Իրանի նախագահի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է Ռեպորտաժ ոստիկանական ապօրինի բլոկադայի ենթարկված Կիրանցից Որ ամբողջությամբ հասկանաք էս իշխանության թշվառությունը․ պատգամավորը՝ ոստիկանության պատի առաջ
19
Արամ Սարգսյան՝ Զավենի որդի, ես մյուսների նման քեզ չեմ ասելու Վազգեն Սարգսյանի՝ մեր սպարապետի, քույր, ես եղբայր չեմ ուրացել, իմ եղբոր արձանը չեն պղծել․ Բագրատ սրբազանն՝ Արամ Զավենի Սարգսյանին Ազատ տեղաշարժի իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով. ԱԱԾ հաղորդագրությունը հիմք չի կարող լինել. Գոհար Մելոյան ԱԱԾ-ն աբսուրդային հայտարարություն է տարածել այս պահին Տավուշի մարզի Կիրանց գյուղում տեղի ունեցող խայտառակության մասին «Չափի մեջ հլը, արա»․ Իրավիճակը Կիրանցում լարված է Ոստիկանությունը խոչընդոտում է ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների մուտքը Կիրանց Սադրիչը եկեղեցում փորձեց խանգարել Բագրատ Սրբազանի խոսքը, նրան դուրս հրավիրեցին Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պատերազմ Արցախում
Հայկ Մարության, սև ու սպիտակը Ձեզնից է եկել, բայց այն արդեն խռխռում է. Բագրատ սրբազան Արամ Սարգսյան՝ Զավենի որդի, ես մյուսների նման քեզ չեմ ասելու Վազգեն Սարգսյանի՝ մեր սպարապետի, քույր, ես եղբայր չեմ ուրացել, իմ եղբոր արձանը չեն պղծել․ Բագրատ սրբազանն՝ Արամ Զավենի Սարգսյանին Իրանի նախագահի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է Բարգրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը Սուրբ Աննա եկեղեցու բակում Իմ կյանքի նպատակը Նիկոլին օր առաջ հեռացնելն է, այդ չար ուժը կործանեց հազարավոր տղաների կյանք․ Գոհար Դավթյան Դուք իրավունք չունեք սահմանափակել ՀՀ քաղաքացու ազատ տեղաշարժի իրավունքը. Նուռ-Արմանը` ոստիկանին Ռեպորտաժ ոստիկանական ապօրինի բլոկադայի ենթարկված Կիրանցից Եթե ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան իրավագիտակցության այսպիսի մակարդակում է, ապա սա արդեն համակարգային կատաստրոֆա Ազատ տեղաշարժի իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով. ԱԱԾ հաղորդագրությունը հիմք չի կարող լինել. Գոհար Մելոյան Ալիևն ու Ռաիսին ադրբեջանա-իրանական սահմանին բացեցին «Գիզ Գալասի» ՀԷԿ-ը Որ ամբողջությամբ հասկանաք էս իշխանության թշվառությունը․ պատգամավորը՝ ոստիկանության պատի առաջ ԱԱԾ-ն աբսուրդային հայտարարություն է տարածել այս պահին Տավուշի մարզի Կիրանց գյուղում տեղի ունեցող խայտառակության մասին «Չափի մեջ հլը, արա»․ Իրավիճակը Կիրանցում լարված է Ոստիկանության վարչության պետը հղում արեց ինչ-որ օրենքների, որոնցից տեղյակ չէր Ոստիկանությունը խոչընդոտում է ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների մուտքը Կիրանց Սադրիչը եկեղեցում փորձեց խանգարել Բագրատ Սրբազանի խոսքը, նրան դուրս հրավիրեցին Վահագն Չախալյանն ազատ է արձակվել Մի շարք ոստիկաններ uպառնալիքներ են հնչեցրել բերման ենթարկված անձանց․ փաստաբան Մշակույթի գործիչների ակցիայի ժամանակ կառավարության շենքի մոտ բերվեցին վահաններով ոստիկանների խմբեր «Դիմել եմ ԱԱԾ-ին՝ պատասխանատվության ենթարկելու ինձ «Կրեմլի գործակալ» անվանողներին». Բագրատ Սրբազան «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին (տեսանյութ) Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանության մեջ ահռելի օտարերկրյա գործակալական ցանց կա. Արա Վարդանյան (տեսանյութ) Ստեղ դրական բան չկա, անշնորհք հոտ ա գալիս. կիրանցեցին` Գնել Սանոսյանին. վերջինս հեռացավ (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն

Ներկա իշխանությունների գիտակրթական քաղաքականությունը աստիճանաբար վերածվում է ապազգային գործունեության. «Մտավորականների խորհրդի» հայտարարությունը

