Նորից վտանգավոր իրավիճակ է ստեղծվել․ Սյունիքի ապագայի առումով ճակատագրական ջրբաժան է Քարոզարշավի առաջին շաբաթվա հաղթողներն ու պարտվողները․ ով է առաջատար Սյունիքը վտանգված է, Նիկոլ Փաշինյանը՝ վախեցած (տեսանյութ)
15
Տխուր լուր ՔՊ-ի համար. իշխանափոխություն լինելու է, ընտրություններից հետո կոալիցիա է ձեւավորվելու (տեսանյութ) Նիկոլը փորձում է ֆռռացնել մեր ժողովրդին․ մերժում ենք Նիկոլին ու ընտրում N 7-ին (տեսանյութ) Ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Թրամփ-Սի հանդիպման ընթացքում Ռուսաստանի, Թայվանի և Իրանի հարցերում Հայաստանում այս ընտրությունները կարող են վերջինը լինել, եթե․․․ (տեսանյութ) Ինչպես Իսրայելը «Եվրատեսիլը» վերածեց մեղմ ուժի գործիքի. The New York Times Սահմանապահ մարզում բնակիչը պետք է վստահ լինի, որ կարող է ապահովել իր ընտանիքի արժանապատիվ կյանքը (տեսանյութ) Փաշինյանը պատերազմ է հրահրում Ռուսաստանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Բարգավաճ Հայաստանի» նախագահ Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ Նոյեմբերյանում. ուղիղ Չինական infoBRICS-ը վատ մեսիջ է փոխանցում Փաշինյանին Մալաթիա–Սեբաստիայում ակտիվ շփվեցինք քաղաքացիների հետ (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Իվետա Տոնոյանի ասուլիսը (տեսանյութ) Սկանդալ՝ «Եվրատեսիլի» եթերում. Իսրայելի Kan 11-ը Հայաստանը ներկայացրել է Ադրբեջանի դրոշով Մոտ մի արի, ես զզվում եմ քեզնից... Ես իմ երեխուն, էն 15 երեխուն եմ ուզում, որ դուք 10 րոպեի մեջ վառեցիք. Ազատի զորամասում այրված զինծառայողի մայրը՝ Փաշինյանին Տխուր լուր ՔՊ-ի համար. իշխանափոխություն լինելու է, ընտրություններից հետո կոալիցիա է ձեւավորվելու (տեսանյութ) Նիկոլը փորձում է ֆռռացնել մեր ժողովրդին․ մերժում ենք Նիկոլին ու ընտրում N 7-ին (տեսանյութ) Իսրայելական հեռուստաընկերությամբ Հայաստանը ներկայացրել են Ադրբեջան. հայերի միությունը դիմել է «Kan 11»-ին Խաբված հեղափոխությունից դեպի նոր փոփոխությունների պահանջ․ ինչո՞ւ է հունիսի 7-ը դառնալու քաղաքական շրջադարձի օր Նորից վտանգավոր իրավիճակ է ստեղծվել․ Սյունիքի ապագայի առումով ճակատագրական ջրբաժան է Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձը կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Բնակարաններ՝ Երևանում, հողամասեր՝ Լոռիում, 29,5 մլն դրամ աշխատավարձ․ ինչ է հայտարարագրել Պապիկյանը Ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա Կոմիտասի պողոտայում «Mazda»-ն վրшերթի է ենթարկել շենքի բակում խաղացող 12-ամյա երեխայի Ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Թրամփ-Սի հանդիպման ընթացքում Ռուսաստանի, Թայվանի և Իրանի հարցերում Քարոզարշավի առաջին շաբաթվա հաղթողներն ու պարտվողները․ ով է առաջատար Սյունիքը վտանգված է, Նիկոլ Փաշինյանը՝ վախեցած (տեսանյութ) Հայաստանում այս ընտրությունները կարող են վերջինը լինել, եթե․․․ (տեսանյութ) Ինչպես Իսրայելը «Եվրատեսիլը» վերածեց մեղմ ուժի գործիքի. The New York Times Երևանում կենտրոնում այսօր և վաղը կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը Վարիանտ չկա. Ինչ է խոստացել Արսենյանի որդին Հ2-ի անդրադարձը «Մայր Հայաստանի» և ԲՀԿ-ի քարոզարշավին Քանաքեռ-Զեյթուն համայնքում Փաշինյանը վերածվել է տնաբույծ Զելենսկու (տեսանյութ) Սրանք պառակտել են, մենք համախմբելու ենք (տեսանյութ) Սահմանապահ մարզում բնակիչը պետք է վստահ լինի, որ կարող է ապահովել իր ընտանիքի արժանապատիվ կյանքը (տեսանյութ) Իրավապահները Մերձավանից հեռացրել են Գեւորգ Հարությունյանի ընտանիքի վերջին անդամներին Ձայներ «մուրալու» գործին լծվել են մարզի նախկին իշխանավորները Նուբարաշեն ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար կալանավորվածի մարմինը Գյուղերի հայաթափման ծրագիրը Հայաստանը թուրքի առաջ ծնկի է բերել մեկ մարդ, և այդ մեկ մարդը դո՛ւ ես. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Արաքս համայնք․ hունիսի 7-ին ընտրի՜ր N 7-ին (տեսանյութ)

