Միշուստինն ու Փաշինյանը շնորհավորանքներ են փոխանակել գալիք Նոր տարվա եւ Սուրբ ծննդի առթիվ
Դիտել նաև
Իրանի շուրջ ԱՄՆ-ին հակադրվում են Ռուսաստանն ու Չինաստանը. ի՞նչ զարգացումներ սպասել
Ըստ թուրքական Cumhuriyet-ի՝ Արևմուտքը փորձում է Թուրքիայի մեծացող դերը թուլացնել Միջին Արևելքում. ինչո՞ւ նույնպես պարզ է
Ամերիկյան ԶԼՄ-ները լայնորեն լուսաբանեցին Պուտինի պատասխանները Թրամփին
Ըստ կրեմլյան հավաստի աղբյուրներից մեկի՝ Մոսկվան պատրաստվում է լայնածավալ հակաադրբեջանական արշավ սկսել Ռուսաստանում
Թուրք վերլուծաբանը վճռական քայլեր է սպասում Փաշինյանց, որ Հայաստանը հայտնվի Թուրքիայի ազդեցության տակ
Ռուսաստանի եւ Հայաստանի վարչապետներ Միխայիլ Միշուստինը եւ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորանքներ են փոխանակել գալիք Նոր տարվա եւ Սուրբ ծննդի։ Կառավարությունների ղեկավարները քննարկել են նաեւ համատեղ անելիքները կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում, չորեքշաբթի հայտնել է ՌԴ Նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։
«Կառավարությունների ղեկավարները քննարկեցին Եվրասիական տնտեսական միության շրջանակներում հայ-ռուսական առեւտրատնտեսական համագործակցության եւ ինտեգրացիոն փոխգործակցության առանցքային հարցեր։ Դիտարկվեցին կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի համատեղ առաջնահերթ խնդիրները։ Միխայիլ Միշուստինը եւ Նիկոլ Փաշինյանը նաեւ շնորհավորանքներ փոխանակեցին Նոր տարվա եւ Սուրբ ծննդի տոների կապակցությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

