Գագիկ Ծառուկյանին հետ տարան կալանավայր, այս անգամ` առանց ձեռնաշղթաների Այդ ՀԿ-ները գործում են որպես աղանդ. Լարիսա Ալավերդյան Հայրենասեր մարդուն ուղղված կեղծ մեղադրանքի մի պատմություն
22
Միասին պայքարենք հանուն արդարության Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունն ավարտվեց. վաղը հնարավոր է առերեսում լինի. Երեմ Սարգսյան Անդրանիկ Թևանյանի կալանքի երկարաձգման հարցով որոշումը կհրապարակվի հուլիսի 22-ին «ԳԱՌՆԵՐԻ» ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ՈՉԽԱՐՆԵՐԻ» ԱՂՄՈՒԿԸ. Անդրանիկ Թևանյանը պահանջում է բաց դատավորություն... ՇՏԱՊ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԿՏՐՈՒԿ ՎԱՏԱՑԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԻՆՔՆԱԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանում նպատակադրել են տարածել վախի մթնոլորտ. Երվանդ Բոզոյան Ամեն մի անօրինականություն մեզ պետք է միավորի. Հայաստանում սահմանադրական կարգը չի գործում. բոլոր իրավունքները խախտվում են. Ստեփան Դանիելյան Քաղբանտարկյալների առատությունը, որ մենք ունենք, ցույց է տալիս ռեժիմի վախերը. Արմեն Մանվելյան Հիմա մենք ունենք այնպիսի Հայաստան, որտեղ ընդդիմադիր քաղաքական հայացքների համար հայտնվում են բանտերում. Դերենիկ Մալխասյան Հիշե՛ք այս դեմքերն ու անունները, փողով տուն պահելն էլի չի արդարացնում ձեզ, պատասխան եք տալու․ Դերենիկ Մալխասյան Պատերազմ Արցախում
Սպասում ենք Դատարանի որոշմանը Միասին պայքարենք հանուն արդարության Գագիկ Ծառուկյանին հետ տարան կալանավայր, այս անգամ` առանց ձեռնաշղթաների Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունն ավարտվեց. վաղը հնարավոր է առերեսում լինի. Երեմ Սարգսյան Պապիկյանի ու Փաշինյանի «պահած» բանակում էլի զինծառայող է մահացել Անդրանիկ Թևանյանի կալանքի երկարաձգման հարցով որոշումը կհրապարակվի հուլիսի 22-ին Այս ամենը «Չիպոլինոն» է հիշեցնում. Մայա Բարխուդարյան Մենք շարունակելու ենք խավարն անիծելու փոխարեն, մենք յուրաքանչյուրս մեր մոմը վառենք. Մանուկ Սուքիասյան Բանտարկելով նրանց, հնարավոր չէ բանտարկել մեր նպատակները, մեր ինքնությունը. Մենուա Սողոմոնյանը քաղբանտարկյալների մասին Ընդդիմության ձայնն ավելի ազդեցիկ է, դրա համար էլ այն փակում են. Զարուհի Փոստանջյան «ԳԱՌՆԵՐԻ» ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ՈՉԽԱՐՆԵՐԻ» ԱՂՄՈՒԿԸ. Անդրանիկ Թևանյանը պահանջում է բաց դատավորություն... ՇՏԱՊ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԿՏՐՈՒԿ ՎԱՏԱՑԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԻՆՔՆԱԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանում նպատակադրել են տարածել վախի մթնոլորտ. Երվանդ Բոզոյան Ամեն մի անօրինականություն մեզ պետք է միավորի. Հայաստանում սահմանադրական կարգը չի գործում. բոլոր իրավունքները խախտվում են. Ստեփան Դանիելյան Ձկնաբուծության ոլորտը մոտ 70 միլիարդ հարկ է վճարել․ Ինչո՞ւ են դա վերացնում․ ձկնաբույծ Դատախազը դատարան է հանձնել քաղբանտարկյալ Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը Քաղբանտարկյալների առատությունը, որ մենք ունենք, ցույց է տալիս ռեժիմի վախերը. Արմեն Մանվելյան Անհավանական. ՔՊ-ի կողմն անցած Կամո Արեյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար․ գործը դատարան է հանձնվել Հիմա մենք ունենք այնպիսի Հայաստան, որտեղ ընդդիմադիր քաղաքական հայացքների համար հայտնվում են բանտերում. Դերենիկ Մալխասյան Հիշե՛ք այս դեմքերն ու անունները, փողով տուն պահելն էլի չի արդարացնում ձեզ, պատասխան եք տալու․ Դերենիկ Մալխասյան Արամ Վարդևանյանի ճեպազրույցը Չի կարելի սուրճի բաժակ նայողի մակարդակի խոսակցություններ անել. Ի. Տոնոյան Թմրանյութի գործով բռնված ադրբեջանցուն ՀՀ դատարանը մեղմ ու փաղաքշական վերաբերմունք է ցույց տալիս «Սա այն դեպքերից է, երբ կալանքը դառնում է ոչ թե դատավարական միջոց, այլ ուղերձ բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն քննադատել իշխանությունն ուզուրպացրածներին». Հովասափյան Մեր թիմը զրպարտության վերաբերյալ հայցեր է պատրաստում․ Տոնոյան Ակնհայտ քաղաքական խուժանություն է. հայ ժողովրդին սպառնացողը գլուխը պատով է տալիս. Աբովյան Ընդամենը տեղեկացրել են՝ լրացուցիչ հարցաքննություն պետք է տեղի ունենա. Գագիկ Ծառուկյանին բերեցին ՊԵԿ քննչական վարչություն Այդ ՀԿ-ները գործում են որպես աղանդ. Լարիսա Ալավերդյան Միջնորդ երկրները 10-օրյա հրադադարի առաջարկ են ներկայացրել ԱՄՆ-ին և Իրանին․ Axios Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է նաև պատգամավորական մանդատից. ՔՊ-ում հրաժարականներ են. «Ժողովուրդ»

