Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում մահացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Ռուս-Հայկական համալսարանի լրագրություն բաժնում էր սովորում Քաղաքական պատճառներով հետապնդվողների պաշտպանության և ընդդիմադիր պլատֆորմ ստեղծելու ծրագիր կա Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանին բերեցին քննչական մարմին
22
«Նիկոլը մազից է կախված. պատային վիճակի մեջ են գցել». Երվանդ Բոզոյան Փաշինյանի «քննիչները» Ծառուկյանի փաստաբանին կամայականորեն հեռացրել են վարույթից Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանը կրկին ՊԵԿ քննչական վարչությունում է Միասին պայքարենք հանուն արդարության Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունն ավարտվեց. վաղը հնարավոր է առերեսում լինի. Երեմ Սարգսյան Անդրանիկ Թևանյանի կալանքի երկարաձգման հարցով որոշումը կհրապարակվի հուլիսի 22-ին «ԳԱՌՆԵՐԻ» ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ՈՉԽԱՐՆԵՐԻ» ԱՂՄՈՒԿԸ. Անդրանիկ Թևանյանը պահանջում է բաց դատավորություն... ՇՏԱՊ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԿՏՐՈՒԿ ՎԱՏԱՑԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԻՆՔՆԱԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանում նպատակադրել են տարածել վախի մթնոլորտ. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում մահացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Ռուս-Հայկական համալսարանի լրագրություն բաժնում էր սովորում Սա քաղաքական թատրոն է՝ ուղղված բացառապես Նարեկ Կարապետյանի՝ ԱԺ-ում գործունեության դեմ. Ա. Վարդևանյան «Ծառուկյան, Ծառուկյան». ԲՀԿ առաջնորդին վանկարկումներով ճանապարհեցին աջակիցները «Նիկոլը մազից է կախված. պատային վիճակի մեջ են գցել». Երվանդ Բոզոյան Փաշինյանի «քննիչները» Ծառուկյանի փաստաբանին կամայականորեն հեռացրել են վարույթից «Արարատ-Արմենիան» հաղթեց Իռլանդիայի չեմպիոնին ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարությունը՝ քննչական մարմինների ապօրինության մասին Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան Քաղաքական պատճառներով հետապնդվողների պաշտպանության և ընդդիմադիր պլատֆորմ ստեղծելու ծրագիր կա ՌԴ երկու քաղաքներում ևս երկու Wildberries կենտրոններ են այրվում Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանին բերեցին քննչական մարմին Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանը կրկին ՊԵԿ քննչական վարչությունում է Սպասում ենք Դատարանի որոշմանը Միասին պայքարենք հանուն արդարության Գագիկ Ծառուկյանին հետ տարան կալանավայր, այս անգամ` առանց ձեռնաշղթաների Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունն ավարտվեց. վաղը հնարավոր է առերեսում լինի. Երեմ Սարգսյան Պապիկյանի ու Փաշինյանի «պահած» բանակում էլի զինծառայող է մահացել Անդրանիկ Թևանյանի կալանքի երկարաձգման հարցով որոշումը կհրապարակվի հուլիսի 22-ին Այս ամենը «Չիպոլինոն» է հիշեցնում. Մայա Բարխուդարյան Մենք շարունակելու ենք խավարն անիծելու փոխարեն, մենք յուրաքանչյուրս մեր մոմը վառենք. Մանուկ Սուքիասյան Բանտարկելով նրանց, հնարավոր չէ բանտարկել մեր նպատակները, մեր ինքնությունը. Մենուա Սողոմոնյանը քաղբանտարկյալների մասին Ընդդիմության ձայնն ավելի ազդեցիկ է, դրա համար էլ այն փակում են. Զարուհի Փոստանջյան «ԳԱՌՆԵՐԻ» ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ՈՉԽԱՐՆԵՐԻ» ԱՂՄՈՒԿԸ. Անդրանիկ Թևանյանը պահանջում է բաց դատավորություն... ՇՏԱՊ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԿՏՐՈՒԿ ՎԱՏԱՑԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԻՆՔՆԱԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանում նպատակադրել են տարածել վախի մթնոլորտ. Երվանդ Բոզոյան Ամեն մի անօրինականություն մեզ պետք է միավորի. Հայաստանում սահմանադրական կարգը չի գործում. բոլոր իրավունքները խախտվում են. Ստեփան Դանիելյան Ձկնաբուծության ոլորտը մոտ 70 միլիարդ հարկ է վճարել․ Ինչո՞ւ են դա վերացնում․ ձկնաբույծ Դատախազը դատարան է հանձնել քաղբանտարկյալ Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը Քաղբանտարկյալների առատությունը, որ մենք ունենք, ցույց է տալիս ռեժիմի վախերը. Արմեն Մանվելյան

Ադրբեջանցիները Փաշինյանից պահանջում Արարատ Միրզոյանի հրաժարակա՞նը

Ադրբեջանական լրատվամիջոցները ուշադրությամբ հետևում են, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը կատարում Ալիևի պահանջները։

Նրանց հատկապես մտահոգել է, որ Փաշինյանի թիմը չի կարողացել լեգիտիմ ընտրություններ անցկացնել, և ունեն կասկած, որ դրա արդյունքում Հայաստանը կարող է հետաձգել Ադրբեջանի պահանջների կատարումը։

