Խաչիկ Մանուկյան. Արա, ամոթ չի՞ ըսենց կապիկություններով ապրես, սա պետություն է Զինծառայողի ինքնասպանության դեպքը եղել է Վարդենիսի հատվածի մարտական դիրքերից մեկում. Armlur Դուք քաղաքային իշխանությո՞ւն եք, թե՞ տուրօպերատոր
7
Սահմանադրական դատարանի առջև իրավիճակը լարվեց. Տեսանյութ Օրեր առաջ ՍԴ-ն հшնցանք է գործել. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանը հանրահավաք է հրավիրել (ուղիղ) Վաղ Առավոտյան Փաշինյանն անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ կրկին հեծանիվ է վարել, իսկ գիշերն Ադրբեջանը կրկին սպառնացել է Հայաստանին Հայաստանի օրվա իշխանությունը տգիտության հետևանք է. Թևանյան (հարցազրույց ՌԴ պետական դումայի «Союз национальностей» ամսագրին) Մնում է գուշակել՝ դա անկեղծ մոլորությո՞ւն է, թե՞...․ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Քաղաքը չի բեռնաթափվել․ այստեղ էլ են խաբել (տեսանյութ) Եզդիական համայնքում Բաքոյան Ռուստամը այլևս եզդի չի համարվում ԱՄՆ Կոնգրեսի 60 անդամներ պահանջում են COP 29-ին ընդառաջ պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին Ո՞րն է Թուրքիայի իրական դերակատարումը արաբա-իսրայելական կոնֆլիկտում Պատերազմ Արցախում
Սահմանադրական դատարանի առջև իրավիճակը լարվեց. Տեսանյութ Օրեր առաջ ՍԴ-ն հшնցանք է գործել. Բագրատ Սրբազան Սահմանադրական դատարանի առջև իրավիճակը լարվեց Հայաստանը «պետք է» շտապ լուծի իր գործող Սահմանադրությամբ ամրագրված ակնհայտ տարածքային պահանջի հարցը. Ամիրբեկով Այս պայքարի հաջողությունը՝ փոքրիկ կամ մեծ, ձեռնտու չէ ինչ-ինչ ուժերի. Բագրատ Սրբազան Խաչիկ Մանուկյան. Արա, ամոթ չի՞ ըսենց կապիկություններով ապրես, սա պետություն է Բոլոր հայտնի ընկերությունների արժեթղթերը` մեկ հարթակում. Ամերիաբանկը ԴիջիԹեքին ներկայանում է MyInvest ներդրումային հարթակով Այն ինչ կատարվեց Ղարաբաղի հետ, կարող է կատարվել նաև Հայաստանի հետ. ինչպես խուսափել այդ անդառնալի աղետից Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ Մանկական երկաթուղին` երեկ և այսօր Չէինք գնացել հարցազրույց տալու Հ1-ով, խնդիր էինք դրել ուղիղ եթերով հանդես գալ և այդ խնդիրն իրականացրել ենք. Բագրատ Սրբազան Գ. Դանիելյան. Երբ պետք է ճանապարհ փակենք, այդ «ընդդիմադիրները» չկան, երբ պետք են ակտիվ գործողութուններ, չկան Զինծառայողի ինքնասպանության դեպքը եղել է Վարդենիսի հատվածի մարտական դիրքերից մեկում. Armlur Բագրատ սրբազանը հանրահավաք է հրավիրել (ուղիղ) Վաղ Առավոտյան Փաշինյանն անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ կրկին հեծանիվ է վարել, իսկ գիշերն Ադրբեջանը կրկին սպառնացել է Հայաստանին Մենք ներում չենք ստանալու, եթե ձախողենք մեր պատմական առաքելությունը. Արշակ Սրբազան 202.5 մլն դրամը Փաշինյանի աշխատակազմը նախատեսում է ծախսել ընդամենը 2 միջոցառման համար. 168.am Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի բանաձևով համերաշխություն են հայտնել Հայաստանին և խաղաղության գործընթացին Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ամրապնդում և մեր պաշտպանական ներուժի բարձրացում. ԱԳՆ Հայ–վրացական սահմանին մի քանի հարյուր բեռնատար է սպասում (տեսանյութ) Դուք քաղաքային իշխանությո՞ւն եք, թե՞ տուրօպերատոր Երևանում անլուծելի է դարձել կոյուղու խնդիրը (տեսանյութ) 49-ամյա տղամարդը սեռական բռնության է ենթարկել ընկերոջ 26-ամյա աղջկան Մենք զոհեր ունե՞նք, թե՞ ունենալու ենք․ Գագիկ Համբարյան Բորտնիկովի խոսքը Երևանի օգտին չէ. Նիկոլայ Սիլաև (տեսանյութ) Հայաստանի օրվա իշխանությունը տգիտության հետևանք է. Թևանյան (հարցազրույց ՌԴ պետական դումայի «Союз национальностей» ամսագրին) Բաքվի բռնապետի ամբարտավան պահվածքը երկու բանի մասին է խոսում. Արա Պողոսյան Ամերիաբանկը ԴիջիԹեք 2024-ի ֆինթեք գործընկերն է. բանկը ներկայանում է MyInvest ներդրումային հարթակով (տեսանյութ, լուսանկար) Ալեն Սիմոնյանը պատրաստվում է հերթական վոյաժի Ավինյանի փողը քչություն է անում. նրա առաջարկն ապշեցրել է

