Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
23
Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
«Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն

Ռուս քաղաքագետը Կրեմլի քաղաքանության մասին՝ Թուրքիայի նկատմամբ

Ռուսական փորձագիտական շրջանակներում ավելի շատ են սկսում արտահայտվել այն մասին, որ ներկայիս Կրեմլի քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ կրում է խիստ վտանգավոր բնույթ:

Վերջերս այդ խնդրի մասին է գրել նաև քաղաքագետ Ալեքսանդր Սավելևը: Ըստ նրա, վերջերս, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր քաղաքական դաշնակից «Ազգայնական շարժման» առաջնորդ Դևլեթ Բախչելիի հետ աշխարհին ցույց եին տալիս  «թյուրքական աշխարհի» ապագա քարտեզը, այն ռուս հանրությանը, պետական գործիչներին պետք է ավելի շատ մտահոգեր, այլ ոչ թե անտեղի կատակներ հնչեին, թե իբր իսկական «թյուրքակական աշխարհի» կենտրոնը ոչ թե Ստամբուլն է, այլ ռուսական Ալթայի մարզը:

Ըստ Սավելևի, միջազգային հարաբերությունների ներկայիս ճգնաժամը, ԱՄՆ-ի՝ որպես գերտերություն, ազդեցության թուլացումը, անխուսափելիորեն ուժեղացրել է պոտենցիալ ռեգիոնալ տերությունների ազդեցությունը և, մասնավորապես, այս առիթից փորձում է օգտվել Թուրքիան: Եվ որ ամենակարևորն է, ըստ ռուս քաղաքագետի, Անկարայի էքսպանսիոնիստական նկրտումները ուղղված են հիմնականում նախկին ԽՍՀՄ-ի տարածքների վրա:

Վերջին թուրք-ադրբեջանական համատեղ հաղթանական Հայաստանի հանդեպ և դրանից հետո Փաշինյանի վերընտրվելը ցույց են տվել, որ հայ ժողովուրդը՝ որպես քաղաքական ազգ, լուրջ ճգնաժամի մեջ է հայտնվել, որից էլ էլ ավելի են ոգևորվել Անկարայում և Բաքվում:

Ավելին, ըստ ռուս քաղաքագետի, եթե մինջև հիմա Անկարայում նշում էին, որ Աադրբեջանի նկատմամբ վարելու են «մեկ ազգ երկու պետություն» քաղաքականությունն, ապա այդ երկրի ծայրահեղ շրջանակները ոգևորված առաջ են քաշում նոր բանաձև՝ «մեկ ազգ, մեկ պետություն», որը չի բացառվում, որ որոշ հանգամանքների պարագայում կյանքի կկոչվի:

Վերջերս, ըստ քաղաքագետի, Անկարայում որոշում կայացվեց, այսպես կոչված «թյուրքակական խորհուրդը» վերաձևակերպել «թյուրքական պետությունների» կազմակերպությանը, որը մոտ ապագայում կարող է ռազմաքաղաքական դաշինքի հանգեցնել:

Այդ դաշինքին փաստացի միացել է նաև Պակիստանը, որը  միջուկային  տերություն է: Այս բոլոր փաստերը հուշում են ռուս քաղաքագետին, որ Ռուսաստանում ձևավորվում է մի նոր ռազմաքաղաքական միավորում, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի գլխավորությամբ: Ի դեպ, հիշեցնում է ռուս քաղաքագետը,  Թուրքիան այսօրվա ՆԱՏՕ-ում ունի թվով երկրորդ բանակը՝ ԱՄՆ-ի բանակից հետո:

Ըստ ռուս քաղաքագետի, Թուրքիայի ազդեցության մեծացումը Կենտրոնական Ասիայում, նշանակում է ՆԱՏՕ-ի ազդեցության մեծացում, որն ուղղված է լինելու հիմնականում Ռուսաստանի և Չինաստանի դեմ:

Դա են ցույց տալիս մի շարք փաստեր: Օրինակ, Անկարայի ակտիվ աջակցությունը Կիևին, ընդդեմ Մոսկվայի:

Վերջացնելով իր հոդվածը, ռուս քաղաքագետը նշում է, որ իր ողջ պատմության ընթացքում, Թուրքիան երբեք չի եղել Ռուսաստանի դաշնակիցը, փոխարենը, գրեթե բոլոր պատերազմներում Ռուսաստանն ու Թուրքիան միշտ եղել են տարբեր ճամբարներում, ինչը հուշում է, որ ներկայիս Մոսկվայի քաղաքականությունը Թուրքիայի հանդեպ կրում է շատ մակերեսային բնույթ, քանզի սեփական ձեռքերով ուժեղացնելով Թուրքիային, Ռուսաստանը ոչ հեռու ապագայում, կարող է իր տարածքներում, ստանալ ցնցումներ:

Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>