Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
23
Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
«Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն

Արևմուտքը «քցեց»Ուկրաինային, Ինչպես «քցեց» Վրաստանին՝ 2008-ին, Հայաստանին՝ 1920 թվականին

Երբ 2013-14 թվականներին Ուկրաինայում տեղի ունեցավ գունավոր հեղափոխությունը, այդ երկրի ժողովուրդը համոզված էր, որ մոտ ապագայում Ուկրաինան «կդառնա Եվրոպա», իսկ մարդկանց կենսամակարդակը կկրկնապատկվի: Իսկ ռուսական վտանգի առաջ, Արևմուտքն իր թիկունքով կաջակցի դեպի Եվրոպա ձգտող ուկրաինացիներին:

2014-ից ութ տարի անց արձանագրենք իրականության հետևյալ պատկերը.

- Մարդկանց կենսամակարդակն այդ ութ տարվա ընթացքում ոչ միայն չավելացավ, այլ կրճատվեց մոտ 10 տոկոսով: 2013-ին ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով կազմում էր՝ 4030 դոլար, այսօր այն 3700 դոլարի է հավասար:

- 2013-ին այդ երկրի ՀՆԱ-ն կազմում էր՝ 183 մլրդ դոլար, այսօր այն կազմում է 155 մլրդ դոլար, այսինքն այն ոչ միայն չի ավելացել, այլև  կրճատվել է մոտ 20 տոկոսով:

- Արտաքին պարտքը 2013-ին կազմում էր մոտ 73 մլրդ դոլար, այսօր այն կազմում է մոտ 85 մլրդ դոլար: Այսինքն, այսպես կոչված, «մայդանյան» հեղափոխությունից հետո այդ երկրի գրեթե բոլոր ցուցանիշները հետընթաց են արձանգրել:

Պարզ է, որ այս ամենից հետո ուկրաինական հասարակությունն իր համար ոչ մի  էական առաջընթաց չի արձանագրել: Գրեթե միակ դրական քայլը, որ տեսել են մարդիկ Ուկրաինայում դա ազատ տեղաշարժի ազատականացումն էր: Այսօր, ուկրաինացիների զգալի մասն արդեն աշխատում է Արևմուտքում, ոչ թե Ռուսաստանում:

Թվում էր, թե այս ամենից հետո ուկրաինացիները գոնե անվտանգության տեսանկյունից պիտի արևմտյան աջակցությունը զգային: Սակայն ապարդյուն, ռուսական ներխուժման վտանգի առաջ ամերիկացիներն ու եվրոպացիներն իրենց դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին են հանում երկրից: Այսպիսի խայտառակ պատկեր ուկրաինացիները չէին պատկերացնի:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խնդրում է օգնություն ամերիկացիներից, իսկ վերջիններս պատրաստակամություն են հայտնում իր համար տրամադրել ապահով  անվտանգություն... Ուկրաինայի տարածքից դուրս: Սա ոչ միայն ցինիզմի ծայրահեղ դրսևորում է, այլև ծաղրանք այդ ժողովուրդի հանդեպ:

Նույն գործելաոճը Արևմուտքը ցույց տվեց 2008-ին Վրաստանի նկատմամբ, իսկ հարյուր տարի առաջ Արևմուտքի փարիսեական դրսևորմանը ականատես եղան հայերը, երբ 1920-ին Արևմուտքը կնքեց Սևրի պայմանագիրը, իսկ երեք տարի անց այն փոխարինեց Լոզանով, որտեղ հայկական հարցը ամբողջությամբ դուրս էր թողնվել:

Արևմուտքի այս գործելաոճը հուշում է ընդամենը մեկ բանի մասին, նրանք երբեք իրենց ապահովությունը չեն զոհաբերի հանուն հայերի, վրացիների կամ ուկրաինացիների:

Նրանց համար կարևորը ոչ այնքան այս ժողովուրդների շահերի պաշտպանության հարցն է, որքան Ռուսաստանին թուլացնելը, նրա աշխարհաքաղաքական դիրքերի նվազեցումը: Այլ խնդիր Արևմուտքը չի հետապնդում:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>