձայնել է Թուրքիայի գրեթե բոլոր նախապայմանների հետ: Այս հարցում էլ Չավուշօղլուին հաջողվել է համոզել ամերիկացիներին բացառապես այն բանի պատճառով, որ Փաշինյանի հետ համաձայնեցված խաղաթղթերով է հանդես եկել:

Վերջապես Չավուշօղլուին չի հաջողվել համոզել ամերիկացիներին, որ Էրդողանը մինչ ընտրությունների անցկացումը այցելի Վաշինգտոն:

Իսկ դա նշանակում է, որ գալիք ընտրություններում, ամերիկացիները միանշանակորեն աջակցելու են Էրդողանի հակառակորդին: Ինչն իր հերթին նշանակում է, որ Թուրքիայում գալիք ընտրություններից հետո այդ երկրում հաստատվելու է լուրջ քաղաքական ճգնաժամ:

Թե ինչու Էրդողանին չի հաջողվելու արդար ձևով հաղթել, կխոսենք մեր մյուս վերլուծության մեջ:

Փաստացի, կարող ենք արձանագրել, որ Էրդողանը մի քանի ամիս անց դառնալու է Արևմուտքի կողմից մերժված գործիչ, քանզի անկասկած ընտրություններում, կեղծիքներով է վերընտրվելու, և փորձելու է շարունակել կառավարել երկիրը, հենվելով պանթուրքիստական գաղափարների շահարկման վրա:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>