Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան
10
Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով Պարոնայք պետական պատասխանատուներ, մի քիչ թասիբ ունեցեք, բոլորիս պատվի խնդիրն է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին փաշինյանական ռեժիմի դատարանի որոշումը կբողոքարկվի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թեւանյանի կալանքը երկարացվել է 3 ամսով, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով Դատական նիստ՝ քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դեմ շինծու «գործով» Պուտինն ամեն ինչ բառացի է ասել․ ի՞նչ է սպասվում Նիկոլին Մոսկվայում․ Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան Սիլվա Համբարձումյանը ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը. «Իշխանություն» Այսօր կին-քաղբանտարկյալն Արեգնազ Մանուկյանն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ կին, ով կհամարձակվի չլռել Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Ինչու են Մեղրու համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը. «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու 13 մլրդ 900 մլն դոլար. պետական պարտքը՝ հունիսի 30-ի դրությամբ Խաչվերացի տոնին Մայր Աթոռում պատարագ կմատուցի Միքայել սրբազանը Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Գյուղատնտեսության ոլորտում 11.9 %-ով անկում ունենք. Ֆինանսների նախարար Փաշինյանի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել Հ2, TV 5, «Ազատության» անդրադարձերը քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանույանի «գործով» երեկվա դատավարությանը Փաշինյանն ասել էր, որ իր արձանը պետք է Բաքվում կանգնեցնեն. «Հրապարակ» Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով «Հրապարակ». Հայաստանին նոր հեղափոխություն պետք չէ, Հայաստանին նոր իշխանություն է պետք Էդիկ Մինասյանը տնային կալանքից ազատ է արձակվել «Իրավունք». «Ուժեղ Հայաստանը» որոշել է խորհրդարանում ներկայանալ յուրովի Պարոնայք պետական պատասխանատուներ, մի քիչ թասիբ ունեցեք, բոլորիս պատվի խնդիրն է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել Կողմ լինելով ՔՊ-ին՝ դուք կողմ եք արտահայտվում նրան, որ ձեր բնակավայրեր տեղափոխվեն և ձեր հարևանությամբ ապրեն ադրբեջանցիներ Բաքվում քրիստոնեական խորհրդանիշներ կրող հայերին են կտտшնքների ենթարկում, իսկ Հայաստանում հոգևոր հայրերին՝ եկեղեցին ու նրա արժեքները պաշտպանելու համար. Աբրահամյան Գնացել է «տիեզերական գագաթաժողովի», համ էլ Արցախը թուրքին տալու գծով մտերիմ գորընկերոջը կտեսնի Զինված հետապնդում՝ «Բյուրեղ» թաղամասում Փաշինյանը չի անցկացնի Եվրամիությանը միանալու վերաբերյալ հանրաքվե, քանի որ վախենում է պարտվելուց․ Զատուլին Մինչ օդանավում Փաշինյանը բարևում է քաղաքացիներին, նրա պատճառով մարդիկ հայտնվել են կիլոմետրանոց խցանման մեջ

«Հրապարակ»․ Մոսկվան սկսեց կոշտ սանկցիաները հայ միգրանտների նկատմամբ

«Հրապարակ» թերթը գրում է.
«Փաշինյանին ոչ մի կերպ չի հաջողվում հավասարակշռել Արեւմուտքն ու Ռուսաստանը: «Ե՛վ ԵՄ, ե՛ւ ԵԱՏՄ» մանեւրներին Մոսկվան հակադարձում է կոշտ գործիքներ օգտագործելով՝ տնտեսական, բյուրոկրատական, «թվային»:

Օգոստոսի 10-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտնում միգրացիոն օրենսդրության խստացումներից մեկը՝ հարկերի չվճարման պատճառով պատենտի, լիցենզիայի ավտոմատ չեղարկումները: Սա վերաբերում է վճարովի ծառայություններ մատուցող միգրանտներին՝ մաքրուհի, դայակ, այգեպան, նաեւ արտասահմանցիներին, որոնք կազմակերպություններում են աշխատում, մասնավոր ձեռնարկություններում, նոտարներին, փաստաբաններին, որոնք իրենց կաբինետն ունեն, բոլոր նրանց, որոնց գործունեությունը պատենտավորված է: Հարկի վճարման ժամկետի չնչին խախտման դեպքում այդ պատենտները չեղարկվելու են:

Փաստորեն, մայիսին Աստանայում հայ միգրանտներին ուղղված նախազգուշացումները հնչեցնելուց հետո ՌԴ նախագահը հուլիս-օգոստոս ամիսներին անցավ գործնական քայլերի՝ ստորագրելով միգրացիոն վերահսկողության աննախադեպ խիստ օրենքներ: Այժմ նրանք պարտավոր են իրենց ընտանիքի անդամներին ապահովել կենսապահովման նախապես սահմանված չափորոշիչներով, պետք է պաշտոնապես ցույց տան բավարար բարձր աշխատավարձ, որի՝ նվազագույն շեմից ցածր հաշվարկված լինելու դեպքում նրանց կացության թույլտվությունը չեղարկվում է, եւ 15 օրում նրանք վտարվում են երկրից: Քրեական անցյալ ունեցողների մուտքն ու կացությունը հուլիսին ընդունված օրենքով արգելվում են, իսկ արդեն իսկ տրված փաստաթղթերը ենթակա են անհապաղ չեղարկման։ Օգոստոսի 5-ին ընդունվեց կարգավորում, որով ընդլայնվել է անմիջապես արտաքսում ենթադրող վարչական իրավախախտումների ցանկը: Ասենք, մարդը կարող է արտաքսվել երկրից ճանապարհային երթեւեկության կանոնների տարրական խախտման համար:

Մի քանի անգամ ավելացվեցին փաստաթղթերի ձեւակերպման վճարները: ВНЖ-ի (ժամանակավոր կացության կարգավիճակի) ձեւակերպումը 6 հազարից դարձավ 30 հազար, իսկ քաղաքացիության ընդունումը՝ 50 հազար ռուբլի: Միգրանտների անցուդարձը վերահսկվում է հատուկ բջջային հավելվածների միջոցով, որոնք դառնում են պարտադիր պայման երկրում մնալու համար՝ Biometric, որի դեպքում դեմքը եւ մատնահետքն են թվայնացվում, «Ամինա» հավելվածը, որը МВД-ին է շուրջօրյա փոխանցում միգրանտի գտնվելու վայրը, ու եթե նա 3 օր չի թարմացնում տվյալները, ասենք, չունի ինտերնետ, կամ հեռախոսն անջատված է, ավտոմատ հանվում է հաշվառումից ու վտարվում երկրից: Այս թվային կալանքը հայերիս համար իսկական տանջանքի է վերածվել, քանի որ խոպանչիները հիմնականում չունեն թվային գրագիտություն, լավ սմարթֆոններ, կենցաղային լավ պայմաններ եւ իսկական թակարդում են հայտնվել, որը ցանկացած պահի կարող է փակվել նրանց գլխին։

Ռուսաստանաբնակ քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը վստահեցնում է, որ հայերից շատերն այս հավելվածի կիրառումից հետո վախ ունեցան եւ տեղափոխվեցին Հայաստան: «Հավելվածներից մեկով Ռուսաստան գալուց 72 ժամ առաջ պետք է տեղեկացնես, որ անցակետում խնդիրներ չառաջանան: Բացառություն կա էքստրեմալ իրավիճակի համար, երբ 4 ժամ առաջ պետք է տեղեկացնես, որ գալիս ես, եւ սա արվում է նախընտրական շրջանում, սեպտեմբերյան ընտրություններից առաջ նախօրոք մարդկանց ուսումնասիրելու համար: Իսկ «Ամինա» հավելվածը, որը քաշում են, հայերի տեղաշարժն ամեն տեղ ցույց է տալիս: Իհարկե, սա որոշ չափով հեշտացրել է կյանքը, էլ տանտիրոջ հետ չպետք է գնան, գրանցումներ անեն: Բայց հայերը սրանից վախեցած են, որովհետեւ եթե, ասենք, մի տեղի վրա ֆիքսվեցին ու գրանցվեցին, ապա այլ վայր գնալուց հետո, եթե երեք օրում չվերադառնան, ավտոմատ հանվում են գրանցումից»,- ասում է նա: Ըստ նրա, խստացումների մի մասն ընդհանուր միգրանտներին է վերաբերում, այդ թվում՝ եւ հայերին, բայց կան կանոններ, որոնց մասին Պուտինը զգուշացրել էր մայիսին, Աստանայում իր հայտնի մամուլի ասուլիսի ժամանակ՝ որ եթե հայերն ուզում են ընդհանուր հիմունքներով այստեղ աշխատել, ապա ԵԱՏՄ-ից դուրս գալուց հետո նրանք պետք է պահպանեն դրանք:

