Հավաք՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Մամիկոն Ասլանյանն ազատ կարձակվի 10 մլն դրամ գրավի դիմաց Հայաստանի ու հայ ժողովրդի ճակատագրի հաշվին ընտանիք են պահում
15
Փաշինյանը Հայաստանը վերածում է պատերազմի խաչմերուկի 18+ գրառումներ․ Փաշինյան-Հակոբյան զույգի ֆեյսբուքի էջերը՝ մեկնաբանությունները մաքրելուց առաջ Քաղաքացին Գլխավոր դատախազության շենքում բենզին է լցրել իր վրա Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ալեքսանդր Չեֆերինի հետ Իսպանիան հաղթեց Անգլիային ու չորրորդ անգամ դարձավ ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոն Դոնալդ Թրամփը կշարունակի քաղաքական պայքարը Անհավատալի է․ Թրամփը մեկնաբանել է իր դեմ մահափորձը (տեսանյութ) Կրակել են Դոնալդ Թրամփի ուղղությամբ. վնասվել է նրա ականջը (տեսանյութ) ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը այցելել է Հաղպատի վանական համալիր Մենք երկրորդ փուլ կամ երկրորդ շրջան ենք անցել. Բագրատ Սրբազան Պատերազմ Արցախում
«А так можно было?»․ Երկիրը վարի տամ, գնամ ֆուտբոլ նայելու․ «Կարճ ասած» Հավաք՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Մամիկոն Ասլանյանն ազատ կարձակվի 10 մլն դրամ գրավի դիմաց Մետրոյում ժետոններ այլևս չեն լինի Փաշինյանը Հայաստանը վերածում է պատերազմի խաչմերուկի Հայաստանի ու հայ ժողովրդի ճակատագրի հաշվին ընտանիք են պահում Հույս ունեմ փոխել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ալգորիթմը. Գուրգեն Արսենյան Իշխանությունները չեն տրամադրում Տավուշում տեղադրված սահմանային սյուների կոորդինատները Մեկնարկել են հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները. Սուրեն Պապիկյան Երբ ֆուտբոլային մեծ խաղերը «համընկնում են» ՀՀ պաշտոնյաների գործուղումներին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցչին 18+ գրառումներ․ Փաշինյան-Հակոբյան զույգի ֆեյսբուքի էջերը՝ մեկնաբանությունները մաքրելուց առաջ Հեռանկարներ և ռիսկեր (տեսանյութ) Էստոնիայի վարչապետը և երկրի կառավարությունը հրաժարական են տվել Հայաստանից Վերին Լարսի ուղղությամբ 500 բեռնատար կա. մաքսային կցորդ «Վերադարձ արմատներին»․ կայացել է նոր՝ «Toyota Land Cruiser-250»-ի հարավկովկասյան շնորհանդեսը 3.5 մագնիտուդով երկրաշարժ՝ Քաջարանից 14 կմ հյուսիս. Այն 4 բալ ուժգնությամբ զգացվել է Սյունիքի քաղաքներում Քաղաքացին Գլխավոր դատախազության շենքում բենզին է լցրել իր վրա Պայքարը մաքրվում է, ինչը շատ լավ է. Բագրատ սրբազան Երևանցու վրա մի քանի միլիոն դրամ արժեցող վոյաժներ, գործուղումներ, իսկ իրականությունը... (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ալեքսանդր Չեֆերինի հետ Իսպանիան հաղթեց Անգլիային ու չորրորդ անգամ դարձավ ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոն «Ասում են Նիկոլն ականջների համար բրոնի ժիլետ է ման գալիս». Արամ Մանուկյան Դոնալդ Թրամփը կշարունակի քաղաքական պայքարը Պետք էր ներքին անվտանգությունն ուժեղացնել․ Զախարովան՝ Թրամփի դեմ մահափորձի մասին Հայտնի է Թրամփի վրա կրակողի ինքնությունը Անհավատալի է․ Թրամփը մեկնաբանել է իր դեմ մահափորձը (տեսանյութ) «Գլոբալ պատերազմի» կուսակցությունը և Նիկոլ Փաշինյանի նետած նռնակները․ ինչ է սպասվում մինչև նոյեմբեր. Անդրանիկ Թևանյան Կրակել են Դոնալդ Թրամփի ուղղությամբ. վնասվել է նրա ականջը (տեսանյութ) ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը այցելել է Հաղպատի վանական համալիր

Վերադարձ՝ ջերմուկ ու ծիրան ծախենք-ապրենք ժամանակներ. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ը «Կարճ ասած» հաղորդաշարի այս թողարկմանն անդրադարձել է իշխանության ներկայացուցիչների այն հայտարարություններին, թե պետք է նոր շուկաներ գտնել:
«Ֆիլմերում գոնե տեսած կլինեք մարդկանց վրա փորձ անելու դեպքեր։ Օրինակ՝ գիտնականն ինչ-որ բացահայտում է անում, որը պետք է փորձարկեն մարդկանց վրա․ իմ տեսած նման ֆիլմերից մեկում գտնում են թափառաշրջիկի, խելքն ուտում են, թե՝ մեկ ա՝ կորցնելու բան չունես, արի, մարդկությունը փրկելու համար է, ողջ մնացիր՝ կդառնաս հերոս։ Ամեն անգամ, երբ մի ՔՊ-ական պաշտոնյայի մոտ գաղափար է առաջ գալիս ու խոսում են դա իրականացնելու մասին, մտածում եմ, որ իրենք իրենց դրել են էդ գիտնականների, ժողովրդին՝ փորձադաշտի տեղը։
Երբ ասում ենք Հայաստան 1992-94 թվականներ, ինչի՞ հետ եք ասոցացնում․ դե արդեն ազատ անկախ էինք, բայց կարծես գործներս լավ չէր, արդեն լույս ու գազ չկար, ու այո, այդ տարիները ասոցացնում ենք երկրի քանդվելու հետ։ Ի՞նչ էր անում արդեն ազատ ու անկախացած պետության առաջին իշխանությունը, երևի էքսպերիմենտներ․ արդյունաբերության հերն անիծվում էր, գործարանները թալանվում էին, կոպեկներով սեփականաշնորհվում էին, փակում էին, մեջ-մեջ անում ու ասում՝ սրանք հեչ, «Ջերմուկ կծախենք՝ կապրենք»։ Ունեցանք մեռնող տնտեսություն, մեռած արդյունաբերություն, խավար ու ցուրտ երկիր, տարով չվճարվող չնչին աշխատավարձ-թոշակներ։ Ասեմ, այդ վիճակը միայն պատերազմով պայմանավորված չէր, ավելի շուտ՝ երկրին, պետությանը պատերազմ հայտարարած ղեկավարությամբ էր պայմանավորված։ Պարզվեց, որ բացի խմելուց, ջերմուկից ուրիշ օգուտ չես ստանում։ Հիմա, ակախության հռչակումից 32 տարի անց, ունենք մի իրավիճակ, որ քանդել են տարիներով ստեղծած, կայացրած շուկաները, արտաքին մի շարք հարաբերություններ, կոմունիկացիաներ, անվտանգային վիճակից էլ չեմ խոսում, սաղ պարզ ա ու էլի առաջարկում են վերադառնանք «մենք մեր ջերմուկով ու ծիրանով» կապրենք թեզին։
