Մեր առաջարկած Հայաստանը պետք է լինի փոխադարձ հարգանքի, իրար լսելու, զիջելու, հանդուրժելու Հայաստան. Գագիկ Ծառուկյան Թրամփը կոչ է արել Նեթանյահուին թուլացնել Լիբանանի ուղղությամբ հարվածները՝ Իրանի հետ բանակցություններին չխոչընդոտելու համար. NBC Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան
10
Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Իրանի ԱԳՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարը Իրանը դիտարկում է Իսրայելին պատասխան հարվածներ հասցնելը՝ հրադադարի խախտման պատճառով. Fars Պատերազմ Արցախում
Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Մեր առաջարկած Հայաստանը պետք է լինի փոխադարձ հարգանքի, իրար լսելու, զիջելու, հանդուրժելու Հայաստան. Գագիկ Ծառուկյան «Հայաքվեն» դադարեցնում է համագործակցությունը «Միասնության թևերի» հետ. հայտարարություն ՌԴ-ի քայլերը դեռ ժուռնալն են, կինոն հետո է սկսվելու. Կարեն Քոչարյան Դատապարտյալի անվամբ բերված հանձնուքում՝ եփված մսի ոսկորների միջից, հայտնաբերել է 7 փաթեթ մարիխուանային նմանվող զանգվածով ԵՄ դիտորդներն իրենց ժամանակի մեծ մասը զվարճանքի վայրերում են անցկացնում․ «Հրապարակ» Քասախի չգործող հիվանդանոցում հրդեհ է բռնկվել Թրամփը կոչ է արել Նեթանյահուին թուլացնել Լիբանանի ուղղությամբ հարվածները՝ Իրանի հետ բանակցություններին չխոչընդոտելու համար. NBC Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Քննչական կոմիտեում միջնորդություններ են նախապատրաստվում Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը փոշմանել է Գյումրին ՔՊ չի ընտրելու Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է Եթե պետք է Քոչարյանը լինի վարչապետ, ապա չեմ համագործակցի. Գագիկ Ծառուկյան ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) 18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա. փաստաբան Սպիտակ տունը նեղվել է Ջորջ Քլունիի քննադատությունից ու, խռովկան երեխայի նման հակադարձելով, հայտնի դերասանին «ռազմական հանցագործ» է անվանել Եկեղեցու «բարեփոխման ծրագիրը» հակասահմանադրական է. սահմանադրագետ 2021թ․-ի ընտրությունների արդյունը չի կրկնվի,Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ավելի մաշված է․ Սուրենյանց Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում. Փաստաբան Մայր Աթոռը դատապարտում է ՔՊ–ի նախընտրական ծրագրում Եկեղեցու վերաբերյալ մերժելի դրույթների ընդգրկումը. հայտարարություն Ավան վարչական շրջանի Դուրյան 33 հասցեի ճանապարհային փոսը գնալով վերածվում է աղբավայրի (տեսանյութ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Հրապարակվել են «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակի առաջին 36 թեկնածուների անունները Ովքեր են ընդգրկված «Հայաստան» դաշինքի նախընտրական ցանկի 30-յակում «Մեծ քաղաքականություն». փոդքասթ՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ․ Թողարկում 4 Եթե չունենք առողջ սերունդ, չունենք և ապագա․ Հովհաննես Ծառուկյան (տեսանյութ)

Ինչպես տեսնում ենք, ե՛ւ 2018-ից առաջ, ե՛ւ 2018-ից հետո «եռանկյունին» սխալ է կառուցվել, իսկ միգուցե մենք պետք է մտածենք «նոր եռանկյունի» կառուցելո՞ւ մասին

Հասարակությունների կազմավորման հիմնական մոդելը իշխանությունից, միջին խավից ու ժողովրդական զանգվածներից կազմված եռանկյունու երեք կողմերի միջեւ եղած հարաբերությունների խնդիրը:
 
Երբ իշխող դասը հենվում է ժողովրդական լայն զանգվածների վրա՝ թշնամի հայտարարելով միջին խավին, ականատես ենք լինում տոտալիտար (ամբողջատիրական) կամ ավտորիտար (բռնապետական) վարչակարգերի ձեւավորմանը: Այդպես էր Ստալինի, Հիտլերի իշխանավարման եւ լատինաամերիկյան դիկտատուրայի ժամանակ: Այդպես էր նաեւ հին ժամանակներում, օրինակ՝ Ներոնը ժողովրդի կողմից սիրված կայսր էր՝ որքան էլ նրա անօրինությունների մասին այսօր գրքեր կարդանք: Պատահական չէ, որ վարչակարգի համար անընդունելի անձինք հռչակվում էին «ժողովրդի», «ազգի», «ընտրյալ ռասսայի» թշնամիներ, եւ զանգվածը նրանց ընկալում էր իբրեւ «իր», այլ ոչ թե՝ իշխող խավի թշնամի։
 
Իսկ այն դեպքում, երբ տիրապետող դասը հենվում է միջին խավի վրա, կարող է առաջանալ օլիգարխիկ կամ ավտորիտար համակարգ։ Սա դասական սխեմայի պարզեցված ներկայացումն է։
 
2018 թվականից առաջ աշխատում էր կիսաօլիգարխիկ սխեման, կոռուպցիայից շատերն էին օգտվում, առաջացել էր նաեւ միջին խավ եւ յուրաքանչյուր ոք գիտեր իր տեղը՝ ընդունո՞ւմ էր դա, թե ոչ՝ այլ հարց է։ Անշուշտ, դա արդար համակարգ չես անվանի, որովհետեւ չէին գործում սոցիալական լիֆտերը, չկար զարգացման հեռանկար եւ այլն։
 
2018 թվականից հետո տեղի ունեցավ իշխանափոխություն եւ վերը նշված եռանկյունին այլ հարաբերությունների վրա սկսեց կառուցվել։ Իշխանության եկած ուսապարկերի կողմից «ժողովրդի թշնամի» հայտարարվեց ըստ էության միջին խավը եւ հռետորաբանության հիմնական թեզ հռչակվեց «հպարտ քաղաքացին» («հպարտ պրոլետարիատը», «հպարտ արիացին», «հպարտ մուսուլմանը», «հպարտ օսմանցին»), իսկ կառավարության ծրագիրը դարձավ «ժողովրդից թալանվածը կոպեկ առ կոպեկ բյուջե վերադարձնելը»: Սա մեզ հիշեցնում է այդօրինակ այլ երկրների վարչակարգերի կարգախոսները։ Ռեժիմը պետք է մատնացույց անի թշնամիներին, ապացուցի ու բացահայտի նրանց ցավերը։ Ժանրի կանոններին հավատարիմ՝ իշխանությունը հանդես է գալիս ժողովրդի անունից եւ գործում է հանուն ժողովրդի։ Բնականաբար, նմանատիպ իշխանություն ունենում է նաեւ թշնամիներ, որոնց ցուցադրաբար «փռում է ասֆալտին», «ծեփում պատերին» կամ, լավագույն դեպքում, «կտրում թաթիկները»: Պետք է գոհ լինենք, որ գաղափարախոսական, ֆինանսական ռեսուրսներն ավելի առաջ գնալու հնարավորություն չեն տալիս։ Իմիջիայլոց հիմա ավելի լավ եմ սկսել հասկանալ կոմբոջիացի Պոլ Պոտայի հոգեբանությունը։
 
Սակայն «ժողովրդի իշխանությունը» 2018-ից ի վեր գրեթե բոլոր ոլորտներում աննախադեպ ձախողումներ գրանցեց, որի հետեւանքով «հպարտ քաղաքացու» կյանքը գնալով վատացավ, իսկ արժեհամակարգային ու անվտանգային խնդիրների մասին անգամ չարժե խոսել։
 
Ինչպես տեսնում ենք, ե՛ւ 2018-ից առաջ, ե՛ւ 2018-ից հետո «եռանկյունին» սխալ է կառուցվել։ Իսկ միգուցե մենք պետք է մտածենք «նոր եռանկյունի» կառուցելո՞ւ մասին։
 
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից
 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>