«Արարատցեմենտ»-ում խուզարկություններ են. աշխատանքը դադարեցված է Ամենավատ սցենարին պիտի սպասենք. Սուրենյանց Գագիկ Ծառուկյանին կձերբակալե՞ն. Արման Աբովյանը չի բացառում
7
Մեղադրանքներն այնքան անհեթեթ են, որ նույնիսկ դժվար է պատկերացնել Հայաստանի ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են իշխանությունների կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները. Հայտարարություն Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է ու կներկայացվի դատարան՝ կալանքի համար Կարևոր է, որ ՀՀ-ն շարունակի հարմարավետ ռեժիմ ստեղծել ռուսաստանյան ներդրողների գործունեության համար. Միշուստինը՝ Փաշինյանին Կապարակնքվել են ՀԱՕԿ-ը, կոնյակի գործարանը, «Արարատ ցեմենտ»-ը, իսկ Ծառուկյանի տանը շարունակվում է խուզարկությունը Օլիմպիական կոմիտեն կապարակնքվել է, սա միջազգային մակարդակի խայտառակություն է. Իվետա Տոնոյան Փաշինյանը դիմադրության օջախները կազմաքանդում է, պատրաստվում է փոխել ՀՀ Սահմանադրությունը. Սուքիասյան Օլիմպավանից դուրս են հանել օտարերկրացի մարզիկներին, սա միջազգային սկանդալ է. Տոնոյան Գագիկ Ծառուկյանը ընտանիքի անդաների հետ տանն է. 7։16 են սկսել գործողությունները. Տոնոյան Խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում․ ԲՀԿ խոսնակ Պատերազմ Արցախում
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտում է գործող իշխանությունների Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումները… Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 3 առյուծ և 1 վագր․ ՔԿ Մեղադրանքներն այնքան անհեթեթ են, որ նույնիսկ դժվար է պատկերացնել Իշխող վարչախումբը փորձում է քողարկել լեգիտիմության ճգնաժամը. «Հայաստան» դաշինք Հայաստանի ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են իշխանությունների կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները. Հայտարարություն Վարչախումբը կորցրել է իր լեգիտիմությունը և չի կարող երկար կյանք ունենալ. Իշխան Սաղաթելյան Քննչական կոմիտեն հաստատեց՝ ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանը և ևս մեկ անձ Գագիկ Ծառուկյանի տան կենդանիներին մասնագետները տեղափոխելու են այլ վայր․ Տոնոյան Սոփեստների «մահացու զենքը»՝ ԻՍԿԱՆԴԵՐԸ. Փաշինյանի դեմ պայքարը պիտի գիտելիքահեն լինի. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է ու կներկայացվի դատարան՝ կալանքի համար Կարևոր է, որ ՀՀ-ն շարունակի հարմարավետ ռեժիմ ստեղծել ռուսաստանյան ներդրողների գործունեության համար. Միշուստինը՝ Փաշինյանին Իրանի Գերագույն առաջնորդին պատմական հրաժեշտը՝ Թեհրանի Ազադի հրապարակում Սկսվել է քաղաքական «բեսպրեդելի» նոր փուլը, որի յուրաքանչյուր հաջորդ քայլը նախորդից ավելի կոշտ է լինելու Կապարակնքվել են ՀԱՕԿ-ը, կոնյակի գործարանը, «Արարատ ցեմենտ»-ը, իսկ Ծառուկյանի տանը շարունակվում է խուզարկությունը Եվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը Մենք հետաքրքրված ենք Հայաստանի մասնակցությամբ ԵԱՏՄ-ին. Փաշինյանը՝ Միշուստինին Փաշինյանի գլխարկն ապահով ձեռքերում է. Ռուսական աղբյուր Օլիմպիական կոմիտեն կապարակնքվել է, սա միջազգային մակարդակի խայտառակություն է. Իվետա Տոնոյան Փաշինյանը դիմադրության օջախները կազմաքանդում է, պատրաստվում է փոխել ՀՀ Սահմանադրությունը. Սուքիասյան «Արարատցեմենտ»-ում խուզարկություններ են. աշխատանքը դադարեցված է 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔՊ-ի ՔԿ-ն՝ Ծառուկյանի հետ կապված գործի մասին Օլիմպավանից դուրս են հանել օտարերկրացի մարզիկներին, սա միջազգային սկանդալ է. Տոնոյան Մեր ղեկավարի մեջքին կանգնած ենք, Աստված թող միշտ Ծառուկյանի հետ լինի. աշխատակիցներ Ամենավատ սցենարին պիտի սպասենք. Սուրենյանց Գագիկ Ծառուկյանին կձերբակալե՞ն. Արման Աբովյանը չի բացառում «Արմատ մեդիայի» լրագրողներին կանչել են Քննչական կոմիտե՝ հարցաքննությունների Գագիկ Ծառուկյանը ընտանիքի անդաների հետ տանն է. 7։16 են սկսել գործողությունները. Տոնոյան Բիզնես խլելը Հայաստանում օրինաչափ է դառնում Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում․ ԲՀԿ խոսնակ

