Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում մահացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Ռուս-Հայկական համալսարանի լրագրություն բաժնում էր սովորում Քաղաքական պատճառներով հետապնդվողների պաշտպանության և ընդդիմադիր պլատֆորմ ստեղծելու ծրագիր կա Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանին բերեցին քննչական մարմին
22
«Նիկոլը մազից է կախված. պատային վիճակի մեջ են գցել». Երվանդ Բոզոյան Փաշինյանի «քննիչները» Ծառուկյանի փաստաբանին կամայականորեն հեռացրել են վարույթից Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանը կրկին ՊԵԿ քննչական վարչությունում է Միասին պայքարենք հանուն արդարության Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունն ավարտվեց. վաղը հնարավոր է առերեսում լինի. Երեմ Սարգսյան Անդրանիկ Թևանյանի կալանքի երկարաձգման հարցով որոշումը կհրապարակվի հուլիսի 22-ին «ԳԱՌՆԵՐԻ» ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ՈՉԽԱՐՆԵՐԻ» ԱՂՄՈՒԿԸ. Անդրանիկ Թևանյանը պահանջում է բաց դատավորություն... ՇՏԱՊ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԿՏՐՈՒԿ ՎԱՏԱՑԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԻՆՔՆԱԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանում նպատակադրել են տարածել վախի մթնոլորտ. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում մահացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Ռուս-Հայկական համալսարանի լրագրություն բաժնում էր սովորում Սա քաղաքական թատրոն է՝ ուղղված բացառապես Նարեկ Կարապետյանի՝ ԱԺ-ում գործունեության դեմ. Ա. Վարդևանյան «Ծառուկյան, Ծառուկյան». ԲՀԿ առաջնորդին վանկարկումներով ճանապարհեցին աջակիցները «Նիկոլը մազից է կախված. պատային վիճակի մեջ են գցել». Երվանդ Բոզոյան Փաշինյանի «քննիչները» Ծառուկյանի փաստաբանին կամայականորեն հեռացրել են վարույթից «Արարատ-Արմենիան» հաղթեց Իռլանդիայի չեմպիոնին ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարությունը՝ քննչական մարմինների ապօրինության մասին Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան Քաղաքական պատճառներով հետապնդվողների պաշտպանության և ընդդիմադիր պլատֆորմ ստեղծելու ծրագիր կա ՌԴ երկու քաղաքներում ևս երկու Wildberries կենտրոններ են այրվում Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանին բերեցին քննչական մարմին Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանը կրկին ՊԵԿ քննչական վարչությունում է Սպասում ենք Դատարանի որոշմանը Միասին պայքարենք հանուն արդարության Գագիկ Ծառուկյանին հետ տարան կալանավայր, այս անգամ` առանց ձեռնաշղթաների Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունն ավարտվեց. վաղը հնարավոր է առերեսում լինի. Երեմ Սարգսյան Պապիկյանի ու Փաշինյանի «պահած» բանակում էլի զինծառայող է մահացել Անդրանիկ Թևանյանի կալանքի երկարաձգման հարցով որոշումը կհրապարակվի հուլիսի 22-ին Այս ամենը «Չիպոլինոն» է հիշեցնում. Մայա Բարխուդարյան Մենք շարունակելու ենք խավարն անիծելու փոխարեն, մենք յուրաքանչյուրս մեր մոմը վառենք. Մանուկ Սուքիասյան Բանտարկելով նրանց, հնարավոր չէ բանտարկել մեր նպատակները, մեր ինքնությունը. Մենուա Սողոմոնյանը քաղբանտարկյալների մասին Ընդդիմության ձայնն ավելի ազդեցիկ է, դրա համար էլ այն փակում են. Զարուհի Փոստանջյան «ԳԱՌՆԵՐԻ» ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ՈՉԽԱՐՆԵՐԻ» ԱՂՄՈՒԿԸ. Անդրանիկ Թևանյանը պահանջում է բաց դատավորություն... ՇՏԱՊ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԿՏՐՈՒԿ ՎԱՏԱՑԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԻՆՔՆԱԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանում նպատակադրել են տարածել վախի մթնոլորտ. Երվանդ Բոզոյան Ամեն մի անօրինականություն մեզ պետք է միավորի. Հայաստանում սահմանադրական կարգը չի գործում. բոլոր իրավունքները խախտվում են. Ստեփան Դանիելյան Ձկնաբուծության ոլորտը մոտ 70 միլիարդ հարկ է վճարել․ Ինչո՞ւ են դա վերացնում․ ձկնաբույծ Դատախազը դատարան է հանձնել քաղբանտարկյալ Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը Քաղբանտարկյալների առատությունը, որ մենք ունենք, ցույց է տալիս ռեժիմի վախերը. Արմեն Մանվելյան

