Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում․ Պուտին Փաշինյանը Եռաբլուր չի այցելել Թուրքիային և Ադրբեջանին հաճոյանալու համար. Թևանյան (տեսանյութ) Երկիրը երկիր է իր հիշողությամբ. Գագիկ Ծառուկյան
10
Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդից խլեց եռատոնը․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Հարգանքի տուրք` ֆшշիզմին հաղթած մեր հերոսներին Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունենում Հաղթանակի շքահանդեսը (ուղիղ) Մայիսի 9–ին քաղաքական գործիչներն այցելում են «Եռաբուր» պանթեոն Մենք պետք է անենք այնպես, որ այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Մակրոնն ու Փաշինյանն` ընդդեմ Հայաստանի․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Հունիսի 7-ին ընտրի՜ր N 7-ին (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանն այցելել է Արարատի մարզ (տեսանյութ) Այսօր մեկնարկում է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Պատերազմ Արցախում
Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում․ Պուտին Ընդդիմությունը Երևանում հաղթում է ու շատ ուժեղ է հաղթում. Արթուր Պարոնյան Հռոմի պապն ընդունել է «Ինտեր»-ի ֆուտբոլիստներին Երևանում պատշգամբից ջուր են լցրել Ավինյանի ու Թորոսյանի վրա Սա այս տեսակի մեջ վերջին մայիսի 9-ն է Հայաստանում Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը. ջուր չի լինի Վեդիում մանկապղծության զոհ դարձած երեխաների հորեղբայրը ազատ է արձակվել Ղուլունցները խայտառակվել են շեֆի մոտ. «Հրապարակ» «Հրապարակ»․ Փարամազյանն ու Առուշն իրենց «ընտրությունը» կատարել են Այս իշխանությունները թուրքական տեղապահներ են․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդից խլեց եռատոնը․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Հունիսի 7-ին պետք է մերժել թուրք-ադրբեջանական օրակարգը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյանը Եռաբլուր չի այցելել Թուրքիային և Ադրբեջանին հաճոյանալու համար. Թևանյան (տեսանյութ) Ժողովուրդը հոգնել է հայհոյելուց, ցեխ շպրտելուց, ժողովուրդն ուզում է, որ իր խնդիրները լուծվեն. Գագիկ Ծառուկյան Վեհափառ Հայրապետն աղոթք բարձրացրեց առ Աստված քաջ հայորդիների հոգիների հանգստության և խաղաղության համար Երկիրը երկիր է իր հիշողությամբ. Գագիկ Ծառուկյան «Հաղթանակն այլընտրանք չունի»․ Բագրատ Սրբազան «Արցախի ազատագրումը պարտավորություն է»․ Մետաքսե Հակոբյան Հարգանքի տուրք` ֆшշիզմին հաղթած մեր հերոսներին Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունենում Հաղթանակի շքահանդեսը (ուղիղ) Երկրաշարժ՝ Հայաստանում Մակրոնը միջազգային ավանտյուրիստ է․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Դպրոցների տնօրեններին պատժելո՞ւ ես Նիկոլի համար երեխաներին որպես մասսովկա հավաքելու համար»․ Գագիկ Համբարյան «Պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանությանը»․ Գարեգին Բ Պետք է հասնել նրան, որ Փաշինյանին ծափահարելը դառնա հանրայնորեն անընդունելի և պախարակելի. Վահե Հովհաննիսյան Մայիսի 9–ին քաղաքական գործիչներն այցելում են «Եռաբուր» պանթեոն Մենք պետք է անենք այնպես, որ այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավը ակտիվի հետ (լուսանկար) Պենտագոնը հրապարակել է տասնյակ չբացահայտված թռչող օբյեկտների մասին ֆայլեր Մակրոնն ու Փաշինյանն` ընդդեմ Հայաստանի․ ՄԱՀԱԿ (տեսանյութ)