Հեսա կդառնա արդեն 3000 բեռնատարների թիվը, որ կանգնած են Վերին լարսի անցակետում։ Էդ բեռնատարների մեջ հայ գյուղացու տարվա քրտինքն է ու ապրուստը, էդ բեռնատարում հայկական արտադրողի արտադրանքն է, այդ բեռնատարներում Հայաստանի տնտեսությունն է։ Դրանց մի մասը խիստ ստուգումներից հետո վերադարձրել են Հայաստան՝ արդեն փչացած ապրանքով։ Մարդիկ վարկեր են վերցրել, բիզնես են դրել, աճեցրել են, որ արտահանեն ու ծախսերը հոգան, բայց պարզվում է՝ իզուր։  2018 թվականից խոսում են Լարսին այլընտանք ստեղծելու մասին, անցել է 5,5 տարի, դարձյալ դրանից են խոսում։ Էս 5,5 տարում հասցրել են ունեցվածք դիզել, տներ առնել, դառնալ դոլարային միլիոնատերեր, հասցրել են հողեր հանձնել, մի քանի պատերազմ հրահրել, պարտվել, երկիր կորցնել, բայց Լարսին այլընտրանք չեն սարքել, ու հայկական բեռնատարները ամեն սեզոնին երկու անգամ անցակետերում մնում են, էս՝ ձյուն է գալիս, անձրևա, հեղեղներ են, Վրաստանը Ռուսաստանից նեղացել ա, Ռուսաստանը Հայաստանի վրա ջղային ա և այլն։
Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավարը գնում ա Վրաստան, հանդիպում վարչապետին ու մի տող չի խոսում Լարսի անցակետում արդեն 3 հազարին հասնող կուտակված բեռնատարների մասին, բայց դրա փոխարեն ֆեյսբուքում գրում ա, թե՝ Լարսին այլընտրանք գտեք, որ մեր ինքնիշխանությունը, անկախությունը պահենք։ Մեկնումեկդ կարո՞ղ է թարգմանել նրան։ Գիտե՞ք իր ասած այլընտրանքը որն ա՝ եթե չի արտահանվում, դուք կերեք-խմեք։ Իշխանությունը չի կարողանում այնպես անել, որ հայ արտադրողը իր արտադրանքը անխոչընդոտ արտահանի ու ասում է՝ հայ ես, օգնիր, որ «հայու բերքը» չփչանա։ Դու փոխանակ նոր շուկաներ ձեռք բերես, նոր ճանապարհներ սարքես, պայմանավորվածություններ ունենաս, հարաբերություններ պահպանես՝ առնվազն, հակառակն ես արել՝ եղածը փչացրել ես ու հիմա ասում ես՝ էն ճանապարհները, որ կային, էլ չկան, թազա ման եկեք։ Լարսում կանգնած բեռնատարներից որ մեկի վարորդը, ապրանքի սեփականատերը խոսում է, վստահ ասում է, որ սրա պատճառը այն է, որ Նիկոլ Փաշինյանը դիտավորյալ փչացրել է հայ-ռուսական հարաբերությունները։ Լավ, փչացրել-փչացրել ես, բայց ո՞ւմ հաշվին, բա բարի եղիր, այնպես արա, որ արտահանողը, գյուղացին վստահ լինի, որ ինչ անում ես՝ իր համար է․ որ Ռուսաստան չի կարողանում արտահանել, ավելի լավ շուկա կա։ Նոր կապեր գրեթե չես ստեղծել, մնացել ես Ռուսաստանի հույսին ու Լարսի հույսին, դրանք էլ քանդում ես, ու՞մ հաշվին, կասե՞ս։ Ջերմոցատերեր կան, որ տարին 3 անգամ Լարսից հետ են բերում փչացած ծաղիկները ու թափում․ դա ի՞նչ անեն, ու՞մ նվերեն, ձե՞զ, որ այսպես լավ եք աշխատում։
Եթե դու 2015 թվականից պահանջում ես Ռուսաստանի հետ հարաբերությունների քանդում, ԵՏՄ-ից դուրս գալ, 2018 թվականին իշխանության ես եկել, ինչո՞ւ է 2024 թվականի սկզբին դեռևս քո հույսը միայն ռուսական շուկան։ Ո՞ւր են քո արտահանման հուժկու ուղղությունները։ 2020 թվականի հուլիսին, հիշում ենք, Դավիթ Տոնոյանն ու Նիկոլ Փաշինյանը Տավուշում երկու դիրք առաջ էին տվել, դա սարքեցին Բեռլինի գրավմանը հավասար բան․ դրանից անիջապես հետո ադրբեջանցիները հրաժարվեցին ռուսական շուկաներում ընդունել հայկական ծիրանը։ Էս կառավարությունը չկարողացավ ՌԴ գործընկերների հետ աշխատել, որ խնդիրը կարգավորի ու ակցենտ արեցին «հայու գենին», ազգային ոգին արթնացրեցին, ու Ռուսաստանի հայերը սկսեցին ծիրանը գնել։ ժողովուրդ ջան, էդ հարցերը եթե պետք է զգացմունքով լուծվեն, բա պետությունը ինչի՞ համար է։ Սրանք խոսում են դիվերսիֆիկացիայի մասին, բայց մնում էն նախկին կոտրած տաշտակի առաջ։ Վերադառնում են ջերմուկ ու ծիրան ծախենք ապրենք տգետների ժամանակաշրջան, ու ամենից խնդալուն նա է, որ անգամ դրանք ծախելու շուկա չեն ստեղծում։ Էկոնոմիկայի նախարարին ասում են՝ խաղողը չի մթերվում, չի արտահանվում, պատասխանում ա՝ դե լավ, ոչինչ, խաղողը քիչ տոկոս ա կազմում մեր գյուղատնտեսության մեջ, ավելի կարևոր բաներ ունենք։ Երևի ջերմուկը։
Հիշում եք երևի, Նիկոլն ասում էր պետք է դադարեցնենք հանք շահագործելով տնտեսական աճ ապահովելը։ Ուրիշ ոչ մի բան չկարողացան անել ու արդյունքում էսօր ամենախոշոր հարկատուն ընդերքն է, հանքը փորում-ծախում են։ Այլ տարբերակ էլ չունեն, խելքները հազիվ դրան է հերիքում, ինչ ասեմ։ Ձեզ ասեմ, հանք շահագործելով, տատս էլ փող կաշխատի։ Հանք շահագործելու մեջ շատ խելք պետք չէ, հավատացեք։
Նոր շուկաներ ու ճանապարհներ խոստացած իշխանությունն ասում է՝ խաղաղության պայմանագիրը հենց ստորագրեցինք, Ադրբեջանով բեռնափոխադրումը կանենք արդեն հիմնականում։ Որ Լարսով ենք անում, մեր ինքնիշխանությանը վնաս ա, մեր ինքնիշխանության երաշխավորը, այսինքն, Բաքու՞ն ա, Ալիևն ա՞։ Լավ, ասենք արեցիր։ Սրանք էնպես չէ, որ կարող են բոլորի հետ լավ հարաբերություն ունենալ, կամ կամ է, մի օր Ադրբեջանի հետ էլի թարսվեցիր, սաղ կտրեց, էդ վախտ ի՞նչ ես անելու, վերադառնալու ես ցուրտ ու մութ տարիների՞ն։ Այս իշխանությունը, անհեռատեսության մաստեր կլաս կարող է ցույց տալ, էն Սնուփ դոգի համերգը վկա։ «Ռուսական գազից ու հոսանքից հրաժարվենք, որ մեր ինքնիշխանությունը պահենք» անմեղսունակ արշավ է սկսում։ Փաշինյանի փոխնախարարը Վրաստանում հայտարարում է՝ հենց քաղաքական հարցերը լուծենք, Ադրբեջանից գազ կգնենք։ Մի ուրախություն, մի հրճվանք։ Մեկը չի հարցնում՝ էդ ո՞նց ես անելու։ Տպավորություն է, որ ստորագրում է խաղաղության պայմանագիր, հաջորդ օրը Ալիևը բացում է գազի վինտիլը, և՝ եղիցի գազ։ Ադրբեջանից գազը ո՞նց ես հասցնելու բնակչին, 1 մլն տնային