ՀՀ իշխանությունները չեն հասկանում, թե որքանով է կապված մեր տնտեսությունը Ռուսաստանի հետ․ Լևոն Քոչարյան․ Sputnik

Դիտել նաև
Սիրելի կանայք, մայրեր և քույրեր, շնորհավոր մարտի 8․ Ռոբերտ Քոչարյան
«Դու ո՞վ ես, որ մեր երեխաների մասունքներից խոսես». ծնողները՝ Անդրանիկ Քոչարյանին
Ես 2018-ին հրապարակում չեմ եղել․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
Ասես մեծ հերոսություն է, որ պատերազմից չորսուկես տարի անց ծնողը գտել է որդու մասունքները
Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի ուղիղ հեռարձակումն ապահովել է շուրջ մեկ միլիոն դիտում
Հայաստանի իշխանությունները, կարծես թե, դեռ չեն հասկանում, թե որքանով է կապված մեր տնտեսությունը Ռուսաստանի հետ։ Այս մասին SputnikLive-ին տված հարցազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը։
Նա նշեց, որ ցանկացած օգնություն, նույնիսկ արտակարգ, չի կարող փակել այն բացերը, որոնք ի հայտ կգան Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման դեպքում։
«Հայաստանում իսկապես շատ լուրջ տնտեսական խնդիրներ կառաջանան»․- ասաց նա։
«Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը միշտ ազդեցիկ խաղացողներ են եղել մեր տարածաշրջանում։ Եթե Ռուսաստանին հանեն տարածաշրջանից, նրա տեղը մեկ ուրիշը կզբաղեցնի։ Ըստ երևույթին, դա կլինի Թուրքիան: Եվ բնակչության մեծ մասը դա հասկանում է»,- նշեց պատգամավորը։
Տեսանյութը՝ այստեղ։