Եկեղեցու «բարեփոխման ծրագիրը» հակասահմանադրական է. սահմանադրագետ

Եկեղեցու «բարեփոխման ծրագիրը» ՔՊ-ի նախընտրական ծրագրի մեջ մտցնելը նշանակում է, որ այսօրվա ՀՀ կառավարությունը կոպտորեն խախտում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։

«Կոնկրետ խախտում է Սահմանադրության 17-րդ հոդվածը, 18-րդ հոդվածը և ընդհանուր առմամբ նաև օրինականության սկզբունքը, որն ամրագրված է Սահմանադրության 6–րդ հոդվածում։ Վերջինս ասում է, որ պետական մարմինները և պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Կառավարությունը ոչ Սահմանադրությամբ ոչ օրենքներով, նման լիազորություն չունի, չունի նման հնարավորություն իշխանական լծակներով ներգործել Հայ առաքելական Սուրբ եկեղեցու ներքին գործերի վրա։ Իսկ այն, որ կառավարությունը նման իրավասություն չունի, դրա մասին ասվում է Սահմանադրության 17-րդ և 18-րդ հոդվածներում։ 17-րդ հոդվածում նշված է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը և կրոնական կազմակերպությունները անջատ են պետությունից։

Դա նշանակում է, որ Հայաստանում գործում է աշխարհիկ պետության սկզբունքը, աշխարհիկ գործերը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման գործերը իրականացվում են պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների կողմից,  հոգևոր կյանքին վերաբերող գործերը պետության գործեր չեն, պետությունը այդ հարաբերություններին միջամտելու որևէ հնարավորություն չունի, և Սահմանադրությունը հստակ է այդ առումով։

Առավել ևս, որ մեր Սահմանադրությունը 18-րդ հոդվածում հստակ ամրագրել է հենց Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու հատուկ բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակութային զարգացման, ինքնության պահպանման գործում։ Այդ պայմաններում կառավարության կողմից որևէ ապագա միջամտությունը այն հարցերին, որոնք առաքելական Սուրբ եկեղեցու ներքին ինքնավարության հարցեր են, կլինեն բացարձակ հակասահմանադրական,–ասաց նա։

Դիտարկմանը, որ եթե ՔՊ–ն վերընտրվի այս ծրագրով, արդյոք դա իրեն լեգիտիմ իրավունք կտա գնալ նման քայլերի՝ հիմնավորելով, որ ժողովուրդն իրեն քվե է տվել, սահմանադրագետն ասաց. «Իրավունք չունեն, որովհետև ժողովուրդը ևս կաշկանդված է սահմանադրությամբ։ Քանի դեռ այս սահմանադրությունը կա և գործում է, որևէ կերպ ՔՊ-ն նույնիսկ եթե իրենց հաջողվի վերարտադրվել, չի կարող լեգիտիմություն ստանալ նման հակասահմանադրական գործողություններ իրականացնելու համար։

Այն հանգամանքը, որ այդ դրույթները ընդգրկված են ՔՊ-ի նախընտրական ծրագրում, մեկ անգամ ևս ցույց են տալիս, որ ՔՊ-ի համար սահմանադրությունը սահման չէ, ՔՊ-ի համար կարևոր է մեկ մարդու քմահաճույքը, և իրենք այդ քմահաճույքը  բավարարելու համար պատրաստ են ոտնահարելու և սահմանադրությունը, և Հայաստանի Հանրապետության օրենքները։

Նշեմ նաև, որ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու գործունեության վերաբերյալ մենք ունենք նաև հատուկ օրենք 2007 թվականի, որտեղ սահմանադրական բոլոր այն դրույթները, որոնց մասին ես խոսեցի, ավելի մեծ կոնկրետացում են ստացել։ Այնպես որ լեգիտիմության տեսանկյունից ՔՊ-ն որևէ բան չի կարող շահել և չի կարող շահարկել այն հանգամանքը, որ իրենց հիպոթետիկ վերարտադրման պարագայում իրենք իբր ունեն ժողովրդի աջակցությունը։ Դա բացառվում է սահմանադրաիրավական տեսանկյունից»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>