տնտեսության համար թազա խողովակ ե՞ս քաշելու։ Սովորական մարդուն թվում ա, թե տարբերություն չկա, էսօր վառում ես ռուսական գազ, վաղը ադրբեջանական։ Ոչ, ժողովուրդ, պետք են լրիվ նոր խողովակներ։ Այսինքն՝ միլիարդավոր դոլարների ներդրում, տասնյակ տարիների հետևողական աշխատանք, ինչը, այն էլ սրանց դեպքում անհնար է։ Այս ամենի, ամենատրամաբանական արդյունքը գիտե՞ք որն է լինելու․ մնալու ենք աթարի հույսին։
Մի ՔՊ-ական դեպուտատ կա, որ անկախության տարիներին լավ հարստացել է, երեկ էլ պարզվեց՝ քոլեջ ունի, սերունդ է կրթում, ասում է՝ մենք պետք է սոված մնանք, որ մեր ինքնիշխանությունն ու անկախությունը պահենք։ Նույն՝ Ջերմուկով ապրելու տգետ թեզը։ Ես չեմ հավատում, որ Գագիկ Մելքոնյանը սոված կմնա, էդ որ ասում ա մենք, նկատի ունի՝ դուք, ինքն իրեն հաստատ նկատի չունի։ Հայ ժողովորդը սոված էլ է մնացել, սառած էլ է մնացել, արյուն էլ է թափել, համ իր անկախությունն է պահել համ իր ինքնիշխանությունը, բերել հանձնել է ձեզ, դուք վերադարձնում եք հին, մութ ու ցուրտ ժամանակաշրջան, այն էլ առանց Արցախ, առանց հաղթանակ ու արժանապատվություն։ Չկա մի քպ-ական չինովնիկ, որ իր օրինակով ապացուցի՝ միայն հայկական սնունդ ուտի, միայն հայկական արտադրանք հագնի, հայկական արտադրության տրանսպորտով երթևեկի, միայն հայկական հեռուստաալիք դիտի․ չէ, դա պետք է անի ժողովուրդը, իսկ իրենք հերթական Մերսեդեսը կառնեն ու հանգստի կգնան էկզոտիկ երկրներ, ոչ իհարկե Ծաղկաձոր, կամ Աղվերան։
Երևի իշխանության տարբեր ներկայացուցիչների մեկ խորհուրդ կարելի է տալ․ քանի դեռ պաշտոնի եք, քիչ խոսեք, փորձեք հասկանալ, որ մեր էս վիճակը ձեր՝ շատ խոսելու, ամբաղ-զամբաղ խոսելու, սխալ խոսելու չիմացած բաներից խոսելու և ընդհանրապես՝ խոսելու արդյունքում է։
Կարճ ասած՝ սրանք իշխանության գալուց խոսում էին մեգանախագծերի մասին։ Իրականում սա իրոք մեգանախագիծ էր՝ քանդել, փչացնել ինչ ունենք ու վերադառնալ 90-ականների սկիզբ։ Իրականում Հայաստանում սկսում են դժվարագույն ժամանակներ, երբ տնտեսության հերն անիծվել էր, երբ նոր պետք է դաշնակիցներ ձեռք բերեր, զարգացներ ինսիտուտները ու պատերազմի միջով անցներ։ Ու պատճառն այն է, որ ինչպես վերջին ասուլիսում Փաշինյանը անցավ, չի ուզում պատմությունից դասեր քաղել։ Հլը մի բան էլ մունաթ է գալիս, թե՝ պատմությունն ինչ դաս է տալիս, որ ես էլ քաղեմ։ Մենք՝ ժողովուրդը, դարձել ենք փորձադաշտ այս կառավարիչների համար։
Խոսքիս սկզբում նշած թափառաշրջիկը, որի վրա գիտափորձ են անում, գիտե՞ք ինչ է լինում իր հետ․ փորձը անցնում է նորմալ, պարգևատրում են, ասում են՝ դու փրկեցիր մարդկությունը նոր աղետից․ իսկ երկու ամիս անց մահանում է արագ վրա հասած հիվանդություններից»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan