«Թևանյանի գործը մեծ սուտ է․ մեղադրանքի առարկա չկա»․ Դերենիկ Մալխասյան Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը Փաշինյանը ջարդելու ժամանակ ունի մինչև սեպտեմբեր․ Ձյունիկ Աղաջանյան
22
Պարալիզացված է «7or.am» կայքի աշխատանքը. դատապարտում ենք իրավապահ մարմինների այս մոտեցումը․ հայտարարություն Տրանսպորտի գինը թանկանալու է՝ գանձարանները համալրելու խնդիր կա. Մանուկ Սուքիասյան Ինչու՞ է աղմկում դերասան Սերգեյ Դանիելյանը Ապօրինի կալանավորվելուց օրեր առաջ Թևանյանը հանրամատչելի բացատրում էր, թե ինչ աշխարհաքաղաքական բախումների կիզակետում է հայտնվել Հայաստանը Ադրբեջանցիները Փաշինյանից պահանջում Արարատ Միրզոյանի հրաժարակա՞նը Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Կալանավորված ընտրություններ. Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ Փսիխոզի քաղաքական պատճառները ԲՀԿ-ն պահանջում է ամբողջությամբ արդյունքների անվավեր ճանաչում ու վերաքվեարկության նշանակում. Փաստաբան Ընդդիմադիր ուժերը դիմում են Սահմանադրական դատարան Պատերազմ Արցախում
Կարկուտը մեծ վնասներ է պատճառել Ոսկեվանին.Բաղանիսին, Կոթիին «Թևանյանի գործը մեծ սուտ է․ մեղադրանքի առարկա չկա»․ Դերենիկ Մալխասյան Պարալիզացված է «7or.am» կայքի աշխատանքը. դատապարտում ենք իրավապահ մարմինների այս մոտեցումը․ հայտարարություն Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը Քաղաքական հաշվարկ․ ԿԸՀ-ն ասում է՝ չի ազդել, ԲՀԿ-ն՝ հակառակը․ ի՞նչ կլիներ, եթե 3 տեղամաս չզրոյացվեր Երևանում հնչած կրակngների հետևանքով 4 անձ հոսպիտալացվել է, 1 անձ ձերբակալվել է Փաշինյանը ջարդելու ժամանակ ունի մինչև սեպտեմբեր․ Ձյունիկ Աղաջանյան Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Տրանսպորտի գինը թանկանալու է՝ գանձարանները համալրելու խնդիր կա. Մանուկ Սուքիասյան Ինչու՞ է աղմկում դերասան Սերգեյ Դանիելյանը Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ» Երևանում թիվ 46 համարի ավտոբուսը վթարի հետևանքով ջարդուփշուր է եղել. Կան տուժածներ Ապօրինի կալանավորվելուց օրեր առաջ Թևանյանը հանրամատչելի բացատրում էր, թե ինչ աշխարհաքաղաքական բախումների կիզակետում է հայտնվել Հայաստանը Ադրբեջանցիները Փաշինյանից պահանջում Արարատ Միրզոյանի հրաժարակա՞նը Բաքուն չի էլ թաքցնում, որ «Արևմտյան Ադրբեջանը» իր համար ռազմավարական նպատակ է. Տիգրան Աբրահամյան Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը «Եթե ՍԴ-ն մակերեսորեն մերժի դիմումները, դա կարող է ճանապարհ բացել ցնցումների համար»․ Սուրեն Սուրենյանց Փամբակ գետում շարունակվում են որոնողական աշխատանքները Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է Գեղարքունիքի մարզում Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Կալանավորված ընտրություններ. Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ Շիրակի մարզի գյուղ Հայկավանում այսօր տեղացել է հավկիթի մեծության կարկուտ Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության․ Արա Զոհրաբյան Փաշինյանը կորցրել է իշխանության մենաշնորհը. Փոստանջյան Փսիխոզի քաղաքական պատճառները ԲՀԿ-ն պահանջում է ամբողջությամբ արդյունքների անվավեր ճանաչում ու վերաքվեարկության նշանակում. Փաստաբան Ամենաակնառու խախտումը վարչական ռեսուրսի կիրառումն է ու ռեպրեսիվ միջոցների օգտագործումը. Դրմեյան Այս ընտրությունների արդյունքները պետք է ճանաչվեն անվավեր․ Արամ Վարդևանյան

Ալիևի ռեժիմի այս քաղաքականությունն արդեն ակնառու է դարձել եվրոպական երկրների հասարակությանը․ Ավետիք Չալաբյան