«Երկիր Ծիրանի»-ն «Սպայկա»-ի հարցով դիմում է ներկայացրել

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» մբակցության դիմումը «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին հողամաս նվիրաբերելուն համաձայնություն տալու մասին»

Պարոն Վահե Նիկոյանին,

Երևանի քաղաքապետի տեղակալ

Արգիշտի 1,

Երևան, 0015, Հայաստանի Հանրապետություն

Դիմում

ՀՀ կառավարության 23.06.2017 թվականի նիստի օրակարգում ներառված 55-րդ հարցը վերաբերում էր՝ «ներդրումային ծրագրերին հավանություն, «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին հողամաս նվիրաբերելուն համաձայնություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծին, որի հեղինակը և զեկուցողը Տարոն Մարգարյանն էր:

Ըստ ՀՀ կառավարության 23.06.2017 թվականի նիստի օրակարգում ներկայացված փաստաթղթերի՝ «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» ՍՊԸ–ների տնօրենները 19.06.2017 թվականի համատեղ դիմումով Երևանի քաղաքապետարան են ներկայացրել Նորագավիթ թաղամասին հարող տարածքում 110 հա կիսափակ ջերմոցային համալիրի և բորբոսով պանրի գործարանի կառուցման ներդրումային ծրագրեր՝ խնդրելով այդ ծրագրի իրականացման համար ընկերությանն անհատույց սեփականության իրավունքով օտարել Նորագավիթ թաղամասին հարող տարածքում առկա համայնքային սեփականություն հանդիսացող մոտ 163.2 հա հողամաս:

Այս կապակցությամբ խնդրում եմ մանրամասն և համապարփակ տեղեկատվություն տրամադրել հետևյալի վերաբերյալ.

«Սպայկա» և «Արմսանպրոդակտ» ՍՊԸ–ների տնօրենների 19.06.2017 թվականի համատեղ դիմումը, դիմումին կից ներկայացված փաստաթղթերը, եթե առկա են։
Քաղաքապետարանի կողմից սույն դիմումի քննարկման կարգը, այդ թվում՝
– արդյոք դիմումը ներկայացվե՞լ է Երևանի քաղաքապետարանում գործող հանձնաժողովներին, եթե այո, ապա ո՞ր հանձնաժողովներին է ներկայացվել: Կից ներկայացնել նաև այդ հանձնաժողովներից ստացված եզրակացությունների պատճենները , եթե առկա են,

– արդյոք անցկացվե՞լ են քննարկումներ, եթե այո, ապա ե՞րբ են անցկացվել, ովքե՞ր են ներկա գտնվել դրանց (նշել վարչությունները, բաժինները ու աշխատակիցներին): Կցել նաև քննարկումների արձանագրությունների պատճենները, եթե առկա են։

3. Տեղեկացվե՞լ են արդյոք ավագանու անդամներն այս դիմումի և Քաղաքապետարանի կողմից նման նախագծի մշակման մասին, եթե այո, ապա որ խմբակցությունները, ե՞րբ և ինչպե՞ս (կցել նաև այդ հաղորդագրությունը)։

4. Կառավարության նիստին ներկայացված փաստաթղթերից բացի ( ամփոփագիր, տեղեկանք հիմնավորում, երեք հավելված, որոշման նախագիծ) արդյոք Քաղաքապետարանում առկա են այս դիմումին և նախագծին առնչվող այլ փաստաթղթեր ևս, եթե այո, ապա տրամադրել դրանց պատճենները։

5. Տրամադրել նվիրաբերվող հողատարածքների հստակ հասցեները՝ նշելով յուրաքանչյուրի չափն ու սեփականության ձևը։

6. Նշել, արդյոք այդ հողատարածքները՝ անկախ սեփականության ձևից, որևէ կերպ ծանրաբեռնվա՞ծ են, այդ թվում՝ շինություններով, կոմունիկացիոն գծերով և այլն։

7. Արդյոք նվիրաբերված բոլոր հողատարածքները պատկանու՞մ են Երևան համայնքին, եթե այո, ապա տրամադրել իրավական հիմքը։

8. Նշել, արդյոք այս հողատարածքները ներգրավվա՞ծ են Երևանի հաշվեկշռում, որպես ակտիվ։

9. Արդյոք կատարվե՞լ է այս գործարքի՝ անհատույց տրամադրման, եկամտաբերության (կորցված եկամտի) հաշվարկ Երևան համայնքի համար։ Ի՞նչ չափանիշներով է սույն հողատարածքների նվիրատվությունը համարվել ավելի գերադասելի, քան ներդրում կատարելը կամ վաճառքը։

10. Նշել նաև, թե ո՞ր իրավական ակտերով է իրավասություն վերապահվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմին՝ մշակելու այս նախագիծը։ Մանրամասն ներկայացնել, նախագծի մշակմանը ներգրավված աշխատակիցների անուն ազգանունը, պաշտոնը և նախագծի մշակման մեջ նրանց կատարած աշխատանքների համառոտ նկարագիրը։

 

Հարգանոք`

Զարուհի Փոստանջյան

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>