Սամվել Կարապետյանի ձերբակալությունից հետո՝ ռուս գործարարները զգուշավոր են դարձել Հայաստանում իրենց նախագծերի հեռանկարները գնահատելու հարցում. Կալուգին «Ընտրություններին ընդառաջ մենք ականատես կլինենք զանգվածային առնետավազքի...»,-Ստեփան Դանիելյան Տղերք, եթե միանաք, 65-ը 35-ով կկրեք. Հրանտ Բագրատյան
16
Փաշինյանը «դրսից աղջիկ է բերում». երբ կդիմի Էրդողանին ու Ալիևին (տեսանյութ) Դուք պատկերացում չունեք՝ Նիկոլն ինչ սարսափելի բան է պայմանավորվել․ Երվանդ Բոզոյան Հայաստանի ԱԱԾ-ն մոռացել է թուրքերի մասին և աշխատում է հայ ժողովրդի դեմ․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ձմռանն ընդառաջ քաղաքային տրանսպորտի վթարների մասին (տեսանյութ) ԱԺ-ն արտահերթ նիստով երկիրը գցում է նոր վարկերի տակ Արցախն ուրացած Փաշինյանի՝ ծագումով արցախցի ԱԽՔ-ը գնում է Լոնդոն Հայաստանն արտաքին կառավարման տակ է հայտնվում Դրսի կոշիկ լիզողները․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Փաշինյանը՝ Ալիևի փաստաբան (տեսանյութ) Մեզ պետք չէ արտաքին ազդեցություն մեր ներքին ժողովրդավարական գործընթացների նկատմամբ. Բողոքի ակցիա ՀՀ-ում ԵՄ գրասենյակի մոտ Պատերազմ Արցախում
Փաշինյանը «դրսից աղջիկ է բերում». երբ կդիմի Էրդողանին ու Ալիևին (տեսանյութ) 3-րդ օրն անընդմեջ ու շաբաթը մեկ անգամ նվազագույնը երեկոյան մի քանի ժամով հոսանքազրկվում է Նոր Նորքը Երևան քաղաքում, 21-րդ դարում ունենք անմարդկային ու անմխիթար վիճակում ապրող բնակիչներ (տեսանյութ) Կաթողիկոսի ու եպիսկոպոսների անունները զեղչող հոգևորականը իրեն դուրս է դնում եկեղեցական միությունից Դուք պատկերացում չունեք՝ Նիկոլն ինչ սարսափելի բան է պայմանավորվել․ Երվանդ Բոզոյան Պարույր Սևակի` աղմուկ հանած արձանը կհանեն Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից Ռուսաստանի դեսպանատունը թույլտվություն է ստացել հանդիպելու Կարապետյանի հետ. ՌԴ ԱԳՆ Քննչական մարմինը և դատախազությունը ուղիղ անտեսեցին դատարանի որոշումը Վերջին չորս ամիսների ընթացքում վճարումը չկատարելու համար կազմվել է 1370 արձանագրություն, արդյոք այս տուգանքները արդարացիորե՞ն են արվել 250 միլիոն վարկ ներգրավելու պայմաններում հնարավոր չէ՞ ավելացնել արցախցիներին տրվող գումարը․ Աննա Գրիգորյան Եկեղեցին պատրաստ է տառապել, բայց ոչ՝ ձևափոխվել ըստ ժամանակի և պարտադրանքի. Ռուբեն Վարդապետ «Օդում կախված լուրեր»-ի կնքահայր Փաշինյան-Հակոբյանը բողոքում են այդ լուրերից․ «Կարճ ասած» Սամվել Կարապետյանի ձերբակալությունից հետո՝ ռուս գործարարները զգուշավոր են դարձել Հայաստանում իրենց նախագծերի հեռանկարները գնահատելու հարցում. Կալուգին «Ծանր է այս ամենը». Վիտալի Բալասանյանը դատապարտում է Արցախի թեմի առաջնորդի պահվածքը 700 միլիոն ԱՄՆ դոլարի գույքի հափշտակություն. Չախոյանը հաղորդում կներկայացնի Ավինյանի դեմ Հայաստանի ԱԱԾ-ն մոռացել է թուրքերի մասին և աշխատում է հայ ժողովրդի դեմ․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ձմռանն ընդառաջ քաղաքային տրանսպորտի վթարների մասին (տեսանյութ) Միքայել սրբազանին տեղափոխել են Իզմիրլյան բժշկական կենտրոն Կճոյանին առնչվող հնարավոր քրգործերի վերաբերյալ Դատախազությունը հրաժարվում է տեղեկություն տրամադրել Սպանություններ են տեղի ունեցել Շիրակի մարզում ԱԺ-ն արտահերթ նիստով երկիրը գցում է նոր վարկերի տակ Արցախն ուրացած Փաշինյանի՝ ծագումով արցախցի ԱԽՔ-ը գնում է Լոնդոն «Ընտրություններին ընդառաջ մենք ականատես կլինենք զանգվածային առնետավազքի...»,-Ստեփան Դանիելյան Հայաստանում և Ուկրաինայում եկեղեցու դեմ պայքարը մի կենտրոնից է կորդինացվում (տեսանյութ) Տղերք, եթե միանաք, 65-ը 35-ով կկրեք. Հրանտ Բագրատյան Ախտոյանների հարսն ու թոռները ցանկացել են վերադառնալ, թույլ չեն տվել Ձյուն է և մերկասառույց. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ ժամը 9:00-ի դրությամբ Բրազիլիայում ուժեղ քամու հետևանքով տապալվել է Ազատության արձանը Խոստանում են «խժռել» Հայաստանի քաղաքացիների ազատ ընտրության իրավունքը. «Փաստ» Առաջա՞րկ արեց, թե՞ հմուտ «փոխանցում» և... ի՞նչ իրավունքով. «Փաստ»