Ավետիք Չալաբյան Քաղաքական-հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը գրում է. «Երեկ երեկոյան Ֆրանսիայի Խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային ժողովը, հետևելով Ֆրանսիայի Սենատի երկու շաբաթ առաջ ընդունված որոշմանը, միաձայն ընդարձակ հայանպաստ բանաձև է ընդունել, դատապարտելով ադրբեջանական ագրեսիան Հայաստանի նկատմամբ և կոչ անելով սեփական երկրի կառավարությանը՝ գործուն միջոցներ կիրառել՝ հակազդելու ադրբեջանական ագրեսիային և ապահովելու Հայաստանի ու Արցախի անվտանգությունը: Բանաձևում հատուկ կարևորվում է Լեռնային Ղարաբաղի մասով ձևակերպումը՝ «հորդորում է Կառավարությանը՝ շարունակել իր միջնորդական ջանքերը և դիվանագիտական ​​մոբիլիզացիան, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությանն առնչվող կայուն լուծում հնարավոր լինի իրականացնել՝ համաձայն վերը նշված Ազգային ժողովի թիվ 520 որոշման»: Թեև սա համարժեք չէ Լեռնային Ղարաբաղի անկախության ուղիղ ճանաչմանը, այն միարժեք հակազդում է թշնամական կողմի այն պնդմանը, որ «Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է, և դա Ադրբեջանի ներքին խնդիրն է», և փաստացի պահանջում է փոխընդունելի երկարաժամկետ լուծում գտնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասով:

Ողջունելով այս բանաձևը, ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն նախաձեռնած և ընդունած պատգամավորներին, ինչպես նաև բոլոր այն ֆրանսահայ կազմակերպություններին, որոնք իրենց հետևողական աշխատանքով, հնարավոր են դարձրել այս արդյունքը՝ սա կարևոր քայլ է հայկական կողմի դիվանագիտական դիրքերը ամրապնդելու ուղղությամբ: Դրանով հանդերձ, պետք է նշել, որ ինչպես Սենատի նախորդ բանաձևը, սա էլ դեռևս ավելի շատ խորհրդանշական քայլ է Ֆրանսիայի պետության կողմից: Այս բանաձևը իրավական ուժ կստանա միայն, եթե այնտեղ ներառված առաջարկությունները գործի դրվեն Ֆրանսիայի գործող կառավարության կողմից՝ օրինակ, Հայաստանին կրիտիկական սպառազինություն և պաշտպանական համակարգեր մատակարարվեն, ընդարձակվի սահմանի վրա դիտորդական առաքելությունը, Ալիևի ռեժիմի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեն, և վերականգնվի Մինսկի խմբի համանախագահությունը, իսկ թշնամու կողմից հետագա սադրանքների դեպքում Ֆրանսիան նաև բացահայտ ճանաչի Արցախի անկախությունը:

Որպեսզի սա իրականություն դառնա, ոչ միայն անհրաժեշտ է շարունակել ներսից հանրային ճնշումը Ֆրանսիայում, այլև բացարձակ կրիտիկական է, որպեսզի նմանատիպ դիրքորոշում որդեգրի նաև Հայաստանի կառավարությունը, և «ամեն գնով» ագրեսորի հետ խաղաղության պայմանագիր կնքելու փոխարեն, հետևողականորեն աշխատի Ֆրանսիայի և այլ եվրոպական գործընկերների հետ՝ ուժեղացնելու ճնշումը Ալիևի հանցագործ ռեժիմի նկատմամբ, մասնավորապես, պատժամիջոցներ կիրառելու հայության դեմ ռազմական հանցագործությունների, էթնիկ զտումների և մշակույթային ցեղասպանության քաղաքականության համար: Ալիևի ռեժիմի այս քաղաքականությունն արդեն ակնառու է դարձել եվրոպական երկրների հասարակությանը, կոպտագույն կերպով հակասում է եվրոպական արժեքներին և Հելսինկիի եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքներին, և պետք է հետևողական դատապարտման առարկա դառնա Եվրոպական բոլոր երկրներում, ոչ թե փաստացի խրախուսվի Հայաստանի իշխանությունների հարմարվողական և ապաշնորհ գործողություններով: Հիմա ժամանակն է դրա մասին բարձրաձայնել ամեն քայլափոխին, և հիշեցնել մեր եվրոպական գործընկերներին, որ երկակի ստանդարտները անընդունելի են, և ռուսական գազին այլընտրանք գտնելու մարմաջով, չի կարելի խրախուսել սեփական թևի տակ ցեղասպան ռեժիմի բարգավաճումը, և մի ամբողջ ժողովրդի տեղահանությունը և էթնիկ զտումը սեփական պատմական հայրենիքից: Մինչ այդ, ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ֆրանսիայի Ազգային ժողովի մեր գործընկերներին, և հույս հայտնում, որ Ֆրանսիական կառավարությունը, ունենալով այժմ երկրի օրենսդիր երկու պալատների անվերապահ աջակցությունը, առաջիկայում իրական գործողություններով կապացուցի իր նվիրվածությունը մեր տարածաշրջանում կայուն, արդարացի և ժողովրդների իրական շահերից բխող խաղաղության հաստատմանը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>