Դա Սահմանադրական կարգի տապալման գործընթաց է. Ստեփան Դանիելյան

ԱԺ ամբիոնից այսօր երկրի առաջին դեմքը հայտարարել է, որ Հայաստանում գործում է գործակալական ցանց՝ կուսակցության տեսքով։ Պետք է ենթադրել, որ ԱԱԾ-ն նման տեղեկություն է տվել երկրի առաջին դեմքին, որից հետո պետք է հաջորդեին քրեական գործերը՝ ունենալով ապացուցողական հիմք։

«Եթե ասվում է՝ կա գործակալական ցանց եկեղեցու և կուսակցությունների տեսքով, պետք է քրեական գործեր բացվեն, իսկ եթե դրանք չբացվեն, ապա նորմալ երկրում կառավարությանն անվստահություն կհայտնեին»,–«ՓաստԻնֆո»-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Ստեփան Դանիելյանը՝ նկատելով, որ մեզ նորմալ երկիր դժվար է անվանել։ Նրա արձանագրմամբ՝ բազմաթիվ են երկրի իշխանությունների կողմից նման անպատասխանատու և չփաստարկված «տեղեկությունների» շրջանառության մեջ դնելը։

«44-օրյա պատերազմի քննող հանձնաժողովի ղեկավարը հեռուստատեսությամբ հարցազրույց է տալիս ու հրապարակավ հայտարարում, որ պատերազմի ժամանակ եղել են դավաճանության դեպքեր ու դավաճաններ։ Հետո հետաքննության նյութերը ուղարկվում են արխիվ։ Այսինքն՝ ապացուցված է, որ եղել են դավաճանության դեպքեր, բայց քրեական գործեր հարուցված չեն։ Նորմալ երկրներում կառավարությանը անվստահություն կհայտնեին։ Սա նույն ժանրից է՝ եթե այս հայտարարությանը չհետևեն կոնկրետ գործողություններ, որոնք ունեն կոնկրետ ապացուցողական հիմք, ապա կարելի է ասել, որ կառավարությունը տապալել է երկրի անվտանգության ապահովման գործընթացը»,–նշել է քաղաքագետը։ Ստեփան Դանիելյանը հիշում է նաև մեկ այլ դեպք, երբ նախկին պատգամավորը հայտարարում էր, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայությունները Հայաստանում օգնում են հակահետախուզական ծառայության կայացմանը։ Սա նշանակում է, որ այդ երկրների օժանդակությունը ստացող ծառայությունը աշխատելու է այդ երկրների համար՝ այլ երկրների դեմ։

«Եթե այս հայտարարությունից հետո կառավարությունից արձագանք չկա, դա նշանակում է, որ հենց կառավարությունն է զբաղվում, որ երկրում լինի գործակալական ցանց, և այս դեպքում ոչ թե եկեղեցու կամ կուսակցության, այլ հակահետախուզական ծառայության տեսքով»,–նկատում է Ստեփան Դանիելյանը։ Քաղաքագետն իր զարմանքն է հայտնում Փաշինյանի այն հայտարարության վրա, թե ինքը չի հանդուրժելու «խորհրդարանում կամ սրբության սրբոցում ուրիշ երկրների ազդեցության գործակալների ցանցերը»։ «Վարչապետի այս հայտարարությունը Սահմանադրության կոպտագույն խախտում է, որի համար նա պետք է պատասխանատվության ենթարկվի։ Եթե կան նման ուժեր, ապա դրանցով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները և ունենան ապացուցողական հիմք։ Եթե վարչապետն է ասում, թե ովքեր պիտի լինեն խորհրդարանում, դա Սահմանադրական կարգի տապալման գործընթաց է։ Թե ով կլինի խորհրդարանում, որոշում է ժողովուրդը ընտրության միջոցով։ Եթե կան նման ուժեր, որոնք պետք է չհանդուրժել խորհրդարանում, դա համապատասխան ծառայությունների գործն է, ոչ թե վարչապետի»,–ասել է քաղաքագետը։

Ստեփան Դանիելյանը քաղաքական աճպարարություն է անվանում վարչապետի քայլերը և հավելում, որ գործող կառավարությունը, լինելով խորհրդարանում մեծամասնություն ունեցող ուժ, վստահ չէ իր ուժերի վրա։ Վախենում են, որ արդար եղանակով չեն կարողանալու հաղթել ընտրությունները, ուստի փորձում են անօրինական մեթոդներով՝ ուժային եղանակով վերաարտադրվել՝ հետևելով Ռումինիայի կամ Մոլդովայի օրինակին։ Ստեփան Դանիելյանը նաև նշում է, որ սա Հայաստան է, որը գտնվում է այլ աշխարհագրական գոտում, ու նկատում, արդյոք իշխող ուժը ունի բավարար ռեսուրս այս երկրների տարբերակով առաջնորդվելու համար։ «Երբ գործող վարչապետը կոչ է անում փակել դատարանների մուտքը, շրջափակել Սահմանադրական դատարանը, ծեծել դատավորներին, դրանից պարզ է՝ Հայաստանը իրավական պետություն չէ։

Հետևաբար, Հայաստանում ամեն ինչ հնարավոր է»,–եզրափակել է Ստեփան Դանիելյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>