Եվրոպական «կոնֆետ»՝ դեպի ո՞ւր տանող ճանապարհին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Եվրոպական խորհրդարանն օրերս, ինչպես հայտնի է, նոր բանաձև ընդունեց: Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանը հաստատել է, որ դատապարտում է «Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք ադրբեջանական ռազմական ներխուժման և դրա որոշ մասերի շարունակվող օկուպացման վերաբերյալ և վերահաստատում է ադրբեջանական զորքերի դուրսբերման իր պահանջը Հայաստանի ողջ ինքնիշխան տարածքից»: Հետո՝ լուրջ մտահոգություն է հայտնում Ադրբեջանի նախագահի և այլ պաշտոնյաների հայտարարությունների առնչությամբ, որոնք սպառնում են Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, այդ թվում՝ «Ադրբեջանը Նախիջևանի էքսկլավին կապող արտատարածքային միջանցքի պահանջը»:

Ապա՝ նախազգուշացնում է Ադրբեջանին՝ «Հայաստանի դեմ ցանկացած հնարավոր ռազմական արկածախնդրությունից»: Եվ, ի վերջո, Եվրախորհրդարանն այդ բանաձևով առաջարկում է դիտարկել Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հնարավորությունը: Բանաձև մի ասա, դյուրահավատների և իշխանամետ լսարանի հոգու և լսելիքի բալասան ասա: Պատահական չէր, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ կառավարության վերջին նիստից առաջ մի ձոնախառն ելույթ ունեցավ այդ հոգեպարար առիթով, մի բան էլ հորդորեց, որ այդ բանաձևը հանրային քննարկման առարկա դառնա: Բայց հանրության իրատես մասն էլ, հակառակի պես, դրել ու քննարկում է, թե Նիկոլ Փաշինյանը Եվրոպայի «ըգրիմենթով» (նախկին «դաբռո») էլ ինչ տարածքներ է ցանկանում նվիրել Ալիևին, որին, ինչպես պարզվում է, դեռ 2018-ին էր խոստացել, որ ինչ կա-չկա տալու է, հանձնելու է:

Բայց եկեք չշեղվենք արծարծյալ բանաձևից: Իրականում Եվրոպական խորհրդարանի այդ՝ ահազդու բառերով հարուստ բանաձևը, պատկերավոր ասած, «կոնֆետ» է՝ առաջին հերթին կամավոր դյուրահավատների, այսինքն՝ խաբվելու և ինքնախաբեության հակված անձանց համար: Սկսենք շատերին ուշքամաղ անող «ԵՄ անդամության թեկնածության» պարագայից: Դա մի այնպիսի օղաբլիթ է, որը տարբեր երկրների քթի տակ տասնամյակներով պահելով՝ այդ երկրներին «պարացնում» են այնպես, ինչպես եվրոպական տերությունների խելքին, ավելի շուտ՝ շահերին... «փչի»: Որ այդքան արագ ու զվարթախինդ լիներ, ապա Եվրոպայի սիրելի Ուկրաինան կամ, օրինակ՝ մեր հարևան Վրաստանը, էլ չենք խոսում Հայաստանի ու հայության երդվյալ թշնամի ու մարդակեր Թուրքիայի մասին, արդեն վաղուց ԵՄ կապտա-աստղավառ գրկում կլինեին: Եվրոպայում մեզ ոչ ոք չի սպասում: Ու ոչ միայն մեզ: Եվրոպայում թքած ունեն հայկական, վրացական, ուկրաինական շահերի վրա, անվտանգության վրա, ապրանքների վրա և այլն...

