Օրվա կադրը. Ազատություն քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին. «Մայր Հայաստանի» ակցիան Երևանի ավագանու նիստում Փաշինյանը կայցելի Մոսկվա, որոշվելու է Հայաստանի ճակատագիրը, ՌԴ-ի տեղն այստեղ կմտնի Թուրքիան. Երվանդ Բոզոյան Պարբերաբար ավագանու նիստերի դահլիճը վերածվում է բոքսի ռինգի. Մանուկ Սուքիասյան
9
Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին փաշինյանական ռեժիմի դատարանի որոշումը կբողոքարկվի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թեւանյանի կալանքը երկարացվել է 3 ամսով, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով Դատական նիստ՝ քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դեմ շինծու «գործով» Պուտինն ամեն ինչ բառացի է ասել․ ի՞նչ է սպասվում Նիկոլին Մոսկվայում․ Երվանդ Բոզոյան Կարևոր է լինել դատարանի մոտ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Լևոն Քոչարյանի, Ագնեսա Խամոյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսը 28 հարց՝ ավագանու օրակարգում․ զեկուցվում է ընդամենը 2-ը «Ես չեմ համագործակցում ինչպես օտարերկրյա գործակալների, այնպես էլ ազգային անվտանգությամբ չզբաղվող ծառայության հետ»,- Արեգնազ Մանուկյան Հենց վաղը պետք է դատարանում Անդրանիկ Թևանյանի գործը կարճվի․ ասեմ՝ ինչու Անդրանիկ Թեւանյանի գործը ծայրից ծայր քաղաքական է. ակցիա ԲԴԽ–ի դիմաց Պատերազմ Արցախում
Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին փաշինյանական ռեժիմի դատարանի որոշումը կբողոքարկվի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թեւանյանի կալանքը երկարացվել է 3 ամսով, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով Հենց հիմա դատարանում նոր մեղադրանք են քննում. հայրենիքի դավաճանության մեղադրանք չկա. Լիլիթ Գալստյան Պուտինը Թրամփին պատմել է, թե ռազմական գործողությունների շուտափույթ ավարտի համար ԱՄՆ-ն ինչ կարող է անել. Ուշակով Օրվա կադրը. Ազատություն քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին. «Մայր Հայաստանի» ակցիան Երևանի ավագանու նիստում Իրավական ծաղր է, եթե դատավորը ադեկվատ է, պետք է Թևանյանն ու Մանուկյանն ազատ արձակվեն. Մանուկ Սուքիասյան Թևանյանի գործը միջպետական սկանդալի առիթ կարող է տալ, այն աշխարհաքաղաքական ինդիկատոր է. Դերենիկ Մալխասյան Եթե «գործ» չեն «կարում» Արեգնազի ու Թևանյանի դեմ, թող դռնբաց անեն, մարդիկ տեսնեն՝ ինչ է կատարվում. Գևորգ Ստեփանյան Փաշինյանը կայցելի Մոսկվա, որոշվելու է Հայաստանի ճակատագիրը, ՌԴ-ի տեղն այստեղ կմտնի Թուրքիան. Երվանդ Բոզոյան Այդ փակ նիստերին ներկա եմ եղել, չեմ հիշում, որ պետական գաղտնիքներ են հրապարակվել. Ագնեսա Խամոյան Իրավապահները փորձել էին Արեգնազի միջոցով կեղծ ցուցմունքներ ստանալ. Գեղամ Մանուկյան Դատական նիստ՝ քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դեմ շինծու «գործով» Հո Աֆղանստանո՞ւմ չենք, որ шվտոմшտներով գային ավագանու նիստին. Սարգիս Տեր-Եսայան Պարբերաբար ավագանու նիստերի դահլիճը վերածվում է բոքսի ռինգի. Մանուկ Սուքիասյան Պուտինն ամեն ինչ բառացի է ասել․ ի՞նչ է սպասվում Նիկոլին Մոսկվայում․ Երվանդ Բոզոյան Կարևոր է լինել դատարանի մոտ Զանգվածային ձերբակալություններ՝ Գեղարքունիքի դպրոցների տնօրենների շրջանում «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Քննչական կոմիտեն 44-օրյայի զnհերի թիվ է հրապարակել, բայց միայն թիվ, անվանացակը չեն հրապարակում Ճիշտ կլիներ, որ մի այլ հեղինակ էլ տպագրեր «Հետքայլ արա՝ լսիր Սերժին» գիրքը. Վահե Հովհաննիսյան Սերբիայի, Բոսնիա և Հերցեգովինայի հազարավոր մարդիկ են մասնակցել Ռատկո Մլադիչի հուղարկավորությանը «Գոյ» թատրոնը «վերադառնում» է. «Առաջիկայում մեր ասելիքով կողողենք երևանյան թատերական իրականությունը» «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Լևոն Քոչարյանի, Ագնեսա Խամոյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսը 28 հարց՝ ավագանու օրակարգում․ զեկուցվում է ընդամենը 2-ը Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Փաշինյանն ասում է՝ հեղափոխություն արեք, ես էլ ձեզ ջարդեմ… Այո՛, չեմ թողնելու, կրակելու եմ, կարողանում եք՝ հաղթեք, եթե չէ՝ բոլորիդ կզզացնելու եմ. Ստեփան Դանիելյան Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Մեսրոպ Մանուկյանի Երևանի ավագանու մանդատը փոխանցվեց «Մայր Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված Կարապետ Վարդանյանին «Գործ»-ը փլուզվել է, մնացել է միայն քաղաքական պատվերը

Այսօր ՀՀ իշխանության համար վտանգ է ոչ թե թշնամին, այլ հայրենասերը․ Մետաքսե Հակոբյան

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Վերջերս հաճախ եմ մտածում, որ իմ մեղքը Արցախը սիրելն է։ Որ մեղքս այն է, որ չեմ ընդունում Հայաստանի այսօրվա իշխանությունների պարտադրած «իրականությունը», որտեղ Արցախ չկա, որտեղ արցախցին պիտակավորված է որպես անցանկալի, որտեղ վերադարձի իրավունքը հնչում է որպես «ռևանշիզմ»։ Ես ապրում եմ մի իրականության մեջ, որի գոյությունն ինձ չեն հարցրել։ Ինձ չեն հարցրել՝ կարո՞ղ եմ ապրել առանց Արցախի։ Պարզապես զրկել են ինձ Արցախից ու ստիպել ձևանալ, թե դա «խաղաղություն» է։ Բայց իմ խղճի, իմ հողին տված ուխտի հետ անհամատեղելի է այդ ձևականությունը։ Ես չեմ համակերպվել ու չեմ համակերպվելու։

Որովհետև գիտեմ՝ այս ամենը Արցախի հանդեպ դավաճանության արդյունք է, և դրա շարժիչ ուժը հենց այն սերը չէր, որը ես տածել եմ Արցախի հանդեպ, այլ այն ատելությունը, որը իշխանությունն ունի Արցախի նկատմամբ։ Այսօր Հայաստանում իշխանության է մի վարչակարգ, որի համար վտանգ է ոչ թե թշնամին, այլ հայրենասերը։ Որ պառակտում է հանրությանը՝ արցախցի և հայաստանցի բաժանումով, որ մերժում է սեփական պատմությունը, արյամբ նվաճված հաղթանակը, և որը ատում է այն ամենը, ինչ հիշեցնում է Արցախի մասին։ Եվ հենց այդ պատճառով իշխանության համար ամենավտանգավոր «հանցագործությունն» այն է, երբ մարդ շարունակում է սիրել Արցախը, մնում է հավատարիմ իր արմատներին ու հրաժարվում է մոռանալ։

Իրականում՝ իշխանությունը վախենում է այդ սիրուց։ Քանի որ գիտի՝ այդ սերը վերածվում է համոզվածության, այդ համոզվածությունը՝ պայքարի, իսկ պայքարը՝ իշխանափոխության անխուսափելի պահանջի։ Որովհետև մեր սերը Արցախին նույնքան քաղաքական է, որքան թուրքական և ադրբեջանական ներկայությունն օկուպացված Ստեփանակերտում։ Իշխանությունն այսօր ասում է՝ մոռացե՛ք, վերջացե՛ք, ընդունե՛ք։ Մենք ասում ենք՝ հիշո՛ւմ ենք, ապրո՛ւմ ենք, վերադառնո՛ւմ ենք։ Ես մեղավոր չեմ, որ սիրում եմ Արցախը։ Ես մեղավոր կլինեմ, եթե լռեմ, երբ իմ հայրենիքը կործանում են։ Արցախը կորցնելու ցավը չի անցնելու, բայց այդ ցավը դառնում է իմ քաղաքական պայքարի շարժիչ ուժը։ Ու մի օր այդ ցավը վերադառնալու է Արցախ։ Ինձ հետ…Մեզ հետ…»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>