Փաշինյանի ՔՊ-ն դառնում է ժողովրդի աչքի փուշը. վաղ թե ուշ եռացող կաթսան պայթելու է. Ավետիք Չալաբյան (տեսանյութ)

168.am-ի «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
Ալիևն ու Փաշինյանը, ըստ էության, դաշնակիցներ են, գործում են փոխհամաձայնեցված, Ալիևը բազմիցս հայտարարել է, որ Արցախի դեմ ռազմական գործողությունները եղել են համաձայնեցված, և ՀՀ իշխանությունների շարքերից որևէ մեկը չի ժխտել դա:

ՀՀ իշխանությունները, Ադրբեջանի հետ միասին ձեռք ձեռքի տված, որոշել են Արցախից հանել հայ բնակչությանը։

Նախկինում Հայաստանի համար անընդունելի էր Ադրբեջանի կողմից Արցախի բռնակցման ցանկացած փորձ, Արցախի կարգավիճակը պետք է որոշվեր բանակցությունների միջոցով: 2021 թվականին արդեն այս Կառավարությունն էլ ընդունել էր ծրագիր, որտեղ կա Արցախին վերաբերող բաժին, նույն գաղափարները կային գրված այդ ծրագրում՝ ՀՀ-ն հանդիսանում է ԱՀ  և ժողովրդի անվտանգության երաշխավորը։ Եթե գործող իշխանությունն այդպիսի ծրագրով է եկել, իր ընտրողներին նման խոստումներ է տվել, բայց  հիմա ուղիղ հակառակն է անում՝ արդյոք լեգիտի՞մ է, արդյոք իրավունք ունի՞ շարունակել կառավարել։ Եկել են իշխանության՝ ընտրողներին խոստանալով լուծել Արցախի ինքնորոշման իրավունքը, ոչ թե հայաթափել Արցախը։ Եկել են իշխանության խոստումներով, իսկ այսօր դրժել են դրանք՝  ամենաառանցքային հարցերը։ Ուրեմն լեգիտիմ իշխանություն չեն, դա նշանակում է՝ պետք է հեռանան: Հրաժարական տվե՛ք։