Ինչու՞ է աղմկում դերասան Սերգեյ Դանիելյանը

Վերջին ընտրությունների շուրջ տարբեր գործիչներ իրենց տեսակետներն են արտահայտում, ինչը հասկանալի է և տրամաբանական է։

Սակայն երբ իշխանությունը փորձում է  ռեպրեսիվ քայլերով լռեցնել իր հակառակորդներին, ապա նման իշխանությանը արդարացնելը դառնում է անբարոյական, առվազն՝ իրեն մտավորական համարողների համար։

Այն, որ Փաշինյանի կողմնակից քաղաքական ֆունկցիոներները բոլշևիկյան  ոճով փորձում են կրկնել իրենց շեֆին, նույնպես հասկանալի է։

Իշխանության ղեկավարն իր տեսակի կնիքն է դնում իր կողմնակիցների վրա, և վերջիններս սկսում են մրցել, թե ով է շեֆի քաղաքական «հարեմի» ամենահավատարիմ «կինը»։

Սակայն այդ շարքում հետաքրքիր էր, որ այս դիսկուրսի մեջ փորձեց մխրճվել, հատուկ ԱՄՆ-ից վերադարձած դերասան Սերգեյ Դանիելյանը։

Այն, որ այս անձնավորությունը  աջակցում է  Փաշինյանին, գիտեն բոլորը։

Մինչ 2018 թվականը այս անհաջողակ դերասանը փորձում էր էպատաժային քայլերով իր վրա ուշադրություն հրավիրել, սակայն նրան այդպես էլ դա չհաջողվեց։

Դերասանական հարթակից փորձեց տեղափոխվել քաղաքական հարթակ, սակայն նրա պատկերացումներն ու բառապաշարը այն աստիճանի հակահիգիենիկ էին, որ 2017 թվականին նրան նույնիսկ «Ելք» դաշինք չհրավիրեցին։

Հավանաբար այդ ամենից հիասթափված, նա փորձեց փոքր բիզնեսով զբաղվել, սակայն, ըստ չար լեզուների, այստեղ էլ իր տաղանդը չհերիքեց, և իր ստվերային արտադրամասը (ցեխը) հայտնաբերվելուց հետո, նա ճողոպրեց ԱՄՆ, հասկանալով, որ Հայաստանում այլևս որևէ ոլորտում անելիք չունի։

Սակայն պարբերաբար ԱՄՆ–ից հանդես էր գալիս հայտարարություններով, որպեսզի Փաշինյանի իշխանության ուշադրության կենտրոնում հայտնվի։

Սակայն այս հարցում էլ գործը չէր կպնում։

Եվ ահա, երբ կեղծված ընտրություններից հետո Փաշինյանի վիճակը վատացավ, սույն անհաջողակ դերասանը, մտածելով,  որ իր աստղային ժամն եկել է, փորձեց կրկին իր մասին հիշեցնել։

Պետք  է նշել, որ Սերգեյ Դանիելյանն այս հարցում պիտի որ նեղացած լինի Փաշինյանի իշխանությունից, քանի որ նա լինելով «բոմժատիպ մտավորականության» դասական  ներկայացուցիչ, չպիտի Փաշինյանի իշխանության ուշադրությունից հեռու լիներ։ Դա իսկապես արդար չէ։

Քանի որ Սերգեյ Դանիելյանը, հետխորհրդային այդ տեսակի  ներկայացուցիչ է։ Նա ատում է հարուստներին, տաղանդավոր դերասաններին, տաղանդավոր ցանկացած մասնագիտություն ունեցողներին, բոլոր հաջողակ մարդկանց, քանի որ նա անհաջողակների դասի ներկայացուցիչ է։

Նրանց մասին է Իոսիֆ Բրոդսկին ասում՝ «ազիոպացիներ»:

Այսինքն, մարդիկ, ովքեր խորհրդային ժամանակների արդյունք էին, երազում էին եվրոպացու համբավ ունենալ, սակայն իրենց տեսակով մնացել էին խորը ասիացիներ։

Սակայն ամաչելով իրենց ասիական էությունից, նրանք ատում էին նաև ասիական արժեքները։

Այսինքն, հայտնվելով Եվորապայի և Ասիայի արանքում մնացել էին մտավոր և հանրային բոմժի կարգավիճակում։

Սրանք, իրականում ոչ Ասիային են անհրաժեշտ, ոչ Եվրոպային, սակայն փորձում են ամեն կերպ տեղավորվել մի տեղ, որպեսզի ինքնահաստատվեն։

Սերգեյ Դանիելյանի մասով, իրոք որ անարդար է, քանզի այն ամենը, ինչ անում է Դանիելյանը Փաշինյանի համար, վերջինս պարտավոր է իր հետ «քաղաքական ամուսնության» պայմանագիր կնքել, մանավանդ, որ հունիսի 7–ից հետո, այդ թեկնածուների քանակը նվազելու է։

Սա է իրականությունը։

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>