Այդ դեպքում ինչո՞ւ են նման քաղցր-մեղցր բաներ ասում Հայաստանի մասին ու Հայաստանի ականջին: Այդ եվրոպական «կոնֆետի» հիմնական քաղաքական նպատակը Հայաստանը Ռուսաստանի ազդեցության գոտուց պոկելն է, Հայաստանը Ռուսաստանի ու Իրանի դեմ ուղղելը, այսինքն՝ Հայաստանին ինքնասպանություն գործելու գայթակղության ենթարկելը: Չէ, առհասարակ, լավ է, որ Եվրոպական խորհրդարանում նման հնչեղ բանաձև են ընդունել: Այլ պարագաներում նույնիսկ կարելի էր սրտանց ողջունել: Բայց կներեք, որ ոմանց անհիմն, իսկ ոմանց էլ (հասկանալի է՝ ում) արհեստական ոգևորության վրա պաղ ջուր ենք ցանում ու հարցնում, իսկ բանաձևն ընդունելուն հաջորդած այս երկու օրվա ընթացքում ադրբեջանական զավթիչները Հայաստանի օկուպացված տարածքի ո՞ր մասից են հեռացել:

Ասենք ավելին. Թուրքիան արդեն համարյա 50 տարի է, ինչ զավթել է Կիպրոսի մի մասը: Ու դեռ այնտեղ են թուրքական օկուպանտները: Չնայած, այս տասնամյակներում Եվրոպական խորհրդարանի և հազարումի նման կառույցի դատապարտող հայտարարություններ այնքան են եղել, որ դրանցով երևի կարելի էր մի քանի մետրանոց պատ շարել: Թեպետ, ինչո՞ւ հասնենք Կիպրոս: Հենց մեր օրինակը ու թարմ օրինակը մեզ քի՞չ է: Հաագայի Միջազգային դատարանի (իսկ դա արդեն միայն Եվրոպան չէ, այլ մի ամբողջ ՄԱԿ) վճիռը ձեռքներին՝ Հայաստանի իշխանությունները կարողացա՞ն Բերձորի միջանցքով սնունդ և դեղորայք հասցնել շրջափակված արցախցիներին: Ո՛չ:
Եվրոպան ու մնացածները հեչ մի բանով կարողացա՞ն կանխել Ադրբեջանի կողմից Արցախի հայության դեմ իրականացված ցեղասպանական ոճիրը՝ զանգվածային տեղահանությունն ու հայաթափումը: Ո՛չ և կրկին՝ ո՛չ: Քանի-քանի այդպիսի հայտարարություններ ու կոչեր են եղել: Ու էլի, հայտարարությունների, բանաձևերի պակաս չի լինի՝ է՛լ մտահոգվում ենք, է՛լ պահանջում ենք, է՛լ հորդորում ենք... Բայց մե՞ջն ինչ: Ի դեպ, մի ուշագրավ դիտարկում ևս: Կառավարության վերջին նիստում, չնայած Եվրոպական խորհրդարանի բանաձևին նվիրված ելույթին, Նիկոլ Փաշինյանն արդեն կարծես այնքան էլ ոգևորված չէր խոսում, աչքերը չէին կայծկլտում, ձայնն էլ մի տեսակ այն չէր, մի տեսակ եվրոձայն չէր, էլի:

Ըստ երևույթին, ինչ-որ գործընթացներ են ազդել, թե չէ դա իրենից չէ, որ ԵՄ անդամության թեկնածու դառնալու հավանականությունը հանրությանը չներկայացրեց այնպես, որ Հայաստանն արդեն ԵՄ անդամ է ու վաղվանից վիզաներն ազատականանում են, դե, եվրոպական ցանկացած երկիր էլ կարելի կլինի թռչել, ասենք, հինգ եվրոյով: Եթե մի փոքր ավելի լուրջ, ապա, այո, վատ չէ, որ Եվրոպական խորհրդարանը նման բանաձև է ընդունել: Բայց պետք չէ դրա հետ կապված դրսևորվել կուտ տեսած վառեկի նման: Առավել ևս, որ այդ բանաձևը, Եվրոպական խորհրդարանն էլ՝ հետը, ոչ մի պարտադրողական լծակ չունի: Դա զուտ քաղաքական, առավելապես՝ քարոզչական բանաձև է: Եթե Հայաստանն արտաքին քաղաքականություն ունենար, ապա այդ բանաձևը կհամալրեր մեր արտաքին-քաղաքական զինանոցը: Այդպիսի խոսք կա. «Դժոխք տանող ճանապարհը սալարկված է բարի մտադրություններով»: Պարզվում է՝ ճանապարհին նաև «կոնֆետ» կարող են տալ:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan