ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
17
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Փաշինյանը «այո» է ասում և՛ Բրյուսելին, և՛ Մոսկվային, բայց ի վերջո մեկին «կգցի». Բրյուսելում փաստացի քննարկվել է խաղաղապահների ճակատագիրը. Տեսանյութ

2018 թվականից ի վեր մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի  իշխանությունները ավելի անկեղծ են հայ հասարակության հետ, քան մեր ներկայիս իշխանությունները, հետևաբար կարծում եմ Ալիևը ավելի բաց է ներկայացրել Բրյուսելում բանակցությունների այն  բովանդակությունը, որը այս պահին կա: Yerevan.Today-ի հետ զրույցում անդրադառնալով Ալիևի հայտարարությանը, թե խաղաղության պայմանագիրը կնքվելու է Ադրբեջանի առաջարկած հինգ կետերի հիման վրա, ասաց քաղաքագետ ը:

Քաղաքագետի խոսքով, Ալիև-Փաշինյան բոլոր հանդիպումները անցել են Ադրբեջանի օրակարգով: Իսկ վերջին հանդիպման ժամանակ՝ Բրյուսելում որոշվել է խաղաղապահների ճակատագրի հարցը:

«Բոլորիս պարզ է՝ Ադրբեջանի կազմում ինչ-ինչ կարգավիճակով կամ, ինչպես նշում է Ալիևը, առանց կարգավիճակի Ադրբեջանի կազմում Արցախը եթե լինի, խաղաղապահները այնտեղից դուրս են գալու, ինչը մեղմ ասած հակասում է Ռուսաստանի շահերին: Այստեղից է Մարիա Զախարովայի, Լավրովի արձագանքը: Կարծում եմ՝ մոտակա օրերին, երբ կլինեն Միրզոյան-Լավրով, Պուտին-Փաշինյան հանդիպումները, մենք դրանից հետո ավելի ամբողջական պատկեր կունենանք, թե ռուսական կողմը ինչ է կարծում այս ամենի վերաբերյալ: Ռուսական կողմը փորձելու է ձգել այնքան ժամանակ, մինչև ինքը ունենա այնքան հնարավորություն և քաղաքական ռեսուրս, որպեսզի իր հնարավարություններին համարժեք այդ հարցը լուծի: Մենք էլ հասկանում ենք, որ եթե չլինի ռուս խաղաղապահ Արցախում, հայ հասարակությունը, հայ ժողովուրդը այնտեղ չի լինի: Այս կետում մեր շահերը համընկնում են»,- նշեց Մաթևոսյանը:

Մեր զրուցակիցը նաև նկատում է, որ բոլոր Փաշինյան-Ալիև հանդիպումներից հետո, որոնք տեղի են ունենում են ոչ մոսկովյան հարթակներում, Միրզոյանը հոռախոսազրույց է ունենում ռուսական կողմի հետ և որոշակի արձագանքներ են լինում.

«Կարևոր հանգմանք ընդգծենք Ադրբեջանի նախագահին պատասխանեց ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ՝ Արարատ Միրզոյանը: Միրզոյանի արձագանքին նախորդել էր նաև շատ սերտ հեռախոսային խոսակցությունը  ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, դրանից առաջ մենք տեսանք, որ Մարիա Զախարովան բավականին կոշտ ձևակերպումներով հանդես եկավ բրյուսելյան միջնորդական առաքելության վերաբերյալ: Մենք տեսնում ենք մի կարևոր հանգամանք՝ կարծես թե մի շրջափուլ ենք տեղափոխվել, երբ աշխարհաքաղաքական բախումների կիզակետում  ենք լինեում և այդ բրյուսելյան, մոսկովյան հարթակների իրար հակասելը դրա վառ դրսևորումն է»: 

Ինչ վերաբերում է Արցախի վերաբերյալ գործող իշխանությունների դիրքորոշմանը, քաղաքագետը նշում է, որ իշխանությունները Արցախի վերաբերյալ հստակ ձևավորված տեսակետ չունեն, օրվա կուրսով են շարժվում:

«Կախված նրանից Փաշինյանը Մոսկվայում է, թե Բրյուսելում, իր մոտեցումները տարբերվում են: Երկու կողմերին Փաշինյանը «հա» է ասում, բայց վերջում՝ ում տարբերակը կաշխատի և «կքցվի» իշխանությունների կողմից ապագան ցույց կտա»:

Մաթևոսյանը նկատում է՝ հավանական է նոյեմբերին քննարկվի խաղաղության պայմանագրի սևագիր տարբերակը, զուգահեռ նշելով, որ խաղաղությունը դեռ անվտանգության երաշխիք չէ.

«Միայն ռազմաքաղաքական բալանսն է խաղաղության երաշխիքը: Ռազմական բալանսի անհավասար լինելու հանգամանքին ավելացել է այն, որ իշխանության են եկել մարդիկ ովքեր դիվանագիտությունն ու քաղաքականությունը կենցաղային մակարդակի են  ընկալում, այդ ամենը հանգեցրեց պատերազմի...»: 

Հարցազրույցը ամբողջությամբ՝ Yerevan.Today-ի տեսանյութում:

 

****

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>