Հյուսիսային Կորեայից ազատ արձակված ամերիկացի ուսանողը մահացել է (տեսանյութ)
Դիտել նաև
Մոսկվան Ալեն Սիմոնյանի արցունքներին չհավատաց (տեսանյութ)
Իրանի շուրջ ԱՄՆ-ին հակադրվում են Ռուսաստանն ու Չինաստանը. ի՞նչ զարգացումներ սպասել
Ըստ թուրքական Cumhuriyet-ի՝ Արևմուտքը փորձում է Թուրքիայի մեծացող դերը թուլացնել Միջին Արևելքում. ինչո՞ւ նույնպես պարզ է
Ամերիկյան ԶԼՄ-ները լայնորեն լուսաբանեցին Պուտինի պատասխանները Թրամփին
Ըստ կրեմլյան հավաստի աղբյուրներից մեկի՝ Մոսկվան պատրաստվում է լայնածավալ հակաադրբեջանական արշավ սկսել Ռուսաստանում
Ամերիկացի ուսանող Օտտո Ուորմբիերը, որին հյուսիսկորեական իշխանությունները մեղադրել էին լրտեսության մեջ, և քարոզչական պաստառ պոկելու մեջ, և որն ազատ էր արձակվել Հյուսիսային Կորեայում ու տեղափոխվել ԱՄՆ, մահացել է։ Այս մասին հայտնում են միջազգային ԶԼՄ-ը՝ վկայակոչելով Ուորմբիերի ընտանիքի անդամներին։
Անցած շաբաթ նա ազատ էր արձակվել Հյուսիսային Կորեայի բանտից ու տեղափոխվել ԱՄՆ կոմային վիճակում։ Բժիշկները նրա մոտ ախտորոշել էին գլխուղեղի ընդարձակ վնասվածք։
Անցած շաբաթ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել է, որ իրեն հաջողվել է պայմանավորվել երիտասարդի ազատ արձակման մասին, որը 15 տարվա ուղղիչ աշխատանքների էր դատապարտվել։
Zham.am

