390 մլն դրամը մսխվել է․ պոզով-պոչով կոռուպցիոն «կենդանին» «Արցախի հանրապետության լուծարման պրոցեսն այսօր ցինիկաբար անվանում են իրական Հայաստան»,-Երվանդ Բոզոյան Երևան քաղաքի՝ ասֆալտապատումը, փոսալցումն ու ջրահեռացումն ամբողջությամբ ձախողված են (տեսանյութ)
15
Էլի մի «բռակ»... էլի մանկապարտեզ. այս անգամ՝ Շենգավիթում Մարդիկ անձրևի տակ ժամերով սպասում են չբարեփոխված ու թանկացած տրանսպորտին. Ավագանու անդամ ՌԴ-ն ՀՀ-ին ատոմակայանի էներգաբլոկների զանազան տարբերակներ է առաջարկել․ Կոպիրկին Հայաստանի ատոմակայանի աշխատանքը կդադարեցվի 60-օրյա վերանորոգման նպատակով «Ծովակալ Ավինյան» նավատորմի առագաստանավերը ձեզ ապահով տեղ կհասցնեն «Հալովդ մնա, լակոտ»․ Լևոն Քոչարյանը՝ Հակոբ Արշակյանին Նիկոլ Փաշինյանը, որ գնաց Մոսկվա, նայե՞լ եք տեսանյութերը, հիմա ո՞վ է համբալ․ Լևոն Քոչարյան Ի՞նչ որոշում կկայացնի Թրամփը Վրաստանի ներկայիս իշխանության նկատմամբ, և ո՞րն է ԱՄՆ-ի առաքելությունը մեր տարածաշրջանում Կատարված հանցագործությունը քաղաքական դրդապատճառներ ունի Ժողովուրդ, փչովի նավակները նախապատրաստեք. սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ Պատերազմ Արցախում
Գորիսի պետական քոլեջում բունտ է հասունանում. տնօրենի պաշտոնը` կռվախնձոր «Քոչարյան» ազգանունը ջղաձգումներ է առաջացնում ՔՊ-ի մոտ 390 մլն դրամը մսխվել է․ պոզով-պոչով կոռուպցիոն «կենդանին» Էլի մի «բռակ»... էլի մանկապարտեզ. այս անգամ՝ Շենգավիթում Ադրբեջանը ներկայացրել է Երևանի հետ բանակցությունների ձևաչափը Ո՛չ փողը կա, ո՛չ էլ մանկապարտեզը Մարդիկ անձրևի տակ ժամերով սպասում են չբարեփոխված ու թանկացած տրանսպորտին. Ավագանու անդամ Միրզոյանը և Կայա Կալասը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ստորագրման առանցքային նշանակությունը Էս թուրքերից ո՞ր իմաստով է ուզում, որ իրեն անվանենք․․․ Արթուր Սուքոյան Հարուցված է քրեական վարույթ Երևանի 147 մանկապարտեզի վերաբերյալ Լևոն Քոչարյանը ՔՊ-ին հասցնում է հոգեխանգարման․ «Կարճ ասած» ՌԴ-ն ՀՀ-ին ատոմակայանի էներգաբլոկների զանազան տարբերակներ է առաջարկել․ Կոպիրկին Սա թուրքական թիրախ է` ասում եմ որպես թուրգագետ. Ռուբեն Մելքոնյան Արարատում հեղեղումների ենթարկված տարածքներում համաճարակային իրավիճակը կայուն է Հայաստանի ատոմակայանի աշխատանքը կդադարեցվի 60-օրյա վերանորոգման նպատակով Եթե նման դեպք տեղի ունենար իշխանական ներկայացուցչի հետ, կրկին այսպիսի լռություն կլինե՞ր «Նման դեպք չենք տեսել». բժիշկներն ու թիթեղից վնասվածք ստացած հղին մանրամասներ են պատմում Փաշինյանի դավաճան պապն ու Հիտլերի Մեծ Հայաստանի ծրագիրը (տեսանյութ) «Արցախի հանրապետության լուծարման պրոցեսն այսօր ցինիկաբար անվանում են իրական Հայաստան»,-Երվանդ Բոզոյան «Ծովակալ Ավինյան» նավատորմի առագաստանավերը ձեզ ապահով տեղ կհասցնեն Ցուցարարների դեմ կիրառված` արգելված «Զшրյա 3»-ի գործով հետապնդվող ոստիկան չկա, իսկ 17 ցուցարարի մասով գործն ուղարկվել է դատարան. ՔԿ Երևան քաղաքի՝ ասֆալտապատումը, փոսալցումն ու ջրահեռացումն ամբողջությամբ ձախողված են (տեսանյութ) Հայաստանը կշարունակի գտնվել ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում Ի՞նչպես կարձագանքեք, որ այս անորակ շինարարությունները կապվում են Պապիկյանի շրջապատի հետ. Մանուկյանը՝ Փաշինյանին «Հալովդ մնա, լակոտ»․ Լևոն Քոչարյանը՝ Հակոբ Արշակյանին 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվում են Վաղ թե ուշ ոստիկաններին պատասխանատվության կանչելը անխուսափելի է․ Էրիկ Ալեքսանյան Ապօրինի զենք-զինամթերքի կասկածանքով 17 տարեկան աղջկան ձերբակալում են, դա նորմա՞լ է․ Գառնիկ Դանիելյան Ձեր նպատակը կոռուպցիայի դեմ պայքարը չի․ Դուք քաղաքական քամելիոն եք․ Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ականներին Նիկոլ Փաշինյանը, որ գնաց Մոսկվա, նայե՞լ եք տեսանյութերը, հիմա ո՞վ է համբալ․ Լևոն Քոչարյան

Պատրաստվե՛ք. հաջորդ ասուլիսում Փաշինյանը կհայտարարի, որ հանձնում է Սյունիքը. ԵԽ-ն կոնֆետ է ցույց տալիս, Ալիևն ու Թուրքիան՝ կացին, մենք մեր գլուխը ժպիտով մտցնում ենք թշնամու երախը. Արթուր Խաչիկյան (տեսանյութ)

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով առաջարկում է դիտարկել Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցության հնարավորությունը։ Պետք է զգույշ լինել, միամիտ չլինել ու հավատալ ԵԽ-ին և տրված խոստումներին, չպետք է ուրախանանք ու հավատանք ընդունվող բանաձևին։ Դա չի լինելու ո՛չ այսօր, ո՛չ վաղը: Այսօր շատ երկրներ կան, որ սպասում են Եվրամիությանն անդամակցելու իրենց հերթին։ 
    Իհարկե, դա լավ է, պետք է ձգտել և համագործակցել Եվրամիության հետ, բայց դա չի նշանակում, որ պետք է կռվել Ռուսաստանի, Իրանի հետ։ Կարծում եմ, որ դա ուղղակի ԵԽ-ի կողմից մեզ առաջարկվող կոնֆետ է, որը մեզ ցույց են տալիս։  Մեզ խոստումներ կտան՝ ինչպես միշտ, կուրախանանք, որ Եվրոպայից ապրանք կստանանք, իսկ երբ առանց վիզայի Եվրոպա մուտքի հնարավորություն ստանանք՝ Հայաստանը կդատարկվի։ Բայց արվում է մեկ նպատակով՝ ընդդեմ Ռուսաստանի և Իրանի: 
  • Ժամանակին Ուկրաինան փորձում էր պահել հավասարակշռությունը, բայց նրան թույլ չտվեցին, պարզ էր, որ դա արվում էր ոչ թե ի շահ Ուկրաինայի, այլ ի շահ Եվրոպայի, Արևմուտքի և ընդդեմ Ռուսաստանի։ Ցավալի էր տեսնել, թե ինչպես ավարտվեց ԱՄՆ ինտերվենցիան Աֆղանստանում, նույն բանը լինելու է Ուկրաինայի հետ։ Եթե մենք՝ Հայաստանը, ուզում ենք նման խաղաքարտ դառնալ, խնդրեմ։
  • Մենք այնքան ողորմելի վիճակում ենք, որ երբ Արևմուտքից մեկ բառ են մեզ գցում՝ ոգևորվում ենք այնպես, ինչպես եղավ Մեծ Բրիտանիայի պաշտոնյայի՝ պաշտպանության փոխնախարարի հարցազրույցից հետո, որն ասել էր, որ եթե Ռուսաստանից սպառնալիք լինի,  իրենք կպաշտպանեն Հայաստանին։ Հենց Բրիտանիան էր, որ ՄԱԿ-ի ԱԽ-ում վետտո կիրառեց Ղարաբաղի հարցի առնչությամբ։ Բրիտանիան Թուրքիայի և Ադրբեջանի խոշորագույն դաշնակիցներից մեկն է, նրանց հիմնական թշնամին Իրանն է: Մենք էլի գնում ենք սխալ կողմ։

    -Տոյվո Կլաարն Անթալիայում պարզ ասաց, որ Թուրքիան պետք է զբաղվի Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցով, այն դեպքում, որ 44-օրյա պատերազմի ժամանակ հենց Թուրքիան էր աջակցում Ադրբեջանին։ Թուրքիայի նպատակն է` հայերին մինչև վերջ ոչնչացնել, որ Հայաստան չլինի, հայերը պետականություն չունենան։ Սա խելագարություն է, սադոմազոխիզմ։ Դրանում մեծ դեր են կատարում արտասահմանից ստացվող միլիոնավոր դոլարները՝ գրանտները։

    -Ինչպես Շիրակի թեմի առաջնորդն է ասել մի առիթով՝ հայերը փողն են շատ սիրում, իսկ թուրքերը՝ իր հայրենիքը, իր հողը:

    -Հակառուսական գրանտակեր շրջանակները հիմա քննարկում են՝ ո՞վ է կատարել Ցեղասպանությունը, այն դեպքում, երբ բոլորս գիտենք՝ կան փաստեր և գրքեր։ Նրանք ասում են՝ Թուրքիան չէ 1915թ. կատարել Հայոց ցեղասպանությունը: Սա խայտառակություն է. այդ մարդկանց փող տան՝ ամեն ինչից կհրաժարվեն՝ եկեղեցուց, ընտանիքներից, միայն թե փողը, այդ գրանտները ստանան։

    • Էրդողանը դիվանագետների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելուց, Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագիր ստորագրելուց հետո սկսելու է նոր դարաշրջան։ Նրանց պատկերացմամբ՝ խաղաղությունն այն է, որ հայերը գնան այս տարածաշրջանից։ 
    • Եթե Ռուսաստանը մեր տարածաշրջանից դուրս գա, Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ  Տոյվո Կլաարն արդեն ասել է՝ մտնելու է Թուրքիան։ Արդեն անկլավների և գյուղերի՝ Ադրբեջանին հանձննելու մասին Նիկոլ Փաշինյանը ասուլիսում ասաց, հաջորդ քայլը լինելու է՝ ասուլիս կհրավիրի ու կհայտարարի Սյունիքը հանձնելու մասին։ Նրանք ուզում են մեզ ծնկի բերել և կամաց-կամաց վերացնել։
    • Մենք տեսել ենք, թե Նախիջևանում ինչի հանգեցրեց հատուկ կարգավիճակը, Ղարաբաղում ինչ եղավ, ակնհայտ և պարզ է, թե նրանք ինչ են ուզում։ Կալինինգրադի մարզը չունի հատուկ կարգավիճակ, պարզապես բեռների փոխադրումը հեշտացված ձևով է կատարվում, թեև դա էլ է այսօր խախտվել։ Հիմա Թուրքիան ուզում է հատուկ կարգավիճակ տալ ամբողջ Սյունիքին, այդպես եղավ Նախիջևանի դեպքում 1920 թվականին, Նախիջևանը հայաթափվեց: Նույնը չէին կարողանում անել Ղարաբաղում, բայց դա արեց Հայաստանում 2018-ին իշխանության եկած այս թիմը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
    • Թուրքիայի պլանները շատ պարզ են՝ Մեծ Թուրանի ծրագիրը կյանքի կոչել, այդ տարածքում մտնում է 5000 կիլոմետր, սրա մեջ 28 կիլոմետր շրջանցելը պրոբլեմ չէ, նրանք կարող են Իրանով ճանապարհը բացել, բայց նրանց նպատակը պարզապես Սյունիքը վերցնելն է։
    • Եթե մենք հրաժարվում ենք մեր ամբողջ պատմությունից, 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչումից, մեղմ ասած, ծիծաղելի վիճակ է ստեղծվում, երբ Հայաստանը չի ճանաչում Ցեղասպանությունը, այն դեպքում, երբ աշխարհի շատ երկրներ դատապարտել և ճանաչել են։ 
    • Եթե այս կառավարությունը մնա, եթե մենք այսպես շարունակենք, Ռուսաստանից բացի, ուրիշ թշնամիներ էլ կունենանք։
    • Դուք պատկերացնո՞ւմ եք, եթե Սևանը դառնա համատեղ օգտագործման լիճ՝ Ադրբեջանը մեր սիգը վերցնելու է, մեր միակ լիճը ոչնչացնելու է, իսկ մենք բոլորս կգնանք օդանավակայան, Եվրոպան կբացի դռները, և հայերը կվերանան այս տարածքից, ու կկատարվի Թուրքիայի պատմական երազանքը…։ Իսկ Ռուսաստանը պարզապես կժպտա և կզանգի Էրդողանին։ Մենք վատ վիճակը դարձրեցինք շատ ավելի վատ՝ հավատալով դատարկ ու կեղծ խոստումներին։ 


Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan