Փաշինյանը ջարդելու ժամանակ ունի մինչև սեպտեմբեր․ Ջյունիկ Աղաջանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Մենք տեսնում ենք, թե ինչպես են քրեաիրավական և ուժային կառույցներն օգտագործվում ռեպրեսիաների համա
20
Տրանսպորտի գինը թանկանալու է՝ գանձարանները համալրելու խնդիր կա. Մանուկ Սուքիասյան Ինչու՞ է աղմկում դերասան Սերգեյ Դանիելյանը Ապօրինի կալանավորվելուց օրեր առաջ Թևանյանը հանրամատչելի բացատրում էր, թե ինչ աշխարհաքաղաքական բախումների կիզակետում է հայտնվել Հայաստանը Ադրբեջանցիները Փաշինյանից պահանջում Արարատ Միրզոյանի հրաժարակա՞նը Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Կալանավորված ընտրություններ. Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ Փսիխոզի քաղաքական պատճառները ԲՀԿ-ն պահանջում է ամբողջությամբ արդյունքների անվավեր ճանաչում ու վերաքվեարկության նշանակում. Փաստաբան Ընդդիմադիր ուժերը դիմում են Սահմանադրական դատարան Ժամը 16:30-ին ԲՀԿ՝ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը պաշտոնապես կմուտքագրվի ՍԴ Պատերազմ Արցախում
Երևանում հնչած կրակngների հետևանքով 4 անձ հոսպիտալացվել է, 1 անձ ձերբակալվել է Փաշինյանը ջարդելու ժամանակ ունի մինչև սեպտեմբեր․ Ջյունիկ Աղաջանյան Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Տրանսպորտի գինը թանկանալու է՝ գանձարանները համալրելու խնդիր կա. Մանուկ Սուքիասյան Ինչու՞ է աղմկում դերասան Սերգեյ Դանիելյանը Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ» Երևանում թիվ 46 համարի ավտոբուսը վթարի հետևանքով ջարդուփշուր է եղել. Կան տուժածներ Ապօրինի կալանավորվելուց օրեր առաջ Թևանյանը հանրամատչելի բացատրում էր, թե ինչ աշխարհաքաղաքական բախումների կիզակետում է հայտնվել Հայաստանը Ադրբեջանցիները Փաշինյանից պահանջում Արարատ Միրզոյանի հրաժարակա՞նը Բաքուն չի էլ թաքցնում, որ «Արևմտյան Ադրբեջանը» իր համար ռազմավարական նպատակ է. Տիգրան Աբրահամյան Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը «Եթե ՍԴ-ն մակերեսորեն մերժի դիմումները, դա կարող է ճանապարհ բացել ցնցումների համար»․ Սուրեն Սուրենյանց Փամբակ գետում շարունակվում են որոնողական աշխատանքները Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է Գեղարքունիքի մարզում Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Կալանավորված ընտրություններ. Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ Շիրակի մարզի գյուղ Հայկավանում այսօր տեղացել է հավկիթի մեծության կարկուտ Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության․ Արա Զոհրաբյան Փաշինյանը կորցրել է իշխանության մենաշնորհը. Փոստանջյան Փսիխոզի քաղաքական պատճառները ԲՀԿ-ն պահանջում է ամբողջությամբ արդյունքների անվավեր ճանաչում ու վերաքվեարկության նշանակում. Փաստաբան Ամենաակնառու խախտումը վարչական ռեսուրսի կիրառումն է ու ռեպրեսիվ միջոցների օգտագործումը. Դրմեյան Այս ընտրությունների արդյունքները պետք է ճանաչվեն անվավեր․ Արամ Վարդևանյան «Նոր ուժը» ևս դիմեց ՍԴ` պահանջելով չեղյալ համարել ընտրությունների արդյունքները Պսիխոպաթիայի թեստ՝ Փաշինյանի համար. ազնիվ կլինեք գնահատելիս. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը ՍԴ-ն պարտավոր է գործը քննել և որոշում ընդունել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո․ ՍԴ Փաշինյանը ջախջախեց Արցախյան բանակցությունները՝ դա հիմնավորելով կեղծ պնդմամբ. Արթուր Խաչատրյան

Արցախի հիմնախնդրի կարգավորումը չպիտի ենթարկվի ձևաչափի փոփոխության և պիտի լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շարունակական գործունեությամբ

Ինչպե՞ս է անդրադառնում  տարածաշրջանում ներկայումս տեղի ունեցող իրադարձությունների ազդեցությունը Արցախի հիմնախնդրի վրա «Իրավունքը» հետարքքրվել ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության քարտուղար ՄԵՏԱՔՍԵ ՀԱԿՈԲՅԱՆԻՑ, ով նկատեց.