Ես չեմ ասում, թե վաղը կհեռանա այս իշխանությունը, բայց այս քաղաքական ճգնաժամը երկար չի կարող ձգվել։ Արցախցիները ձեր պատճառով զրկվել են հայրենիքից, տարիների ընթացքում ստեղծածից, այս բոլորի առկայության դեպքում ասում եք՝ հանկարծ չմտածեք ռևանշի մասին։ Ո՞նց չմտածեն, ձեզ իրենց տեղը դրեք, ալենսիմոնյաններ և մյուսներ…

Ադրբեջանի նավթարդյունաբերությունը խրոնիկ անկում է ապրում, այս տարվա տնտեսական աճը զրոյացել է և հայտնվել է խորքային տնտեսական ճգնաժամի մեջ։ Այս տարվա ընթացքում ծնելիությունը 12 տոկոս անկում է ապրել, Հայաստանում ծնելիության աճ է գրանցվել։

Ալիևը շատ լավ հասկանում է, որ ռևանշ լինելու է, և դա կանխելու համար արցախահայության Արցախում ապրելու իրավունքը պետք է երաշխավորվի։

Ալիևն օգտվում է Հայաստանում դաշնակցային իշխանությունից, որն իր գործողություններին և հայտարարություններն համարժեք պատասխան չի տալիս։

Փաշինյանը մարդկանց բանտերն է լցնում, քրեական գործեր է հարուցում, բայց չի կարողանում մարդկանց դեմն առնել: Շատերը, անգամ իր նախկին կողմնակիցները, հասկանում են, որ խաբվել են։ Մարդիկ արդեն սկսել են հասկանալ այս խաբեության սարսափազդու բնույթը:

Պատկերացնո՞ւմ եք՝ վաղը Երևանում առաջանան ադրբեջանական թաղամասեր, իսկ եթե խնդիր առաջանա ադրբեջանցիների և հայերի միջև, Ալիևն անմիջապես միջազգային հանրությանն ահազանգելու է, թե ռևանշ է տեղի ունենում։

Գործող իշխանությունը տարբեր ձևերով մանիպուլացնում է բնակչությանը և փորձում է փափուկ բարձ դնել գլխի տակ։

Երբ Հայաստանը խորհրդայնացել է՝ երկրի տարածքը եղել է ավելի քան 31.000 քառակուսի կմ։ Ադրբեջանը հետագայում անընդհատ տարածքներ պոկելով՝ եկել է առաջ։

Ի՞նչ անկլավների մասին կարող է խոսք լինել։ 1926 թվականի քարտեզով ՀՀ-ն ուներ 31․200 քկմ տարածք:

Մենք ունենք իշխանություն, որը փողի դիմաց պատրաստ է ցանկացած բան վաճառել, ասում է՝ մեզ գրանտ են տվել, արցախցիներին տեղահանեցին, բայց դրա դիմաց մեզ ԱՄՆ-ից, այլ երկրներից աջակցության գումար են տվել։

Փաշինյանը ՀՀ ամբողջ ինստիտուցիոնալ կառուցվածքը փոխարինում է իրենով։ ՀՀ սահմաններից բոլոր ՀՀ զորքերը հանվել են, նույնիսկ թույլ չի տրվել Հայաստանի սահմանների անվտանգությունն ապահովել։

Փաշինյանը հայտնվել է փակուղու մեջ,  Խաղաղության պայմանագիրը, այդ կարգի միջազգային փաստաթուղթը ստորագրելուց հետո  պետք է սահմանադրությանը համապատասխանելու հարցով ՍԴ-ն քննի, պետք է ԱԺ-ն վավերացնի, իսկ տարածքային փոփոխությունն առանց հանրաքվեի՝ չի կարող լինել, որևէ նման փաստաթուղթ չի կարող վավերացվել։

Փաշինյանը պետք է գնա հանրաքվեի, Սահմանադրությամբ հստակ գրված է, որ տարածքային ամբողջականությանը վերաբերող ցանկացած հարց պետք է լուծվի համաժողովրդական հանրաքվեի միջոցով, և դա շատ լավ հասկանում են թե՛ Ալիևը, և թե՛ միջնորդները։ 

