Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
23
Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
«Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն

Դանիել Իոննիսյանին ՀՀ Ոստիկանության փաստաբանի նոր «պաշտոնի» են նշանակե՞լ

Հայաստանի այս վերջին 30 տարիների պատմության ընթացքում շատ երևույթների ենք ականատես եղել: Միշտ իշխանություններից դժգոհ ենք եղել, միշտ ականատես ենք եղել մարդու տարրական իրավունքների խախտման բազմաթիվ դեպքերի: Նույնիսկ ականատես ենք եղել, թե ինչպես են քաղաքական գործիչները 180 աստիճանով փոխում իրենց կարծիքն այս կամ այն երևույթի վերաբերյալ: Մինչև 2018 թվականը, հանրության մեջ հայտնի էին մի խումբ «սորոսականներ», որոնք իրենց «հացը» վաստակում էին, որպես մարդու իրավունքի պաշտպաններ: Ժանրի համաձայն, նրանք, սովորաբար, միշտ քննադատում էին իշխանությունների գործողությունները  և միշտ աջակցում էին փողոցում պայքարողներին:

2018-ը կարծես 180 աստիճան փոխեց նրանց մի մասի իրական կերպարները: Ոմանք մնացին իրենց սկզբունքներին հավատարիմ և մինչ այսօր շարունակում են իրենց առաքելությունը: Մի մասն էլ որոշեց դառնալ  «պարտիզան» և մինչ այսօր լռում է իշխանությունների ապօրինությունների վերաբերյալ: Ոմանք էլ պաշտոնապես արձանագրելով բոլոր ապօրինությունները, անընդհատ  փորձում են մի հատ էլ հակառակ կողմին կշտամբել, որպեսզի, ինչպես ասում էր դասականներից մեկը, «համ կույս մնան, համ էլ հաճույք ստանան»: Սակայն այս շարքում  կան մարդիկ, ովքեր ոչ միայն հրաժարվել են իրենց նախկին «առաքելությունից», այլև բացահայտ աջակցում են այսօրվա իշխանության բոլոր ապօրինություններին: Հենց այդ դեմքերից է Դանիել Իոննիսյանը: Նա ոչ միայն կորցրել է իր ամոթի զգացողությունը, այլև որոշել է բացահայտ կանգնել ապօրինությունների կողքին: Մասնավորապես, ոստիկանության գրեթե բոլոր ապօրինի գործողությունները նա որոշել է արդարացնել:

Այսօր, օրինակ, բանը հասել է նրան, որ որոշել է «դասակարգել» փողոց փակողներին, նրանց բաժանելով «ագրեսիվների» և ոչ այնքան: Նույնիսկ ոստիկանության ներկայացուցիչները այդ աստիճանի երևակայություն չունեն, որ  նման «բնորոշումներով» հանդես գան: Թեև, իրենց դա ավելի շատ կսազեր, քան իբր մարդու իրավունքների նախկին «պաշտպան» Իոաննիսյանին:

Այս ամենից հետո, «Սորոսի» հիմնադրամը պետք է պաշտոնապես փակի իր գրասենյակը Հայաստանում: Քանի որ այսպիսի խայտառակ դրսևորումներից հետո, նրա գործունեությունը կարող է կասկած առաջացնել այլ երկրներում: Միթե՞ Դանիելը ավելի թանկ է նրանց համար, քան իրենց հեղինակությունը:

Վերաձևակերպելով հայտնի  ֆիլմի հայտնի հերոսի խոսքերը, նշենք, որ «նման անձինք խայտառակել Ռեսպուբլիկա», տվյալ դեպքում, ոչ այնքան ռեսպուբլիկան, որքան պարոն Սորոսին: Եթե, իհարկե, նրանք չեն որոշել ավարտել իրենց գլոբալ առաքելությունը աշխարհով մեկ:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>