«Օրինակ, առաջին 7 օրվա ընթացքում պետք է գրանցվես, պատենտ ստանաս աշխատանքի համար, 5 տարի պետք է ապրես ՌԴ-ում, նոր քեզ թույլ տան, որ բժշկական ապահովագրություն ունենաս, մի խոսքով, հայերի համար տխուր է լինելու: Ես առաջին անգամ էի տեսնում, որ ՌԴ նախագահն այդքան մանրանար, մինչեւ անգամ խոսեր պարտադիր բժշկական ապահովագրության մասին»,- ասում է Մարիամ Հովսեփյանը: Միգրացիոն ճնշումները կապված են Հայաստանին ուղղված հանրաքվեի պահանջի հետ եւ աշխարհաքաղաքական ուլտիմատումի մասն են կազմում: Մարիամ Հովսեփյանը հիշեցնում է, որ Կրեմլի կողմից կա հստակ պահանջ՝ Հայաստանը պետք է հնարավորինս սեղմ ժամկետում համազգային հանրաքվե անցկացնի՝ վերջնականապես որոշելու՝ միանում է Եվրամիությա՞նը, թե՞ մնում է ԵԱՏՄ կազմում։ «Ես էլ եմ դեմ «հանրաքվե» հասկացությանն այս պահին, որովհետեւ չգիտեմ, թե ինչպես այն կանցկացնեն Հայաստանում, մեծ է հավանականությունը, որ դա այնպես կարվի, որ հետադարձ ճանապարհ չի լինի, եւ էլ ոչինչ հնարավոր չի լինի փրկել: Դե, բայց այստեղից պահանջում են, որովհետեւ մի բան ասելուց պետք է պատասխանատվություն կրես քո խոսքի համար: Մինչդեռ Փաշինյանը ոնց որ ասի՝ դե լավ, բանի տեղ մի դրեք իմ ասածները, բան ա՝ ասել ենք, էլի: Մեծ աղմուկ բարձրացրեց, հետո էլ ասում է՝ ինքնին ԵՄ-ին Հայաստանի ինտեգրման մասին օրենքի ընդունումը դեռ չի նշանակում, որ Հայաստանը կդառնա ԵՄ անդամ: Այսի՞նքն: А что это было, ребята?»:

Միգրացիոն մտրակը բացասական ռեզոնանս է առաջացրել սոցցանցերում: Օգտատերերը միգրանտների ֆորումներում կատաղի մեկնաբանություններ են թողնում՝որ նման պայմաններում ՌԴ անձնագիրն իրենց պետք չէ, որ Պուտինը ծաղրում միգրանտներին, որ Ռուսաստանը շուտով մնալու է առանց աշխատող ձեռքերի, ոմանք էլ կոչ են անում փակել իրենց երկրների դռները ռուսաստանցիների առաջ: «Ում բոլոր փաստաթղթերը կարգին են եւ օրինական, նա չունի խնդիրներ, իսկ նրանք, ովքեր մի կերպ էին թղթեր սարքել, հին միգրացիոն ձեւերով, ունեն տուգանքներ, ովքեր առանց հիմքերի, Աստված գիտի, թե ինչպես էին անձնագրեր ստացել, բոլորը խնդիրների առաջ են կանգնել, ընդհուպ՝ քաղաքացիության չեղարկումը: Եվ սա բոլորին է վերաբերում, անկախ նրանից՝ հայ են, թե այլ պետություններից»,- ասում է ՌԴ-ում բնակվող Լուիզա Միլոսլավսկայան:

Նա պատմեց, որ իր ծանոթներից մեկը հենց այսօր է գնացել՝ «возвращение на родину» ստանալու համար: «Իր անձնագիրը անվավեր է, ու ամենասարսափելին էն է, որ սահմանը փակել են նրա առաջ՝ պարտքի պատճառով։ Քաղաքացիությունից զրկել են, պարտքը՝ թողել»:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>