ՔՊ-ն առաջին անգամ չէ, որ ՏԻՄ ընտրություններին ապօրինաբար իր թեկնածուին է անցկացրել։ Ալավերդիում տեղի ունեցածը ցույց տվեց, որ այսօր ժողովուրդը չի հանդուրժում դա արդեն, ՔՊ-ն դառնում է ժողովրդի աչքի փուշը։ Վաղ թե ուշ եռացող կաթսան պայթելու է։ 

Գործող իշխանությունը Թուրքիայի և Ադրբեջանի դաշնակիցն է, ուստի մեզ պետք է օր առաջ ազատվել այս իշխանություններից, և պետք է ձևավորվի նոր իշխանություն՝ միանշանակ ընտրությունների միջոցով։

Քաղաքապետարանի ընտրություններում ընդդիմությունը պարտվեց, բայց քաղաքի գործադիր իշխանությունը կարողացան պահել իրենց ձեռքում՝ իրեն ընդդիմադիր համարող ուժերից մեկի միջոցով։ Ժողովուրդը կրկին խաբվեց՝ այդ ուժին համարելով ընդդիմադիր:

Այս իշխանություններն արտահերթ խորհրդարանական ընտրությունների են պատրաստվում, չեմ էլ կասկածում, պետք է ամեն ինչ անել, որպեսզի ընտրություններով իշխանություն փոխվի։ Երևանի ընտրությունները ցույց տվեցին, որ իշխանության վարչական ռեսուրսը շատ փոքր է։ Այդ ընտրությունները պետք է դաս լինեն բոլոր ընդդիմադիր ուժերի համար, բոլորը պետք է մասնակցեն և առավելագույն ջանք գործադրեն հաղթելու համար։

Ֆրանսիական զենքի մասին խոսակցությունները ոչ մասնագիտական են, որովհետև կարևորը ոչ թե զենքն է, այլ համապարփակ պաշտպանության ապահովումը, բացի ռադարներից, մեզ պետք է նաև ՀՕՊ համակարգ։

Երբ երկիրն ընտրում է իր պաշտպանական դոկտրինը, պետք է առկա լինեն տարբեր բաղադրիչներ, որոնք միմյանց հետ կապված են տարբեր համակարգերով։ Պետք է ընդհանուր համակարգված մոտեցում ունենալ, թե ինչպես են լուծում պաշտպանության խնդիրները։ 

Ֆրանսիան մեզ արտոնյալ պայմաններով զենք չի տալիս, բայց նաև չգիտենք, թե ինչ պայմաններով է տալիս։

Բոլոր գերտերություններն այս տարածաշրջանում շահեր ունեն թե Հայաստանի, և թե Ադրբեջանի հետ։ Մեր նպատակը պետք է լինի բոլորի շահերից էլ հնարավորինս օգտվել, դրա համար անհրաժեշտ է բոլորի հետ աշխատել՝ բարձր  դիվանագիտական, տնտեսագիտական մակարդակով։ Գերտերություններից ոչ մեկը ոչ մեր հերն է, ոչ մերը, ոչ էլ մեր հարազատը։

Իմ դեմ հարուցված քրեական գործով ամբողջ դատական գործընթացը ծայրահեղ քաղաքականացված է, ակնհայտ էր, որ մեղադրողը պաշտպանի ներկայացրած փաստարկներին իմ մեղքի որևէ ապացույց չկարողացավ բերել։ Այս դատավարությունից առանձնապես ակնկալիք չունենք, բայց մեր խնդիրն է, որ ամբողջ դատական պրոցեսը լուսաբանվի, որ մարդիկ տեսնեն՝ ինչ է կատարվում, և անեն իրենց հետևությունները։ 1.5 տարի տևողությամբ դատավարության ընթացքում, դատարանը շարունակում է քաղաքական պատվեր կատարելու պրակտիկան։ Ինչքան այս քաղաքական իշխանությունը երկար  մնա, այնքան դատական իշխանությունը կենթարկեցնի  իրեն։ Մեզ պետք է ամեն ինչ անել, որպեսզի երկրում ունենանք արդար դատական համակարգ։ Մենք պատասխանատու հանձնառություն ունենք, որ այս գործով գնանք մինչև ՍԴ, ՄԻԵԴ։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan