Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան
13
Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Պատերազմ Արցախում
Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ

Իշխանությունը ժամանակ է ձգում. նպատակն իր համար անվտանգության երաշխիքներ ստանալն է

«Փաստ» օրաթերթը գրում է․

Նախօրեին Ժնևում տեղի ունեցած Միրզոյան-Բայրամով հանդիպմանն անդրադարձ է եղել Արցախին՝ հիմքում, սակայն, կրկին այն մոտեցումը, որի մասին ավելի վաղ խոսել էր Նիկոլ Փաշինյանը: Խոսքը, մասնավորապես, «Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման» մասին է: Ժնևում չի բացառվել նշվածի իրականացումը՝ Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման միջոցով: Անդրադառնալով վերոնշյալից բխող իրողություններին՝ «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը «Փաստի» հետ զրույցում նախ նշեց, որ երկար ժամանակ Հայաստանի հասարակական-քաղաքական դիսկուրսում ասում էին, թե «Ղարաբաղը մեկ ստորագրությամբ կհանձնեն»: «Մինչդեռ իրականում գործընթացը շատ ավելի բարդ ու բազմաբովանդակ էր. Արցախը հանձնելու դրսևորումը պետք է ենթադրեր մի իրավիճակ, երբ ՀՀ իշխանությունները, փաստացի, իրենց ձեռքերը կլվանային Արցախից: Մեծ հաշվով, այն գործընթացները, որոնք մենք հիմա տեսնում ենք, Արցախը հանձնելու կոնցեպտուալ դրսևորումներ են:

Ներկայիս իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի Հայաստան-Արցախ փոխհարաբերություններն առավելագույնը միջկառավարական վարկերի տրամադրմամբ սահմանափակվեն: Մինչդեռ անվտանգության, Արցախի փոքր տարածքի տարածքային ամբողջականության, նաև ինքնորոշման իրավունքի իրացման մասով այս իշխանություններն իրենց վրա ոչ մի պատասխանատվություն չեն ուզում վերցնել: Իրենք ասում են՝ «անվտանգությունը հանձնել ենք ռուսներին, գնացեք, ռուսներով, ղարաբաղցիներով ու ադրբեջանցիներով պայմանավորվեք, տեսեք՝ ինչ եք անում»: Իրենց գործողությունների կոնցեպտը սա է: Իսկ ավելի գլոբալ տեսանկյունից այդ մարդիկ պարզապես լվանում են իրենց ձեռքերն Արցախից»,-ընդգծեց քաղաքագետը: Ինչ վերաբերում է ՀՀ տարածքին՝ 29 հազար 800 քմ կիլոմետրին, որի մասին իշխանությունը բարձր ամբիոններից հիշատակում է, մեր զրուցակիցն ընդգծեց.

«Փաշինյանն ինքը մինչև հիմա չի հասկացել, որ 29 հազար 800 քմ կիլոմետրանոց ՀՀ-ն կորցրել է 2020-ի սեպտեմբերի 27-ին, երբ Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց, ու ամեն ինչ վկայում էր այն մասին, որ ադրբեջանական կողմը միայն Արցախի տարածքներն օկուպացնելով չի սահմանափակվելու: Ինչ վերաբերում է ՀՀ-ին, ապա ես աշխարհում չգիտեմ այնպիսի մեխանիզմ, որը դիվանագիտական առումով հնարավորություն կտա ադրբեջանցիներին հետ շպրտել իրենց զբաղեցրած դիրքերից: Հետևաբար, ես չեմ պատկերացնում, թե Փաշինյանի կողմից նշված 29 հազար 800 քմ կիլոմետրն ինչպես է վերականգնելու: Ինչ վերաբերում է Արցախին, ապա մեզ համար ակնհայտորեն նախընտրելի է եղել այն տարբերակը, որի մասին երկար ժամանակ խոսում էր ռուսական պաշտոնական կողմը. այն է՝ Արցախի կարգավիճակի հարցը թողնենք ապագա քննարկումների վրա»:

Խոսելով թշնամու գործողություններից՝ նա ընդգծեց, որ թշնամին չի էլ թաքցնում, թե ինչ է ուզում: «Ճնշումների, այդ թվում՝ ռազմական ճնշումների շնորհիվ ուզում է հասնել հարցի ամբողջական լուծման, ինչը չի ենթադրում միայն այն, որ «Հայաստանն Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մի մասնիկ կճանաչի»: Նպատակն այն է նաև, որ Հայաստանի հետ կապված գործընթացները տարվեն այնպիսի ուղղությամբ, որ ՀՀ-ն վերականգնվելու ինստիտուցիոնալ հնարավորություններ չստանա:Պատահական չէ, որ ուզում են վերահսկողություն սահմանել այն բոլոր բարձունքների վրա, որտեղից կարելի է առնվազն նշանառության տակ պահել ենթակառուցվածքները: Բացի այդ, գրավելով հիմնական բարձունքները՝ հետագայում ինչ-որ պատերազմական գործողությունների պարագայում հայկական կողմին ուժգին հարված հասցնելու ռազմական առավելություն են ստանում: Սա ռազմական բաղադրիչն է:

Բացի այդ, ադրբեջանական մամուլում արդեն գրեթե բացահայտ գրում են, որ Հայաստանի ռազմական ներուժը պետք է սահմանափակվի: Ադրբեջանը չի հանդուրժելու ՀՀ տնտեսական աճը, բնակչության ավելացումը, բանակ ունենալը, չի հանդուրժելու նաև ենթակառուցվածքների անկախ համակարգ ունենալը: Հետևաբար, Ադրբեջանի վերջնանպատակը ոչ այնքան, այսպես կոչված, Արցախի հարցի լուծումն է, որքան ընդհանուր հայկական հարցի լուծումը, որպեսզի ինստիտուցիոնալ մակարդակով Հայաստանն Ադրբեջանի համար երբեք ոչ մի վտանգ չներկայացնի: Ինչո՞ւ: Որովհետև այնտեղ էլ են լավ գիտակցում, որ այս կամ այն պահին Հայաստանում իշխանությունը փոխվելու է, նոր որակի իշխանություն է ձևավորվելու: Այդ հանգամանքը հաշվի առնելով՝ իրենք ուզում են ապահովագրված լինել, որ ոչ մի նոր իշխանություն չկարողանա վերականգնել այն վնասը, որը հասցրել է ՀՀ այս իշխանությունը»,-ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ Ադրբեջանի գործողությունները, ռազմական ագրեսիան, ճնշումներով հարցեր լուծելու նպատակը հենց վերոնշյալն է:

Ինչ վերաբերում է «խաղաղության պայմանագրի» շուրջ քննարկումներին, որի մասին Ժնևում ևս անդրադարձ էր կատարվել, թեպետ ավելի վաղ իշխանությունների հայտարարություններից կարելի էր ենթադրել այդ օրակարգի՝ առնվազն տապալված լինելու մասին, Բենիամին Մաթևոսյանը նկատեց. «Բացի հայտարարություններից, միայն այն, որ ՀՀ կառավարությունը 2023-ի բյուջեում նախատեսում է 40 տոկոսով ավելացնել ռազմական ծախսերը, վկայում է, որ վերջին երկու տարում այդ քաղաքականությունը ֆունդամենտալ առումով տապալվել է: Հավանաբար, միայն Ջերմուկի ռմբակոծությունը մարդկանց ստիպեց հասկանալ, որ, Արցախը հանձնելով հնարավոր չէ պատկերացրած խնդիրները լուծել: Բացի այդ, Հայաստանի իշխանությունը շատ բարդ վիճակում է:

Իրենք չեն կարող խաղաղության պայմանագիր ստորագրել, որովհետև գիտեն, որ այդ փաստաթուղթը ստորագրելուց հետո Հայաստանում քաղաքական գործընթացները կարող են տարերային բնույթ ստանալ, ինչի արդյունքում էլ իրենք կզրկվեն իշխանությունից: Այսինքն, նշվածից բխող օբյեկտիվ վախը հանգեցրել է նրան, որ իշխանությունները փորձում են ինչ-որ կերպ ժամանակ ձգել: Իրենք չեն կարող ստորագրել, բայց չստորագրել էլ չեն կարող: Այն պարագայում, երբ, Աստված մի արասցե, ՀՀ տարածքում պատերազմ լինի, կրկին գալու ենք մի վիճակի, երբ ժողովուրդը տարերային գործողությունների արդյունքում կարող է իշխանափոխություն իրականացնել»: Այս առումով, ըստ քաղաքագետի, իշխանություններն օբյեկտիվ մտավախություններ ունեն. «Ընդհանուր առմամբ, բոլոր այն քայլերը, որոնք հիմա տեսնում եք, պետք է վերլուծել հետևյալ տրամաբանությամբ. ի՞նչ է անհրաժեշտ իշխանություններին՝ անձնական իշխանության և անձնական շահի տրամաբանությունից ելնելով. ժամանակ ձգել, որ առնվազն կարողանան իրենք իրենց համար անվտանգության երաշխիքներ ստանալ: Օրինակ՝ ձեր կարծիքով, ո՞ր քաղաքական գործիչը կարող է Արևմուտքում ապաստան ստանալ: Մի քաղաքական գործիչ, որն Արևմուտքում ընկալվում է որպես Ռուսաստանի գործընկե՞ր, Ռուսաստանի դրածո՞, Ռուսաստանի մա՞րդ, թե մի մարդ, որ գործուն քայլեր է ձեռնարկում Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս բերելու ուղղությամբ: Ըստ իս, երկրորդի դեպքում այդ քաղաքական գործիչը Արևմուտքում ապաստան ստանալու շատ ավելի մեծ շանսեր ունի:

Այսինքն, իշխանությունների ներկայի արևմտյան վոյաժները, ինչպես նաև բանակցային գործընթացների շրջանակներում իմիտացիոն գործողություններ իրականացնելու իրենց փորձերը պետք է դիտարկել հենց այս տրամաբանության շրջանակներում: Այսինքն, ժամանակ ձգել այնքան, մինչև կարողանան իրենց համար անվտանգության երաշխիքներ ստանալ: Մնացած հարցերն իրականում երկրորդական են: Կոնկրետ բարձրագույն իշխանություն կրողի գործողությունների տրամաբանությունը հենց նկարագրվածի մեջ է»: Խոսելով Ադրբեջանի սանձազերծած վերջին ռազմական գործողություններից հետո Արևմուտքի որոշակի ակտիվացման, Ադրբեջանին ուղղված հասցեական գնահատականների մասին՝ քաղաքագետը համեմատականներ անցկացրեց:

«Օրինակ՝ մեղավո՞ր է Արևմուտքը նրանում, որ անգամ չորս շրջանների՝ Ռուսաստանին միանալու փաստից հետո Ուկրաինային ասում է՝ մենք ձեզ ՆԱՏՕ-ում չենք սպասում, մինչդեռ Ուկրաինան շարունակում է հայտարարել, որ իրենք դեպի ՆԱՏՕ են ձգտում: Այսպես ասեմ՝ այստեղ ավելի շատ Ստոլտենբե՞րգն է մեղավոր, թե՞ մարդիկ, ովքեր Ուկրաինայում ներկայիս պահին քաղաքական էլիտայի ներկայացուցիչներ են: Արևմուտքը նույն տրամաբանությամբ նաև մեր նկատմամբ է գործում: Երբ Նենսի Փելոսին եկավ Հայաստան, ու «Հիսուսի երկրորդ գալուստին հավասար միջոցառում» տեղի ունեցավ, իրենք ասացին՝ դուք նախ կողմնորոշվեք, թե ձեր ակնկալիքներն ու պահանջները որոնք են, հետո նոր եկեք ու մեզ ինչ-որ պահանջներ ներկայացրեք, ինչ-որ սպասելիքներ ունեցեք: Արևմուտքը շատ տրամաբանական է գործում: Այլ հարց է, որ Հայաստանի իշխանությունները պատրաստ են գլխիվայր անել ամեն ինչ, դուրս գալ ՀԱՊԿ-ից, ոչնչացնել Հայաստանի անվտանգային համակարգն այն պարագայում, երբ Արևմուտքից ոչ մի երաշխիք չկա առ այն, որ իրենք կպատերազմեն Թուրքիայի դեմ, կզսպեն Ադրբեջանին»,-հավելեց քաղաքագետը:

Նրա խոսքով, Արևմուտքը չի փոխելու իր քաղաքականությունը, ինչի մասին փաստեց նաև Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի վերջին Twitter-յան գրառումը, ուր անդրադարձել էր հայ գերիների գնդակահարությանը ու հավասարության նշան դրել «հայերի կողմից 44-օրյա պատերազմի ընթացքում ինչ- ինչ գործողությունների» և Ադրբեջանի ռազմական հանցագործությունների միջև: «Եթե ՀՀ իշխանությունները պատրաստ են ինչ-որ գործողություններ անել, որոնցով կոչնչացնեն երկրի անվտանգային համակարգը, Արևմուտքին այդ հարցում ոչնչում չի կարելի մեղադրել: Եթե Փաշինյանի գործողությունների արդյունքում, ի վերջո, Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գա, Արևմուտքի համար իր շահերի տեսանկյունից դա դրական է լինելու:

Խնդիրն այն է, թե մեր շահերի տեսանկյունից այն դրակա՞ն է, թե՞ ոչ: Ռուսաստանին շատ են մեղադրում ու ասում՝ ո՞նց կարող է մեր տարածաշրջանում Երևանի ու Բաքվի միջև ընտրություն չկատարել, չէ՞ որ դարավոր բարեկամություն, նաև պայմանագրեր կան: Բայց նույն իրավիճակում է նաև Արևմուտքն այն տեսանկյունից, որ իրենք երբեք ընտրություն չեն կատարի Հայաստանի կամ Ադրբեջանի միջև: Իրենք փաթեթային՝ ամբողջ տարածաշրջանն են ուզում, իրենց առանձին ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետաքրքիր չեն: Մեծ հաշվով, Արևմուտքը, Փաշինյանը, Ադրբեջանը, Ռուսաստանն իրենց շահերն ունեն: Ուղղակի հարց է, թե Հայաստանի ու Արցախի շահերը ի՞նչ եղան ու որտե՞ղ են մնաց»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>