Թուրքիան համաձայնել է դուրս բերել իր զորքերը Սիրիայից` Մոսկվայում կայացած հանդիպումից հետո. Al-Watan
Դիտել նաև
Սիրիայում պատրաստվում են անցկացնել «ժողովրդավարական» «ընտրություններ»՝ ԵՄ-ի և Թուրքիայի հովանու ներքո. Ջիվանին կասեր «խելքի աշեցեք»
Սիրիան պաշտոնապես օգնություն է խնդրել Թուրքիայից
Թրամփը որոշեց, որ իր գլխավոր դաշնակիցը Միջին Արևելքում ո՛չ Թուրքիան է, ո՛չ էլ Իսրայելը, այլ ...
49 մլն դրամ՝ Սիրիայի բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով
Լաթաքիայում իրավիճակը մտահոգիչ է
Անկարան, Թուրքիայի, Ռուսաստանի և Սիրիայի պաշտպանության նախարարների միջև Մոսկվայում կայացած բանակցություններից հետո, որոշում է կայացրել դուրս բերել իր զորքերը Արաբական Հանրապետության հյուսիսում գտնվող վերահսկվող տարածքներից, գրում է սիրիական «Ալ-Վաթան» թերթը՝ հղում անելով աղբյուրին։
Աղբյուրի պնդմամբ, բանակցություններից հետո Թուրքիան համաձայնել է «(թուրքական ուժերի) ամբողջական դուրսբերմանը (Արաբական Հանրապետության) հյուսիսում իրենց գրաված շրջաններից, ինչպես նաև Անկարայի կողմից սիրիական տարածքների վրա ինքնիշխանությունն ու ամբողջականությունը հարգելու (մտադրության) հաստատմանը»։
Աղբյուրը նշում է նաև, որ կողմերը քննարկել են նաեւ Սիրիայի հյուսիսում M4 մայրուղու վերաբերյալ 2020 թվականի համաձայնագիրը:
Zham.am