-2021 թվականի դեկտեմբերի վերջից մի կողմից Բաքվից հայտարարություններ են հնչում այն մասին, որ «Ղարաբաղը կորցրել է Ադրբեջանի կազմից դուրս լինելու տեսական և գործնական հնարավորությունը», որ «Մինսկի խումբն այլևս չի կարող զբաղվել ղարաբաղյան խնդրով,քանի որ Ղարաբաղի հարցն ինքնին փակված է», որ «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող» և որ «անհրաժեշտ է արագորեն սահմանագծել և սահմանազատել պետությունների միջև սահմանը, որպեսզի «վերջնականապես փակվի Ղարաբաղի հարցը», իսկ մյուս կողմից Երևանից են հնչում հայտարարություններ, որ «միայն հայերը Արցախում իրավունք չունեն ինքնորոշվելու», որ «օրենսդիր և գործադիր մարմիններում ակնկալվում է, որ ադրբեջանցիներ կարող են լինել» և այլն և այլն։ Այս պատմության մեջ ուշագրավն այն չէ, որ Բաքվի և Երևանի հայտարարությունները հերթական անգամ համաժամանակյա են, նույնիսկ կարելի է ասել՝ փոխլրացնող՝ քանի որ մենք արդեն սովոր ենք Հայաստանյան իշխանությունների ոչ հայանպաստ դիրքորոշմանը, այլ այն, որ ի պատասխան այդ հայտարարությունների՝ պաշտոնական Մոսկվայի կողմից հնչում են խիստ ոչ միանշանակ գնահատականներ։ Այսպես, հունվարի 14-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ սահմանազատումը չի վերաբերում Ղարաբաղի տարածաշրջանին և կարգավորման հարցին, սա զուտ երկկողմանի խնդիր է։ Իսկ հունվարի 17-ին ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարեց, որ Ռուսաստանը մտահոգված է, որ Մինսկի խմբի համանախագահները չեն կարող այցելել Լեռնային Ղարաբաղ։ «Ի՞նչն է մեզ անհանգստացնում. փաստն այն է, որ 3 համանախագահները դեռ չեն այցելել տարածաշրջան՝ իրավիճակին ծանոթանալու և կոնկրետ միջոցներ նախանշելու համար, որոնք կօգնեն կողմերին կապեր հաստատել մարդկանց միջև և լուծել հումանիտար խնդիրները»,- ասել է Լուկաշևիչը։ Իրավիճակը պարադոքսալ է նաև նրանով, որ Ալիև-Փաշինյան տանդեմը ձգտում է «ինչքան հնարավոր է շուտ փակել Ղարաբաղի հարցը», որ Փաշինյանը սատարում է Ալիևի՝ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում թողնելու պահանջներին, իսկ Ռուսաստանի Դաշնությունը դեմ է դրան։ Ավելին, նույնիսկ 2020 թվականի պատերազմից հետո պաշտոնական Մոսկվան դեմ է ղարաբաղյան կարգավորման բանակցությունների ձևաչափի փոփոխությանը և հանդես է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի շարունակական գործունեության օգտին։ Իհարկե, Ռուսաստանը դեմ է Ղարաբաղի վերջնական «լքմանը»՝ ելնելով իր շահերից, քանի որ, եթե Փաշինյանը ճանաչի Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, ռուս խաղաղապահներն ինքնաբերաբար ստիպված կլինեն լքել այն, ինչը, մեղմ ասած, ներառված չէ Կրեմլի ծրագրերում, և ամբողջ իրավիճակի պարադոքսը հենց նրանում է, որ դա հակասում է Բաքվի և Երևանի համատեղ, համաժամանակյա ծրագրերին։ Փաստորեն, ուշադիր նայելով այդ իրողություններին՝ Հայաստանի ներկայիս վիճակը կարելի է բնութագրել այսպես. նրա ղեկավարությունը գործում է թուրք-ադրբեջանական տանդեմի հետ համահունչ, իսկ Հայաստանի և Արցախի հարցը դեռևս կա, քանի որ դեռևս արտաքին ուժերը (տվյալ դեպքում՝ Ռուսաստանը եւ Իրանը) պայքարում են։ Մնում է միայն հասկանալ, թե որ պահին Ալիևն ու Փաշինյանը կհայտարարեն, որ «ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանի ռևանշիստական ուժերի հանցակից է»։

 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>