Եվ այս շարքում ադրբեջանցիները ուղակի մանրադիտակով հետևում են Փաշինյանի ամեն խոսքին, քայլին, որպեսզի հնարավոր հետքայլի դեպքում նկատողություն անեն։

Ադրբեջանցիները գոհունակությամբ են նշում, որ Փաշինյանը վերջապես սկսել է «վհուկների որս» «ռևանշիստների» դեմ Հայաստանում։ Դա նրանց առաջին պահանջն էր։

Երկրորդը, պիտի վերացվեն ԼՂՀ–ի մասին հիշեցնող բոլոր ատրիբուտները. դրոշները, կառույցները և, ընդհանրապես, բոլոր արցախցիները կա՛մ պիտի դառնան հայաստանցիներ, կա՛մ էլ պիտի դառնան իշխանության թիրախ, անկախ իրենց քաղաքական կողմնորոշումներից։

Երրորդ պահանջը վերաբերվում է գործող «ռևանշիստական» կուսակցությունների փակմանը, չորրորդ փուլում թիրախում պիտի հայտնվի եկեղեցին։

Ընդ որում, ադրբեջանցիների այս ծրագրերում, դաշնակցի դերում են արևմտյան կենտրոնները։

Վերջիններիս կողմից ավելացել է նոր պահանջներ. քայլեր կատարել Ռուսաստանի դեմ։

Եվ ահա, Ադրբեջանում սկսել են նկատել, որ  Փաշինյանի իշխանության համակարգում, կան շրջանակներ, ովքեր կա՛մ այդ թրենդի մեջ չեն գործում, կա՛մ էլ իրենց Փաշինյանը գաղտնի խրախուսում է։

Եվ, որպես օրինակ, ադրբեջանցիներն իրենց դժգոհություններն են ներկայացնում Արարատ Միրզոյանի հանդեպ։

Մասնավորապես, ադրբեջանցիներին դուր չի եկել Իտալիայում գործող Հայաստանի պատվավոր հյուպատոս Պիետրո Կուչիկյանի հոդվածը Gariwo Magazine պարբերականում, որտեղ նա կասկած էր հայտնել, որ Ադրբեջանն անկեղծ է ցանկանում խաղաղ պայմանագիր կնքել Հայաստանի հետ և նոր պահանջներով է հանդես գալիս։

Ադրբեջանցիները «նկատել են», որ Կուչիկյանի այս մտքերը պատահականություն չեն։

Սա ամենևին էլ միակ «տարօրինակությունը» չէ Հայաստանի արտաքին գործերի նախարարության վարքագծում, նշում են մեր հարևան «Փաշինյանի վերահսկիչները»։ Բավական է հիշել Լուիս Օկամպոյի բացահայտումները, որին, ըստ ադրբեջանցիների «խորհուրդները» տալիս է  Արարատ Միրզոյանը։

«Ուրեմն ի՞նչ է սա նշանակում։ Արդյո՞ք Հայաստանի դիվանագիտական ​​​​գերատեսչությունը, նրա Արտաքին գործերի նախարարությունը կրկնակի խաղ է խաղում։ Բանը նույնիսկ նրանում չէ, որ Արարատ Միրզոյանը և նրա թիմը հետապնդում են հայկական ռևանշիստական ​​​​ընդդիմության օրակարգը, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանի խաղաղության նպատակները։ Խնդիրը հենց երկակի խաղն է և սահմանադրական բարեփոխումների անընդհատ հետաձգումները»,- զայրացած արձանագրում են ադրբեջանցի դիտորդները։

«Մի կողմից՝  Նիկոլ Փաշինյանը խոսում է խաղաղության մասին։ Մյուս կողմից՝ նրա թիմի առանցքային անդամներից մեկը՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ըստ էության խաթարում է խաղաղության գործընթացը։ Եվ Ադրբեջանը անվերջ չի հանդուրժի այս խաղը։ Կամ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դադարեցնում է իր երկակի խաղը և սկսում է խաղաղության օրակարգ հետապնդել, իսկ Նիկոլ Փաշինյանը վերականգնում է կարգուկանոնը իր կառավարությունում, կամ էլ Ադրբեջանը իրավունք է վերապահում հակահարված տալ։ Երևանն ունի ժամանակ մտորելու։ Բայց դա շատ չէ»,- եզրակացնում է ադրբեջանի իշխանությանը մոտ կանգնած աղբյորը, ակնարկելով, որ սպասում է Փաշինյանից կոնկրետ քայլեր՝ Արարատ Միրզոյանի նկատմամբ։

Այն, որ Ադրբեջանն է արդեն որոշում  Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական օրակարգը, հայտնի էր բոլորին։
Սակայն քչերն են կռահում, որ հունիսի 7–ից հետո Ալիևն արդեն խառնվելու է Հայաստանի պետական համակարգում կադրային նշանակումների խնդրի մեջ, որպեսզի Հայաստանից դուրս բոլոր խաղացողների համար պարզ դառնա, որ Հայաստան պետություն դե ֆակտո այլևս գոյություն չունի, իսկ դե յուրե անկախության թղթի փոփոխությունը ընդամենը ժամանկի հարց է։

Սա է իրականությունը։

 Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>