«Մտավորականների խորհուրդը» հանդես է եկել հայտարարությամբ կրթական չափորոշիչների վերաբերյալ:

Հայտարարությունում ասվում է. «Ներկա իշխանությունների գիտակրթական քաղաքականությունը աստիճանաբար վերածվում է ապազգային գործունեության: ԲՈՒՀ-ի ոչ մասնագիտական ֆակուլտետներում  հայոց լեզու առարկայի ուսուցումը կամընտրականի վերածելը, մանկական հանդեսների ֆինանասավորման դադարեցումը, «Հայ ասպետ» հայրենասիրական հաղորդման փակումը, դրանց փոխարեն՝ «Հուզանք ու զանգ» կասկածելի ներկայացման, նաեւ սեռափոխության մասին ֆիլմի ֆինանսավորումը, եւ ոչ միայն դրանք, վկայում են, որ փորձ է արվում խեղել ազգային նկարագիրը: Դրա վառ արտացոլանքը դարձան հանրակրթական դպրոցական ծրագրերի «չափորոշիչները», Լանսարոտի կոնվենցիայի վավերացումը, Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման ցանկությունը: Փաստերը վկայում են, որ նման քաղաքականության արդյունքում փոխակերպվում է  ազգային արժեհամակարգը՝ իր վտանգավոր հետեւանքներով՝

Հայկական դպրոցը կկորցնի իր ազգային դիմագիծը.

 Դպրոցը կդադարի ազգային բարոյականության դարբնոցը լինելուց.

Այդ ոգով կրթված եւ դաստիարակված Հայաստանի քաղաքացին չի կարող դառնալ իր հայրենիքի նվիրյալ պաշտպանը.

Այս կրթական համակարգը չի կարող ապահովել աշխարհով մեկ սփռված ազգի միասնականությունը.

Նման համակարգը լավագույն հիմքերն է ստեղծում  «բաց հասարակության» դրսեկ գաղափարների հաստատման համար, որը սպառնալիք է մեր ազգային – պետական անվտանգությանը .

Նորացվող կրթական համակարգը պետք է բացառի «իմ մարմինն իմ անձնականն է « տիպի փիլիսոփայության ներմուծումը դպրոց, որը երեխային հեռացնում է հոգեմտավոր բնական զարգացումից: Ավանդական ընտանիքում նման դաստիարակություն ստացող երեխան լրացուցիչ խնդիրներ կառաջացնի ծնողների համար:

 «Մտավորականների խորհուրդ» հասարակական նախաձեռնությունը ստիպված է փաստել, որ ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանի կողմից իր հասցեին ներկայացվող քննադատությունն եւ առաջարկությունները որակվում են որպես «խավարամիտների» արձագանք: Դա նշանակում է, որ նա չի կարող շարունակել կառավարել ոլորտը՝առնվազն այն պատճառով, որ չի ուզում ականջալուր լինել բազմամյա գիտական եւ մանկավարժական փորձ ունեցող մասնագետների առաջարկներին:

Այս իրողությունը գնահատելով՝ «Մտավորականների խորհուրդը» պաշտպանում է նաեւ «Կամք» հասարակական նախաձեռնության՝ կրթական համակարգը իրական բարեփոխումների ենթարկելու պահանջները, որոնց հիմքում առաջնային պետք է համարվեն Հայ ժողովրդի եւ համաշխարհային պատմության, Հայ Առաքելական եկեղեցու պետականամետ գործունեության, հայ գրականության եւ մշակույթի, դրա հետ մեկտեղ՝ համաշխարհային հումանիստական ժառանգության բարձրակարգ մատուցումը ու դասավանդումը:

Մենք գտնում ենք, որ ստեղծված իրավիճակում, ՀՀ Կառավարությունը բոլոր շահագրգիռ կողմերի մասնակծությմբ հատուկ քննարկման առարկա դարձնի կրթական համակարգի բարեփոխումների խնդիրը:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ   Աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

ԿԱՐԻՆ ՏՈՆՈՅԱՆ   «Հայ  Ասպետ» կրթահամալիրի տնօրեն

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ  «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն

ՎԱՀԱՆ ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ   Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ, տեխ.գիտություննրի.դոկ.

ԺԱՍՄԻՆԱ ՂԵՎՈՆԴՅԱՆ  «Ներուժ « կրթամշակութային ՀԿ նախագահ

ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ   Հրապարակախոս

ԵԼԵՆԱ ՄԱՆՎԵԼՅԱՆ   Բժշկ. գիտությունների  թեկնածու

ՍԵՐԺ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ  Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆ  «Վերադարձ» հիմնադրամի նախագահ

ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ  Ցանցային հետազոտական ինստիտուտի տնօրեն

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ  «Քաղաքակրթությունների երկխոսություն» ազգային կենտրոն ՀԿ ղեկավար,  Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan