Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը
14
ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Պատերազմ Արցախում
Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան

«Մենք ինքներս ճանապարհ ենք բացել, որպեսզի Թուրքիան մաս դառնա բանակցային գործընթացին»

Երեկ Անթալիայում կայացավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանն ուղղված քայլերը:

«Պայմանավորվել ենք շարունակել սերտորեն կոորդինացնել մեր ջանքերը՝ աջակցելու Բաքվին և Երևանին լուծելու հարաբերությունների կարգավորման վերաբերյալ պրակտիկ հարցերը՝ շեշտադրելով վստահության միջոցների ամրապնդումը»,- հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասել էր Լավրովը:

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը 168.am-ի զրույցում ասաց, թե Թուրքիայի գործողությունները բավականին տրամաբանական են, իսկ Ռուսաստանն էլ ամեն կերպ փորձ է անում բացառել իր սահմաններին մոտ հնարավոր լարվածության առաջացումը:

«Թուրքիայի գործողությունները տրամաբանական են այն առումով, որ իրենք ամեն կերպ փորձում են ներգրավվել Հարավային Կովկասում գործընթացներում: Շատերը նաև նշում են, որ այսպիսով հետագա հեռու գնացող ծրագրեր իրականացնելու համար, այսպես ասած, Թուրանի ստեղծման քաղաքականության տրամաբանության շրջանակներում մենք կարող ենք դիտարկել իր այդ գործողություններրը: Սա՝ մի կողմից: Մյուս կողմից՝ տրամաբանական է, որ այս ուղղությամբ իրենք պետք է ակտիվ ներգործություն իրականացնեն Արցախում, փորձեն Հայաստանում ինչ-որ գործողություններ իրականացնել: Այսինքն՝ Թուրքիայի գործողությունները տրամաբանական են:

Ինչը վերաբերում է Ռուսաստանին, այստեղ հարցը բավականին նուրբ է: Ռուսաստանն ամեն կերպ փորձելու է անել, որպեսզի գոնե Հարավային Կովկասում, այսինքն՝ իր սահմաններին մոտ նոր լարվածության աղբյուր չառաջանա: Օբյեկտիվորեն մենք այժմ տեսնում ենք իրավիճակ, երբ Աֆղանստանից հիմա ամերիկացիներն իրենց զորքերը դուրս են բերում, այնտեղ թալիբներն են ակտիվանում, մոտենում են Ռուսաստանի սահմանակից պետությունների սահմաններին: Մենք տեսնում ենք՝ բավականին բարդ իրավիճակ է Ուկրաինայում, և տրամաբանական է, որ Ռուսաստանը ևս մեկ հավելյալ, այսպես ասած, պատերազմի ճակատ չէր ուզենա ստանալ: Դրա համար տրամաբանական է, որ Ռուսաստանը քայլեր է ձեռնարկելու, որպեսզի ամեն կերպ նվազեցնի, մինիմումի հասցնի հնարավոր նոր պատերազմի բռնկումը մեր տարածաշրջանում: Տրամաբանական է, որ ինչ-որ գործողություններ պետք է տեղի ունենային: Եվ մենք չպետք է զարմանանք, որ մենք շարունակելու ենք ինչ-որ բաներ զիջել՝ թե՛ տարածքային ամբողջականության տեսանկյունից, թե՛ քաղաքական սուվերենության տեսանկյունից:

Բայց սա այն ճանապարհն է, որը հայ ժողովուրդն ընտրել է առաջին անգամ 2018թ. և վերահաստատել է իր գործողությունների ուղղությունն ընդամենը մի քանի օր առաջ: Այսինքն՝ մենք չպետք է հետագայում զարմանանք, ասենք, որ պայմանականորենք թուրքերն ու ռուսերը մեր հաշվին ինչ-որ պայմանավորվածությունների եկան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Մաթևոսյանի կարծիքով՝ այս ձևաչափով Ղարաբաղյան կարգավորմանն ուղղված քայլերը դեռ չեն նշանակում, թե Մինսկի խմբի ձևաչափով գործողություններ այլևս պետք չէ ակնկալել:

«Սա վկայում է հետևյալի մասին, որ օբյեկտիվորեն մենք ինքներս ճանապարհ ենք բացել, որպեսզի Թուրքիան մաս դառնա բանակցային գործընթացին՝ մեր հակասական գործողություններով, հակասական հայտարարություններով, մեր ռազմավարական դաշնակիցների, մեր հարևան Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերությունները փչացնելով՝ մենք Թուրքիայի ակտիվ մասնակցությունը գործընթացներին այլևս դարձրել ենք փաստ: Սա՝ առաջինը:

Ինչ վերաբերում է Մինսկի խմբի համանախագահ երկրների գործողություններին, մենք առնվազն պետք է արձանագրենք հետևյալը, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ԱՄՆ-ը, և թե՛ Եվրամիությունը՝ ի դեմս Ֆրանսիայի, բազմիցս հայտարարել են, որ անհրաժեշտ է գործընթացը շարունակել Մինսկի խմբի ֆորմատով, Մինսկի խմբի տրամաբանության շրջանակներում: Այսինքն՝ հիմնական դերակատարները հակված են շարունակել բանակցությունները հենց այս ֆորմատով: Ինչպիսի արդյունք կլինի այս ամենից, սա մեկ այլ հարց է:

Դրա հետ մեկտեղ, քանի որ մենք այլևս միջազգային հարաբերությունների օբյեկտ ենք և քիչ ազդեցություն կարող ենք ունենալ այլ գործընթացների վրա, տրամաբանական է, որ աշխարհի հզորների փոխհարաբերությունների սակարկման շրջանակներում է որոշվելու թե՛ մեր ճակատագիրը, թե՛ Արցախի Հանրապետության հետագա ճակատագիրը»,- նշեց Բենիամին Մաթևոսյանը:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ Թուրքիայի ներգրավվածությունը Ղարաբաղյան գործընթացներում այլևս փաստ է: Պատերազմի օրերին դրան ականատես եղանք Թուրքիայի ֆիզիկական ներկայությամբ, պատերազմից հետո էլ տեսանք, որ ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգային կենտրոն ստեղծվեց:

«Դրա հետ մեկտեղ՝ արձանագրենք հետևյալը: Պատերազմի արդյունքներից տրամաբանորեն դժգոհ է Թուրքիան, որովհետև իրենք ուզում էին առնվազն ռազմական ներկայություն ունենալ Ադրբեջանում, ինչը իրենք գոնե ներկա պահին չունեն, դրա հետ մեկտեղ՝ միջանցքը, որի մասին խոսում են, իրենց ավելի շատ է անհրաժեշտ, քան Ադրբեջանին: Ավելին՝ իրենց անհրաժեշտ է միջանցք, որն իրենք պետք է վերահսկեն: Այսինքն՝ Թուրքիան գոնե այս ստեղծված իրավիճակից փորձելու է ամեն կերպ փոխել իր ուղղությունը:

Այս ամեն ինչը հասկանում է նաև Ռուսաստանը: Դրա հետ մեկտեղ՝ Ռուսաստանը նաև խնդիր ունի թույլ չտալու իր սահմանների մոտ անվտանգային առումով նոր թեժ կետի ստեղծումը: Այսինքն՝ այնպես չի, որ սա ռուս-թուրքական ինչ-որ պայմանավորվածություն է, և հատուկ իրենք միասին տարան մեզ դեպի պատերազմ, դեպի պարտություն այս պատերազմում, և հիմա, այսպես ասած, վերջին արարն են իրականացնում: Ոչ:

Մեր գործողությունների արդյունքում օբյեկտիվորեն ստեղծվեց իրավիճակ, որ Թուրքիան մտավ խաղի մեջ: Հիմա այս ստեղծված իրողության պայմաններում ռուսական կողմն էլ փորձում է մաքսիմալ ապահովել իր շահերը: Այս տիրույթում պետք է դիտարկենք իրողությունները»,- եզրափակեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>