Թուրքիան մերժում է Ֆինլյանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը. Ինչպե՞ս դա կարող է ազդել Հայաստանի վրա

Առաջին հայացքից այս երկու խնդիրները իրար հետ որևէ կապ չունեն: Ավելին, ՆԱՏՕ-ի կուլիսներում խոսում են այն մասին, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «շփոթել է եվրոպական այս կառույցը թուրքական բազարի հետ» և փորձում է էժանագին առևտուր անել, միաժամանակ բանակցելով և Վաշինգտոնի, և Մոսկվայի հետ:

Մյուս տեսակետն էլ այն է, թե Էրդողանը փորձում է ձգձգել այս խնդիրը, որպեսզի ցույց տա Մոսկվային, թե կարող է անաչառ միջնորդի դեր կատարել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև: Անուղղակի այս վարկածը հաստատեց նաև Եվրոմիության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի հետ, վերջերս հայտարարելով, որ «...Թուրքիան այն եզակի երկրներից է, որ կարող է ստանձնել այդ դերակատարումը Մոսկվայի և Կիևի միջև...»:

Սակայն անսպասելիորեն Էրդողանի այս պահվածքի մասին իր տեսակետն հայտնեց թուրքական  Haber 7 կայքը, նշելով, որ իր այս առաջարկությամբ Էրդողանն իրականում իր հեռուն գնացող ծրագրերի մասին է մտածում:

Ըստ այդ կայքի, ռուս-ուկրաինական պատերազմը էականորեն փոխելու է եվրապական թատերաբեմի ողջ քաղաքական և անվտանգային ճարտարապետությունը: Եթե ռուսները քաղաքականապես պարտված դուրս գան այս պատերազմից, նշում է թուրքական պարբերականը, ապա ՆԱՏՕ-ում շեշտակիորեն մեծանալու է Մեծ Բրիտանիայի կշիռը: Վերջինիս ակտիվ աջակցելու են Լեհաստանը, բալտյան և արևելաեվրոպական երկրները, գումարած պատերազմից «չպարտված» դուրս եկած Ուկրաինան:

Այս պարագայում, նշում է պարբերականը, ԱՄՆ-ն կարող է կանխամտածված ձևով զիջել իր դիրքը Մեծ Բրիտանիային եվրոպական թատերաբեմում, որպեսզի Ռուսաստանի հետ հակամարտության մեջ ուղղակի չմտնի: Բացի այդ, ԱՄՆ-ն պարտավորվածություններ ունի նաև Հունաստանի, քրդերի և արաբական երկրների նկատմամբ, ինչը թույլ չի տալու նրան բացահայտ աջակցել Թուրքիային: Մինջդեռ Մեծ Բրիտանիայի գերիշխության պարագայում, էապես կարող է մեծանալ Թուրքիայի դերը ՆԱՏՕ-ում, որպես նրա հարավային մասը: Բացի այդ, եթե Ռուսաստանի դեմ ճնշումներ սկսվեն և հյուսիսից, և հարավից, ապա Մոսկվան ստիպված զիջումների է գնալու, թե Մեծ Բրիտանիային, և թե Թուրքիային: Բացի այդ, Անկարան մեծ հնարավորություն ունի շեշտակի մեծացնել իր ազդեցությունը Կենտրոնական Սսիայի թուրքալեզու պետությունների և Ադրբեջանի վրա, ինչը նույնպես կթուլացնի Մոսկվային, էապես փոքրացնելով նրա մանևրի հնարավորությունները:

Հենց այդ տեսանկյունից դիտարկելով, նշում է թուրքական պարբերականը, Էրդողանը փորձելու է իր խաղը խաղալ, փորձելով մեծացնել իր ազդեցությունը ՆԱՏՕ-ում: Սակայն, շարունակում է պարբերականը, Էրդողանը իր վերջնական ընտրությունը կատարելու է, տեսնելով թե նժարի որ կողմն է լինելու ուժը:

Քանզի, եթե նա սխալ ընտրություն կատարի, ապա դա կարող է ճակատագրական դառնալ իր համար:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>